Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ են իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու: Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը:Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:
Рубрика: Հայրենագիտություն
Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայագիր դպրոցի հիմնադիրը ու հայերենի առաջին ուսուցիչը: Մաշտոցը ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Վաղարշապատում հաստատվելուց հետո աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև զբաղվել է ռազմական գործով։ 394 թ. իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն, որպեսզի այն հասկանալի դառնար հայերի համար։ Այդ ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի կարևորությունը։ 387 թ. Պարսկաստանը և Բյուզանդիան կիսել են Հայաստանը։ Պարսկական հատվածում հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու:

Հայի ինքնությունը պահպանելու և որպես ազգ վերանալու վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը սկսում է հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծում է ինքնուրույն հայերեն գրականություն: Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը ոչ ամբողջությամբ են համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, որտեղ և զբաղվել է հայերեն տառերի ստեղծմամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում Մաշտոցն ստեղծել է հայերեն այբուբենը։ Մեկ հնչյունին տվել է մեկ տառ, յուրաքանչյուր տառի՝ տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: 11-րդ դարում Մաշտոցյան այբուբենին ավելացվել են «օ» և «ֆ» տառերը: 406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը:
Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք, իսկ Օշականում իր գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է համարվում: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի անունով կոչել են Մատենադարանը:
Գրիգոր Լուսավորիչ
Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվականին։ Նա քարոզում էր Հայաստանում քրիստոնեություն: Սակայն թագավոր Տրդատ 3-րդ Մեծը, որը հալածում էր քրիստոնյաներին, իմանալով այդ մասին, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի՝ նրան գաղտնի կերակրել է մի կին, ինչի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Քրիստոնյաներին հալածելու համար, Աստված պատժում է Տրդատին, և նրա դեմքը դառնում է խոզի մռութ: Տրդատ Գ-ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույր պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին: Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:
Քրիստոնեության տարածմանը զուգահեռ Հայաստանում սկսում են քանդել հեթանոսական տաճարները։ Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում լայն թափ է առնում եկեղեցիների կառուցումը, այդ թվում սկսվում է Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Տրդատ Գ
Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական սահմանները»: Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տեսնելով Հայաստանը պարսկական ոտնձգություններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա. Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարարներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթ, մարտեր է մղել նաև պարսկ. զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ստեղծել կենտրոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարածելու ու ամրապնդելու գործում վերապահել է նրան առաջատար դեր:
Փայտարվեստի թանգարան
Մենք գնացինք Ալբերտ Ստեփանյանի Փայտարվեստի թանգարանը, գնացինք դասարանի և ընկեր Արմինեի հետ, շարժվեցինք ժամը 12:00-ին, իսկ հետ եկանք -ժամը 14:00-ին։ Այնտեղ մենք տեսանք գդալնոցներ, գդալներ, չարխափաններ, երաժշտական գործիքներ, օրորոցներ, գաթաի նախշերի տպիչներ, ափսեներ և հեքիատների հերոսներին։ Վերջում մենք խաղացինք խաղ, պետք է ասեինք մեկ րոպեում 15 ծառատեսակ, հաղթեց Այվազյան Լևոնը։ Այդ օրը շատ հետաքրքիր անցավ։
Տիգրան մեծ
Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։
Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։
Փայտարվեստի թանգարան
Փայտարվեստի պետական թանգարանը հիմնադրվել է 1977 թ.: Թանգարանի հավաքածուն կազմավորվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվություններից, հետագայում` գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ: Թանգարանի հիմնական խնդիրներից է` հավաքագրել, պահպանել, ցուցադրել փայտարվեստի նմուշներ և նպաստել ազգային փորագրության ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նպաստել արհեստների մշակույթի, մասնավորապես, փայտարվեստի վերականգնմանը: Փայտարվեստի թանգարանը, միևնույն ժամանակ, յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցադրվող հեղինակներից շատերը: Նրանց աշխատանքներից ձեռք են բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոսկվայի և Ս.Պետերբուրգի որոշ թանգարաններ: Ցուցադրությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասի` հնագույն մշակույթի, կիրառական արվեստի և քանդակի բաժինների: Վերջին երկուսում ներկայացված են պրոֆեսիոնալ քանդակագործների, նկարիչների և փայտի փորագրության վարպետների ժամանակակից ստեղծագործություններ: Իսկ հնագույն մշակույթի բաժնում, արհեստների զարգացման պատմության և նրանց փոխներգործության լիարժեք պատկերման նպատակով փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև հարակից արհեստների նմուշներ: Ցուցադրությունում ներկայացված են ինչպես հին փայտե առարկաներ, այնպես էլ ժամանակակից փորագրության և քանդակի նմուշներ:
Հայրենագիտության հաշվետվություն
Իրականացրել ենք հետևյալ նախագծերը․ Իմ բակը իմ թաղը նախագիծ, Իմ գյուղը նախագիծ։
Կատարել եմ․ Հայկ և Բել, Տորք անգեղ, Արամազդ, Վահագն Վիշապաքաղ, Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան, Ավանդազրույց Մասիսի և Արագածի մասին, Առասպել, Գեղարդի վանք, Իմ տոհմածառը, Դեբեդ գետը,
Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան
Ուրբաթ օրը գնացել էինք ճամփորդության դեպի Էրեբունի թանգարան։ Մեզ թանգարանում ցույց էին տվել Ուրարտուի քարտեզը։ Ցույց տվեցին ամրոցի մեջ եղած և շատ հին իրեր։ Ուրարտուի ժամանակվա իրերը նայեցինք, պեղումներ արեցինք։ Ամեն մեկը մի բան գտավ, միասին էլ էինք փորում, թմերով էին փորում։ Բարձրացանք դեպի Արգիշտի թագավորի ամրոցը, այն շատ-շատ մեծ էր։ Նայեցինք Երևանին վերևից։ Շատ հետաքրքիր ճամփորդություն եղավ։

Ավանդազրույց Մասիսի և Արագածի մասին
Լինում են երկու սար՝ Մասիսն ու Արագածը, որոնք շատ սիրով քույրեր են լինում։ Բայց այնպես է պատահում, որ մի օր նրանք վիճում են, թե նրանցից որ մեկն է ավելի բարձր և լավը։
-Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։
Մյուսն ասում է.
-Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։
Վեճի ժամանակ վրա է մոտենում է Մարութա սարը և փորձում է քույրերին հանգստացնել, բայց չի ստացվում։ Նա բարկացած հեռանում է, սակայն գնալուց առաջ երկուսին էլ անիծում, ասելով, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսն ու Արագածը իրար անիծում են։ Մասիսը անիծում է Արագածին, որ ամբողջ տարի արցունքներն իր աչքերից չպակասեն։ Իսկ Արագածն էլ անիծում է Մասիսին, որ ոչ մեկ չբարձրանա նրա գագաթը և վրան մատաղ չմորթվի։
Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է առաջանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս ոչ ոք չի բարձրացել և մատաղ չի մորթել։

