Մայրենի 6-րդ դասարան

Ձ-Ծ-Ց-ի ուղղագրությունը և ուղղախոսությունը

Ուղղագրությունը բառերի ճիշտ գրելաձևն է, իսկ ուղղախոսությունը ` բառերի ճիշտ արտասանությունն է։

Ձ-Ծ-Ց-ի ուղղագրություն`
հանդերձարան, ընդարձակ, բարձրախոս, բարձրահասակ, արձակուրդ։
Ձ-Ծ-Ց-ի ուղղախոսություն՝
Հանդերձարան-Հանդերցարան
Ընդարձակ -Ընդարցակ
Բարձրախոս-Բարցրախոս
Բարձրահասակ-Բարձրահասակ
Արձակուրդ-Արցակուրդ

Մայրենի 6-րդ դասարան

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

Հովհաննես Թումանյանի իմ հավանած․․․
Բալլադը
ԵՐԿԻՆՔ ՈԻ ԵՐԿԻՐ

Բանաստեղծությունը
ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

Պոեմնը
ԱՆՈՒՇ

Քառյակը
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։


Պատմվածքը
Գիքորը

Հեքիաթը
Եդեմական ծաղիկը

Մայրենի 6-րդ դասարան

Գ-Կ-Ք-ի ուղղագրությունն ու ուղղախոսությունը

Ուղղագրությունը բառերի ճիշտ գրելաձևն է, իսկ ուղղախոսությունը ` բառերի ճիշտ արտասանությունն է։
Գ-կ-ք-ի ուղղագրություն
կարգին, կարգ, կարագ, գոգավոր, անօգուտ, արգելք, բարեհոգի:
Գ-կ-ք-ի ուղղախոսություն
կարգին- արտասանվում է ՝ կարքին
Կարգ- արտասանվում է ՝ կարք
Կարագ-արտասանվում է ՝ կարաք
Գոգավոր- արտասանվում է ՝ գոքավոր
Անօգուտ-արտասանվում է ՝ անօքուտ
Արգելք- արտասանվում է ՝ արքելք
Բարեհոգի-արտասանվում է ՝ բարեհոքի
Նախադասություններ՝
Նստարանները կարգին դասավորված են։
Գրադարանի պեք է հետևել կարգ ու կանոնին։
Ամեն առավոտ Աննան հաց ու կարագ է ուտում։
Ճանապարհը գոգավոր էր։
Անօգուտ է բացատրել այն մարդուն, որը չի ուզում հասկանալ։
Ընկած ծառը արգելք է հանդիսանում երթևեկությանը։
Բարեհոգի մարդու խիղճը միշտ հանգիստ է։

Մայրենի 6-րդ դասարան

Դ-Տ-Թ-ի ուղղագրությունը

Ուղղագրությունը բառերի ճիշտ գրելաձևն է, իսկ ուղղախոսությունը ` բառերի ճիշտ արտասանությունն է։

Դ-տ-թ-ի ուղղագրություն՝
Ալվարդ, վարդ, հաղորդում ,գդալ, համբույր, արդուկ
Դ-տ-թ-ի ուղղախոսություն՝
Ալվարդ–արտասանվում է ՝  Ալվարթ
Վարդ— արտասանվում է ՝ վարթ
Հաղորդում-արտասանվում է ՝  հաղորթում
Գդալ-արտասանվում է ՝ գթալ
Համբույր-արտասանվում է ՝ համփույր
Արդուկ-արտասանվում է ՝ արթուկ

Նախադասություններ՝
Արծաթե գդալը ընկավ հատկակին։
Աղջիկը համբուրեց շնիկի քիթիկը և գնաց դպրոց։
Ալվարդը իր ընկերուհու հետ գնացին խանութ։
Ուսուցչուհում նվիրեցին կարմիր վարդեր։
Հաղորդումը կենդանիների մասին էր։
Արդուկը կապույտ գույնի է։

Մայրենի 6-րդ դասարան

Գ-Կ-Ք-ի ուղղագրությունը

Գրվում է — կարգին
Կարդացվում — կարքին
Առավոտյան ամենօր ես ինձ կարգի եմ բերում։
Գրվում է — հոգի
Կարդացվում — հոքի
Հոգիները մեզ շրջապատում են։
Գրվում է — օգնել
Կարդացվում — օքնել
Մարին օգնեց տատիկին անցնել ճանապարհը։

Մայրենի 6-րդ դասարան

Կոմիտաս Վարդապետ

«Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ: Նրա ստեղծագործություններից են հետևալ երգերն են՝ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։
Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ 
Հետագայում նա ազատվում է ,բայց նրա հոգեկան վիճակը խանգարված էր։ Եվ նրան տեղափոխում են Փարիզ , որտեղ իր վերջին օրերն է անցակցնում։

Մայրենի 6-րդ դասարան

Հնչյունաբանություն

Լեզվի ամենափոքրիկ միավորը հնչյունն է, հնչյունից հետո տառն է, տառերի խմբից կազմվում է բառ, բառերից` բառակապակցություն, բառակապակցություններից նախադասություն, իսկ նախադասություններից տեքստ։
Բառակազմություն
Բառերը ըստ տեսակի և ձևի լինում են` պարզ, ածանցավոր և բարդ։ Ածանցները լինում են, նախածանցներ և վերջածանցներ։
Պարզ բառեր-գիրք, սեղան, շիշ, աչք
Ածանցավոր բառեր-դժբախտ, անգլուխ, թափառական, տգետ
Բարդ բառեր-գրչատուփ, հեռախոս, մազակալ, զգեստապահարան
Գոյականներ
Հատուկ գոյականներ — Անահիտ, Դեբեդ, Հունաստան
Հասարակ գոյականներ — հայրիկ, գետ, քարեր
1. Անահիտը հայրիկի հետ գնացին վարսավիրի մոտ։
2. Արմենը և Հայկը քարերը գցում էին Դեբեդ գետի մեջ։
3. Հունաստանում Լիան առաջին անգամ էր։
Ածական անուն
Ածականը ցույց է տալիս ինչպիսություն որպիսություն։
Ածականները լինում են որակական և հարաբերական։
Հարաբերական ածականները ունեն համեմատության աստիճաններ։
Համեմատության աստիճաններն են՝ դրական, բաղդակական և գերադրական։
Օրինակներ՝
Լավ, ավելի լավ, լավագույն
Գեղեցիկ, ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ

Մայրենի 6-րդ դասարան

Հարգիր քո եղբորը

Աղջիկը ուներ եղբայր, որը հաշմանդամ էր։ Եվ այդ պատճառով քուկրը նրան ատում էր, և դպրոցում ընկերոիհիների հետ նրան ծաղրում։ Աղջիկը հորը բողոքում էր, թե եղբայրը միշտ նրան խանգառում է, իսկ հայրը ոչինչ չեր անում։ Աղջկա ծննդյան օրը եղբայրը և հայը որոշեցին աղջկան միասին շնորհավորեին։ Բայց երբ եղբայրը բերում էր ծննդյան տորթը, նա ընկավ և տորթը փչացավ։ Աղջիկը զայրացավ, և լացելով գնաց տուն։ Հայրը եկավ և պատմեց աղջկան, որ եղբայջը հաշմանդամ է նրա պատճառով։ Երբ նրանք փոքր էին աղջլա խաղալիքը գլորվեց փողոցին։ Եվ երբ աղջիկը ուզեց խաղալիքը վերցնել մեքենան արդեն մոտենում էր, և եղբայրը փրկեց քրոջը, բայց կորցրեց իր մեկ ոտքը։ Աղջիկը երբ այդ լսեց,վազեց եղբոր մոտ և ներողություն խնդրեց։ Այդ օրվանից հետո քույրը եղբորը շատ շատ է սիրուն, և թույլ չի տա նրան նեղացնեն։

Մայրենի 6-րդ դասարան

Ինչպես նորոգել աշխարհը🌎

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկե

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

Հոգթտթր, ուսուցանոզ

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 

Որպեսզի նրան ոչոք չշեղի։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Պետէ է ուշադիր լինել։

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: