Հայրենագիտություն

Առասպել

Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ  ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։

Հայրենագիտություն

Իմ բակը, իմ թաղը նախագիծ


Ես բնակվում եմ Երևանի Աջափնյակ թաղամսում։ Թաղամասը, որի տարածքը կազմում է 25կմ ք․ իր անվանումը ստացել է այն պատճառւվ, որ գտնվում է Երևանի տարածքով հասող Հրազդան գետի աջ ափին։ Այն համեմատաբար նոր թաղամաս է։ Այստեղ ապրում է մոտ 110 հազար մարդ։

Աջափնյակ թաղամասում է գտնվում Թումանյանի անվան այգին, որը հիմնվել է հայ մեծ գրող և բանաստեղծ Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է «Անուշ» պոեմի հերոսներ Անուշի և Սարոյի արձանը։ Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում։ Այգու մոտ է գտնվում «Թումո» կենտրոնի շենքը, ինչի համար այգին կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Աջափնյակում է գտնվում Հայ ազգային ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի (Ղազարյան) արձանը։ Այն տեղադրված է Մազմանյան, Բաշինջաղյան, Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակում։ Արձանը, որի հեղինակն է ճարտարապետ Ժիրայր Պետրոստանը, իսկ քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, տեղադրվել է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին։

Ես բնակվում եմ Աջափնյակ թաղամասի Մազմանյան փողոցում։ Մեր բակում կա խաղահրապարակ, որտեղ տեղադրված է տարբեր մարզասարքեր, որոնց վրա մեր բակի բնակիչները մարզվում են, ես նկարել եմ մեր բակի գեղեցիկ ոսկեգույն աշունը։



Մեր բակը
Մեր բակը
Մեր բակի մարզասարքերը
Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգին
Գևորգ Չաուշի հուշարձան (Երևան, Աջափնյակ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գևորգ Չաուշի արձանը Աջափնյակում
Հայրենագիտություն

Գեղարդի վանք

Գեղարդի վանքի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հայտնի է սակայն, որ համալիրը կառուցվել է մի վայրում, ոըը նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։

Ըստ ավանդության 4-րդ դարի սկզբին, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին հիմվնել է մի վանք, որը Այրիվանք կամ Քարայրների վանք է կոչվել։ Վանքի հիմնադրումն ու բարգավաճումը ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչին և Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսին։ Նախնական շրջանում վանքի միաբանները ապրել են հենց վանքում` կեցության համար օգտագործելով նաև մոտակա քարայրները` որպես մենակյացների խցեր։ Ենթադրվում է, որ այս անձավներից մեկում ապրել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Հայրենագիտություն·Uncategorized

Վահագն Վիշապաքաղ

Հհին հայկական դիցաբանության մեջ Վահագն Վիշապաքաղը եղել է ռազմի, քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը։ Ամենասիրելի և ընդհանրական աստվածը կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Մեծ պատմիչ Մովսես Խորենացին Վահագնին համարել է Հայոց թագավոր Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի երկունքի ժամանակ, երբ երկինքը, երկիրն ու ծովը բռնվել են երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ունեցել է հրեղեն մորուք ու մազեր, արեգակի պես աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվել սև ու ամեհի վիշապների դեմ, սպանել նրանց, ազատել տիեզերքը կործանման սպառնալիքից։ Այդ պատճառով էլ նրան անվանել են Վահագն Վիշապաքաղ։

Հայրենագիտություն

Արամազդ

Արամազդը Հայկական դիցաբանության մեջ հայտնի է որպես գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է հունական Զևս աստծուն։

Ըստ դիցաբանության՝ Արամազդն ունեցել է մի որդի՝ Միհր և երկու դիցուհի՝ Անահիտ ու Նանե անուններով։ Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ են Արամազդի զավակները։ Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը ընդհանրապես չի հիշատակվում։

Արամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» բառերով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի», այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող։ Արամազդին նվիրված տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը։ Այդ ժամանակ Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի)։ Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը։

Հայրենագիտություն

Տորք Անգեղ

Ըստ հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժ ունեցող հսկա է։ Անգեղ անունը նա ստացել է իր տգեղության պատճառով։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։

Ըստ առասպելի՝ Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած: Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը: Տորքը պատասխանում է, որ տխուր է, որովհետև միայնակ է, առանց սիրո. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին: Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, որը միայն կարող է սիրել Տորքին: Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում:

Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափեցնեւմ է թշնամիներին ու չարագործներին: Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին:

Տորք Անգեղի արձանը Երևանում

Ղազարոս Աղայանն իր «Տորք Անգեղ» պոեմում գրում է․

․․․Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու,
Աչքերը կասես մի կապույտ ծով․
Ճաճանչավորված արևի լույսով․
Սև–սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ–բարդ կուտակված աչքերի վրան․
Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր․
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա․․․
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ․․․

Տորք Անգեղի արձանը տեղադրվել է Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, 1982 թվականին։ Արձանի հեղինակը քանդակագործ Կարլեն Նուրիջանյանն է։

Հայրենագիտություն

Իմ գյուղը Նախիջևանիկ

Մեր պապական գյուղը՝ Նախիջևանիկը, գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Նախիջևանիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է մոտ 250 մարդ, կա 60 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 90 աշակերտ։

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), հին գերեզմանոց թվագրվում է 9-13-րդ դարերում, Փիրումյանների գերեզմանոց (19-20-րդ դարեր), Մատուռ Նահատակ, որը թվագրվում է 13-րդ դարում, մատուռ Ղուլունց օջախ։

Այս գյուղը տվել է անվանի զորավարներ, որոնց թվում են նաև իմ նախապապերը՝ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Սարդարապատի ճակատամարտին։

Նախորդ ամռանը մենք այցելել ենք Արցախ, Նախիջևանիկ, գնացել ենք մեր պապական՝ Փիրումյանների տոհմական գերեզմանոց։ Գերեզմանների տապանաքարերի վրա զարդաքանդակներ են և ուշագրավ տեղեկություններ տոհմի մասին։

Նախիջևանիկ գյուղը հայտնի է իր նռան այգիներով։ Այստեղի նուռը ամենահամովն է։ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին այս գյուղը մի քանի անգամ հայտնվել է թշնամու վերասկողության տակ և ազատագրվել 1992 թ․ սեպտեմբերի 4-ին։


Նախիջևանիկի գյուղապետարանի վարչական շենք
Փիրումյանների գերեզմանոց
Նախիջևանիկ գյուղը
Նախիջևանիկ գյուղը
Ջդրդուզ կամ Հունոտի կիրճը
Հայրենագիտություն

Հայկ և Բել

Հայկը գանգուռ մազերով և լայն ուսերով տղամարդ էր, իսկ Բելը ասում էր որ հայկը դառնա իր ծառան։ Հայկը հրաժարվեց այդ հրամանից, Հայկը վերցրեց իր ընտանիքին և տեղափոխվեց սար։ Բելը գիշերները մտածում էր թե ինչպես է հաղթելու Հայկի և նրա ընտանիքին։ Բելը զորք հավքեց և եկավ, որ Հայկի հետ կռվի, իսկ հայկի զորքը նրա ընտանիքն էր, նրա որդիները և թոռները։ Հայկը կռվի առաջ երեք թևանի նետը կրակեց Բելի սրտին և Բելը տապալվեց գետնին։

Հայրենագիտություն

Իմ տոհմածառը

Մեր տոհմի նախապապն է Բայանդուր իշխանը, ով եղել է զորավար Դավիթ Բեկի աջակիցը և մտերիմը։ Բայանդուրը ունեցել է որդի Փիրում անունով, որտեղից և առաջացել է մեր ազգանունը՝ Փիրումյանը։ Իմ նախապապերն են նաև զորավարներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել 1918 թվի մայիսին Սարդարապատի ճակատամարտին։ Իմ նախապապերը սերում են Արցախից։

Հայրենագիտություն

Դեբեդ գետը

Ողջույն

Ամռան վերջին օրերը ես անցկացրեցի տատիկիս մոտ՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում, որի մոտով հոսում է Հայաստանի ամենաջրառատ լեռնային գետը՝ Դեբեդը։ Այսօր ես ձեզ կպատմեմ այդ գետի մասին։

Դեբեդը կազմվում է Ձորագետ ու Փամբակ գետակների միացումից և թափվում է Վրաստանով հոսող Խրամ գետը: Դա Քուռ գետի աջ վտակն է։ Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178կմ է, որից 152 կմ Հայաստանում է, իսկ մնացածը՝ Վրաստանում: Հայաստանում Դեբեդ գետն անցնում է Լոռվա և Տավուշի մարզերի տարածքով։

Գարնանը գետը հորդանում է և բարձրանում մինչև 1մ, հաճախ ջրի տակ թողնելով ափի մոտ գտնվող այգիները և գետի վրա կառուցված հին կամուրջները: Դեբեդի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար:

Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քարսնից Մանկանց վանքերը, Բարձրաքաշ Ս. Գրիգոր եկեղեցին:

Դեբեդը համարվում է սարսափի մեջ գցող գետ։ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքո» պոեմի գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց: Բայց իմ հանդիպած Դեբեդը շատ հանգիստ, խաղաղ ու գեղեցիկ է եղել։

Մի փոքր տեսանյութ Դեբեդից, իսկ ամբողջականը՝ առաջիկայում։