Մայրենի 6-րդ դասարան

Փետրվար ամսվա երեք կարևոր տոները

Վահան Տերյան

Վահան Տերյան։ Ծնվել է հունվարի 28-ին, 1885 թվականին։ Մեկ շաբաթ մենք սովորում էինք Վահան Տերյանի բանաստեղծությունները և կարդում նրա ստեղծագործությունները։

Իմ Թումանյանը

Հովհաննես Թումանյան։ Ծնվել է փետրվարի 19-ին, 1869 թվականին։ Փետրվարի մեկ շաբաթ էլ մենք սովորեցինք Թումանյանի ստեղծագործությունները, նաև այդ օրը գիրք նվիրելու օրն էր։ Թումանյան ասելով, առաջինը ինչ գալիս է մտքիս, դա «Սասունցի Դավիթ» էպոսն է։

Մայրենի լեզվի օր

Անմիջապես գիրք նվիրելու օրից հետո, փետրվարի 21-ին մայրենի լեզվի օրն է։ Այդ օրը մենք կարդացինք տարբեր ստեղծագործություններ։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 20.02.2023

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։
2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։
Հայրենիքից գաղթող՝ գաղթած մարդ
3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։
Մարտոն, Զանոն, Սուրիկ, Թիֆլիս։
4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։
Չգիտես ում խելքին էր փչել։
Քու տունը չքանդվի։
Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին։
Գործնական հայոց լեզու։
5.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:
Երջանիկ, ավանդբլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատգորգ, դատարկ, աղմուկ:
6.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։
Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերևի նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերույին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառա․․․ելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օ…նականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 15.02.2023

«ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1887

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Գեղջուկ-գյուղացի
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիրթե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Հովհանեսը և իր ընկերները շրջան էին կազմում և զվարճանում էին: Նրանց պապերը գյուղի տերրերն էին։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիրթե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրինինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանըինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Նման եմ հայրիկիս բնավորությամբ և տեսքով, բայց ավելի շատ բնավորությամբ նման եմ մայրիկիս։ Դպրոցական վաղ տարիներս շատ պարզ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ իմ դասընկերներից մենակ ես էի, որ սեպտեմբերի 1-ին ոչ մի բան չեի հասկանում: Մինչև մյուս երեխաները ծանոթանում էին դասատուների հետ, ես ծնողիցս հեռու չէի գնում, քանի որ չգիտեի ինչ անել։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 02.14.2023

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Գրիր քեզ դուր եկած հատվածը։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ-մաշկ
ափսե-փեսա
ժանր-ժրան
վիճակ-կավիճ
գավառ-ագռավ
վտակ-կտավ
մկրատ-մտրակ
պարկ-կարպ
վկա-կավ
Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հուաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 09.02.2023

«ԳԱՐՈՒՆ»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշտագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

1908թ. 


Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։

վառել այրել, մրկել

պայծառ — լուսափայլ, փայլուն

քնքշորեն — քնքշաբար, մեղմորեն

փայփայել — ողոքել, խանդաղատել

Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:

Անկենդան, չկամ, չխոսկան, տգետ, հայրիկ, կիսաքանդ, փառք, վայրեջք, աղեղ արևելք, եռանդամ, ազդագիր, դողդոջել, հնչյուն, համր:

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 08.02.2023

1. Տրված բառերում ընդգծել ածականկերտ նախածանցներին ու վերջածանցները:
Ահեղ, թունավորահռելի, երևանյան, գունեղ, տձևանժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչականապաշնորհ, չտես, մեղմիկդժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտանկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյունանտուն:

2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հնագույն հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, վիթխարի կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու հսկայական գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր ալևոր ու հրաշալի վայրերով:
Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի մաքուր ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների քաղցր դայլայլը:
Գիշերն իր խավար թևերն է փռել:
Առույգ մի աղջիկ է ընկերուհիս

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 07.02.2023

1․ Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
Գութ-խիղճ
Աղտ-կեղտ
Տեսակետ-կարծիք
Օրրան-հայրենիք
Մորմոք-թախիծ
Ավար-թալան
Եղեգնուտ-իմաստ
Հենարան-նեցուկ
Ձու-հավկիթ
Անդունդ-վիհ
Աշտանակ-ճրագակալ
Ճառագայթ-ճաճանչ
Արտևանունք-թարթիչ
Օշարակ-պայտ
Տաղտուկ-ձանձրույթ
Ահ-երկյուղ
Արգելք-խոչընդոտ
Գուրգուրանք-գորով
Մորմոք-խուճապ
Աքցան-տագնապ
Գիպարբուք-խրախճանք
2․ Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
1.Բնություն                                  թղթե                                 
վայրկյան                                  որսալ                                
շեկլիկ                                       հերակալ                                
ձուկ                                           ուղտ                                  
խաղալ                                      չափում                               
ինձ                                             նկարել 

2. Ձյուն                                      պատճառ                       
մուկ                                           ոսկոր                            
այտ                                            դեղ                                 
միշտ                                          կսկծալ                         
դառը                                         դալար                          
սկիզբ ծաղիկ

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 06.02․2023

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ» (Վահան Տերյան)

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ» — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։
1.Կարդա՛ բանաստեղծությունը։
2.Գտիր բառակապակցությունները։
Զվարթ ծիծաղ
Պայծառ աչքեր
Նոր սեր
3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Ժպտում են նորից անտառ ու ձորակ