Рубрика: Մայրենի
Համո Սահյան, Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Համո Սահյան, Մայրամուտը
Իմ ընթերցած գրքերը
Ռադիոնյութի մեջ պատմում եմ նոյեմբեր ամսվա ընթացքում իմ կարդացած գրքերի մասին
Մայրենի
Գրել 10-ական բառ, որոնք սկսվեն Ո-ով և Օ-ով:
Ո-Որոնել, որսորդ, ոզնի, որդ, որովհետև, ովքեր, ով, ոչինչ, որդի, որս։
Օ-Օգտակար, օր, օդ, օդաչու, օդանավ, օրացույց, օրեցօր, օրինակ, օպերա, օձ։
Գրել 6 բառ, որոնք բառամիջում կունենան Օ տառը, օրինակ՝ անՕգուտ:
Անօգուտ, երկարօրյա, տարօրինակ, օրեցօր, ամենօրյա, անօթևան։
կարդալ Վ. Սարոյանի «Երկու արաբների պատմությունը»: Գրել՝ ինչ սովորեցրեց առակը:
Առակը մեզ սովորեցնում է, որ պետք չէ ժամանակից շուտ առաջ ընկնել, խոսել կամ խոստանալ այն, ինչ չես կարող անել։ Չի կարելի պարծենալ այն հաղթանակներով կամ հաջողություններով, որոնց չես հասել։ Եվ վերջապես, առակն ուսուցանում է, որ փառասիրությունը մարդկանց կարող է հիմարության հասցնել։
Տեքստից դուրս գրել 6 հատ Ե-ով սկսվող և 4 հատ Ո-ով սկսվող բառեր, հաշվել դրանց հնչյուններն ու տառերը
Ե-երազանքներով- 12 տառ 13 հնչյուն, երկու- 4 տառ 5 հնչյուն, ետևից- 5 տառ 7 հնչյուն,
Ո-որոնցից- 7 տառ 8 հնչյուն, որսալ- 5 տառ 6 հնչյուն, ոտք- 3 տառ 4 հնչյուն, ով- 2 տառ 2 հնչյուն
Գիրք-տետրի 27, 28, 29 էջերը
Կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին․
27 եջի վերջինը
Ես ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը մնալ չեմ ուզում։
Ո՞ւմ հետ եմ ուզում գնդակ խաղալ։ Ես ուզում եմ գնդակ խալալ ընկերուհուս հետ։
Ես ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ, տանը մնալ չեմ
ուզում։
Ո՞ւմ հետ եմ ուզում գնդակ խաղալ։ Ես ուզում եմ գնդակ խալալ քույրիկիս հետ։
28 էջ
Նախադասություններն այնպե՛ս դասավորիր, որ պատմություն ստացվի:
- Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
- Նրա տերևները մազմզուկներով են պատված։
- Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
- Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
- Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
- Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
- Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
- Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
Նրա տերևները մազմզուկներով են պատված։
Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
- Նրա տերևները մազմզուկներով են պատված։
- Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
- Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
- Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
- Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
- Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
- Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:
Այնպես պատմի՛ր, որ զգացվի` դու այնտեղ չես եղել
Այդ ձմեռ Հայկն առաջին անգամ եղավ կրկեսում: Նրան բոլորից շատ դուր էին գալիս
կրկեսի լույսերն ու ծաղրածուն: Լույսերը սահում էին դահլիճով մեկ, իսկ Հայկը փորձում
էր բռնել դրանց: Ծաղրածուի վրա բա՜րձր-բարձր կչկչում էր:
Այդ ձմեռ Հայկն առաջին անգամ եղել էր կրկեսում: Նրան բոլորից շատ դուր էին գալիս
կրկեսի լույսերն ու ծաղրածուն: Լույսերը սահում էին դահլիճով մեկ, իսկ Հայկը փորձում
էր բռնել դրանց: Ծաղրածուի վրա բա՜րձր-բարձր կչկչում էր։
Լրագրող ես, քեզ գործուղել են Հեքիաթների աշխարհ: Հարցազրույց վարի՛ր հեքիաթների հերոսներից ում հետ ուզում ես:
Ես և ծիտը
-Բարև, ծիտ․
-Բարև․
-Ի՞նչ անենք ծիտ․
-Արի գնամ քուջուջ անեմ․
-Բայց ես չեմ կաող․
-Ոչինչ, ես քեզ կսովորեցնեմ․
-Արի ավելի լավ գնդակ խաղանք․
-Արի․
Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:
Ձուկը առվին խուտուտ տվեց, ինչից պարզ առուն ծիծաղեց և ուշաթափվեց, գլորվեց ձորը։ Ճանապարհին առուն խփվեց քարին, ուշքի եկավ, նայեց շուրջ բոլորը և ժպիտով շարունակեց իր ճամփան դեպի ծով։
2. Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն շատ պարզ ու անբիծ էր և նրան շատ հեշտ էր ծիծաղեցնել։
3. Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
Առուն և ձկնիկը
4. Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Ես կնկարեի մի ձուկ, որը առվին իր պոչիկով խուտուտ է տալիս, իսկ առուն ծիծաղելով քարափից թափվում է և հոսում է դեպի ծով։
5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
-Բարև, առո՛ւ։
-Բարև, ձո՛ւկ։
-Գալի՞ս ես լողանք և խաղանք։
-Այո։
-Շատ ծիծաղելի է։
-Այո, բայց․․․
-Ի՞նչ։
-Ես պետք է գնամ դեպի ծով․․․
-Ինչու՞։
-Այնտեղ իմ ծնողներն են։
-Դե, քեզ հաջողություն։
— Ցտեսություն, ծիծաղկոտ առու։
Մայրը «Հովանես Թ․»
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր: Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մեկը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց,դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ Վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ,թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ նստեց։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ քարի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
- Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
Աշանան քամին փչում է և ջրվեժի ջուրը տարածվում է տարբեր կողմերով, առուն խշխշում է, ծառի ճյուղերը օրորվում են, իսկ ծտերը դողում են։ - Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ինձ դուր է գալիս այս հատվածը, որովհետև այստեղ նկարագրվում է գեղեցիկ ոսկեզոծված աշուն։
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: - Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: - Պատմի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծության մեջ նկարագրվում է, ինչպես է ամեն ինչը ոսկեգույն դարձել, ինչպես է աշունը դեղինով ներկել տերևներն ու ճյուղերը։ Ոսկեգույնն այնքան շատ է, որ թվում է, թե ամեն տեղ դեղին բոցեր են, հրդեհ ու ծուխ է ելնում։ Աշնան քամին, մեծահարուստի պես, տիրում է ջրվեժին, առվին, գետերին ու ողջ բնությանը։ - Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
https://www.youtube.com/watch?v=9wqUtNLgZ_o&feature=youtu.be
Մայրենի
1. Տվյալ արմատներով կազմեք ՊԱՐԶ ԱԾԱՆՑԱՎՈՐ բառեր:
Գիր-գրավոր, տուն-տնային, երգ-երգիչ, գլուխ-անգլուխ, միս-մսեղեն:
2. Առանձնացրեք այն բառը կամ բառերը, որոնք Ա հոդակապ չունեն:
Մեծամիտ, դիմախաղ, մարդամոտ, գինեգործ, այգեպան, մորեղբայր, որդեկորույս:
գինե-գործ, այգե-պան, մոր-եղբայր, որդե-կորույս
3. Սյունյակներով գրեք պարզ, բարդ, և բարդ ածանցավոր բառերը:
Երկգլխանի, մարդաբոյ, հոգեմաշ, անմարդաբնակ, կարիճ, շնագայլ, անմարդաբնակ, դասացուցակ, տետր, նրբատաշ, ստեղնաշար, դասագրքային, եկեղեցի:
Պարզ Բարդ Բարդած անցավոր
կարիճ մարդաբոյ Երկգլխանի
տետր հոգեմաշ անմարդաբնակ
եկեղեցի շնագայլ դասագրքային
դասացուցակ
նրբատաշ
ստեղնաշար
4.Միացրու համապատասխան արմատները և նոր բարդ բառեր կազմիր:
| Շուն Մռայլ Արդար Մայր Դաս Ծաղիկ Ջուր | Մատյան Ձուկ Միտք Ամբար Քաղաք Զարդ Դեմք |
1.Շուն+ձուկ=շնաձուկ
2.Մռայլ+դեմք=մռայլադեմք
3.Արդար+միտք=արդարամիտք
4.Մայր+քաղաք=մայրաքաղաք
5.Դաս+մատյան=դասամատկան
6.Ծաղիկ+զարդ=ծաղկազարդ
7.Ջուր+ամբար=ջրամբար