1. Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ
Շփումը երկու և ավելի մարդկանց համագործակցությունն է, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։ Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է շփում ր հասակակիցների, հետ այացներն ավելի լայնացնելու համար։
2. Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն
Համակեցություն՝ Համատեղ կենցաղավարություն, հասարակության մեջ ապրելը:
Համագործակցություն՝ Համատեղ, փոխկապացված աշխատանք կատարել։
Հաղորդակցություն՝ Փոխադարձ հարաբերություն միմյանց հետ, շփում:
3. Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար
Բնականաբար, ցանկացած խմբում առաջանում են հակասություններ, կոնֆլիկտներ, որոնք անխուսափելի են։ Դրանք հաղթահարելու համար պետք է նախ խոսել և փորձել հասկանալ միմիանց, գալ ընդհանուր հայտատարարի, որպեսզի երկու կողմերն էլ գոհ լինեն արդյունքից։
Рубрика: Հասարակագիտություն 8
Խմբեր, շերտեր, համայնքներ
Հասարակական խմբերի տեսակները
Հասարակական խմբերը շատ են ու իրարից տարբերվում են։ Կան երկու տեսակի կարևոր խմբեր, որոնցից արդեն կշարունակվեն ու կձևավորվեն ուրիշ խմբեր։ Կան խմբեր, որոնք ձևավորվում են նախաձեռնությամբ ու նպատակով, օրինակն՝ ընտանիքը։ Կան նաև պետական, պարտադիր, հատուկ նպատակով խմբեր,որոնք կազմվում են հատուկ ուղղության համար։ Դրանց մեծամասնություն են կազմում մասնագիտական աշխատանքների խմբերը։ Նրանք ունեն պարտադիր նպատակ, կամ պահանջ, բայց ընտանիքը, կամ այն խմբերը, որոնք կարող են կազմվել իրարից տարբեր մարդկանցից կապ չունեն պարտադիր խմբերի հետ։ Նրանք կազմվում են նախաձեռնությամբ, նրանք չունեն ինչ-որ նպատակ, կամ ինչ-որ բան, որին ձգտում են հասնել։ Այդպիսի խմբերից են ընկերական միջավայրերը, մարդկանց հասարակությունը, որոշ տեղեր դպրոցական դասարանները, համալսարանները, ընտանիքները և այլն։
Սոցիալական շերտեր
Սոցիալական խմբեր են համարվում մարդկանց շերտերը և դասակարգերը: Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտությունններից 1-ի ներկայացուցիչները՝ սոցիոլոգները, որը հասարակական խմբերի բազմազանությունը ու առաջ հետևանք է թողնում մարդկանց գործունեության տեսակի բազմազանության, տնտեսության և քաղաքականության վրա:
Համայնքներ
Համայնքները նույնպես կարող են իրերից տարբերվել։ Համայնքները ավելի մեծ են քան խմբերը։ Համայնքը ինքը ունի բազմազան հասկացողություններ։ Համայնք կարող է լինել միևնույն տարածաշրջանում բնակվող մարդկանց ամբողջությունը,կամ էլ կարող է լինել մի ամբողջ երկիր։ Համայնքը տարբերվում է խմբից այն բանով,որ այդտեղ կարող են միանալ նույն նպատակով,նույն դավանանքով մարդիկ։ Իսկ խմբերը կարող են լինել լրիվ ուրիշ մարդկանցից,իրարից տարբերվող։ Համայնքում կարող են լինել միջին կամ բարձր խավի վիճակագրական մարդիկ կամ այլոք։
Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը
Հասարակական խմբերը կարող են ձևավորվել տարբեր ձևերով։ Օրինակ նույն մտածելակերպով, ֆիզիկական կառուցվածքով, նույն տեսակետով մարդիկ կարող են համախմբել ու ստեղծել խումբ, որն մտածում է ու զարգանում է նույն ձև։ Կարող են լինել նաև բազմազան խմբեր, որոնք կարող են բաղկացած լինել ուրիշ մտածելակերպով, ուրիշ հասկացողությամբ, ուժով, մարդկանցից, որոնք հաճախ կարող են միջամտել ու վիճել միմյանց հետ։
Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները
Համայնքի յուրաքանչյուր անդամ հայտնում է իր կարծիքը, իր տեսակետը այս կամ այն կետի վերաբերյալ ու միասնական ընտրության կամ միասնական որոշմամբ դա կատարվում է։ Խումբը կարող է տարբերվել նրանով, որ այնտեղ որոշում կարող է կայացնել միմիայն ամենագլխավորը,բայց համայնքում ամբողջական որոշում է։
Մարդու խառնվածքներ
Սանգվինիկ՝Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով:
Խոլերիկ՝ Խոլերիկին բնորոշ են հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել:
Ֆլեգմատիկ՝ Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում:
Մելանխոլիկ՝ Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից:
Ես ինձ կարող եմ անվանել ֆլեգմատիկ մարդ։ Ես հավասարակշռված և հանգիստ մարդ եմ չնայած իրավիճակի։ Ես աշխատում եմ էմոցիաներս և մտքերս պահել իմ մեջ։ Սակայն բավականին շատ բան եմ զգում, շատ բաների մասին եմ խորապես մտածում և նույնպես ունեմ մտահոգություններ։ Մարդը չի կարող միայն մեկ խառնվածքին անդրադառնալ, ես չնայած ֆլեգմատիկ կողմիս ունեմ նաև մելանխոլիկ կողմ։ Մելանխոլիկ կողմս օգնում է ժամանակից առ ժամանակ խորանալ սեփական մտքերիս մեջ, իսկ ֆլեգմատիկ կողմս ստիպում է ինձ զուսպ, հավասարակշռված և հանգիստ պահել։
Մարդու պահանջմունքները
Ամեն մարդ ունի պահանջմունքներ, առանց նրանց հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Դրանք են՝ ջուրը, սնունդը, ու քունը: Աշխարհում չկա մեկը, ով կարող է ապրել առանց այս պահանջմունքների: Տարբեր տարիքներում մարդիկ ունենում են տարբեր պահանջմունքներ: Օրինակ փոքրերի մոտ կան պահանջմունքներ խաղալիքների, ուշադրության, նոր զբաղմունքները և շրջապատի հետ ծանոթանալը: Պատանեկան հասակում պահանջմունքներն են էլեկտրոնային սարքերը, նոր վայրերի այցելությունը և ընկերների հետ շփումը: Իսկ չափահաս տարիքում պահանջմունքներն են՝ մասնագիտացված գիտելիքների ձեռք բերումը, լավ աշխատանքով ապահովումը, ընտանիքի ստեղծումը և առողջ ապրելակերպը: Պահանջմունքները բացի լավ կողմերից նաև ունեն վատ կողմեր: Պահանջմունքների վատ կողմերը դա կախվածություններն են: Կախվածությունները առաջանում են, երբ մարդ չարաշահում է իր պահանջմունքի քանակը և ուզում է ավելի շատ: Սակայն կան կախվածություններ որոնք շատ մարդկանց մոտ դարձել են պահանջմունքներ: Որպես օրինակ վերցնենք ծխելը: Ծխելը կախվածություն է, որը դարձել է շատ մարդկանց պահանջմունքը: Բայց այս վատ պահանջմունքներից կարելի է ազատվել առողջ ապրելակերպի միջոցով:
Մարդուն պետք է իրեն իմանալ ուրիշներին ներկայանալու համար, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ կարծիք կազմել քո մասին: Նաև մարդուն իրեն իմանալը օգնում է սեփական կարծիք ունենալ և կարողանալ իր կարծիքը արտահայտել քննարկումների ժամանակ: Երբ լավ գիտես ինքդ քեզ, գիտես քո ուժեղ և թույլ կողմերը։
Մարդը և շրջակա աշխարհը
Ո՞վ է մարդը: Նա առեղծվածային էակ է, ով ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցություն։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Նա ունի երկու կյանք։ Մեկը սովորական ապրելակերպն է, որով նմանվում է իր նմաններին և կատարում է համապատասխան գործողություններ՝ սովորում, ամուսնանում, աշխատում և իրեն փոխարինող է պատրաստում։ Երկրորդը առանձին պահերի և օրերի այն ընթացքն է երբ նա ստեղծագործում է, հուզվում, սիրում ու տառապում։ Դա անբացատրելի ու խորհրդավոր գործընթաց է։ Մարդը անսահմանին, կատարյալին ձգտող, բայց դրանց չհասնող էակ է։ Իհարկե, որոշները հասնում են դրան՝ գիտնականները, փիլիսոփաները, հանճարները: Իսկ մարդկանց հիմնական մասը պարզապես գոյատևում է մինչև իր վախճանը։ Նրանց գոգում երբեմն առկայծում է սիրելու, ստեղծագործելու, ապրելու հմայքը, հաճույքի, կիրքի։ Նաև մարդը միակ էակն է, որը հասկանալով, որ ինչ-որ բանը նրան վնաս է, շարունակում է այն անել։ Օրինակ՝ ծխել, ալկոհոլը չարաշահել, թմրանյութեր օգտագործել, և այլն։ Կենդանիները, եթե հասկանում են, որ ինչ-որ բան նրանց վնաս է, էլ չեն մոտենում նրան կամ էլ չեն օգտագործում այն, իսկ մարդը հակառակն է անում։
Մեզ հարևան երկրներ
Թուրքիա
Թուրքիան պետություն է հարավ-արևելյան Եվրոպայում և հարավ-արևմտյան Ասիայում, որի մշակույթը միավորում է հին հունական, պարսկական, հռոմեական, բյուզանդական և օսմանյան ավանդույթները: Բոսֆորի ափին գտնվող կոսմոպոլիտ Ստամբուլում գտնվում է հայտնի Սուրբ Սոֆիան՝ իր ճախրող գմբեթով և քրիստոնեական խճանկարներով, 17-րդ դարի Կապույտ մզկիթով և Թոփքափի պալատով՝ օսմանյան սուլթանների նախկին նստավայրը, որը կառուցվել է 1460-ականներին: Թուրքիայի մայրաքաղաքը Անկարա քաղաքն է։
Վրաստան
Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այնտեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր.
Իրան
Իրանը Պարսից ծոցի տարածքում գտնվող իսլամական հանրապետություն է՝ Պարսկական կայսրության պատմական հուշարձաններով։ Դրանցից մեկը հինավուրց Պերսեպոլիս քաղաքի ավերակներն են՝ մ.թ.ա 6-րդ դարում հիմնադրված կայսրության մայրաքաղաքը։ Երկրի ներկայիս մայրաքաղաք Թեհրանում գտնվում է Գոլեստան պալատը, Քաջարների դինաստիայի նստավայրը 1794-1925 թվականներին, ինչպես նաև այնպիսի ժամանակակից շինություններ, ինչպիսին է 435 մետր բարձրությամբ Բորջ-է Միլադը:
Ադրբեջան
Ադրբեջանը հանրապետություն է, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Կովկասյան լեռներում, Եվրոպայի և Ասիայի սահմանին։ Ադրբեջանի մայրաքաղաքը Բաքուն է։ Ադրբեջանում գտնվում է Կույսի աշտարակը, որը բարձրանում է քաղաքի վերևում, ինչպես նաև Շիրվանշահների պալատը՝ 15-րդ դարի թագավորական նստավայրը։