Մայրենի

Երիտասարդ Խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:


Լեզվական առաջադրանքներ

1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝
Երիտասարդ-ծեր
հարազատներ-օտարներ
մեծ-փոքր
իրավացի-սխալ
հրաժեշտ-ողջույն
լուռ-աղմկոտ
երկար-կարճ
ետ-ետ-առաջ-առաջ

Ողջույն, ծեր, առաջ, կարճ, օտարներ, աղմկոտ, սխալ, փոքր:

2.«Երիտասարդ խեցգետինը»-ից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ծեր-երիտասարդ, առաջ-հետ, գտնել-կորցնել, օտար-հարազատ, հանգստություն-տագնապ, այլանդակ-գեղեցիկ, մեղմորեն- աղմկոտ, վախկոտ-քաջ , թշնամիներ-հարազատ, փոքր-մեծ:

3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

4. Շարունակեք նախադասությունները:

  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն.:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև այդպես են ստեղծված:
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց կարողացավ փրկվել:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ ծաղիկները՝ գույնզգույն:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ նոր է արթնացել:

Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Չպետք է վախենալ նոր բան սովորելուց:

2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:
համարձակ, նպատակաուղված, դժվարություններից չվախեցող:

3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:
Նա ապրում էր ոչ ուրիշների նման: Հակառակվում էր ընդունված կարծիքներին և ցանկանում էր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում։

4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:
Բոլոր խեցգետինները քայլում էին հետ-հետ, իսկ նա քայլում էր առաջ-առաջ և նման չեր ուրիշներին:

5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:
Խեցգետինը համարձակ էր,առաջադեմ էր ու նպատակասլաց:

6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
Այս պատմվածքը սովորեցնում է, որ եթե դու որևէ բան երազում ես, չպիտի վախենաս և պիտի փորձես իրականացնել երազանքդ: Պիտի գնաս երազանքիդ հետևից, որ այն անպայման կատարվի։

Մայրենի

Ստորակետ 1

1.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:


 2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու՝ հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն, ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ-որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Մայրենի

Թվական 2

1. Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս:
երրորդ, երկրորդ, տասնհինգերորդ, վաթսունմեկերորդ, քսանյոթերորդ, չորրորդ

2.Թվականները գրեք տառերով՝ 25, 68, 87, 102, 3-րդ, 5-ական, 4/5, 35, 49, 5697
25-քսանհինգ
68-վաթսունութ
87-ութսունյոթ
102-հարյուր երկու
3-րդ-երրորդ
5-ական-հնգական
4/5-չորս հինգերորդ
35-երեսունհինգ
49-քառասունինը
5697-հինգ հազար վեց հարյուր իննսունյոթ

2. Գրեք բարդ ածանցավոր 10 թվական և առանձնացրեք արմատներն ու ածանցը:
57-հի+սուն+յոթ
89-ութ+սուն+ինը
97-ինն+սուն+յոթ
72-յոթ+անասուն+երկու
48-քառ+ասուն+ութ
39-երե+սուն+ինը
64-վաթ+սուն+չորս
73-յոթ+անասուն+երեք
99-ինն+սուն+ինը
56-հի+սուն+վեց

3․ Ի՞նչ է նշանակում սուն ածանցը, գրեք այդպիսի ածանց ունեցող 20 թվական:
30, 40, 50, 60, 70, 80, 90, 130, 140, 150, 160, 170, 180, 190, 230, 240, 250, 260, 270, 280:

4. Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ՝

Քանակական-2, 8

Դասական- առաջին (I), չորրորդ (IV)

Բաշխական-5-ական, 10-ական

Կոտորակային-4/5, 9/10

Մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
    Գարուն, փողոց, կրակ, բոց, զնգոց, շրթեր, սիրտ
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
    Արևոտ գարուն, լայն փողոց, մեծ կրակ, ուժեղ զնգոց, կարմիր բոց, ալ շրթեր, առողջ սիրտ
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
    Բոլորը թափվել են փողոց-փողոցը մարդաշատ է։
    Սրտերը կրակ են ու բոց-Մարդիկ, ովքեր ջերմ սրտեր ունեն, շուտ ոգևորվում են:
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
    Ես զգում եմ գարնան արևը, որովհետև բանաստեղծությունը գարնան մասին է։
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
    Իմ համար հոգեհարազատ է ձմեռը, քանի որ այդ եղանակին իմ ծննդյան օրն է և ձմռանը խաղալու համար շատ ձյուն կա։
Մայրենի

Մայրենիի ինքնաստուգման նախապատրաստում

Մարկ Տվեն

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:Նա այդ օրը ցանկանում էրոր ընդհանրապես կիրակի չլիներգերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեցձգվեցհենվեց արմունկին, և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դժբախտ
համբերությունն     
շաբաթվա
փորձել


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ              բախտավոր
    բ/ ատելի                  հաճելի
   գ/ հիվանդ                առողջ
   դ/անհետանալ         հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը: 

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Պատմողական
Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Բացականչական

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

 <<Դբախտ Թոմը>>


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին, և Թոմին նայեց:

  Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորաքույր

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                       որոնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Թոմի համար երկուշաբթի օրերը սկսվում են դպրոցի տանջանքերը։

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Միակ տարբերակն էր դպրոց չգնալու։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Մայրենի

Մայրենիի ֆլեշմոբ

 Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի է հաշվում և փարաջայի գրպանը գցում։ Մեծ պասի առաջին իսկ օրից նա ամեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել։Մի օր էլ էս տերտերի գլխին մի փորձանք է պատահում: Բակի երեխաները տեսնում են, որ տերտերի ձեռքին քիչ լոբի է մնացել, մի մեծ բուռ լոբի են լցնում նրա փարաջայի գրպանը։ Խեղճ տերտերը կորցնում է օրերի հաշիվը։

Մայրենի

Թվականներ

1.  Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
54-հիսունչորս
847-ութ հարյուր քառասունյոթ
6985-վեց հազար ինը հարյուր ութսունհինգ
12546-տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց
68-վաթսունութ
95-իննսունհինգ
15-տասնհինգ
58-հիսունութ
697-վեց հարյուր իննսունյոթ
89-ութսունինը

2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:
11-ից մինչև 99-ը գրվում են միասին
100-ից բարձր թվականները գրվում են առանձին։

3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:
30-երեսուն-երե, սուն
40-քառասուն-քառ, սուն
50-հիսուն-հի, սուն
60-վաթսուն-վաթ, սուն
70-յոթանասուն-յոթ, անասուն
80-ութսուն-ութ, սուն
90-իննսուն-ինն, սուն

Սուն ածանցը կրկնվում է: Սուն ածանցը նշանակում է տասնյակ։ Օրինակ՝ հինգ-հիսուն։

Մայրենի

Հասուն արտ, Դանիել Վարուժան

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Բառարան՝

  • ոսկուն ՝-ոսկի է
  • բոռ, պիծակ-միջատներ
  • զերդ- ինչպես
  • փայլակ- կայծակ
  • դեղձանիկ-թռչունի տեսակ

Առաջադրանքներ՝

  • Քո կարծիքով հեղինակը սիրո՞ւմ, թե՞ չի սիրում իր արտը: Պատասխանդ հիմնավորիր: Այո, հեղինակը սիրում է իր արտը։ Հեղինակը արտը համարում է իրեն շատ հարազատ, անընդհատ նկարագրում է նրան գեղեցիկ բառերով՝ ոսկուն, բոցի նման։
  • Ի՞նչ ես հասկանում հասուն արտ ասելով:
    Հասուն արտ նշանակում է, որ արտում ցանած ցորենը արդեն հասել է, և հավաքելու ժամանակն է։
  • Ինչո՞ւ է հեղինակը գրում՝ Արտս ոսկուն է, նըման բոցերու:
    Ցորենի հասած հասկը դեղին է լինում, ոսկեգույն, իսկ արև տակ գույնն ավելի պայծառ է լինում՝ նման բոցին։
  • Բացատրիր այս տողերը՝ գամ ոսկիդ հնձեմ:
    Գամ հասած հասկերդ հնձեմ։
  • Դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները և բառերը:

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Երկինքն է կըրակ

Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Կ’անցնին զերդ փայլակ

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:


Մայրենի

Աղջկա խնդրանքը (ինքնաթելադրություն)

Ժամանակով մի աղջիկ էր ապրում: Նա արև շատ էր սիրում։ Վաղ առավոտից հիանում էր ոսկեզօծ գնդով և հետևում նրան մինչև վերջալույս: Իսկ երբ արևն անհետանում էր սարի ետևում, պարկում էր իր փայտե մահճակալին և միայն արևի մասին էր մտածում:

Ամառն արևն անխնա այրում էր: Մարդիկ տանջվում էին անվերջանալի տապից: Ծարավից թոշնել էին ծառ ու ծաղիկ։ Այդ ժամանակ փոքրիկ աղջիկը հասկացավ, որ մարդիկ առանձ անձրևի ապրել չեն կարող։ Մի օր նա կանգնեց ուղիղ արևի տակ և նրան խնդրեց․

— Սիրելի՛ արև, մարդկանց անձրև է պետք։

Մայրենի

Ածականի համեմատության աստիճանները

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Գոյական- Հրամանատար, ընկերներ, վտանգ
Ածական-սիրելի

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-լուսեր, շշուկ, Անահիտը
Ածական-փոքրիկ, վերջին

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Գոյական-անձրև, հիշողություններ
Ածական-հորդառատ, հաճելի

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-սեր, քույր, Մարգարիտ
Ածական-ջերմ, առաջին

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (3 գոյական, 3 ածական)

Գոյական-ծաղիկներ, տոն, զույգ
Ածական-գունավոր, գեղեցիկ, հարսանեկան

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ-մարդիկ
դաս-դասեր
սյուն-սյուներ
ձուկ-ձկներ
մատ-մատներ
ձեռք-ձեռքեր
ոտ-ոտքեր
հարս-հարսներ
գրատուն-գրատներ
ձեռագիր-ձեռագրեր
պատմագիր-պատմագիրներ
հեռախոս-հեռախոսներ
մարդասպան-մարդասպաններ
տղա-տղաներ
աստղ-աստղեր
գնդակ-գնդակներ
գլուխ-գլուխներ

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Անձ-ռուսներ, մայրիկ, դասընկեր, օդաչու
Իր-քաղաք, Հայաստան, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, լավություն

6. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով

Մաքուր-մաքուր, ավելի մաքուր, ամենամաքուր
Կաղ- համեմատության աստիճաններ չի ստանում
Հին-հին, ավելի հին, հնագույն
Կարմիր- կարմիր, ավելի կարմիր, ամենակարմիր
Դաժան- դաժան, ավելի դաժան, ամենադաժան
Կարճ- կարճ, ավելի կարճ, ամենակարճ