Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը, բառակազմորեն վերլուծիր։
Ա. Ոսկեվառ — ոսկի + ա + վառ
գինեվաճառ — գինի + ա + վաճառ
գերեվարել — գերի + ա + վարել
ոսկեվազ — ոսկի + ա + վազ
հոգեվարք — հոգի + ա + վարք
կարեվեր — կարի + ա + վեր
Բ. Ոսկևորել — ոսկի + ավոր
գոտևորել — գոտի + ավոր
ուղևոր — ուղի + ավոր
ուղևորվել — ուղևոր + վել
սերկևիլ — մեկ ամբողջական արմատ
հևիհև — հևի (կրկնաբառ)
Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:
Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն—ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի «ան»-ը նախածանց է, իսկ Ա խմբի բառերը նախածանցներ չունեն։
Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, ամփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:
Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն։
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ: Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ: Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր: Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են: Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել: Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:
Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Գրա-վչու-թյուն — գրա-, գրավչու-
ժո-ղովր-դա-կան — ժո-, ժողովր-, ժողովրդա-
ճեր-մա-կա-թև — ճեր-, ճերմա-, ճերմակա-
թևա-տա-րած — թևա-, թևատա-
ուղե-վորու-թյուն — ուղե-, ուղևորու-
ավ-յուն — ավ-
Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական — ա-նի-րա-կան
անապահով — ա-նա-պա-հով
չորքոտանի — չոր-քո-տա-նի
հեռագրել — հե-ռա-գրել
հետապնդում — հե-տա-պն-դում
տձևություն — տը-ձե-վու-թյուն
հարավարևմտյան — հա-րա-վա-րև-մտ-յան
Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Տրված բառերը բաժանվում են ըստ նախածանցների (ան նախածանց) կամ բարդ բառերի բաղադրիչների։
Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:
Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր,ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ։
Рубрика: Հայոց Լեզու 9
Հայտորոշիչ թեստ. 02.09
Մաս 1-ին
1. -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
2. -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
3. -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
4. Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին:
5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
6. Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին:
7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:
8. -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
9. -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:
Մաս 2-րդ
1. Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:
4. Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
5. -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
6. -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
7. -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը: 8. — . Խոսքս դաշնամուրի մասին է:
9. Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
10. Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
11. -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
12. Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
13. Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:
Մաս 3-րդ
1. -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:
2.-Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:
5. Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք։ 7. —Ո՛չ, նվագել չգիտեմ։ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:
Մաս 4-րդ
1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…
5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
6-Քո մասին:
7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:
8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:
10. -Որտեղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:
11. Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:
Ըստ Վիլյամ Սարոյանի
Առաջադրանքներ
1. Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։
1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։
2) Բենը երաժշտական կրթություն ուներ:
3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:
4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:
2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:
1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:
2) Բենը նվագել գիտի:
3) Բենը մի օր դաշնամուր կունենա:
4) Բենը արտասովոր մարդ է:
3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:
1) թեյի
2) գնայի
3) կարդայի
4) երգեյի
4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:
1) ինչ-որ
2) հենց-որ
3) կամաց-կամաց
4) քիչ-քիչ
5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) գուրգուրանք
2) ուղղություն
3) հատկապես
4) միջին
6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:
1) նկատել
2) ամենևին
3) թախծալի
4) ենթադրել
7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
1) 3 բաց, 2 փակ
2) 2 բաց, 3 փակ
3) 3 բաց, 1 փակ
4) 4 բաց, 1 փակ
8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:
1) փաղաքշանք
2) տենչանք
3) մեծարանք
4) պարծանք
9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։
1) ամբողջապես պատել
2) դժգոհությամբ վանել
3) կասկած հայտնել
4) միայնությունից տխրել
10.Ո՞ր բառն է պարզ:
1) մեղեդի
2) ժամանակ
3) զգացում
4) հրաշալի
11. Ո՞ր բառում նախածանց չկա:
1) արտասովոր
2) անկյուն
3) ենթադրել
4) տարօրինակ
12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:
1) I
2) II
3) III
4) IV
13. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։
1) դաշնակահար
2) խմբավար
3) խմբագիր
4) խաչքար
14. Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:
1) ցանկություն -ա ներքին
2) աղջիկ — այլաձև
3) նվագել -ու արտաքին
4) րոպե -վա արտաքին
15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք
2) միշտ — ածական, դրական աստիճան
3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ
4) եթե — ստորադասական շաղկապ
16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:
1) I. 1
2) II. 1
3) II. 4
4) IV. 2
17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
1) ձևի պարագա
2) որոշիչ
3) ստորոգելի
4) չափի պարագա
18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:
1) 2
2) 3
3) 6
4) 7
19. նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:
1) գոյականով
2) ածականով
3) դերբայով
4) դերանունով
20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ:
1) աթոռը — ուղիղ խնդիր
2) մի քանի — չափի պարագա
3) երաժշտությունն – ենթակա
4) մեղեդու նման – որոշիչ
21. II հատվածից դո՛ւրս գրիր I բառ, որում ե -ն հնչյունափոխվել է ի-ի:
Ունենալ —ունի
22. I. 5 նախադասությունից դուրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։
23. II հատվածից դուրս գրիր բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա:
Ձգվեցին, ը գաղտնավանկ
24․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ։
Ստույգ
25․ IV հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժշտությունը։
Մեղմ ու թախծալի
26. II հատվածից դո՛ւրս գրիր 1 կրկնավոր բարդություն։
Մաս-մաս
27. II հատվածից դո՛ւրս գրիր որոշյալ դերանունը։
Ամեն ինչ
28. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 մակբայ։
Կողքին
29․ IV. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր պատճառական բայը։
Մոտեցրեց
30․ I հատվածից դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։
Լսել
31. I. 7 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 համակատար դերբայ։
Տեսնելիս
32. Գրի՛ր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա։
2
33. I. 7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված:
Խոսքը գրվում է չակերտներում, եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:.
34. Գրի՛ր I. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը:
Դաշնամուրին — գոյական, ուղղակի լրացում
35. Հետևյալ նախադասության շարադասությունը փոխիր այնպես, որ ստորակետերը չդրվեն, և դիր համապատասխան կետադրությունը:
Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց:
Էմման նկատեց նրա ժպիտը և մտածեց
36. Ի՞նչ կարծիք կազմեցիր Բենի մասին։ Մտքերդ շարադրիր 50-70 բառով։
Ինձ համար Բենը շատ հետաքրքիր կերպար է, նա իրոք դաշնամուր նվագել սովորելու ցանկություն ունի։ Բենը իր մեջ վստահ չէ և չի նկատում, որ իր մոտ ստացվում է գեղեցիկ երաժշտություն ստեղծել, չնայած, որ նվագել չգիտի և երբեք էլ չի սովորել։ Նրա ձեռքերը սև ու սպիտակ ստեղների վրա տեղաշարժվում էին, գրեթե նա իր ողջ կյանքն է ձեռնադրել դաշնամուրին և երաժշտությանը։