Մայրենի

Հ․ Թումանյանի Մասին

  • Գտեք այն հուշը, որտեղ երևում է Թումանյանի բարությունը: Երբ Ղազարոսը գիշերը առթնացրել էր ու Հովանեսը նրա վրա չբարկացավ։
  • Ինչո՞ւ էր Աղայանը գիշերով եկել Թումանյանի տան մոտ: Ղազրոսը առթմացավ, ովհետև նա երազում տեսավ, որ Հովանեսի տան վրա հարցակվել են։
  • Ինչպիսի՞ հայրիկ էր Թումանյանը, դուրս գրեք ձեր խոսքը հիմնավորող հատվածը: Նա շատ Հոքատար էր, երբ որ երեխաներից մեկը հիվանդանում էր նա նրան գրկում էր ու ասում ինչ էս ուզում բերեմ։
Մայրենի

Յ-ի ուղղագրություն

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ, միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (երկիր),քամելիոն, հայելի, նայել, Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկուով, Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբույժ, ափսեից, արքային:

Մայրենի

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ՝ 

Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական — հանգստություն, ամպ, գահ, հողմ, երկինք, հոսանք, կատաղություն
4 ածանցավոր բառ — հանգստություն, կատաղություն, անդադար, հալածական

Մայրենի

Յ-ի ուղղագրություն

Վարժություն 1: լրացրեք բաց թողած տառերը

Հեքիաթ, ակացիա, Սոֆիա (աղջկա անուն),բամյա, այծիամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավյար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկյանոս, անցյալ, միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (երկիր),քամելիոն,  հայելի, նայել:

Վարժություն 2: լրացրեք բաց թողած տառերը

Մարյամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնաի, բամյա, կրիա, վերարկույով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբուժ, ափսեից, արքաին:

Մայրենի

Առաջին շրջանի մայրենիի հաշվետվություն

Սա իմ մայրենիի բաժնի հղումն է։

Ես Սեպտեմբերից մինչև Դեկտեմբեր կատարել եմ 35 նյութ։

Մայրենիի իմ ստեղծագործած նյութերն են, Մշուշների շղարշի տակ, Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ձկնիկն առվին խուտուտ տվեց, Մայրամուտը։

Ինձ շատ օգնեց լեզվական աշխատանքը, ես շատ բառեր սովորեցի ճիշտ գրել։

Ես մայրենիի դասընթացի ժամանակ դժվարությամբ անգիր սովորեցի Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը։ Պատճառն այն է, որ բանաստեղծությունը երկար էր և շատ բառեր կայն։ Ես դժվարությամբ հիշեցի բառերը և անգիր սովորեցի այդ բանաստեղծությունը։

Ես կուզեի պակասեցնել անգիր սովորելը մայրենիից և չավելեցնել ոչ մի բան։

Ինձ տանը օգնում է տնային աշխատանքը կատարել մայրիկս, քանի որ ես շատ բառեր չեմ հասկանում, իսկ բառարանը սխալ է ցույց տալիս։

Սովորել եմ այս բանաստեղծությունները

Մշուշների շղարշի տակ
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Մայրամուտը

Հաջորդ շրջանում ես կուզեի շարունակել ֆիզիկական սովորել։

Ինձ նաև շատ օգտակար եղավ բառակազմությունը։

Ես շատ եմ շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներից, որ գիտելիք եք մեզ տալիս։ Իմ ընտանիքից, որ ինձ մեծացրել են։ Եվ շատ եմ շնորհակալ Աստված պապիկին, որ ստեղծել է այս երկիրը։

Մայրենի

Ը-ի ուղղագրություն

Մեկընդմիշտ-այս բառը ունի ընդ մասնիկը
համընդհանուր-այս բառի արմատը ընդանուր բառն է
լուսնկա-այս բառը «ընկնել» բառի հետ կապ չունի
ոտընկայս
օրընդմեջ
հատընտիր
չընդունել
կընկնի
շրջակա
գընդացիր
առընթեր
անընդմեջ
մերթընդմերթ
օրըստօրե
անընկերասեր
չտեսնվել-չտեսնվել բառը չի գվում Ը-ով
կնկատի-այս բառը նշանակում է, որ ինչ որ մեկը մեկին կնկատի, նկատում է։
կրնկակոխ-սա նշանկում է կրկնել և գրվում է առանձ Ը։
սրտամոտ-այս բառը նշանակում է սրտին մոտ և գրվում է առանձ Ը։
զուգընկեր
ընչաքաղց



Մայրենի

Է-Ե ուղղագրություն

1․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէրգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ:


2. Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենաէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վերելակ,  երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

Մայրենի

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը:
    խորհդավոր — հանելուկային
    բացատում — բաց ազատ տեղ, դատարկ տեղ
    բուրմունքով — բուրավետ, հոտավետ
    զգեստներ — շորեր, հագուստ
    սոսափում- տերևների ճյուղերի օրորվելուց առաջացող մեղմ ձայնը
    պարծենում — իրեն գովում
    դալար — կանաչ
    շքեղ — շատ գեղեցիկ, ճոխ, հարուստ
    բվին — բու, թռչուն
  • Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:

    փշատերև — փուշ
    ընկերություն — ընկեր
    տերևակալում — տերև
    ծաղկաթերթերով — ծաղիկ
    մերկացան — մերկ
    սնկեր — սունկ

  • Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես: Կատարեցի
Մայրենի

Ավետիք Իսահակյան, «Եղնիկը»

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
____Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
____«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
____Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
____Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը , բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
____Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
____Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
____Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
____Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
____Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
____Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
____Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
____Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
____Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:


  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Խարտյաշ — Ոսկեգույն, դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:
    վերջալույս — իրիկնամուտ, մայրամուտ
    մակաղած — (փխբ․) սփռված, տարածված
    խորունկ — խոր
    անդուլ — անդադար
    ղողանջուն — ղաղանջ արձակող
    շնկշնկան — փչող
    հողմածեծ — հողմից, փոթորկից ծեծված
    թավուտ, մացառուտ — խիտ թփերով, մացառներով ծածկված տեղ
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
    Եղնիկը մատղաշ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով և նուրբ թարթիչներով։

    3․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

    «Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

    4․ Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

    Այս պատմվածքի իմաստը այն է, որ յուրաքանչյուր կենդանի էակի համար իր ծննդավայրն ու բնակավայրը, հայրենի տունը շատ կարևոր են։ Այս պատմվածքի եղնիկը նույնպես հիշողություն ուներ, որն իրեն կանչում էր դեպի իր հարազատ անտառը, որտեղ գուցե մնացել էին իր ծնողները, ընկերները, իր սիրելի թփերն ու ծառերը։

    5․ Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: