Ես սիրում եմ մայրենի լեզուն, որովհետև նրա շնորհիվ ես սովորել եմ կարդալ և հաղորդակցվել։ Ես կուզենայի, որ մայրենիի դասի ընթացքում մենք միայն առաջադրանքներ չկատարենք, կուզենայի, որ տարբեր տրամաբանական խաղեր խաղանք, որոնք կզարգացնեին ու կմարզեին մեր ուղեղը։ Բոլորը ավելի հետաքրքիր կլինի դասի ժամանակ, և դրա շնորհիվ բոլորն ավելի շատ ժամանակ կհատկացնեին մայրենի լեզվի դասերին, քան համակարգչային խաղերին։ Մայրենի լեզվի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս կազմել նախադասություններ և սովորել նոր հետաքրքիր բառեր։
Рубрика: Մայրենի
Հայոց Լեզու 5
384. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) վաճառականի անունից,
բ) նկարչի անունից:
Մի վաճառական նկարչին պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարի՝ վրան առյուծի պատկեր:
– Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, – հարցրեց նկարիչը:
Ազատ, – պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ նկարիչը նկարված պարանի համար էլ փող կուզի:
Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ: Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել է: Նա զայրացած վազեց նկարչի մոտ:
– Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր մնալու, – արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:
Վաճառականի անունից
Ես մի նկարչին պատվիրեցի, որ իմ խանութի համար ցուցանակ նկարի՝ վրան առյուծի պատկեր:
– Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, – հարցրեց նկարիչը:
Ես ասացի, որ ազատ առյուծ եմ ուզում,ես վախեցա, որ նկարիչը նկարված պարանի համար էլ փող կուզի:
Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ: Առավոտյան ես տեսա, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել է: Ես զայրացած վազեցի նկարչի մոտ:
– Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր մնալու, – արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծին:
Նկարչի անունից
Մի վաճառական ինձ պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարեմ՝ վրան առյուծի պատկեր:
Ես հարցրեցի վաճառակնին, որ նա ազա՞տ առյուծ է ուզում, թե՞ կապված։
Ազատ, – պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ ես նկարված պարանի համար էլ փող կուզի:
Ես պատվերը կատարեցի, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ: Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել է: Նա զայրացած վազեց իմ մոտ:
Ես արդարացա, որ ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր մնալու: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծին:
385. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) տանտիրոջ անունից,
բ) հյուրի անունից:
Մի մարդ իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
– Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
– Ա՜յ քեզ սուտ, – բորբոքվում է տանտերը, – դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
– Վա՜յ, – տրտնջում է հյուրը, – չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
– Գնանք, – ինքնավստահ ասում է տանտերը:
Հասնում են գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
– Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, – ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի ափից ծարավ բերել եմ արդեն:
Տանտիրոջ անունից
Ես իմ հյուրին զբաղեցնելու համար պատմում եմ իմ խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
– Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
Բորբոքվելով ասում եմ ես․
– Ա՜յ քեզ սուտ, – դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
Գրազ եմ գալիս ու ես ու հյուրս իջնում են գետափ: Ես ուզում եմ բռով ջուր վերցնել գետից:
– Վա՜յ, – տրտնջում է հյուրը, – չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
– Գնանք, – ասացի ես:
Հասնում են գյուղ: Ես հարցնում եմ, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
– Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, – ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի ափից ծարավ բերել եմ արդեն:
Հյուրի կողմից
Մի մարդ ինձ զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Ես լսում եմ, լսում.
– Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ-ասացի ես։
– Ա՜յ քեզ սուտ, – բորբոքվում է տանտերը, – դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
Գրազ եմ գալիս ու ես ու տանտերը իջնում ենք գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
– Վա՜յ, – տրտնջում եմ ես, – չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
– Գնանք, – ինքնավստահ ասում է տանտերը:
Հասնում են գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
– Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում եմ ես, – ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի ափից ծարավ բերել եմ արդեն:
390. Տրված նախադասություններն ավելացրո՛ւ տեքստի մեջ: Ստացված տեքստն ինչո՞վ է տարբերվում տրվածից:
Մի մարդ որդու հետ հյուր է գնում: Տանտիրուհին սեղանին ընկույզ է դնում: Երեխան մեկ ընկույզին է նայում, մեկ հորը ու չի մոտենում: Նրան թվում է, թե փոքրիկն ամաչում է: Մեծերը ծիծաղում են՝ ա՜յ քեզ խորամանկ բկլիկ:
– Արի՛, ընկույզ վերցրո՛ւ, – ասում է տանտերը փոքրիկ հյուրին:
– Ավելի լավ է, թող հայրիկս վերցնի, – պատասխանում է երեխան:
– Մի՞թե դու ընկույզ չես սիրում, – հարցնում է տանտերը:
– Սիրում եմ: Բայց հայրիկիս բուռն ավելի մեծ է:
391. Տրված նախադասություններն ավելացրո՛ւ տեքստին: Ստացված տեքստն ինչո՞վ է տարբերվում տրվածից:
Արտերը խանձվել, անձրև էին ուզում: Իսկ մարդը բնույթով ագահ է, չէ՞: Է՛հ, երկինքն էլ որոշեց խաղ անել ու դաս տալ մարդուն: Ի՜նչ խաղ, կարկուտն իսկական պատիժ է արտատիրոջ համար: Ա՜յ քեզ եսասե՜ր մարդ:
Տարին չորային էր: Մի անգամ երկինքը ողորմաց ծարավ արտերին, ամպեց ու անձրև կաթկթաց: Մի մարդ վազեց դուրս ու կանչեց.
– Ի՛մ արտի վրա, ի՛մ արտի վրա:
Ամպը գոռգոռաց, ու անձրևի փոխարեն կարկուտ շրխկաց: Նույն մարդը ճչաց.
– Բոլորի՜ արտերի վրա, բոլորի՜ արտերի վրա:
Համո Սահյան, «Ի՞նչ է ասում ճամփորդներին»
Հովհաննես Թումանյան, «Իմ երգը»
🌥Ի՞նչ կատարվեց… Երկնքում ☁
Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:
Առաջադրանքներ
1. Ընդգծված պարզ նախադասություններից դուրս գրեք ենթական, ստորոգյալը, ավելացրեք ևս մեկ նախադասություն, որ դառնան բարդ նախադասություններ։
Ամպերը փուլ են գալիս — փուլ են գալիս (ստորոգյալ), ամպերը (ենթակա)
Ամպերը փուլ են գալիս, և սկսվում է հորդառատ անձրևը։
Ուռին ուզում է փախչել — ուզում է փախչել (ստորոգյալ), ուռին (ենթակա)
Ուռին ուզում է փախչել, փայտահատը գալիս է։
Առուն ուշքի է եկել — ուշքի է եկել (ստորոգյալ), առուն (ենթակա)
Առուն ուշքի է եկել, եղանակը տաքացավ։
2. Բանաստեղծությունից գտեք և դուրս գրեք հետևյալ բառերի հոմանիշները՝ հորդ անձրը, փորձանք, ցանկանալ, փոթորիկ։
Հորդ անձրև-տեղատարափ
Փորձանք-աղետ, արհավիրք
Ցանկանալ-ուզենալ
Փոթորիկ-մրրիկ
3. Ձեր բառերով պատմեք յուրաքանչյուր քառատողը հերթով։
Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է: — Երկնքում ամպերը կուտակվեցին, և սկսեց հորդառատ անձրև։
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է: — Ուժեղ փոթորիկ է, որն ուռենուն կոտրում է։
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է: — Ուռին իր ճյուղերը ուժեղ թափահարելով կարծես օգնություն է կանչում , իսկ առուն արդեն հորդ անձրևից վարարել, և գետ է դարձել։
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը: — Երկնքից հորդ թափված անձրևը գետ դարձաց հոսում է դեպի ձորը։
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը: — Իր կողքի ծառերին և քարերին խփվելով գետը հոսում և հասնում է ծովերին և իր հետ տանում այդ արհավիրքը
4. Ընտրեք բանաստեղծության ձեզ ամենի շատ դուր եկած քառտողը և դրա համար նկար նկարեք։
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

5․Բանաստեղծությունը կարդալիս ի՞նչ ձայներ եք լսում, ի՞՞նչ գույներ եք տեսնում։
Տեսնում եմ աշնանային եղանակ։ Գույնզգույն տերևները ընկնում են առվի մեջ։ Անձրև է սկսվելու։ Քամին ուժեղ է։
6․Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակը և բնության ո՞ր երևույթն է նկարագրված։
Նկարագրված է աշնան քամին։
Թիմային աշխատանք
379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:
380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու ես բարեկամանան, ու դեռ ես էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն էի հայտնվել: Ես այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ եստանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ ինձ. վերջը ընկերացել են:
Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. ես կծել էր նրա այտը: Սկզբում իմ վրա զայրացել րէ, բայց հենց տեսելավ, վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե ես չլինեի ու թուշը մի լավ չկծեի:
բ) հոգևորականի անունից:
Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞: Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից իմ տանը առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել իմ տուն, որ ինքը ինձ է սովորել, ես էլ՝ իրեն. վերջը ընկերացել ենք: Մի գիշեր ես վեր էի թռել քնից. առնետը կծել էր իմ այտը: Սկզբում առնետի վրա զայրացել էի, բայց հենց տեսա, վառվող վարագույրները, գլխի ընկա, թե ի՜նչ է պատահել:Իմ տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ես էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:
Մայրենիի հաշվետվություն✨
Բլոգային աշխատանք🌿
1. Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
Բլոգիս հղումը
Բլոգումս հրապարակված առաջին նյութս հրապարակել եմ հուլիսի 23-ին, 2019 թվականին։
«Ճամփորդություն դեպի Բջնի»
2. Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:
Բաժիններս
«Սասունցի Դավիթ» էպոս, քանդակագործություն (2)
4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մաթեմատիկա (1)
4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մայրենի լեզու (1)
5-րդ դասարան (323)
русский (97)
Հայրենագիտություն (59)
Հաշվետվություն (21)
Հորինուկներ (6)
Հրազդան գետի մասին (1)
Ձմեռ (4)
Ձմեռային ճամբար (10)
Ճամփորդություններ (11)
Մաթեմատիկայի ստուգատես (16)
Մայրենի (227)
Մայրենիի ստուգատես (7)
Նախագծեր (6)
Ուսումնական ժամերգություն (1)
Ուսումնասիրություններ բույսերի մասին (1)
Ուսումնասիրություններ կենդանիների մասին (1)
Ջրի մասին (1)
Սասունցի Դավիթ էպոս (1)
Սեբաստացու օրեր (2)
Սովորողի անհատական պլան (3)
Վ․ Սարոյան․ Առաջին օրը դպրոցում (2)
Տեխնոլոգիա (6)
բլոգների ուսումնասիրություններ (1)
ես մեդիագետ եմ (2)
երգեցողություն (8)
ընթերցանություն (13)
իմ անհատական նախագիծը՝ նկարչություն (1)
լուսանկարներ (1)
Ազատության գույներ նախագիծ (1)
Ամառային ճամբար (8)
Անգլերեն (66)
Անհատական ուսումնական պլան (6)
Առցանց ուսուցում (35)
Արատես (2)
Արևմտահայերեն (5)
Բլոգավարում (2)
Բնագիտական փորձ (3)
Բնագիտություն (47)
մաթեմատիկա (163)
մարմնամարզություն (4)
Ելք ստուգատես (6)
Ես լավ խոհարար եմ (2)
Երկարօրյա (7)
Զատիկ (6)
նկարչություն (4)
Ընտանեկան նախագծեր (15)
Ընտրություն (2)
Թելադրություն (3)
Իմ ամառը (2)
Իմ անհատական նախագիծը (4)
Իմ գրադարանը (2)
Իմ մասին (3)
Իմ տոհմածառը (1)
Ինքնակրթություն (2)
Ինքնաստուգման թեստեր (1)
Ինքնաստուգում (1)
Լող (1)
Կանաչ օր (1)
Կոլաժ (1)
Uncategorized (25)
3. Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:
Ինձ դուր եկավ Սուսաննա Հակոբյանի բլոգը
4. Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Ես և մայրիկս շատ լավ ենք վերաբերվում մեր բլոգային ուսուցման վերաբերյալ։ Քանի որ ինձ ավելի հարմար է համակարգչով աշխատել և այդպես շարադրել մտքերս, մայրիկս գտնում է, որ բլոգային աշխատանքը ավելի արձյունավետ է, օնլայն ուսուցման պարագայում սովորողը գտնում է իր առաջադրանքը ուսուցչի բլոգում, իսկ ուսուցչի համար այպես ավելի հեշտ է ստուգել սովորողի աշխատանքը։ Բլոգների շնորհիվ սովորողի կատարած աշխատանքն ավելի համակարգված է լինում։
Ուսումնառության 5 տարիներ🍯
1. Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
Ես կարևորում եմ բոլոր դասերը, բայց ամենաշատը մայրենի լեզուն և մաթեմատիկան։ Երբեք չեմ մոռանա իմ հրաշալի դասատուներին, քանի որ նրանք են մեզ ամենինչին սովորեցրել։
2. Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:
Կարևորում եմ ճամփորդությունները, նախագծերը, ընտրությամբ գործունեությունը և օտար լեզուները։
3. 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
Խորհուրրդ եմ տալիս ավելի կազմակերպված լիներ, քանի որ արդեն ավելի դժվար է լինելու, գնահատվելու եք։
4. Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:
Ես շատ եմ սիրում բոլոր ուսուցիչներին, բայց ամենաշատը Ընկեր Գոհարին, Ընկեր Անուշին, Ընկեր Շուշանին և Ընկեր Արմինեին։
5. Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:
Այո, քանի որ այստեղ շատ ընկերասեր են բոլորը, ուսուցիչները և սովորեղները։
6. Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:
Տարիներ առաջ ընտրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և չեմ փոշմանել՝ չնայած որ երբեմն դժգոհության առիթներ լինում են։ Կարևում եմ, որ այս դպրոցում սովորողին սովորեցնում են ինքնուրույն մտածել, սեփական կարծիքը կազմել և հայտնել։ Դժգոհությանս պատճառն այն է, որ ուսուցիչների՝ սովորողներին և ծնողներին ուղղված նամակներում, բլոգներում, նույնիսկ տնային առաջադրանքներում շատ հաճախ սխալներ ու վրիպակներ են լինում։ Բացի այդ, ոչ միշտ է, որ ծնողները ֆիզիկապես ի վիճակի են լինում մասնակցել նախագծային աշխատանքներին։ Խոսքս վերաբերում է ընտանեկան նախագծերին և դրանց իրականացման համար անհրաժեշտ նկարահանումներին։ Կարծում եմ, այդ հարցում պետք է ներողամիտ լինեք և չիջեցնեք սովորողի գնահատականը։
Միջին դպրոց🍄
1. Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
Շատ բան չգիտեմ միջին դպրոցի մասին, սակայն վստահ եմ, որ եթե նույնիսկ ավելի դժվար է լինելու, բայց միևնույնն է, ուսուցումը հետաքրքիր է սպասվում։
2. Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:
Իհարկե ցանկանում եմ։ Հույս ունեմ, որ միջին դպրոցում էլ ինձ այնքան լավ եմ զգալու, ինչպես Արևմտյան դպրոցում։ Կարոտելու եմ Արևմտյան դպրոցին։
3. Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին։
Ծանոթ ուսուցիչ չունեմ։
4. Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
Կուզենային որ, միջին դպրոցում լինեյին հետաքրքիր խմբակներ, որոնց ես կհաճախեյի, ուրիշ էլ ոչ մի բան։
5. Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ։
Համո Սահյան. «Ի՞նչ է ասում ճամփորդներին»
Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծախոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Առաջադրանք
1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով օգտագործված արտահայտությունները։
1.Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը
2.Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
3.Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
2. Գտեք ընդգծված բառերի լրացումները, մեկական լրացումներ ինքներդ ավելացրեք։
Կածանը-հալված – մաշված, Մեջքը կոտրած, հոգնած, տանջված, (նեղ) կածան։
քարավանի-Անցող-դարձող, (ուխտերի) քարավան։
ոտքերի- Ծանր ու դանդաղ (հոգնած) ոտքերի։
աշխարհի-Մեծ, (ահագին) աշխարհ։
3. Ընդգծված բառերով կազմեք նախադասություններ, որոնցում դրանք կլինեն ենթակա։
Կածան — Կածանը գնալով նեղանում էր դեպի անտառը։
Հոգնած — Հոգնած տղան իր ընկերոջ հետ գնաց տուն։
Քարավան — Քարավանը դանդաղ գնում էր դեպի անապատ։
Ոտքեր — Փոքրիկ աղջկա ոտքերը հոգնած էին երկար ճանապարհորդությունից։
Աշխարհ — Աշխարհը պտտվում է արեգակի շուրջը։
4. Բանաստեղծությունից գտեք հետևյալ բառերի հականիշները՝ թեթև, արագ, մոտիկ, նոր։
Արագ — դանդաղ
թեթև — ծանր
մոտիկ — հեռու
նոր — հին
5. Բանաստեղծությունն ինչի՞ մասին է։
Բանաստեղծությունը հոգնած, մաշված, շատ բաներ տեսած ու լքված մի կածանի մասին է։
Հ. Թումանյան, Եդեմական ծաղիկը🌺
1
Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։
Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․
— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։
Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։
— Լավ,— ասում է,— կբերեմ։
Գնում է, աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։
Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է․
— Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը․․․ քո մահն է հիմի․․․ — Քո մահն է հիմի․․․— ձեն է գալի ամեն կողմից․․․
Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։
— Ների՛ր,— ասում է,— ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․
— Կներեմ,— կանչում է հրեշը,— միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։
— Համաձայն եմ։
— Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։
Առաջադրանքներ
1. Կանաչով նշված բառերի հականիշները գրեք:
Սիրուն-տգեղ
Սիրել-ատել
Մահ-կյանք
Հզոր-թույլ
2. Տեքստից դուրս գրեք 3 ածական:
Քնքուշ, նախշուն, սիրուն։
3. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրվում է վաճառականի աղջիկը:
Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։
4. Ի՞նչ պայմանով է հրեշը ծաղիկը տալիս վաճառականին:
Հրեշը ծաղիկը տալիս է վաճառականին այն պայմանով, որ աղջկան իրեն տա։
5. Նարնջագույն բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը:
Վաճառականը=վաճառել-(արմատ)+ական-(վերջածանց)
Անչափ=ան-(նախածանց)+չափ-(արմատ)
Օտարություն=օտար-(արմատ)+ություն-(վերջածանց)
Առուտուր=առ-(արմատ)+ու-(հոդակապ)+տուր-(արմատ)
Համաձայն=համ-(արմատ)+ա-(հոդակապ)+ձայն-(արմատ)
6. 1-ին հատվածը շատ լավ կարդալ սովորելուց հետո ձայնագրվել:
2
Դու մի ասիլ՝ Սիպտակ դևը ինքը՝ հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է՝ էս ծաղկի թերթի վրա՝ մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սպիտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։
— Բան չկա, հայրիկ,— ասում է Ծաղիկը,— դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։
Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․
— Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․
Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը՝ գունատվում․ ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում Սիպտակ դևին, որը չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է, տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն ցուրտ պալատում։
Էսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի մոտ է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում է՝ Սիպտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված հեռու պահի, ոնց որ մարտի քամի լինի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն Է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։
Ավելի է կատաղում Սիպտակ դևը․ իր լայն թևերով բամփում Է Արագածի գագաթին ու մռնչում․
— Ո՞ւր Է Ծաղիկն, ո՛ւր․․․ ինձ տո՛ւր․․․
Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք՝ էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։
Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ՝ դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են․
Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով, ու տարածվում են ուրախ երգի ձայները:
Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ շատ է խղճում երիտասարդին, չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած գեղեցիկ ծառերից մեկը։
Դու մի՛ ասի՝ հենց ինքը՝ Արին-Արմանելին է, որ կա։
— Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցնում է Արին-Արմանելին,— և ինչպե՞ս ընկար էս աշխարհքը։
Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։
— Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձենը,— պատասխանում է Արին-Արմանելին։— Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մեկը խորտակեր նրա չար կախարդանքը։
Դու եղար այդ մեկը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։
Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, սկսում է մահացու կռիվը։ Զարկում են-զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Կռվի վերջում պարտված-ջարդված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։
Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում։ Արին-Արմանելին պսակվում Է Ծաղկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, իսկ նրանց վերև փայլում է արևը:
Առաջադրանքներ
1. Կանաչով նշված բառերի իմաստով հակառակ բառերը գրեք:
Սիպտակ-սև
Աղջիկ-տղա
առաջ-հետ
վազել-կանգնել
միջում-դրսում
տխուր-ուրախ
սպիտակել-սևանալ
2. Հեքիաթի երկրորդ մասից դուրս գրեք ի՞նչ հարցին պատասխանող 10 բառ:
Ի՞նչ — Տուն, ծաղիկ, գլուխ, այգի, աղմուկ, լաց, երես, աչքեր, թուր, աշխարհք։
3. Ինչո՞ւ էր հայրը լաց լինում: Հատվածը գտեք, դուրս գրեք:
(Հատվածը)
Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։
4․ Ինչպե՞ս է Ծաղիկն ազատվում իր հետևից ընկած Սպիտակ Դևից:
Ծաղիկն ազատվում է իր հետևից ընկած Դևի հետ կռվելով։ Ծաղիկը դեմ է դուրս գալիս Դևին և Սպիտակ Դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։
5. Ինչո՞ւ էր երիտասարդը քնել հավերժական քնով և ինչպե՞ս նա դուրս եկավ այդ վիճակից: