Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 02.05.2023

1. Հայերենի յուրաքանչյուր տառ ունի նաեւ թվային արժեք(Ա=1, Ժ=10, Շ=500 եւ այլն)։Հետևյալ բառերից որի՞ տառերի թվային արժեքների գումարն է ամենափոքրը։

Ա. շունչ

Բգայլ

Գ.մարդ

Դ.բերդ

2. Աշխարհընդհանուրշնորհալի,նշխարհընդամենըանընդհատապաշխարելմենաշնորհ բառերը բաժանվել են երկու բանակիկախված այն բանից , թե կետի փոխարեն հ գրվո՞ւմ էթե՞ ոչ։ Տարբերակներում բերված ո՞ր պնդումն է ճիշտ։

Ա.Բանակներում բառերի թվերը հավասար են։

Բ.Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից մեծ է երկուսով։

Գ. Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից փոքր է չորսով։

3.Խիճկարճդղյակծածկեղինջզրահկարգխիտ բառերից ամենաշատը քանի՞սը նոր շունչ կստանանեթե բառամիջում  ավելացնենք մեկ տառ:

Ա. 4

Բ. 5

Գ. 6

Դ. 7

4. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել «մակաբույծ» բառերից:

Ա. Նա մեր դպրոցի ամենից լավագույն աշակերտներից մեկն է:

Բ. Հարցը կայանում է նրանում, որ ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում:

ԳՏնօրենը հավանաբար իր մոտ էկարող եք մոտենալ նրան:

Դ. Ճանապարհի կեսից հետ վերադառնալու կարիք չկա:

Ե. Այս ամենից հետո նրան հաջողվեց գրագրի պաշտոն ստանալ:

5.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:

սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ

դագանակ — գավազան

քեռայր — քեռու տղա (քրոջ ամուսին)

քթոց — ոստերից հյուսված կողով

սվին — սառը զենք

6.  Պատասխանի տարբերակներից ո՞րն իր «ընկերը» չունի բերված նախադասության մեջԱրևածագին փայտփորիկը նստեց կաղնու ճյուղինսևեռուն նայեց կեղևի տակ վխտացող բզեզներին։

Ա. վաղորդայն

Բկտցահար

Գ. ոստ

Դ. թռչուն

Ե.ակնապիշ

7.Երգիծանքի նշված տեսակների համապատասխան նկարագրությունները խառնվել ենդասավորի՛ր։

Գ1

Բ3

Ա2

Դ4

8. Քեզ ծանոթ աղբյուրներից ընտրիր գրաբարյան որևէ ասույթփոխադրիր աշխարհաբար։

Գրաբար—Իմաստուն կանայք շինեցին տունս, իսկ անզգամքն ձեռօք իւրեանց կործանեցին։

Արևելահայերեն—Իմաստուն կանայք տներ շինեցին, իսկ անզգամներն իրենց ձեռքերով կործանեցին։

9.Ամբողջացրու՛ առածը. «Թրի կտրածը կլավանա, … » ։

Ա. եթե ժամանակին միջոցներ ձեռնարկես

Բլեզվի կտրածը չի լավանա

Գ. դանակի կտրածը` ոչ

Դ.կորած ընկերը չի վերադառնա

Մայրենի 6-րդ դասարան

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 

1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը`   նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ:

«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ:

1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ: Ցավն ու տառապանքը այդ մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը:

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968թ.), «Համամարդկային» (1975թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965թ., Բեյրութ, 1990թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982թ.) պոեմներով:

Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում…», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից, նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ, նաև մարդկային ցավի խտացում:

Բանաստեղծություն

«Իմ սուրբ հայրենիք»

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 27.04.2023

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

Գութ-խիղճ

Թախիծ-մորմոք

Տեսակետ-կարծիք

Օրրան-հայրենիք

Ավար-թալան

Կեղտ-աղտ

Եղեգնուտ-իմաստ

Ձու-հավկիթ

Հենարան-նեցուկ

Արտևանունք-թարթիչ

Անդունդ-վիհ

Ճաճանչ-ճառագայթ

Աշտանակ-ճրագակալ

Տաղտուկ-ձանձրույթ

Խուճապ-մորմոք

Գինարբուք-խրախճանք

Արգելք-խոչընդոտ

Ահ-երկյուղ

Գուրգուրանք-գորով

Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-քաջ
տուն-տունկ
ունկ-տունկ
քար-աքար
վազ-նկազ
երան-գերան
կար-չկար
լոր-շլոր
պար-ապար
սան-քսան
չոր-չորս
գիր-գիրք
բարձ-բարձր
այլ-քայլ
բու-բութ

« Լավություն արաջուրը գցիրձուկը չիմանաԱստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
Ելավությունը ձուկ էայսօր այստեղ է լողումվաղը՝ այնտեղ:

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 26.04.2023

Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավորահռելի, երևանյան, գունեղ, տձևանժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչականապաշնորհ, չտես, մեղմիկդժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտանկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյունանտուն:
Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է նախկին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչագույն կղզին, վիթխարի կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու հսկայական գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հինավուրց ու հիասքանչ վայրերով:
Պատանին տրտմալի հայացքը լեռնային գետակի հստակ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների հեզ դայլայլը:
Գիշերն իր խավար թևերն է փռել:
Աշխույժ մի աղջիկ է ընկերուհիս:

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 20.04.2023

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ– հրաշամանուկ):
ա) Սահմանադիր=Սահման-ա-դիր, զմրուխտափայլ=զմրուխտ-ա-փայլ, կանխավճար=կանխիկ-ա-վճադ, բաղաձայն-բաղ-ա-ձայն, պարտատեր=պարտ-ա-տեր, կենսախինդ=կենս-ա-խինդ, ջրամուկ=ջուր-ա-մուկ,արևամանուկ=արև-ա-մանուկ, ձեռագործ=ձեռ-ա-գործ, նորամուտ=նոր-ա-մուտ:

բ) Կենարար=կեն-արար, կենսուրախ=կենս-ուրախ, զուգընթաց=զուգ-ընթաց, ջրկիր=ջուր-կիր, ջրհեղեղ=ջուր-հեղեղ, բանբեր=բան-բեր, քարտաշ=քար-տաշ, տնպահ=տն-պահ, լուսնկա=լուս-նկա, մթնկա=մութ-նկա, ձնծաղիկ=ձն-ծաղիկ, ռնգեղջյուր=ռնգեղ-ջույր, քարափ=քա-րափ, մոլեռանդ=մոլե-ռանդ, հրձիգ=հն-ձիգ, քարտաշ=քար-տաշ, ակնհայտ=ակն-հայտ:

2.Շարքի բոլոր բառերըբացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապդժտածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորք, անարդյունք, անօրեն, անձև:

Դժգույն, դժբախտ, տգետ, ապշնորք, ապարդյունք, տօրեն, դժձև:

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 19.04.2023

Ալեքսանդր Շիրվանզադե

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Գիտեմ որ ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում

Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը։ Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային տան պատերի վրայով։ Երկչոտ խլեզներ չէին վազվզում վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ, այժմ այդ արահետն էլ չկա

Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր չգիտեիր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում

Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները, հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը, մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում ուստան էլ տաշած քարերն էր շարում

Առաքելը գյուղում չէր վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին հերսոտեց և սրտում զայրույթը պահեց որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի  որ զոռ ես անում ասաց Մանասը Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով, իրար անցան աղմուկ աղաղակ եղավ Մանասին արնաթաթախ տուն տարան

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ գերանի վրա, նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 14.04.2023

Ուրբաթ ( 14.04.2023թ. )

Ընթերցանության և ստեղծագործական ուրբաթ։ ( Շաբաթվա ընթացքում սովորածի ամփոփում, յուրացվածի կրկնություն)

Ընթերցե՛ ք.

Կար֊չկար մի լավ տղա կար, անունը Ջեյկոբ Բլայվենս։ Նա միշտ լսում էր ծնողներին, որքան էլ նրանց պահանջները անհեթեթ լինեին, ջանասիրությամբ սերտում էր դասերը եւ երբեք չէր ուշանում կիրակնօրյա դպրոցից․ դասերը բաց չէր թողնում ու թրեւ չէր գալիս նույնիսկ այն ժամանակ, երբ բանականության սթափ ձայնը հուշում էր, որ դա ամենաօգտակար ժամանցը կլինի նրա համար։ Մյուս երեխաները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ նրան, այնքան որ Ջեյկոբը տարօրինակ էր պահում իրեն։ Նա երբեք չէր ստում, որքան էլ դա որոշ դեպքերում շահավետ լիներ։ Պնդում էր, թե ստելը լավ չէ, եւ ոչինչ լսել չէր ուզում։ Այո, նա պարզապես ծիծաղելիության աստիճանի ազնիվ էր։ Այդ Ջեյկոբի տարօրինակություններն ամեն չափ ու սահման անցնում էին։ Կիրակի օրերը նա գնդիկախաղ չէր խաղում, չէր քանդում թռչունների բները, կրակի վրա տաքացրած պղնձադրամներ չէր խցկում փողոցային երաժշտի կապիկի ափի մեջ։ Մի խոսքով, այդ Ջեյկոբն ամենաչնչին հակում իսկ չուներ դեպի խելացի զվարճությունները։ Մյուս երեխաները երբեմն փորձում էին բացատրել իրենց, թե ինչու է այդ այդպես, փորձում էին հասկանալ նրան, բայց դրանից բան դուրս չէր գալիս։ Եվ, ինչպես արդեն ասացի, նրանց մոտ միայն աղոտ պատկերացում էր գոյացել, թե Ջեյկոբը փոքր֊ինչ «ցնդած է», ուստի նրան իրենց հովանավորության տակ էին վերցրել եւ թույլ չէին տալիս, որ մեկնումեկը վիրավորի։

Մեր լավ տղան կարդացել էր բոլոր այն գրքույկները, որ հանձնարարվում էին կիրակնօրյա դպրոցների համար, եւ մեծագույն սփոփանք էր գտնում դրանում։ Ամբողջ գաղտնիքն այն էր, որ նա սրբությամբ հավատում էր այդ գրքերին, հավատում այն օրինակելի տղաներին, որոնց մասին պատմվում էր դրանց մեջ։ Նա երազում էր գոնե մեկ անգամ կյանքում հանդիպել այդպիսի տղայի, բայց իզուր։ Երեւի բոլորն էլ մեռել էին ավելի վաղ, քան Ջեյկոբը կծնվեր։ Ամեն անգամ, երբ նրա ձեռքն էր ընկնում հատկապես որեւէ առաքինի տղայի մասին գրվաթ գրքույկ, նա շտապում էր թերթել այն ու հասնել վերջին էջին՝ իմանալու, թե ինչ պատահեց նրան։ Ջեյկոբը պատրաստ էր ոտքով հազար մղոն կտրել֊անցնել՝ այդպիսի տղայի տեսնելու համար։ Բայց անօգուտ․ ամեն մի լավ տղա անպայման մեռնում էր վերջին գլխում, եւ նկարում պատկերված էր լինում նրա թաղումը։ Տղայի բոլոր ազգականներն ու կիրակնօրյա դպրոցի աշակերտները շարված էին լինում գերեզմանի շուրջը խիստ կարճ շալվարներով եւ խիստ մեծ շլյապաներով, եւ բոլորն էր արցունքներն էին սրբում մեկուկես յարդանոց թաշկինակներով։ Այո՛, այդպես էլ Ջեյկոբի հույսերը միշտ ի դերեւ էին ելնում․ ոչ մի կերպ չէր հաջողվում հանդիպել առաքինի տղաների, որովհետեւ բոլորն էլ մեռնում էին վերջին գլխում։

Ջեյկոբը մի վեհ երազանք ուներ՝ տեսնես ի՞նչ կգրեն իր մասին կիրակնօրյա դպրոցի գրքում։ Նա ուզում էր, որ նկարում պատկերված լինի այն պահը, երբ ինքը հերոսաբար որոշում է չստել մորը, իսկ մայրը ուրախությունից արտասվում է․ կամ թե իրեն պատկերեին շեմքին, երբ ինքը մեկ սենթ է տալիս վեց փոքրիկներ ունեցող աղքատ կնոջը եւ ասում, որ նա այդ փողերը կարող է ծախսել ինչպես կամենա, բայց չշռայլի, որովհետեւ շռայլությունը մեծ մեղք է։ Ջեյկոբը երազում էր նաեւ, որ նկարներում ցույց տային, թե ինչպես է ինքը մեծահոգաբար հրաժարվում այն վատ տղային մատնելուց, որը շարունակ դարանակալում է փողոցի անկյունում, երբ ինքը վերադառնում է դպրոցից, փայտով հարվածում է իր գլխին եւ հետապնդում մինչեւ տուն, բղավելով․ «Նո՛, նո՛, առա՜ջ»։ Այս էր պատանի Ջեյկոբ Բլայվենսի փառամոլ երազանքը։ Նա ուզում էր կիրակնօրյա դպրոցների գրքի մեջ ընկնել։ Ճիշտ է, երբեմն իրեն վատ էր զգում այն մտքից, որ չգիտես ինչու այդ գրքույկների լավ տղաներն անպայման մեռնում են։ Բանն այն է, որ կյանքը թանկ էր նրա համար, եւ լավ տղաների այդ առանձնահատկությունը խիստ շփոթեցնում էր նրան։ Ջեյկոբը համոզվել էր, որ լավ լինելը խիստ վնասակար է առողջությանը, գիտեր, որ այն գերբնական առաքինությունը, որը նկարագրում են գրքույկներում, տղայի համար թոքախտից էլ կործանարար է։ Այո, նա գիտեր, որ բոլոր լավ տղաների կյանքը կարճ է, եւ ցավալի էր մտածել, որ եթե իր մասին երբեւէ գրքում գրեն էլ, ինքը դա կարդալ չի կարող, իսկ եթե գիրքը լույս տեսնի մինչեւ իր մահը, այնքան էլ հետաքրքիր չի լինի, որովհետեւ վերջում չի ունենա իր թաղումը պատկերող նկար։ Էլ ի՜նչ կիրակնօրյան դպրոցի համար գրված գիրք, եթե այնտեղ չի պատմվելու, թե ինչպես մեռնելիս ինքը մարդկանց խրատում է ճշմարիտ ճանապարհի գալ։ Սակայն նրան մնում էր միայն հաշտվել հանգամանքների հետ, եւ ի վերջո որոշեց անել այն ամենը, ինչ իր ուժերը թույլ էին տալիս, այսինքն՝ ապրել արդար կյանքով, լինել տոկուն եւ նախօրոք պատրաստել այն ճառը, որ ասելու է, երբ մահվան ժամը հասնի։

Բայց չգիտես ինչու այդ հիանալի տղայի բախտը չէր բերում։ Նրա կյանքում ոչ մի բան տեղի չէր ունենում այնպես, ինչպես պատահում էր գրքերում լավ տղաների հետ։ Այդ տղաները միշտ ապրում էին անհոգ, եւ ոտքերը ջարդում էին ո՛չ թե նրանք, այլ վատ տղաները։ Իսկ Ջեյկոբի բանը ուրիշ էր՝ ամեն ինչ նրա մոտ հակառակն էր ստացվում։ Երբ նա մի անգամ տեսավ, թե ինչպես է Ջիմ Բլեյքը պոկում ուրիշի խնձորները, եւ մոտեցավ ծառին, որպեսզի քարոզ կարդա նրան, թե ինչպես մի ուրիշ փոքրիկ գող ցած ընկավ հարեւանի խնձորենուց եւ ձեռքը ջարդեց, Ջիմն իսկապես ցած ընկավ, բայց ո՛չ գետին, այլ նրա՝ Ջեյկոբի վրա, եւ ջարդեց ո՛չ թե իր, այլ նրա ձեռքը, իսկ ինքը մնաց ողջ ու անվնաս։ Ջեյկոբը խիստ տարակուսանքի մեջ էր․ գրքերում ո՛չ մի այդպիսի բան չէր պատահում։

Մյուս անգամ, երբ ինչ֊որ անպիտաններ մի կույր մարդու հրեցին գցեցին ջրափոսը, իսկ Ջեյկոբը նետվեց նրան օգնելու, համոզված, որ խեղճը կօրհնի իրեն,— կույրը «օրհնեց»՝ փայտով հասցնելով նրա գլխին ու բղավելով․

— Հլա տես, բռթեց ցեխի մեջ, հիմի էլ էնպես է ձեւացնում, թե ուզում է օգնել։ Թե մեկ էլ ձեռս կընկնե՜ս։

Այդ բանը ոչ մի գրքի մեջ չէր մտնում։ Ջեյկոբը թերթեց բոլոր գրքերը, որպեսզի ստուգի, թե այդպիսի դեպքեր պատահո՞ւմ են, բայց ոչինչ չգտավ։

Ջեյկոբը շատ էր ուզում հանդիպել կաղ, անտուն, քաղցած ու մոռացված մի շան, տուն բերել նրան, խնամել, արժանանալով նրա հավիտենական շնորհակալության։ Եվ ահա վերջապես հանդիպեց այդպիսի մի շուն, եւ Ջեյկոբը երջանիկ էր։ Նա շանը տուն բերեց ու կերակրեց, բայց երբ ուզեց շոյել նրան, շունը նետվեց նրա վրա եւ պատառոտեց հագուստի ամբողջ մեջքը, այնպես որ Ջեյկոբը ցնցող տեսարան էր ներկայացնում իրենից։ Այդ ամենին որեւէ բացատրություն գտնելու հույսով Ջեյկոբն ուսումնասիրեց ամենահեղինակավոր աղբյուրները, բայց այնպես էլ ոչինչ չհասկացավ։ Շունը նույն ցեղից էր, ինչպես եւ նրանք, որոնց բարի տղաները հանդիպում էին գրքերում, բայց իրեն պահում էր բոլորովին այլ կերպ։

Այո՛, ինչ էլ անելու լիներ մեր Ջեյկոբը, միշտ ընկնում էր անհարմար դրույան մեջ։ Այն արարքները, որոնց համար տղաները գրքերում պարգեւ էին ստանում, միայն անախորժություններ էին բերում նրան։

Մի անգամ, կիրակնօրյան դպրոցի ճամփին, նա տեսավ, որմի քանի վատ տղաներ գնացին առագաստանավով զբոսնելու։ Դա խիստ հուզեց նրան․ ախր նա գրքերից գիտեր, որ ովքեր կիրակի օրը զբոսնում են նավակով, անպայման խեղդվում են։ Եվ ահա նա թռավ լաստի վրա եւ լողաց նրանց հետեւից, որպեսզի նախազգուշացնի, բայց ոտքի տակի գերաններից մեկը շուռ եկավ, եւ նա ընկավ ջուրը։ Իսկույն Ջեյկոբին դուրս հանեցին, եւ բժիշկը փրկեց նրան, ջուրը դատարկելով փորից ու թոքերի մեջ օդ մղելով։ Բայց Ջեյկոբն արդեն մրսել էր եւ երկու ամսից ավելի անկողին ընկավ։ Իսկ այդ ամբողջ պատմության մեջ ամենաանհասկանալին այն էր, որ վատ տղաներն ամբողջ օրը բարեհաջող զբոսնեցին նավակով ու տուն վերադարձան անվնաս, ողջ եւ առողջ։ Ջեյկոբ Բլայվենսը պարզապես շշմել էր։ Նա հավատացնում էր, թե գրքերում երբեք այդպիսի բաներ չեն պատահում։

Առողջանալով, նա, թեեւ փոքր֊ինչ վհատված, բայց եւ այնպես որոշեց չնահանվել։ Ճիշտ է, նրա բոլոր սխրագործություններն առայժմ գրքի համար պիտանի չէին, բայց հո չէ՞ր լրացել այն ժամկետը, որ սահմանված էր լավ տղաների ապրելու համար, եւ Ջեյկոբը հուսով էր, թե այնուամենայնիվ կարժանանա գրքում հավերժանալու պատվին, եթե հաստատակամորեն դիմանա մինչեւ վերջ։ Եթե նույնիսկ բոլոր մյուս բաներում ձախորդությունները հետապնդեն իրեն, ապա կմնա այն ճառը, որ արտասանելու էր մահից առաջ։

Նա նորից դիմեց հեղինակավոր աղբյուրներին եւ որոշեց, որ հասել է յունգա դառնալու եւ ծով մեկնելու ժամանակը։ Գնաց նավապետի մոտ եւ առաջարկեց իր ծառայությունները, իսկ երբ նավապետը հանձնարարականներ պահանջեց, նա հպարտորեն ներկայացրեց մի բրոշյուր եւ ցույց տվեց մակագրությունը․ «Ջեյկոբ Բլայվենսին՝ սիրող ուսուցչից»։ Բայց նավապետը դուրս եկավ գռեհիկ, բռի մարդու մեկը եւ ասաց․

— Գրողի ծո՛ցն այս հիմարությունը։ Սա բոլորովին էլ չի ապացուցում, թե դու կարող ես աման լվանալ եւ գլուխ հանել կեղտաջրի դույլից։ Չէ՛, տղա, դու հարմար չես։

Այդ արդեն ինչ֊որ արտակարգ բան էր։ Ջեյկոբն իր կյանքում ոչ մի այդպիսի բան չէր լսել։ Նրա կարդացած բոլոր գրքերում ուսուցչի սրտաշարժ մակագրությունը միշտ էլ ամենաքնքուշ զգացմունքներ էր արթնացնում մռայլ նավապետների սրտերում, բաց անում բոլոր պատվավոր ու շահավետ պաշտոնների ուղին, որ կարող էին տրամադրել նրանք։ Իսկ այստեղ… Ջեյկոբը պարզապես չէր հավատում իր ականջներին։

Ծանր էր այդ տղայի դրությունը։ Կյանքում ամեն ինչ դուրս եկավ ոչ այնպես, ինչպես այն գրքերում, որոնց նա սրբությամբ հավատում էր։ Վերջապես մեկ անգամ, երբ նա փնտրում էր վատ տղաների, որպեսզի խրատի նրանց, մի հին, լքված ձուլարանում դեմ առավ մի ամբողջ խմբի։ Այդ դատարկապորտները զվարճանում էին, տասնչորս թե տասնհինգ շուն թոկով իրար կապած, նրանց պոչերին իբրեւ զարդարանք ամրացնելով նիտրոգլիցերինի դատարկ տուփեր։ Ջեյկոբի սիրտը տրոփեց։ Նա նստեց տուփերից մեկին (քանզի, երբ պետք էր պարտքը կատարել, ոչ մի կեղտ չէր վախեցնում նրան) եւ, բռնելով առջեւի շան վզնոցից, հանդիմանական հայացքը դարձրեց անպիտան Թամ Ջոնսի վրա։ Բայց հենց այդ րոպեին հայտնվեց կատաղած օլդերմեն Մակ֊Ուոլթերը։ Բոլոր վատ տղաները դես ու դեն ծլկեցին, իսկ Ջեյկոբ Բլայվենսը հանգիստ վեր կացավ տեղից իր անմեղության լիակատար գիտակցությամբ եւ սկսեց արժանապատվությամբ լի այն ճառերից մեկը, որոնցով առատ են կիրակնօրյա դպրոցների գրքերը եւ որոնք միշտ սկսվում են այս խոսքերով․ «Օ՜, սըր», չնայած կյանքում ոչ մի տղա, ո՛չ լավ, ո՛չ վատ, այդպես չի խոսում։ Սակայն օլդերմենը չուզեց լսել Ջեյկոբին։ Նա բռնեց տղայի ականջից, շուռ տվեց եւ մի լավ հարված հասցրեց մեջքին…

Եվ հանկարծ այդ առաքինի տղան գնդակի պես տանիքի միջով սլացավ դեպի երկինք տասնըհինգ շների մնացորդների հետ, որոնք ձգվում էին նրա հետեւից, ինչպես օդապարուկի պոչը։ Ո՛չ ահեղ օլդերմենի, ո՛չ էլ հին ձուլարանի հետքը մնաց երկրի երեսին։ Իսկ պատանի Ջեյկոբ Բլայվենսին այդպես էլ բախտ չվիճակվեց արտասանելու այնպիսի դժվարությամբ պատրաստած նախամահու իր ճառը, եթե միայն նա այդ ճառով չդիմեր երկնքի հավքերին։ Ճիշտ է, նրա մարմնի մեծ մասը լռվել֊մնացել էր հարեւան նահանգի ծառերից մեկի բարձունքում, բայց բոլոր մնացյալ մասերը ցրվել էին չորս ծխերի վրա, այնպես որ հարկ եղավ հինգ հետաքննություն կատարել պարզելու՝ մեռա՞ծ է նա, թե ողչ, եւ թե այդ բոլորն ինչպե՞ս պատահեց։ Աշխարհը դեռ երբեք չէր տեսել մի տղա, որն այդ աստիճան ցաքուցրիվ եղած լիներ։

Այսպիսով մեռավ այն լավ տղան, որն ինչքան էլ ջանաց, չկարողացավ նմանվել կիրակնօրյա դպրոցի գրքերի հերոսներին։

Բոլոր տղաները, որ նրա պես էին վարվել, ապրում էին երջանիկ, իսկ նա՝ ոչ։ Դա իրոք որ զարմանալի էր։ Բացատրել այն, երեւի, այդպես էլ չհաջողվի։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 13.04.2023

Հինգշաբթի ( 13.04.2023թ. )

1. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Մեր շատ մեծ և սիրելի բակը կանաչել և ծաղկել է։
Բակում փոքրիկ և երջանիկ երեխաներն ուրախ իրար հետ զբոսնում, խաղում ու աղմկում են։
Մայրիկները զրուցում են իրենց մոտիկ հարևանների հետ, քննարկում թե ով ինձ է արել, իրենց տրամադրությունը, օրվա անցուդարձն ու անելիքը:
Կատուն երկայնքով, ծուլորեն փռված տաք և վառ արևի տակ՝  խաղում է իր փափուկ ու երկար պոչի հետ:
Շունը իր փափուկ պոչը տնկած ուրախ դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար բարձր հաչում է:
Արդեն երեկո է, արևը թաքնվեց սարերի հետևը, իսկ տներում ընտանիքները միասին ընթրում են:
Հայրիկները աշխատանքից հոգնած և քաղցած, իրենց օրվա վաստակն առած, վերադառնում են տուն ընտանիքի մոտ:
Արդեն իջնում է աստղալից, մուգ և հանգիստ գիշերը:
Եվ վերջապես զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը խաղաղվում է ուրախ և երջանիկ երեխաներով և կենդանիներով:

2․ ՄԱՐԿ ՏՎԵՆԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։
Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր, առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետի եւ նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անհամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերձրեց այն ինձանից ու սկսեց զնգել։ Քար լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առատ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ սեւ գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում: Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետեւում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։

Հոկտեմբարյան տերեւաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեք․․․րյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջով ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 12.04.2023

Չորեքշաբթի ( 12.04.2023թ. )


Մարկ Տվեն՝ « Հետաքրքրասեր Բեսսին» ։
Մարկ Տվեն, ծանոթություն։Ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի:

« Հետաքրքրասեր Բեսսին»
Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարած լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն Աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե Աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ Աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ Աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգիտեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի  սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…

-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ

Հարցեր և առաջադրանքներ

1. Բեսիի հարցերից հատկապես ո՞րը քեզ դուր եկավ և ինչո՞ւ։

Ինձ դուր եկավ այս հարցը՝

Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։

Իրականում ես էլ եմ այսպիսի հարցերի մատին մտածում, և երբեք պատասխանը չեմ։ Մարդիկ իրոք իրենց կյանքից հանում են ուրախութունը։

2․Ինչպիսի՞ հարց դու կավելացնես հարցերի շարքում։

—Ինչու՞ են մարդիկ իրար ծաղրում