Ես բնագիտությունից կատարել եմ Հողի կազմություն, Իմ կենդանին և ծաղիկ և Կարմիր ծովը աշխատանքները։ Մենք դեկտեմբերի 7-ին ՝ երկրաշարժի օրը, նայեցինք երկրաշարժի մասին մի կարճ ֆիլմ։
Ուսումնական առաջին շրջանում մասնակցել եմ նաև սեպտեմբերյան, հոկտեմբերյան, նոյեմբերյան և դեկտեմբերյան ֆլեշմոբերին։
Իսկ իմ կատարած բնագիտության բոլոր աշխատանքները —> ասյտեղ <— են։
Рубрика: Հաշվետվություն
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Ապրիլ ամսվա ընթացքում կատարել եմ հետևյալ աշխատանքներն ու նախագծերը՝
Մայրենի
Ավարտել եմ Վիլյամ Սարոյանի «Գրադարանում» պատմվածքի ընթերցումն ու քննարկումը։
Գրել եմ «Իմ ստեղծած երկրի բառերը սկսվում են «Ա» տառով», «Իմ երկրի Ավարդը», «Իմ երկրի օրենքները» հորինուկները։
Ընթերցել եմ «Մեղուն ու մրջյունը» և «Մեծ Գյուտարարը» պատմվածքները, կատարել առաջադրանքները։
Հյուր եմ գնացել Սուսաննա Գրիգորյանի բլոգ և առանձնացրել իմ հավանած գրառումը։
Մաթեմատիկա
Սովորել ենք երկնիշ ու եռանիշ թվերի բազմապատկում սյունակներով։
Ռուսերեն
Բեմադրել ենք և ներկայացրել “Репка” հեքիաթը, գրել եմ «Мой мир “Фиолетовая дыра” հորինուկը, կատարել եմ Моя семья նախագիծը։
Անգլերեն լեզվի առարկայի համար կատարել եմ այս առաջադրանքները՝ My day
Ընտանեկան զատկական նախագծի շրջանակում պատրաստել ենք տեսաֆիլմ, թե ինչպես ենք օգնում մայրիկին կուլիչ թխել։ Պատրաստել եմ նաև տեսանյութեր ձվախաղերի, զատկական ասիկների մասին։
Երգեցողության համար պատրաստել եմ հետևյալ կատարումները՝ Օր պար ճոր պար, քույրիկիս և եղբորս հետ կազմել ենք Ապակյա նվագախումբ։
Մենք ունենք շոտլանդական ցեղատեսակի կատու, և ընտանեկան նախագծի շրջանակում մենք որոշեցինք փոքրիկ տեսաֆիլմ պատրաստել նրա մասին։
Առաջադրանքներ եմ ունեցել նաև երկարօրյայից․ լուսանկարներով ներկայացրել եմ «Իմ գարունը», պատրաստել եմ տաք բուտերբրոդներ։
Պատրաստել եմ տեսադաս «Բլոգավարում»
«Կանաչ օր» նախագծի շրջանակում վարդ եմ տնկել։
Ապրիլ ամսվա ընթացքում մասնակցել եմ մայրենիի, մաթեմատիկայի, անգլերենի, ռուսերենի և լողի ֆլեշմոբներին
Հաշվետվություն ապրիլի 6 – ապրիլի 10
Այս շաբաթ աշխատել եմ իմ անհատական պլանով:
Մայրենիից անցել ենք և տեսադասերի ընթացքում քննարկել Ջանի Ռոդարիի Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով պատմվածքը։
Շարունակել ենք կարդալ և քննարկել Վիլյամ Սարոյանի «Գրադարանում» պատմվածքի երրորդ մասը:
Մայրիկների տոնի առթիվ կատարել եմ «Ձոն մայրիկին» նախագիծը, որի շրջանակաում պատմել եմ մայրիկիս մասին և նկար նվիրել։
Գրել եմ հորինուկ «Թռչող ձվիկը» և դրա հիման վրա պատրաստել եմ անիմացիոն մուլտֆիլմ
Ընտանեկան նախագծի շրջանակում եղբորս համար ընթերցել եմ Հովհ․ Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթը։
Այս նախագծի համար պատրաստել եմ ևս մեկ աշխատանք։ Զատկական սեղանի համար մայրիկիս, քրոջս ու եղբորս հետ կուլիչ ենք թխել։
Նկարել եմ զատկական շնորհավորական բացիկներ՝ ասիկներով
Մաթեմատիկայի վարժությունները կատարել եմ աշխատանքային թերթիկներում։
Մասնակցել եմ Զատկի թեմայով ֆլեշմոբին
Երգի ֆլեշմոբի համար պատրաստել եմ «Օր պար ճոր պար» երգը:
Զատկական ասիկների տեսանյութը
Այս շաբաթ պատրաստել եմ նաև Իմ ընտանի կենդանին նախագիծը
Ինքնակրթության շրջանակում ուսումնասիրել եմ աշխարհի քարտեզը և ներկայացրել այս տեսանյութը
Ռուսերենից անցել ենք «Смышленный переводчик» պատմվածքը և Тетя утка ոտանավորը: Բլոգի համապատասխան բաժնում կատարել եմ տնային առաջադրանքները։ Տեսադասի ժամանակ հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ ենք արել։
Անգլերենից շարունակել ենք ծանոթանալ Present Continuous Tense ժամանակաձևին, կատարել եմ Easter նախագիծը և վարժություններ Student Book-ից։
Հաշվետվություն Մարտի 30 – Ապրիլի 3
Այս շաբաթ աշխատել եմ իմ անհատական պլանով։
Պատրաստել եմ ընտանեկան նախագիծ իմ կարդացած գրքերի մասին՝ «Ինչ եմ կարդացել գարնանը»
Եղբորս, քույրիկիս և մայրիկիս հետ պատրաստել ենք գեղեցիկ Զարդածառ ։
Քույրիկիս հետ գունավոր թղթից պատրաստել եմ «թռչող ձվիկ» ։
Սուրբ Զատիկի մասին պատրաստել եմ ռադիոհաղորդում՝ ներկայացնելով 10 հետաքրքիր փաստ այդ գեղեցիկ տոնի մասին։
Ինքնամեկուսացման օրերին ես շատ եմ նկարում։ Իմ նկարների հիման վրա պատրաստել եմ փոքրիկ տեսանյութ։
Մայրենիից անցել ենք և տեսադասերի ընթացքում քննարկել Վիլյամ Սարոյանի «Գրադարանում» պատմվածքը
Ռուսերենից անցել ենք «Смышленный переводчик» պատմվածքը, բլոգի համապատասխան բաժնում կատարել եմ տնային առաջադրանքները։ Տեսադասի ժամանակ հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ ենք ունեցել։ Աշխատանքային թերթիկներում և բլոգում կատարել եմ առաջադրանքները։
Անգլերենից շարունակել ենք ծանոթանալ Present Continuous Tense ժամանակաձևին։ Աշխատանքային թերթիկներում կատարել եմ առաջադրանքները։ Սովորել եմ An Easter Eggs ոտանավորը։
Մաթեմատիկայից կատարել եմ մի շարք վարժություններ, քննարկել ֆլեշմոբերի խնդիրներն ու առաջադրանքները, աշխատել եմ աշխատանքային թերթիկների վրա։
Այս շաբաթվա ընթացքում նաև մասնակցել եմ մայրենիի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին։
Հաշվետվություն
Մայրենի
Այս տարի մենք մայրենիից անցել ենք լիքը տարբեր հետաքրքիր պատմվածքներ, հեքիաթներ, սովորել ենք շատ բանաստեղծություններ։ Այս մի քանի ամսվա ընթացքում ես պատրաստել եմ այս հորինուկները՝ «Ձմեռ պապիկին նամակ», «Բարև, Ձմեռ», «Գունավոր շնիկ», «Թիթիզ գազարը», «Տերևի ծննդյան օրը»։
Ջանի Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթի հիման վրա մայրիկիս հետ պատրաստել եմ տեսաֆիլմ՝ «Շոկոլադե ճանապարհը»։ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ «Սուտլիկ որսկանը» հեքիաթի հիման վրա պատրաստել եմ տեսաֆիլմ։ Եվս մեկ տեսաֆիլմ պատրաստել եմ «Էշի ձուն» հայ ժողովրդական հեքիաթի հիման։
Ճամփորդություն
Բնականաբար մենք գնացել ենք նաև ճամփորդության։ Ես մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին՝ «Ճամփորդություն դեպի Բջնի» և «Ճամփորդություն դեպի Ջրվեժ Արգելոց»։ Երկուսն էլ հետաքրքիր են անցել։ Ես բավականին շատ նոր բան եմ իմացել, տեսել նոր գեղեցիկ տեսարժան վայրեր։
Նախագիծ
Այս ուսումնական տարվա առաջին կեսին ես մասնակցել եմ «Ուսումնական աշուն» և «Ես» նախագծերին։ Նաև լուսանկարել եմ մեր բակի աշնանանային տեսարաններ և այդ լուսանկարներով պատրաստել եմ սլայդշոու։
Մաթեմատիկա
Այս տարի մաթեմատիկայի դասին մենք տակետակ հանում և գումարում։ Մենք արդեն անցնում ենք եռանիշ և քառանիշ թվեր։
Անգլերեն
Անգլերենի դասին անցել ենք երգեր, բանաստեղծություններ, կատարել ենք տարբեր առաջադրանքներ։ Օրինակ, այս երկխոսությունը՝ A food dialogue:
Ռուսերեն
Ռուսերենի դասին մենք սովորել ենք․․․․․
Լող և հեծանվավարություն
Ես արդեն լողալ գիտեմ ու շատ եմ սիրում լողալ։ Մեծ հաճույքով մասնակցում եմ լողի պարապմունքներին, ու գիտեմ, որ լողը շատ կարևոր ու օգտակար է, այն կոփում է մեզ։ Այս տարի ես սովորել եմ մեծ՝ երկականի հեծանիվ վարել։ Ես ունեմ այդպիսի հեծանիվ և անհամբեր սպասում եմ, որ հանգստյան օրերին, տաք եղանակին բակում հեծանիվ վարեմ։