Рубрика: Հայրենագիտություն
Կոտայքի մարզ
Կոտայքի մարզ
Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը[2]։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։
Տեսարժան վայրեր
Թեժառույք
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի միանտառապատ հրվանդանի գագաթին 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից պահպանվել է մի փոքր հատված միայն: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը (13-14դ.) գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը: Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ:
Հավուց թառի վանք
Հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։
Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թվականին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։
Արարատի մարզի տեսարժան վայրեր
Կաքավաբերդ
Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով:
Խոսրովի անտառ
Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։ «Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։
Հայրենագիտության հաշվետվություն
Ճամփորդություններ՝
Երևանի Պատմության Թանգարան
Խոր Վիրապ
Եռօրյա Արատես
Նախագծեր՝
Ես սեբաստացի եմ
Իմ բակը իմ թաղը
Սեպտեմբերից Նոյեմբեր կատարած աշխատանքներս՝
Իմ ամառվա ճամփորդությունը
Արաքս գետ
Զորաց եկեղեցի
Արատեսյան վանք
Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները
Սատանի կամուրջ
Նորավանք
Մխիթար Սեբաստացու մասին
Արցախի տեսարժան վայրեր
Ամիսներ
Սեպտեմբեր՝
Իմ ամառվա ճամփորդությունը-Սեպտեմբերի 7
Արաքս գետ-Սեպտեմբերի 14
Զորաց եկեղեցի-Սեպտեմբերի 15
Արատեսյան վանք-Սեպտեմբերի 15
Եռօրյա Արատես-Սեպտեմբերի 21
Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները-Սեպտեմբերի 22
Իմ բակը իմ թաղը-Սեպտեմբերի 28
Հոկտեմբեր՝
Սատանի կամուրջ-Հոկտեմբերի 5
Նորավանք—Հոկտեմբերի 13
Խոր Վիրապ-Հոկտեմբերի 19
Նոյեմբեր՝
Մխիթար Սեբաստացու մասին-Նոյեմբերի 6
Արցախի տեսարժան վայրեր-Նոյեմբեր ի10
Ես սեբաստացի եմ-Նոյեմբերի 23
Երևանի պատմության Թանգարան-Նոյեմբերի 29
Սեպտեմբերից մինչև Նոյեմբեր ես կատարել եմ 14 նյութ։
Ահա հայրենագիտությանս բաժնիս հղումը
Վեդին գետ
Վեդին Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը Եղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա: Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը, Սպիտակաջուր , Խոսրովը, Շաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում։
Երևանի պատմության թանգարան🌏
🌎Դեկտեմբերի 3-ին դասարանով գնացինք Երևանի պատմության թանգարան: Արդեն 2-րդ անգամ էի գնում: Գիտը մեզ պատմում էր, թե ինչպես են անցյալում կերակրվել, ինչ սպասք են օգտվել և ինչ կենցաղով են ապրել: Մենք բոլորս անթարթ նայում էինք ու համակ ուշադրությամբ լսում էինք գիտին: Ես այդ թանգարանը շատ հավանեցի: Ինձ նաև շատ դուր եկան մեր նախնիների բոլոր կավից պատրաստած իրերը: Թանգարանում շատ հետաքրքիր էր: Մենք հարուստ ենք եղել նաև կավագործական աշխատանքներով: Շատ գեղեցիկ էին նաև կուժերը, որոնք օգտագործվել էին գինի պատրաստելու և օգտագործելու համար: Նաև մենք խաղ խաղացինք, շատ հետաքրքիր էր։ Ուրախ եմ, որ ունենք նման թանգարան, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ տեղադրված է, և պատրաստված։ Հուսամ՝ նորից կայցելեմ այս հրաշակի տեղը։🌏
🎁Ամանորը տարբեր երկրներում🎄
🎁Ամանորի մասին🎄
🎄Ամանոր (Կաղանդ, Նոր տարի), տոն, նշվում է տարբեր ժողովրդի կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։
Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։🎄
🎎Ամանորը Ճապոնիայում🌸
🌸Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։Ճապոնացիները նոր տարին դիմավորոմ են նոր շորերով։
Դեկտեմբերի վերջին ճապոնացիները հավաքում են իրենց տները, իրենց ընկերների համար գնում են նվերներ և հարազատներին ուղարկում են ամանորյա շնորհավորական բացիկներ, պատրաստում են տոնական ուտեստներ, մուտքի մոտ թողնում են զարդարանքներ (կադոմացու, թարգմանաբար՝ եղևնի մուտքի մոտ)։ Տոների ժամանակ շատ ճապոնացիներ վերադառնում են իրենց համար հարազատ վայրեր, այցելում են տաճարներ, որտեղ աղոթում են և խնդրում են իրենց և հարազատների համար բարեկեցություն։ Աղջիկները և կանայք այսպիսի դեպքերի համար հագնում են գունագեղ կիմանոներ։🌸

🎄Ամանորը Իսպանիաում🎑
🎁Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։🎁
Երևանի պատմության Թանգարան

Երևանի պատմության թանգարան
Երևանի պատմության թանգարան, մշակութային-պատմական թանգարան Երևանում։
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝ իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ, Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝ ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛ առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և 2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։
Անգլիական այգի
Անգլիական այգի, Երևանի թատերական այգի կամ Կոմայգի, Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Այգու տարածքը սկզբից եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1865 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Արգիշտի Ա․
Արգիշտի Ա ,Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։
Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր։
Էրեբունի բերդաքաղաք
Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին-ի կողմից։
Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի։ Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում։ Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով։ Մասնավորապես, այդ են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը։ Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։ Վարչապալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում։
Ես սեբաստացի եմ
Ես արդեն 5-րդ տարին է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սեբաստացի եմ։ Սեբաստացի լինել նշանակում է լինել միշտ կենտրոնացած, լինել միշտ ուշադրության կենտրոնում, լինել անվախ և ունենալ սեփական կարծիք։ Ուսուցիչները շատ են կարևորում մեր կարծիքը։ Մենք շատ ենք ճամփորդել, նաև եռօրյա ճամփորդություններ ենք ունեցել և հուսով եմ, որ էլի ենք ունենալու։ Ինձ այս դպրոցում շատ են դուր եկել առարկաները, և դրանց ուսուցման ձևը։ Շատ եմ գնահատում ուսուցիչներին։ Ինձ շատ են դուր գալիս բոլոր առարկաները։ Ես իմ ընտանիքում միակ սեբաստացին չեմ․ քույրիկս և եղբայրս էլ են սովորում այս հրաշալի դպրոցում։ 🍁🌼🍁🌼🍁
https://soundcloud.com/user-223950850/fkndgojde7cr?si=1876ccc52b3b4506a1cc0252fa00e1bb
Արցախի տեսարժան վայրեր
Տիգրանակերտ
Տիգրանակերտը հնագույն հայկական քաղաք է, որը հիմնադրվել է 1-ին դարում: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հանդիսանում է այն չորս քաղաքներից մեկը, որոնք կոչվել էին Հայոց թագավոր Տիգրան II Մեծի անունով: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հայ պատմաբանների կարծիքով, Տիգրանակերտն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հնագույն քաղաքն է:
Ջերմաջուր
Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ:
Շուշի-Բերդ
Շուշիի ամրոցը (Շուշի-բերդը) առաջին անգամ հիշատակվել է XVIII դարում: Վարկածներից մեկի համաձայն` Շուշիի ամրոցը հայտնի է որպես Շիկաքար, որտեղ Սահղ Սմբատյանը հաղթել է արաբական բանակին: Այս ամրոցը կոչվում են նաև Քարագլուխ, Քար, Շոշ` Շոշի սղնախ անուններով: Հնագիտական պեղումները հաստատեցին մեկ այլ տարբերակ, ըստ որի XVII դարում ամրոցը կառուցվել է հայկական մեկ այլ ամրոցի տեղում: