Սեպտեմեր
Իմ առօրյան և նախասիրությունները — սեպտեմբերի 6
김 지소/Կիմ Ջիսու — սեպտեմբերի 13
«Մեր Հայրենիքը» — սեպտեմբերի 14
Ինչպես նորոգել աշխարհը — սեպտեմբերի 19
Հարգիր քո եղբորը — սեպտեմբերի 22
Հնչյունաբանություն — սեպտեմբերի 26
Կոմիտաս Վարդապետ — սեպտեմբերի 28
Հոկտեմբեր
Գ-Կ-Ք-ի ուղղագրությունը — հոկտեմբերի 3
Դ-Տ-Թ-ի ուղղագրությունը — հոկտեմբերի 4
Ձ-Ծ-Ց-ի ուղղագրությունը և ուղղախոսությունը — հոկտեմբերի 10
<<Եռյակ>> — հոկտոմբերի 10
Աֆորիզմներ — հոկտեմբերի 10
Իմ ընտանիքը — հոկտեմբերի 10
Ըստ ինձ իմ թերի և թույլ կողմերը — հոկտեմբերի 11
Իմ սիրելի կենդանին — հոկտեմբերի 11
Իմ Երևան — հոկտեմբերի 12
«Թմկաբերդի առումը» վերլուծել — հոկտեմբերի 15
Ծույլի հանգստյան օրը — հոկտեմեբրի 20
Անդաստան — նոյեմբերի 1
Рубрика: Մայրենի 6-րդ դասարան
Անդաստան
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բառարան
կայլակի-կհոսի
թող ըլլա-թող լինի
ցորյանի-ցորենի
աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ
Առաջադրանքներ
1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
Ակոս — գործիքով բացած փոս։
կոչնակ — կանչող ձանգ
գյուղակ — փոքր գյուղ
բերրիություն — առատ բերք
ցող — բարակ մանր անձրև
արածանին — արածել
օրհներգություն — օրհներգ
գերանդի — երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
ամբար — մառան
բերկրություն — բերկրանք
հորդել — լցվել
2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Հեղինակն ուզում է, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի։ Արևելքում՝ խաղաղություն և օրհներգություն, Արևմուտքում՝ բերրիություն, ծիլ ու ծաղիկ, Հյուսիսում՝ առատություն, Հարավում՝ պտղաբերում և սիրերգություն։
3. Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Քնարական հերոսը երազում է ունենալ բերրի և պտղաբեր հողով լի հայրենիք, որտեղ օրհնություն է հնչում, անտառներում, դաշտերում ծիլ ու ծաղիկ է, ոչխարները հանգիստ արածում են, գինին լցվում է բաժակների մեջ , և հնչում են բարեմաղթանքներ։ Հերոսի համար շատ կարևոր է, որ աշխարհի չորս կողմերում լինի խաղաղություն։
4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Կավելացնեի այստեղ մանուկների ծիծաղն ու ուրախ խաղը։
5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Խաղաղություն թող ըլլա
Մեր երկրի համար շատ կարևոր են խաղաղ սահմանները։ Այդ իսկ պատճառով ես ընտրեցի նման վերնագիր։
6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։
Ծույլի հանգստյան օրը🌻
Ծույլի հանգստյան օրը
Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.
-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:
Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:
Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.
–Տեղիցտ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:
-Ի՜նչ ես ասում, ես այսոր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:
2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս, սառնորակ-բարձրորակ, անուշահամ-քաղցրահամ, կենսագիր-ձեռագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-շևազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բառեր:
Բարձրախոս-Բարձրորակ, դեղնակտուց-դեղնագորշ, աշխարհամարտ-աշխարհաբառ, ծովածոց-ծովաբան, լեռնագնաց-լեռնաբերձ, սրբավայր-սրբագիր:
«Թմկաբերդի առումը» վերլուծել
| Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։ Մենք ամենքըս հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։ Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին։ Ես լավության խոսքն եմ ասում, Որ ժըպտում է մեր սըրտին. |
| Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Լավ արարքը, լավ մարդին։ Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում, Քաջ որսկանի գյուլլի պես։ |
Հովհաննես Թումանյանը իր «Թմբկաբերդի առումը» պոեմի նախերգանքում խոսում է մարդկանց լավ ու վատ գործերի մասին, ասում է, որ մարդը լավ գործերով է հիշվում: Ինչքան ուզում է ժամանակ անցնի մարդիկ հիշում են լավ ու վատ գործերը: Վատն էլ է հիշվում, բայց հիշվում է անեծքով և քննադատությամբ, իսկ լավ գործը, անկախ նրանից, թե ով է արել՝ բարեկամդ թե թշնամիդ, սիրով է հիշվում: Դրա համար պետք է կյանքը ապրել այնպես, որ քեզնից հետո լավ հիշողություններ թողես:
Իմ Երևան
Սեր, քաղաքամայր, տուֆ, հրաշալի, ջերմ։
Երևան, քաղաք որը գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հրաշալի Հայաստանի քաղաքամայրը դա մեր ջերմ Երևանն է։
Երևանում շինությունների մեծ մաս պատրաստում են տուֆից։ Երևանի ժողովուրդը քեզ սերով ու հաճույքով կնդունեն Երևանում։ Ես իմ Երևանը շատ եմ սիրում, և ուզում եմ, որ բոլոր հայերը սիրեն իրենց Երևանը։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է, և ունի հետաքրքիր և հիանալի պատմություն։
Իմ սիրելի կենդանին ✨
Ես ունեմ երեք սիրելի կենդանիներ։ Առաջինը դա առնետն է, ոչ բոլորն են նրանց սիրում, բայց ինձ նրանք շատ են դուր գալիս։ Երկրորդը դա կատուներն են, ես ինքս ունեմ կատու, իհարկե նրանք ծույլ են, բայց շատ լավը։ Երրորդը դա կզաքիսներն են։ ես սիրում եմ նրանց, որովհետև նրանք նման են իմ սիրելի երգիչին՝ Հվան Հյոնջինին։ Նաև ես սիրում եմ գորտերին, նրանք շատ գեղեցիկ են։
Առտետներ

Կատուներ

Կզաքիսներ


Գորտեր

Ըստ ինձ իմ թերի և թույլ կողմերը🤍
Ես ունեմ թույլ և թերի կեղմեր։ Օրինակ, երբ մեկը ինձ վրա բղավում է, ես միշտ պատասխանում եմ, և ինձ չի հետաքրքրում որ է այդ մարդը: Շատ չեմ սիրում մարդկանցով լի տեղ գնալ, ավելի լավ է տանը մնամ: Չեմ սիրում ճամփհորդել։ Անծանոթ մարդկանց հետ չեմ շփվում: Շատ դժվար է ինձ մոտիվացիա տալ։
Իմ ընտանիքը🍓
Իմ ընտանիքը բաղկացած է 7 հոգուց, Մայրիկս, հայրիկս, ես, քույրիկս, եղբայրս, կատուս և տատիկս: Հայրիկիս անունը Տիգրան է, մայրիկինս՝ Էլինա, տատիկինս՝ Կարինե, քույրիկինս՝ Վիկտորիյա, կատվիս անունը Հյուգո, իսկ եղբորս Ալեքսանդր։ Բոլորին շատ եմ սիրում: Հայրիկս աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, կամ ավելի ճիշտ հեռահաղորդական տեխնոլոգիաների մասնագետ, իսկ մայրիկս լրագրող: Տատիկս չի աշխատում, նա քիմիկ էր եղել: Ես վեցերոդ դասարան եմ, քույրիկս հինգերորդ, իսկ եղբայրս չորրորդ:
Աֆորիզմներ🦋
Իմ աֆորիզմը՝
Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
Իմ կարգախոսը
Հնարավոր է, որ աշխարհում դու ընդամենը մարդ ես, բայց մեկի համար դու ողջ աշխարհն ես:
Աֆորիզմներ համացանցից՝
Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է:
Զանդերս
Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:
Վոլտեր
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
Ֆրանս
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Բալզակ
Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Բալզակ
Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:
Պասկալ
Աշատանքը չի խայտառակում մարդուն, դժբատաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
Գրանտ
Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:
Պասկալ
Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
Քին Հաբարդ
<<Եռյակ🍵>>
Նայոնն ու Ջենին լավագույն ընկերներ էին։ Նրանք ամենալավն են
ընկերներ 3 տարի. Նրանք անբաժան էին։ Մի օր Նայոնը հաղորդագրություն ստացավ, որ իր մանկության ընկերուհի Հվասան քաղաքում է, և նա գալիս է իր դպրոց: Ջենին խանդում էր, Հվասան ավելի լավ գիտեր Նայոնին։ Նայոն նկատեց Ջենիի տխուր դեմքը։ Նա ասաց, որ նրանք պարզապես ընկերներ են, և ոչ մի կերպ չի կարող մոռանալ իրեն։ Ջենին դեռ մի փոքր տխուր էր, բայց նա հաղթահարել էր դա մինչև մեկ դաս անց: Հվասան թակեց դուռը։ Նայոն այնքան ուրախ էր, որ իր լավագույն ընկերն էր իր դպրոցում: Նայոնն ասաց Հվասային, որ Ջենին իր լավագույն ընկերուհին է: Նրանք սեղմեցին ձեռքերը, բայց Ջենին վատ զգաց նրա հանդեպ: Հաջորդ օրը Հվասան նստեց Ջենիի նստատեղին: Ջենին բարկացավ։ Նայոնն ասաց Ջենիին, որ նա չգիտի, թե որտեղ նստի: Մինչ Նայոնը գնաց զուգարան։ Հվասան նրա վրա գրություն է թռցրել։ «Մի կարծիր, որ դու այնքան կողքիդ կլինես, ես քո կյանքը կենդանի մղձավանջ կդարձնեմ», – ասաց Ջենին Նայոնին, բայց նա չհավատաց նրան: Շուտով Ջենիսի ծննդյան օրն էր։ Նա մտածում էր Նայոնին հրավիրելու մասին, բայց ոչ Հվասա, որպեսզի նրանք որոշ ժամանակ անցկացնեն միմյանց հետ: Նա գնաց Նայոնին ասելու, բայց Հվասան այնտեղ էր: Ջենին ուզում էր առանձին խոսել։ Երբ նա պատմեց Նայոնին իր ծննդյան օրվա մասին, Նայոնը իրեն մեղավոր էր զգում, երբ ասաց, որ ցանկանում է Հվասայի հետ շրջել: Ջեննին արցունքներ զգաց աչքերի տակ և արդարացավ զուգարան։ Ջենին չէր կարող հավատալ դրան… Հվասան դա արեց: Նա կորցրեց իր լավագույն ընկերոջը ինչ-որ կախարդի պատճառով:
Տանը նա երգում էր ինքն իրեն.
Տարեդարձ է այսօր…
Տարեդարձ է այսօր…
Տարեդարձն է սիրելի Ջենիի։
Տարեդարձ է այսօր….
Այդ գիշեր նա լաց եղավ քնելու համար և երբեք չդադարեց մտածել Նայոնի մասին: Առավոտյան նա հրաժարվեց դուրս գալ իր սենյակից։ Բայց նա զարմացավ՝ լսելով Նեյոնի ձայնը։
-Ջենի՜ Ես տորթ եմ բերել։ Մենք կարող ենք նշել ձեր ծննդյան օրը: Ցավում եմ, լավ է, երեկ երեկոյան ես տեսա Հվասասի իրական գույները, և նրա ծնողները նրան հետ ուղարկեցին Կորեա:
Ջենին վերապրեց, որ Հվասան չկա: Նա Նայոնին ներս թողեց և խոսեց նրա հետ։
-Նայոն: Ես նախանձեցի։ Հվասան քեզ ավելի լավ էր ճանաչում, և ես ինձ անտեսված էի զգում: Կարծում եմ՝ ինձ որոշ ժամանակ է պետք՝ քեզ ներելու համար:
-Վերցրու քեզ անհրաժեշտ ամբողջ ժամանակը: Ես այստեղ եմ, երբ դու իմ կարիքն ունես: