5-րդ դասարան·Հայրենագիտություն

Մխիթար Սեբաստացու մասին

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:
Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ: Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Սուրբ Նշանի վանահայրը Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Խոր Վիրապ


Խոր վիրապը Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս: Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:
Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն.

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Նորավանք

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն: Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինն է (1339թ)։ 17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը։

IMG -Noravanq.jpg
5-րդ դասարան·Հայրենագիտություն

Սատանի կամուրջ

Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում քաղաքացին 25 մետրից ընկել է ձորն ու տեղում  մահացել - Shabat.am


Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք:

Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը:

Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր: Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:

Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը:

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Իմ բակը իմ թաղը

Ես բնակվում եմ Երևանի Աջափնյակ թաղամսում։ Թաղամասը, որի տարածքը կազմում է 25կմ ք․ իր անվանումը ստացել է այն պատճառւվ, որ գտնվում է Երևանի տարածքով հասող Հրազդան գետի աջ ափին։ Այն համեմատաբար նոր թաղամաս է։ Այստեղ ապրում է մոտ 110 հազար մարդ։

Աջափնյակ թաղամասում է գտնվում Թումանյանի անվան այգին, որը հիմնվել է հայ մեծ գրող և բանաստեղծ Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է «Անուշ» պոեմի հերոսներ Անուշի և Սարոյի արձանը։ Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում։ Այգու մոտ է գտնվում «Թումո» կենտրոնի շենքը, ինչի համար այգին կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Աջափնյակում է գտնվում Հայ ազգային ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի (Ղազարյան) արձանը։ Այն տեղադրված է Մազմանյան, Բաշինջաղյան, Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակում։ Արձանը, որի հեղինակն է ճարտարապետ Ժիրայր Պետրոստանը, իսկ քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, տեղադրվել է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին։

Ես բնակվում եմ Աջափնյակ թաղամասի Մազմանյան փողոցում։ Մեր բակում կա խաղահրապարակ, որտեղ տեղադրված է տարբեր մարզասարքեր, որոնց վրա մեր բակի բնակիչները մարզվում են, ես նկարել եմ մեր բակի գեղեցիկ ոսկեգույն աշունը։

Image preview
Իմ բակի ծաղիկները


Image preview
Իմ բակը
Մեր բակի մարզասարքերը
Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգին
Գևորգ Չաուշի հուշարձան (Երևան, Աջափնյակ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գևորգ Չաուշի արձանը Աջափնյակում
5-րդ դասարան·Հայրենագիտություն

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Եռօրյա Արատես

Սեպտեմբերի 17-ին դասարանցիներիս, Ընկեր Աստղիկի և Ընկեր Արմինեի հետ ճամփորդեցինք դեպի Արատես:

1-ին օր
Սկսեցինք մեր օրը Սուրբ երրորդություն եկեղեցու մոտ ժամերգությունը:
 Այդպես 9:30 շարժվեցինք: Նաև ունեցանք կանգառներ Արփա գետի մոտ և Զորաց եկեղեցու մոտ Արատես հասնելուց հետո սկսեցինք իրերի տեղավորում: Նաև ունեինք միջավայրի խնամք և Արատեսյան քայլք: Երեկոյան խարույկի մոտ նստեցինք և զրույցեցինք:

Image preview

2-րդ օր
Երկրորդ օրը սկսեցինք նախավարժանքով, նախաճաշեցինք և Ընկեր Աստղիկի հետ գնացինք բերքահավաքի: Մրգից պատրաստեցինք բնական հյութ: Ճաշից հետո ցրվեցինք սենյակներով և խաղացինք ինտելեկտուալ խաղեր: Երեկոյան նստեցինք խարույկի մոտ քննարկումներ արեցինք և խոսացինք:

Image preview

3-րդ օր
Վերջին օրը նույնպես սկեցինք նախավարժանքով և նախաճաշով: Իրերը դասավորելուց առաջ, միջավայրը խնամեցինք: 12:30 մեկնեցինք Երևան: Նաև ունեցանք կանգառներ, Սելիմի քարավանատուն և Հայրավանքում: Ես կուզեի ավելին մնալ, բայց դա վերջը չէ դեռ ունենք բազմաթիվ Արատեսյան ճամփորդություններ ապագայում:

Image preview
5-րդ դասարան·Հայրենագիտություն

Արատեսյան վանք

Արատեսի վանքը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում,  Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ Այս ճարտարապետական հուշարձանը կազմված է մի քանի եկեղեցիներից ու մատուռներից։ Դրանք են՝ Սուրբ Սիոն եկեղեցի, որը կառուցվել է X դարում, Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է Ս. Սիոն եկեղեցու հարավային կողմում, կառուցվել է XI դ.: Արատեսի վանքն ունի երկու գավիթ և հինգ մատուռ, որոնք կառուցված են եկեղեցիների արանքներում:   

Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար:

Արատեսը եղել է գրչության կենտրոն։ Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907 թ․-ին, իսկ ամենաուշը` 1713 թվականին։


ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ 17.jpg
5-րդ դասարան·Հայրենագիտություն

Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Զորաց.jpg
5-րդ դասարան·Հայրենագիտություն

Արաքս գետ

Արաքսը ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս, գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ։

Verelq News | Հայաստանն աղտոտում է Արաքս գետը. իրանցի փորձագետները բողոքում  են

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։