Դեռևս հնագույն ժամանակներից աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ սիրել են այս գեղեցիկ ծաղիկը։ Իրենց ստեղծագործություններում վարդը հիշատակել են նկարիչներն ու բանաստեղծները, իսկ բժիշկներրը վարդի տերևներն ու թերթիկներն օգտագործել են տարբեր դեղեր պատրաստելու համար։ Խոնարհումը վարդին, հավանաբար, առաջացել է Հին Հունաստանում, որտեղ այն համարվում է սուրբ ու իր բույրով պարուրում էր սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի տաճարը։ Վարդը մեծ հարգանք էր վայելում նաև հռոմեացիների մոտ, ովքեր նոր հողեր գրավելով, տարածում էին իրենց հավատալիքներն ու ավանդույթները այլ ազգերի մեջ։ Այդպես վարդը հայտնի դարձավ նաև եվրոպական մյուս երկրներում։ Այդ հին ժամանակներից սկսած ծաղիկների մշակմամբ զբաղվողները բազմաթիվ տեսակների ու գույների վարդեր են ստացել։ Մեր օրերում ևս, ինչպես և շատ տարիներ առաջ, այս ծաղիկը համարվում է լավագույն նվերը կանանց համար ցանկացած տոնի առիթով։
Рубрика: Մայրենի
Իմ սիրած երգը
Իմ սիրած BTS խմբի երգերից շատ եմ հավանում Dynamite երգը։ Այնտեղ յոթ ընկերներ պատմում են իրենց երիտասարդ ուրախ ու անհոգ կյանքի մասին։ Ընկերները միասին են ապրում, միասին ճամփորդում են, հետաքրքիր ու տեսարժան վայրեր այցելում, ծանոթանում նոր մարդկանց հետ։ Կարծում եմ, այս երգով նրանք ուզում են ասել, որ կյանքը միշտ լուսավոր է լինելու, եթե երիտասարդությունը լուսավոր է։
Ուզում եմ ավելացնել, որ ինքս էլ շատ սիրում ճանապարհորդել: Ուզում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն, չլինեն պատերազմներ ու համաճարակներ, որ սահմանները լինեն բաց և մարդիկ կարողանան վերջապես դուրս գալ իրենց տներից, հյուր գնալ, ճամփորդել։
Մայրենի
Համո Սահյան, «Մշուշների շղարշի տակ»
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ-ամպի վարաքույրի տակ։
- Ամպը լեզուն կուլ է տվել-ամպերը լռել են։
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկը ձմռանը կարճացել է։
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու: - Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ես չունեմ անծանոթ բառ։
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում,
Ես տեսնում եմ կարմիր, դեղին և նարնջագույն գույները - ի՞նչ ձայներ ես լսում:
Ես լսում եմ ծտերի և տերևների ձայն։
Մայրենի 10.26.2020
1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դաս-ա-ցուցակ, մարդ-ա-կեր, լուս-ա-մուտ, խոշոր-ա-ցույց, ցուց-ա-մատ:
2. . Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:
վատ-վատատես, վատություն
վարդ-վարդագույն, վարդակակաչ
մայր-մայրություն
հին-հնագետ, հնավաճառ
գիր-գրիչ
3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի
Ա խմբին միացնելով Բ խմբի բառերը ստացա հացեղեն, դժգոհ, գարնանային, Հայաստան, հնդկուհի, անհոտ բառեր:
4. ան, ուհի, չ, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր:
Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն,բարի, չար, հին, գարուն, հոտ,քաղաք:
Ան-անգույն, անհամ, անօգուտ, անհոտ, անբան
ուհի-հայուհի, գեղեցկուհի, վրացուհի, բժշկուհի, երգչուհի, հնդկուհի, երգչուհի, նկարչուհի։
դժ-դժգոհ, դժգույն, դժբախտ։
ություն-գեղեցկություն, բժշկություն, բարություն, չարություն, հնություն, բարդություն։
ային-գունային, համային, աշնանային, գարնանային, քաղաքային, ցամաքային, օդային։
Առևտուր, հայ ժողովրդական հեքիաթ
Մի չոբան իր երկու գարները տարավ բազառ, որ ծախի։
Մինել մի դալալ է գալիս թե
— Ի՞նչ արժի քո ոչխարը
Ոչխարի գինն էլ շատ-շատ՝ իրեք-չորս մանեթ ա լինում։
— Էս ոչխարի գինը հազար մանեթ ա
— Քո չոբան հալով իմ վրա ծիծաղում ե՞ս,— ասում ա դալալը,— դե հմա ծիծաղի։
Ասում ա ու մի սիլլա տալիս չոբանին։
Չոբանը ոչխարները թողած, բռնում ա էդ դալալի շորից, քաշ տալիս բերում դատավորի մոտ։
— Ինչ գանգատ ունես,— հարցնում ա դատավորը
Չոբանը պատմում ա, թե էս մարդը, ես անմեղ, անտեղի ինձ սիլլա ա տվել։
Մթամ շատ ա չարանում դալալի վրա, ոտը գետնովն ա տալիս.
— Էդ արարքիդ համար,— ասում ա,— էս չոբանին, շտրաֆ պետք ա տաս. քսան կոպեկ։ Էս րոպեին հանի,— ասում ա դատավորը։
— դալալը ասում ա,— ձեռիս չկա, գնամ տուն, բերեմ։
— Բան չկա,— ասում ա դատավորն,— սա կսպասի, գնա բեր
Չոբանը հասկանում ա, որ իրեն ձեռ են առնում։ Դալալի գնալուց հետո հարցնում ա.
— Պարոն դատավոր,— ասում ա,— ուրեմն, մարդի էրեսին սիլլա խփելը քսան կոպեկ արժի՞։
— Հա, էդպես ա օրենքը,— պատասխանում ա դատավորը։
— Մեռնեմ օրենքին,— ասում ա չոբանը, ու մի սիլլա տալիս դատավորին, դալալը քսան կոպեկը որ բերի,— ասում ա,— քեզ կպահես։ Ես վռազում եմ, գնացի։
Մինչև դատավորը՝ ուշքի ա գալի, չոբանը փախչում, գնում ա։
Մայրենի 10.13.2020
1. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը
Մրոտ-մուր-ու>ը
Շնաձուկ-շուն-ու>ը
Հունաստան-հույն-յ տառը սղվեց
Ստախոս-սուտ-ու>ը
Մրգատու-միրգ-ի>ը
Սրբատեղի-սուրբ-ու>ը
Լրաբեր-լուր-ու>ը
Առվակ-առու-ու>վ
2. Բառերը վանկատեք:
Նապաստակ-նա-պաս-տակ
Ստեղնաշար-ստեղ-նա-շար
Ավտոմեքենա-ավ-տո-մե-քե-նա
Արշալույս-ար-շա-լույս
Զանգակ-զան-գակ
Դռնակ-դըռ-նակ
Հաշվել-հաշ-վել
Առագաստ-ա-ռա-գաստ
Գետակ-գե-տակ
Ամաչկոտ-ա-մաչ-կոտ
Հիշել-հի-շել
Բարձրախոս-բար-ձը-րա-խոս
Հնդկական-հընդ-կա-կան
3. Բառերին այնպիսի մասնիկ ավելացրեք, որ բնակվելու տեղ ցույց տան և գրեք, թե ինչ հնչյուրափոխություն է կատարվում:
Հնդիկ – Հնդկաստան – ի-ն սղվում է, ավելանում է ա հոդակապը + ստան մասնիկը
պարսիկ – Պարսկաստան — ի-ն սղվում է, ավելանում է ա հոդակապը + ստան մասնիկը
հույն – Հունաստան – յ-ն սղվում է, ավելանում է ա հոդակապը + ստան մասնիկը
ասորի – Ասորեստան – ի>ե ավելանում է ստան մասնիկը
4. Բառերը շեշտադրեք:
Աղավնի՛, մայրի՛կ, երազկո՛տ, հեռու՛, շնագա՛յլ, դասագի՛րք, մացառո՛տ, շողարձա՛կ, մայրամու՛տ, լուսավո՛ր, մենաստա՛ն, լեռնայի՛ն, զինադադա՛ր, ավտոմոբի՛լ:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
- Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
2.Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան, կախ տվավ, փախ տվավ, քուն դրավ, վար եկան, շող կապեց:
ցիր եկան-ցրվեցին
կախ տվավ-կախվեց
փախ տվավ-փախան
քուն դրավ-քնեց
վար եկան-հավաքվեցին
շող կապեց-շողաց
4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

Մայրենի 10.06.2020
1. Գտեք սխալ շեշտադրված բառերը և կարմիր գույնով ուղղեք:
Ա. Կաղի´ն, մանչո´ւկ, լարախա´ղաց, վարդակա՛կաչ:
Բ. Մանուշա´կ, որսաշո´ւն, մր´գատու, լայնէկրա´ն
Գ. Պարտե´զ, ճապոնիա´, գաթա´, երեխա´
Դ. Դասագիրք´, սուսուփո´ւս, նրբերշիկ´, դասաժա´մ:
2. Հետևյալ բառերին վերջից ավելացրեք նոր մասնիկներ և գրեք, թե բառն ինչ փոփոխության ենթարկվեց:
Ձու-ձվիկ ու-վ, միս-մսակեր ի-ը, տեր-տիրուհի ե-ի, մութ-մթություն ու-ը, սուտ-ստախոս ու-ը, միրգ-մրգատու ի-ը, լիքը-լցնել ի-ն փոխվել է ե-ի:
3. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը
Գունավոր, հուսահատ, տնակ, գնացուցակ, սիրահարվել, ձկնորս, շրթներկ, գնդակ, գրամեքենա, ընկուզենի, լուսամուտ, այգեպան:
Գունավոր – գույն․ յ տառը սղվել է
հուսահատ – հույս․ յ տառը սղվել է
տնակ – տուն․ ու>ը
գնացուցակ – գին․ ի >ը
սիրահարվել – սեր․ ե > ի
ձկնորս – ձուկ․ ու >ը
շրթներկ – շրթունք․ ու >ը
գնդակ – գունդ․ ու >ը
գրամեքենա – գիր․ ի >ը
ընկուզենի – ընկույզ․ յ տառը սղվել է
լուսամուտ – լույս յ տառը սղվել է
այգեպան – այգի․ ի >ը
Մուշեղ Գալշոյան. Սպասում առաջադրանքներ
- Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:
Հատուկենտ-մի քանի
2. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:
բարձրացրեց-բարձ-րա-ցը-րեց
գրպանները-գըր-պան-նե-րը
վնգստալ-վըն-գըս-տալ
շրջադարձում-շըր-ջա-դար-ձում
խորքում-խոր-քում
շփեց-շը-փեց
թատրոն-թատ-րոն
ջարդել-ջար-դել
գրպան-գըր-պան
Ցտեսություն — ցը-տե-սու-թյուն
մղել-մը-ղել
3․Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն ահմապատասխանում:
ելավ — 5 հնչյուն, 4 տառ
գրպանները — 10 հնչյուն, 9 տառ
որոշեց — 6 տառ, 7 հնչյուն
եկեք — 4 տառ, 5 հնչյուն
ետ — 3 հնչյուն, 2 տառ
վնգստում — 9 հնչյուն, 7 տառ
որովհետև — 10 հնչյուն, 8 տառ։
Մայրենի 29.09.2020
1. Բառերն վանկատեք՝ ուշադրություն դարձնելով գաղտնավանկի ը-ին:
Մրգատու- մըր-գա-տու
Նրբերշիկ- նըրբ-եր-շիկ
Մշտաժպիտ- մըշ-տա-ժը-պիտ
Անսնունդ- ան-սը-նունդ
Փնտրել- փընտ-րել
Սրտատրոփ- սըր-տա-տրոփ
Մշտադալար- մըշ-տա-դա-լար
2. Գաղտնավանկ ունեցող բառերը դուրս գրեք:
Ակնոց, գնդակ, կախիչ, մատիտ, տղա, անգիր, վագր, հալվա, մտրակ, սուլիչ, անգլուխ, մտածել:
գնդակ-գըն-դակ
տղա-տը-ղա
վագր-վա-գըր
մտրակ-մըտ-րակ
անգլուխ- ան-գը-լուխ
մտածել-մը-տա-ծել
3. Վանկատեք բառերը
Օրինակ` հուսախաբ-հու-սա-խաբ
Հուսախաբ-հու-սա-խաբ
Բուսակեր-բու-սա-կեր
Սրբատաշ-սըր-բա-տաշ
Մսակեր-մը-սա-կեր
Լուսավոր-լու-սա-վոր
Մթնշաղ-մը-թըն-շաղ
Գրչաման-գըր-չա-ման
Մեղվպահ-մեղ-վա-պահ
Շնաձուկ-շը-նա-ձուկ
Ծխապատ-ծը-խա-պատ
Լեզվակռիվ-լեզ-վա-կը-ռիվ
Ստախոս-սը-տա-խոս