5-րդ դասարան·Հայրենագիտություն

Իմ ամառվա ճամփորդությունը

Այս ամառ ես իմ ընտանիքի հետ մեկնել եմ Տավուշի մարզի Այրում քաղաք։ Տեսանք Դեբեդ գետը, դեպի գետը տանող կամուրջի մոտ աճում են մոշի թփեր և վայրի հոնի ծառեր, բայց մոշն ու հոնը դեռ խակ էին։ Հենց գետի մոտ է գտնվում է (Այրում) երկաթուղային կայարանը, երեկոյան գետի մոտ կարելի էր լսել չքչքոցը։ Ցավոք, գետի ափին շատ էին մոծակները, և մենք չէինք կարողանում այնտեղ երկար մնալ։ Գետը շատ գեղեցիկ էր և ես շատ ուրախ եմ, որ այնտեղ եղա։

Image preview
ԱՐԴՅՈ՞Ք ԴԵԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է՝ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Ecolur
Հայրենագիտություն·Հաշվետվություն

Հայրենագիտության հաշվետվություն

Հայրենագիտության Հաշվետվություն
3-րդ ուսումնական շրջան

Մենք Փետրվար ամսից սկսած մինչև Մայիս ամսվա վեր հայրենագիտությունից կատարել ենք՝

Առասպելներ՝

Տիգրան մեծ
Տրդատ Գ
Գրիգոր Լուսավորիչ
Մեսրոպ Մաշտոց
Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին

Ճամփորդություններ՝

Ճամփորդություն դեիպի փայտարվեստի թանգարան
Գետամեջ Գյուղ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Թանգարանների մասին՝

Փայտարվեստի թանգարան
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Զատիկ՝

Ձուգլդորիկ
Ուրախ Զատիկ

Մայրաքաղաքներ՝

Հայաստանի մայրաքաղաքները
Արտաշատ

Փետրվար ամսից մինչև Մայիս ամիս ես կատարել եմ 15 նյութ։

Ամիսներ

Փետրվար

Փայտարվեստի թանգարան — փետրվարի 8
Տիգրան մեծ — փետրվարի 19
Ճամփորդություն դեպի փայտարվեստի թանգարան — փետրվարի 19
Տրդատ Գ — փետրվարի 22

Մարտ

Գրիգոր Լուսավորիչ — մարտի 7
Մեսրոպ Մաշտոց — մարտի 7
Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին — մարտի 15

Ապրիլ

Ձուգլդորիկ — ապրիլի 2
Ուրախ Զատիկ — ապրիլի 5
Մատենադարան — ապրիլի 19
Գետամեջ Գյուղ — ապրիլի 26

Մայիս

Հայաստանի մայրաքաղաքները — մայիսի 3
Արտաշատ — մայիսի 7
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ — մայիսի 16
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ — մայիսի 16

Հայրենագիտություն·Ճամփորդություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 13-ին մենք դասարանով այցելեցինք հին ձեռագրերի ինստիտուտ — թանգարան Մատենադարանը։ Այստեղ մենք տեսանք բազբաթիվ հին գրքեր, որոնք տպագրված էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ։ Մեզ ուղեկցում էին թանգարանի աշխատակիցները։ Նրանք ներկայացրեցին գրքերը և ձեռագրերը, պատմեցին որը որտեղ է տպագրվել և ինչի մասին է։

Մենք տեսանք աշխարհի ամենափոքր ու ամենամեծ հայերեն ձեռագրերը։ Ամենամեծը կոչվում է «Մշո ճառընտիր», որը կշռում է 28 կգ։ Իսկ ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այն շատ թեթև է, կշռում է ընդամենը 19գ:

Մատենադարանում կան նաև տաղավարներ, որտեղ ներկայացված են հայկական լեռնաշխարհում աճող խոտաբույսերն ու դեղաբույսերը, նաև ներկայացված է որդան կարմիրի պատմությունը։ Մատենադարանում ամեն տեղ գրքեր են՝ մեծ և փոքր, հաստ ու բարակ, պատկերազարդ ու ոսկեզօծ։

Հայրենագիտություն

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այստեղ կան հին ձեռագրեր աշխարհի ամենատարբեր վայրերից։ Մատենադարանում պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի թանգարան է այցելում մինչև 50000 մարդ։

Մատենադարանն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում հիմնադրված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա։ Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում և համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

Մատենադարանում կան շատ հազվագյուտ գրքեր, դրանցից է հայերեն առաջին տպագիր գիրքը ՝ «Ուրբաթագիրքը», տպագրված Վենետիկում 1512թ. , «Տաղարանն» ու  «Աղթարքը», «Պարզատումարը», «Սաղմոսարանը», հայերեն առաջին Աստվածաշունչը և այլն:

Այստեղ նաև կարելի է տեսնել աշխարհի ամենափոքր ու ամենամեծ հայերեն ձեռագրերը։ Ամենամեծը կոչվում է «Մշո ճառընտիր»։ Այն կշռում է 28 կգ, ի սկզբանե ունեցել է 660 թերթ, սակայն պահպանվել են 609-ը: Իսկ ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում: Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այդ պատճառով այն շատ թեթև է, կշռում է ընդամենը 19գ: Ունեցել է 104 թերթ, բոլորն էլ պահպանված են:

Հայրենագիտություն

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Այն բուռն զարգացում է ապրել Տիգրան Մեծի որդու` Արտավազդի օրոք:

Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:
Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:


Վան քաղաքը գտնվում է Վանա լճի ափին: Վան քաղաքը ունի նաև այս անունները՝ Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամ: Վան քաղաքը ամենա հնագույն քաղաքներից է: Վան քաղաքը IX դարում է հիմնադրվել: Վան անունը նշանակում է «ապրելու տեղ» կամ՝ բնակավայր:

Արմավիրը մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը և գտնվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ`բլրի վրա։ Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատը կառուցվել է Երվանդ վերջին արքայի կողմից մ.թ.ա. 220թ-ին Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։ Երվանդ վերջին թագավորը արքունի ողջ հարստությունը տեղափոխում է, Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու պատճառ են էր որ ըստ Մ. Խորհենացու արաքսի հունի փոփոխումն էր, դրանից մարդիկ զրկվել էին ջրից: Երվանդի մահից հետո Երվանդաշատ քաղաք եղել Հայաստանի խոշոր քաղաքներից:

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Արտաշես առաջինը ժողովրդի մոտ հանդես եկած ամենախոշոր գործիչներից էր, Հիմնադրել է Արտաշատը մ.թ.ա. 189թ-ին: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում: 80-ական թվականներին կառուցվեց նոր մայրաքաղաք, աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Հայրենագիտություն·Ճամփորդություններ

Գետամեջ Գյուղ

Շաբաթ օրը, ամսի 24-ին, ընկեր Արմինեի և դասրանցիներիս հետ գնացինք Գետամեջ գյուղ: Այն շատ գեղեցիկ գյուղ էր: Առաջինը մտանք Նոր Հաճնի եկեղեցի: Աղոթեցինք և նույնիսկ մոմ վառեցինք: Հետո գնացինք արդեն Գետամեջ գյուղ, հանդիպեցինք գեղեցիկ տեսարանների և շատ հաճելի զգացողություններ ունեցանք: Մտանք Քարերի Սիմֆոնիա, շատ գեղեցիկ էր: Առաջ գնացինք և տեսանք Հրազդան գետը, բազմաթիվ հետաքրքիր քարեր, նոր միջատներ: Գյուղում տեսանք մի աղջկա, ով նկարել էր իր տան պատերը, աղբյուրից ջուր ենք խմել…մի խոսքով լավ էր: Վերջին վայրը, որ տեսանք դա ԼԵՎՈՆԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳԵՏՆԱՓՈՍ-ն էր: Պատմությունը սա է, Լևոն անունով մի պապիկ 44 տարեկանից սկսած 23 տարի փոս է փորել և այդ փոսը դարձել է քարանձավ: Փոսը փորելուց հետո նա մահանում է՝ թողնելով այդ փոսը իր ընտանիքին: Քարանձավում կար տարբեր ձևերի կուժեր, մոմեր և կրակ: Մենք գտնվում էինք 18 մ խորության վրա և շատ ցուրտ էր: Այս ճամփորդությունը շատ լավ անցավ։

Հայրենագիտություն

Մատենադարան

 Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։
«Մատենադարան» (հայերեն՝ «մատյան» և «դարան») բառը գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։մուտքի մոտ շենքի ճակատը զարդարված է Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններով: Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.<< Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը>>:

Այս խոսքերը Աստվածաշնչի Սողոմոնի առակների 1:2 խոսքերն են:Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թ.-ին թվագրվող Լազարյան ավետարանն է, ամենամեծը՝ Մշո ճառընտիրը (27,5 կգ), իսկ ամենափոքրը՝ Տոնացույց է (19 գ): Մատենադարան կատարած անգամ ամենակարճ այցելության ընթացքում պարզ է դառնում հայոց լեզվի և հայ գրերի կարևոր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթի մեջ:
Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։

 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին:

download
Հայրենագիտություն

Ուրախ Զատիկ

Ապրիլի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Այս տարվա ածիկը դեռ երկու շաբաթ առաջ ցանել է եղբայրս՝ Ալեքսանդրը։ Ամեն առավոտ ու երեկոյան ջրել է։ Շատ լավ, գեղեցիկ աճել է։ Մենք Սուրբ Զատիկի տոնին մայրիկիս հետ մի կերպ ձու ենք գտել, սեղանը և ձվերը զարդարել։ Սեղանին դրել ենք նաև անցյալ տարի մեր զարդարած ճյուղերն ու հասկը։ Առավոտյան նախաճաշին ես, եղբայրս և քույրս ձվակռիվ ենք խաղացել։ Հաղթեց եղբայրս։

Հայրենագիտություն

Ձուգլդորիկ

Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել: Խաղը սկսելուց առաջ խաղացողները, իսկ դրանց թիվը կարող է նույնիսկ տասնհինգ, քսանը լինել, վիճակով պարզում են խաղի մեջ մտնողների հերթականությունը: