Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 03.02.2023

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:
աղ
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:
Հորդ, հորդ, հորթ
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:
ունկախից
4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:
Նորեկ տղա, իրեն ասա, սաթ տարա գոմ։
5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:
դարակ
6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:
Նվարդ
7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:
Պատանի
8. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:
Ծիրան

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 01.02.2023

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Առծիվ, առյուծ, հուրի, մրմուռ, մարմար, մրմռոց, փրփրել, բարբառել, առհամարհել, բառձ, պառկել:
2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:
Տակն ու վրա եղած ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես անշարժ, նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո հանդգնեց ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց որ բոլորին զարմացրեց իր արվեստով։
3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։
Շրջել, թափառել, շրջագայել, ցնորվել, պտտվել,
Խորհրդածել, մտածել, խորհել, մտմտալ.
Խենթանալ, գժվել, ցնդել, խելագարվել, հիմարանալ.
Կողոպտել, գողանալ, թալանել, հափշտակել, գռփել.
Հեկեկալ, լալ, ողբել, արտասվել, հեծկլտել.
4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում:
Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին:
Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում:
Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը:
Նրա գրամեքենա ամբողջ ցերեկը չխկչխկում էր:
Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ:
5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ՝
բռնակալ — լիաբուռ:


Գրական, շնչասպառ, քնել, ջրկիր, գլխարկ, խմբավար:
Գրական — գրապահարան
Շնչասպառ — շնչակտուր
Քնել — քնաբեր
Ջրկիր — ջրատար
Գլխարկ — գլխիկ
Խմբավար — խմբապետ

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 31․01.2023

Կարդում ենք Տերյան…

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Բանաստեղծությունները սովորում ենք անգիր

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 30․01․2023

1. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարդ (զվարթ), արդյոք , որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ (արթնալալ), վաղորդյան, շքերդ (շքերթ), օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել (շանթահարել), ընդունել, կենդանի, ընդհանուր, դադար, օդանցք, անօդևան (անօթևան), բացօդյա (բացօթյա) — երկու տարբերակներն էլ կիրառվում են
2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Որովհետև Բ խմբի բառերը գրվում են «ան» նախածանցով։
3. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր (գահավիժում էր) ցած:

Բայց բեդվինները հիացել էին (սքանչացել էին)։

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում (դեգերում են) ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից (անընդհատ) փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա (հայտնվի)։

Ջրի ամենափոքրիկ շիթերից (կաթիլ) անգամ հողի վրա բոցկլտում են (վառվռում են) 
խոտի վառ կանաչ (զմրուխտ) կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը (վայրը):  

Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, (անցնելու) որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի (պարզապես) չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա: (կտրվի)

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
Գոտեմարտիկ-ըմբիշ
Բերկրանք-հրճվանք
կողով-զամբյուղ
ատելություն-հակակրանք
ուժ-զորություն
երաշխիք-գրավական

բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
Արահետ-կածան
թագավոր-գահակալ
անուրջ-երազանք
դրախտ-եդեմ
երեկո-մթնշաղ
հարգանք-ակնածանք

գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
Ագահ-անկուշտ
ապերախտ-երախտամոռ
երկչոտ-անհամարձակ
դյութական-կախարդական
խարտյաշ-ոսկեգույն
արդարացի-շիտակ

դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:
Բերկրանք-խինդ
կարեկցանք-խիղճ
դեզ-կույտ
խանդավառություն-եռանդ
իրիկնամուտ-վերջալույս
պատնեշ-պարիսպ

ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
Ծածուկ-գաղտնի
համեստ-խոնարհ
կայուն-ամուր
հիասքանչ-զմայլելի
անմիտ-ապուշ
մռայլ-խոժոռ
5. Ստեղծագործական աշխատանք
Առաջին ձյունը
Ձյան փաթիլի պատմությունը
Ձյունը իր երգն է երգում


Առաջին Ձյունը
Էլմիրան երազում էր հայտնվել Թայլանդում, ավելի ճիշտ Բանգքոկում։ Նա փոքրուց հետաքրքրվում էր այդ երկրով, սովորում էր լեզուն և ուսումնասիրում հին ավանդույթները։ Էլմիրան հասկանում էր, որ հիմա նա հնարավորություն չունի այդ երազանքը իրականացնել, քանի որ ձմեռ է, օդանավակայանը չեղարկել էր բոլոր չվերթները։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 12.21.2022

1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամբ։
Ես անծանոթ բառ չունեմ։
2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։
Ինքնաբավ բառի ուղիղ իմաստը-ինքնին արժեք՝ նշանակություն ունեցող, անկախ՝ ինքնուրույն բովանդակություն՝ նշանակություն ունեցող:
Ինքնաբավ բառի փոխաբերական իմաստը-Ամբողջության հետ միասնություն չկազմող, աններդաշնակ: Արտիստուհին հրաժարվել է ինքնաբավ շարժումներից:
3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները, բացատրիր, թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։
Շարականը հոգևոր երգն է։ Շարականները ջերմացնում են հոգին՝ մխիթարում իրենց հոգևորությամբ։
4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։ Կարող ես տեսանյութ պատրաստել։
5.Լրացնել բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 12.13.2022

1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:
ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:
Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց , մեղվանոց։
բ) Գոգ, ձեռ, մատ:
գոգնոց, ձեռնոց, մատնոց։
զ) Կապել, խարտել, սփռել:
Կապոց, խարտոց, սփռոց։
դ) Դրամ, կիլոգրամ, մետր:
դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց
ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:
խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց։

2. Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բաղադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:
Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), օտար, բազում, բն(ական), հան(ել), հաս(նել), դր (դնել), շահ(ել), պահ(ել):
Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

Հյուսիսային, հայրաբար, դրախտային, տոնական, նկարչություն, մեղավոր, հարսնացու, օտարություն, բազմություն, բնականաբար, հանացո,հասույթ, դրական, շահույթ, պահացո։

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացիալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչ. Ատլանտիան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկիան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։
… (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների, գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք թեքել, ․․․ (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

5․ Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:
Օրինակ՝
ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ —ծովամարտ,ձեռնասուն
Բևեռախույզ, երկրամերձ—Բևեռամերձ,երկրախույզ
Ձկնակեր, մարդավաճառ —ձկնավաճառ,մարդակեր

6. Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ-ոսկի և վառ, մաքսանենգ, կաղնեփայտ-կաղին և փայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ-սիրտ և պատառ, ցուցանակ, սիրառատ-սեր և առատ, գինեվաճառ-գինի և վաճառ, գերեվաճառ-գերի և վաճառ, բարեգութ-բարի և գութ, մատենագիր-մատյան և գիր, լուսամուտ-լույս և մուտք:

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 12․15․2022

Ամանորյա ստեղծագործությունների ընթերցում: Կարդա՛լ ստեղծագործությունները,քննարկե՛լ, կարծի՛ք գրել բլոգում: 

Մայրենի 6-րդ դասարան

Մարյենի 14․12․2022

1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:
Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:
Պոչավոր

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:
զորավոր

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցողզարմանալի կենդանի են տեսել:
երկոտանի

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:
երկարոտ, դեղնավուն

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:
Հայրաբար

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Մտերմաբար

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Եղբայրաբար

Թշնամու նման եք խոսում:
Թնամաբար

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:
յուրովի
2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույնքաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Անսահման-սահման չունեցող
Միջնադար-միջին դար
Ամենամեծ-ամենից մեծ
Մեկամսյա-մեկ ամսվա
Շրջակայքք-շրջակա տարածք
Մեծագույն-ամենից մեծ
Աննշան-առանց նշանի

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 12․12․2022

1. Բացատրի´ր նշված «ձմեռային» դարձվածքների իմաստները.
ա) կյանքի ձմեռ – ծերություն, կյանքի վերջին օրեր
բ) անձյուն ձմեռ – Անճարակ մարդ
գ) անցյալ ձմռան ձյուն – արժեք չունեցող մի բան, հնուց մնացած մի բան
դ) գլխին ձյուն գալ – դժբախտություն բերել
2. Այբբենական կարգի հակառակ հաջորդականությամբ թվարկի´ր այս տարի սովորածդ ամենակարևոր բառերը։

3. Գրի´ր, թե նշված թվականներից յուրաքանչյուրը ո՞ր ստեղծագործությունների վերնագրերում է քեզ հանդիպել:
ա) երեք — «Երեք խոզուկները»
բ) տասներկու — «տասերկու ամիսներ»
գ) քառասուն —  «Ալի Բաբան ու քառասուն ավազակները»
դ) հազար — «հազար ու մի գիշեր»
4. Բացատրի´ր երեք դարձվածքների իմաստները և գտի´ր ավելորդ արտահայտությունը, որը չունի դարձվածային իմաստ:
Ա) կարապի երգ — վերջին երգ
Բ) ճնճղուկի սիրտ — վախկոտ սիրտ
Գ) հավի խելք — մոռացկոտ
Դ) ծիծեռնակի ձայն — դարձվացք չի
5. Եթե հնարավոր լիներ, խաղալիքների փոխարեն ի՞նչ բառ-մաղթանքներով կզարդարեիր տոնածառը: Ի՞նչ բառ-մաղթանքով կզարդարեիր տոնածառի գագաթը:
Գագաթ — Հույր
Խաղալիքներ — Սեր, ուրախություն, բարություն, երջանկություն, առողջություն, խաղաղություն։
6. Նշված բառերից տառեր օգտագործելով ու վերադասավորելով՝ հավաքի´ր այլ բառեր:
Եղջերվասահնակ-Սահնակ, նավ, սրահ, նվեր, վանկ, վերջ, հավասար
ցրտաշունչ-շունչ, ցուրտ, շուն, աշուն, արտ
ձյունաճերմակ-ճերմակ, ձյուն, նամակ, մերկ, երամ, ձայն
խնդրանք-քար, դար, դրանք, նրանք, քնար
քաղցրավենիք-քաղցր, քաղաք, վարք, վերք, ներքին
տարեմուտ-մետր, տեր, մատ, մարտ, տետր
7. Փոխադրի՛ր արևմտահայերեն հատվածը արևելահայերեն:
Կաղանդ պապա,
Որքան կրնաս, շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար։

Ձմեռ պապիկ
Որքան կարող ես, շուտ արի,
Էլ չեմ վաղենա, սիրել եմ քեզ․
Դու մի լսիր իմ կցկտուր բառերը,
Դեմքիս գույնին ու քայլերից դողահար։
8․ Բացատրի´ր «մարդ» բառի հոմանիշների ծագումը, իմաստները;
ա) մահկանացու – մարդ, որը անմահ չէ:
բ) ադամորդի – Ադամի որդի, մարդ, մահկանացու:
գ) հողածին – Հողից ստեղծված, մարդ:
9. Պատկերացրո´ւ՝ Ձմեռ պապը քեզ խնդրել է գրել իր ամանորա ուղերձի խոսքը՝ աշխարհի բոլոր մանուկներին ուղղված: ( Գրի´ր այդ ուղերձը՝ օգնիր նրան)։
Ողջուն, իմ սիրելի թոռնիկներ: Արդեն ձմեռ է, և մենք շուտով կհանդիպենք: Ես մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և երջանկություն: Միշտ ուրախ եղեք և բարի՛ն սփռեք աշխարհով մեկ։ Ձեզ լավ Ամանօր և Նոր Տարի