Հայոց Լեզու՝
Գործնական քերականություն, 14.05
Գործնական քերականություն․07․05-09․05
Գրականություն՝
Ակսել Բակունց, «Ծիրանի փողը», 08․05
Рубрика: Հայոց Լեզու 8
Հայոց լեզվի և գրականության մայիսյան հաշվետվություն
Հայոց Լեզու՝
Գործնական քերականություն, 14.05
Գործնական քերականություն․07․05-09․05
Մայիսյան ֆլեշմոբին
Երրորդ ուսումնական շրջանի հայոց լեզվի ամփոփում․20․05
Գրականություն՝
Ակսել Բակունց, «Ծիրանի փողը», 08․05
Երրորդ ուսումնական շրջանի գրականության ամփոփում․20․05
Երրորդ ուսումնական շրջանի հայոց լեզվի ամփոփում․20․05
1․ Հայոց լեզուն՝ որպես քո մայրենի լեզու, ի՞նչ առանձնահատկություններ ունի քեզ համար։
Հայոց լեզվի մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, որոնցից են պատմական խորություն, մշակութային հարուստ ժառանգություն և տարատեսակ բարբառներ։
2․ Այս ուսումնական շրջանում քո կատարած աշխատանքը համարում ես արդյունավե՞տ, թե՞ ոչ․ ինչու՞։
Իմ կարծիքով այս տարի ես ավելի շատ խորացա լեզվի ուսումնասիրման և պարտաճանաչ աշխատելու մեջ։ Այս տարի ես իմ մայրենի լեզվի բազմաթիվ առանձնահատկությունների մասին իմացա։
3․ Ի՞նչ աշխատանքներ ես կատարել և ի՞նչ են տվել դրանք քեզ։
Այս ուսումնական տարվա ընթացքում ես կատարել եմ տարբեր աշխատանքներ, ուսումնական նախագծեր, ֆլեշմոբներ և գործնական աշխատանքներ։ Նրանք ինձ տվեցին շատ դրական արդյունքներ, օգնեցին ճիշտ կառուցել իմ խոսքը, հասկանալի արտահայտել մտքերս և ազատ շփվել։
4․ Ներկայացրու՛ դժվարությունները, որոնց դու հանդիպել ես։
Ամենաշատը այս տարվա ընթացքում ես դժվարություններ էի ունեցել խոսքի մասերի հետ, նրանց տարբեր տեսակները հիշելու, հասկանալու, թե որտեղ օգտագործել և ինչպես օգտագործել։
5․ Առաջարկներ, դիտարկումներ։
Գործնական քերականություն, 14.05
1. Դո՛ւրս գրիր ածականները, որոշի՛ր տեսակները՝ որակական և հարաբերական։
Բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ… Գոց են ապարանքի երկաթե դռները… Ապա բարձրանում է քարե արծիվը՝ կտուցը կեռ թուր, մագիլները սրածայր նիզակներ, փետուրները` որպես պողպատե զրահ:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է՝ ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն… Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան… :
Որակական՝ սպիտակ, կեռ, կարմիր, ծիրանագույն
Հարաբերական՝ ատամնաձև, երկաթե, սրածայր, գոց, քարե, պողպատե, ալպիական, գունավոր
2. Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Ձմեռնամուտի օրերից մեկն էր: Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես: Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գլխարկը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրանում պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից: Լապտերավառը, սանդուքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր` լապտերները վառելու: Փողոցի անկյունում արդեն վառված հողմածեծ լապտերը ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից մարդու ցավագար, ճպռոտ աչքերի պես: Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով ու կաղկանձում:
3.Գտի՛ր ստորոգյալները, որոշի՛ր դրանց տեսակ՝ պարզ և բաղադրյալ։ Կետադրի՛ր նախադասությունները:
Ինչ էլ լինի, մահը մահ է՝ դաժան ու սահմռկեցուցիչ: Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր ու չօգտագործված: Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել՝ փոքրիկ բաժակներով, ոսկեզօծ սրճամանով։ Շիրվանզադեն կենսուրախ մարդ էր՝ զվարթ ու սրամիտ: Հանկարծ, երկնքի հարավարևմտյան մասում մազանման մի գիծ երևաց՝ նույնիսկ ակնդետ նայելիս հազիվ նշմարվող: Շրջակա դաշտը՝ երփներանգ ծաղիկներով զարդարված, բարձունքներն ու ձորերը՝ շնկշնկան զեփյուռով, հովասուն քչքչան աղբյուրները՝ պաղպաջուն ու զուլալ, ստեղծել էին մի հովվերգական տեսարան:
Պարզ՝ լինի, գնել էր, երևաց, նշմարվող, ստեղծել էին
Բաղադրյալ՝ մահ է, կախված էր, մարդ էր
4.Դո՛ւրս գրիր բոլոր պարագաները՝ նշելով տեսակը:
Կանաչ արտերի միջով հոսում էին շարքերը, գալիս, գալիս կուտակվում էին: Դիրքերում պապանձվել էին: Ի՞նչ կար ներքևում` դաշտավայրում: Քարաբեկորների հեղեղ իջավ լեռան կատարն ի վար՝ գոռոցով, ահեղ դղրդյունով: Ասկյարների շարքերն ընկրկեցին և բեկբեկուն փախան, թաղվեցին ցեխոտ արտերում, ձագարաձև փոսերի մեջ… Ու բզկտված արտերի միջից կատաղությամբ առաջ նետվեցին շարքերը. թույն կար այդ սլացքի մեջ: Երկար նայում եմ հմայված, ու թվում է` լեռը կարդում է մտքերս, ուզում է շոյել ճերմակող գլուխս: Ֆիզիկայի օրենքներն անապատում անվավեր են համարված: Լճափից արևածագը երկու անգամ է երևում: Խիտ եղեգնուտներից աղմուկով վեր են բարձրանում սուզահավերը և հպարտորեն պտտվում լճակի հայելու վրա: Մակույկը մեղմ ճողփյունով առաջ է շարժվում: Ավազը փախչում է ոտքերիդ տակից: Ավազի վրա իր մարմնի հետքերը թողնելով` սողում է մի երկար օձ : Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ` ինչու է այդպես: Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան` Վիճակ հանելու աշխույժ երգերով:
Գործնական քերականություն․07․05-09․05
1․ Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բոբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով: Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից, մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ: Հեծկլտոցը, աղեխարջ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում․ անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կարկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անբասիր սրտեր խողխողեց: Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր նվիրական եթերային ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։
2․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ/ առանց երկրորդ ածանցի/։
Ական վերջածանցով
ա․ Երեսունհինգերորդ, գործունեություն, հոգևոր, տարեվերջ, վարորդուհի, ուղիղ, նախավկա, ջրանկարիչ, բեռնատար, ծխամորճ, քարայր, բանտապան
Հնգական, գործնական, հոգեկան, ուղղական, ջրանկարչական, վկայական
բ․ Ազնվայր, անգո, պարբերություն, ուղեգորգ, տարաբախտ, սակավապետ, կուսակալ, ընդմիշտ, ամսեամիս, համայնապատկեր, տպարան, աշխարհասփյուռ:
Պարբերական, պետական, ազնվական, ամսական, մշտական, կուսական
3․ Յուրաքանչյուր բառաշարքից ընտրել հոմանիշ բառերի վեց զույգ։
ա․Դալկանալ — սփրթնել
երկմտել — կասկածել
ըմբոշխնել — ճաշակել
ըմբոստանալ — ընդվզել
ընկրկել — զիջել
պաղատել — թախանձել
բ․Մոլեգնել — զայրանալ
շրջանցել — խուսափել
շնորհել — ընծայել
ըղձալ — ցանկանալ
խայտալ — թռչկոտել
խոկալ — խորհել:
գ․ Աշխույժ — կայտառ
դաժան — վայրագ
մատղաշ — դեռահաս
լկտի — լպիրշ
խիզախ — արի
լքյալ — ցավագար
դ․ Թանձր — խիտ
հինավուրց — վաղնջական
բազում — անթիվ
վայրագ — կատաղի
անդորր — խաղաղ
արգավանդ — բերրի
4․ Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ։
Քաղցրալուր աներես
ատյան սեգ
պանծալի բերովի
լեզվագար դպրոց
թաթախել գիտուն
պաշտելի ցողիկ
Լեզվագետ, լրաբեր, սիգապանծ, ատենադպիր, երեսպաշտ, ցողաթաթախ
5․ Կազմել մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները /ընդամենը 6 բառ/։
1․ Նյութապաշտ — շինանյութ
մոտակա — մարդամոտ
դաշտավայր — սահադաշտ
փետրազարդ — ջերմակափետուր
թռիչքաձև — ինքնաթիռ
հուսախաբ — լիահույս
2. Դիտակետ — ակնդետ
աստիճանացույց — բարձրաստիճան
պատվոգիր — բարձրապատիվ
գնդակոծել — երկրագունդ
գթասիրտ — բարեգութ
տիրապետություն — տանտեր
3. Խոսակցություն — քչախոս
անչափահաս — մեծաչափ
վառելահեղուկ — լուսավառ
հարսնատես — նորահարս
շնչասպառ — շնչակտուր
նվիրագործել — ազգանվեր
4. Դիրքորոշում — բարձրադիրք
պատկերասրահ — գծապատկեր
հավաքատեղի — մարդահավաք
ծննդավայր — նորածին
անցաթուղթ —գիշերանց
ոսկրախտ — կրծոսկր
Նախադասության գլխավոր անդամներ․28․04
Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, որոշել տեսակները՝ պարզ կամ բաղադրյալ։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա՝ անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Բաղադրյալ ստորոգյալներ՝ պես էր, հրեշ էր, որսորդ էր, տարերք էր
Պարզ ստորոգյալներ՝ կերևար, կկանգներ, կնայեր, կմռնչար, զարթնում, մռռում, ծռմռատել, մնում էր, փախչել, ուներ, գնում, չէր մոտենում, կոխ կենում, հալածում էին, վազում էր, ճչում, բացվում էր, երևում, նստում էր, ուտեն, չէր տալիս, վերադառնում էր, պիտի հարձակվեին, տեսներ, հալածեին, կարողանար, գտնել
Դուրս գրել ենթակաները, նշել, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։
Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:
Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:
Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:
Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:
Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:
Հայոց լեզվի և գրականության ապրիլ ամսվա հաշվետվություն
Հայոց Լեզու՝
Գործնական քերականություն․ 02․04
Հայ մոր դերը կյանքում
Թեստային աշխատանք, 11.04-14.04
Գործնական աշխատանք․21․04
Գործնական աշխատանք 23.03.2025
Նախադասության գլխավոր անդամներ․28․04
Գրականություն՝
Կարդում ենք Չարենց
Կարդում ենք Աղայան
Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը․ 10․04
Վիլյամ Սարոյան, «Գնացքները». 15.04
Նախագծեր՝
Կարդում ենք Չարենց
Կարդում ենք Աղայան
Գործնական աշխատանք 23.03.2025
Գոյական
1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ գոյականները:
Անձնանիշ
Վրացի, թզուկ, վաճառական, ուղևոր, հայ, վիրաբույժ, հնդկացի, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ, կառապան
Իրանիշ
Որմնադիր, պատ, պատշար, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, դերանուն, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք, Վրաստան, Հայաստան
2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Վերացական
Հույս, կասկած, պատիվ, ճաշակ, տառապանք, խիղճ, չարություն, բնավորություն, արձագանք, հուշ, բողոք
Թանձրացական
Թռչուն, նկար, հուշարձան, վերարկու, ճաշ, երաժիշտ, քար, ծառ, դասագիրք
3. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:
Միջին Ասիա, Բելոռուսի Հանրապետություն, Ուրմիա լիճ, Ռուսաստանի Դաշնություն, Հնդկական օվկիանոս, Կարմիր ծով, Գեղամա լեռնաշղթա, Մխիթարյան միաբանություն, Սև ծով, Շարայի լեռներ, մայրաքաղաք Երևան, Ձենով Օհան, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Սյունիքի մարզ, Տիգրան Մեծ, Ախուրյան գետ, Պարույր Սևակ, Արտաշես Բարեպաշտ, Նորքի զանգված:
4. Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Քնար, թագ, նազ, վարս, վարդ, շող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:
Քնարիկ, թագուհի, թագավոր, Նազելի, Նազիկ, Վարսիկ, Վարսենիկ, Վարդան, Վարդուհի, Շողիկ, Արծվիկ, Սաթենիկ, Խաչիկ,
5. Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:
ա. որս, գյուղ, գիծ, գիր, լեռ, զարկ:
բ. նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:
Զարկերակ, գրասեղան, լեռնաշղթա, գծանկար, գյուղապետ, որսագող
ա. հայր, պատկեր, արշավ, ճակատ, երկաթ, հաց:
բ. սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:
Պատկերասրահ, արշավախումբ, ճակատամարտ, երկաթագործ, հայրապետ, հացատուն
6. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. հյուր, ոսկի, թագ, գազան, հավաք, ժամ, հեծանիվ, իշխան, որս, ցույց, դատ, ճանապարհ, բառ, ներկ, երշիկ, խորհուրդ:
բ. -անակ, -անոց, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն, -ուհի:
Թագուհի, հյուրանոց, ոսկեղեն, գազանանոց, հավաքարար, ժամանոց, հեծանվորդ, իշխանուհի, որսորդ, ցուցանակ,դատավոր, ճանապարհորդ, բառարան, երշիկեղեն, խորհրդարան
7. Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Ծովի, անկյան, ընկերուհու,
Օրինակ՝ ծովի-ծով:
Անկյան — անկյուն
ընկերուհու — ընկերուհի
կնոջ — կին
ամսվա — ամիս
առվի — առու
մարդու — մարդ
հոգուց — հոգի
սրտով — սիրտ
մոր — մայր
ծաղկին — ծաղիկ
բալենու — բալենի
գարնան — գարուն
կավճով — կավիճ
սրբից — սուրբ
մանկության — մանկություն
պատվով — պատիվ
տիրոջից — տեր
շարժման — շարժում
ամուսնուն — ամուսին
ձվի — ձու
արյան — արյուն
աշնան — աշուն
քեռակնոջից — քեռակին
քեռու — քեռի
որդուն — որդի
սյան — սյուն
գառան — գառ
գինու — գինի
գրքում — գիրք
կատվին — կատու
շան — շուն
8. Կազմիր տրված բառերի հոգնակին:
Սուտ — ստեր
բեռ — բեռներ
փունջ — փնջեր
կին — կանայք
մարդ — մարդիկ
աստղ — աստղեր
գունդ — գնդեր
արկղ — արկղեր
լեռ — լեռներ
դերասան — դերասաններ
հարս — հարսներ
հյուրատուն — հյուրատներ
շուն — շներ
կողմնացույց — կողմնացույցներ
իտալացի — իտալացիներ
ձի — ձիեր
լու — լվեր
պատշար — պատշարներ
գրագիր — գրագիրներ
դուռ — դռներ
սանր — սանրեր
գինեգործ — գինեգործներ
նուռ — նռներ
սիրտ — սրտեր
ծառաբուն — ծառաբներ
սեղան — սեղաններ
գիրք — գրքեր
տետր — տետրեր
ծունկ — ծնկեր
կայսր — կայսրեր
9. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. գրաբեր, բուսակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր
Գործնական աշխատանք․21․04
Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
—ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
սոխուկ, մտրուկ, հանելուկ, շնաձուկ, թզուկ, դաշտամուկ, կտրուկ, միջուկ, աղմուկ, հեղուկ
-ում վերջածանցը
ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում
— ուտ վերջածանցը
բնակարանամուտ, տանձուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, սոճուտ, ելումուտ, անտառուտ
-ք վերջածանցը
հոնք, վազք, հավաք, տարիք, գալիք, սրտաճաք, հոսք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
-անի վերջածանցը
տեսականի, եռաժանի, մատանի, առածանի, ընտանի, երկհարկանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
բամբասանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
թևատ, ցանկապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ, ձյունապատ, քննադատ, պոչատ, կիսատ:
Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Վարագույր, վայրկյան, պահակ, ամառ, ապրիլյան, բանակ, որսորդ, առավոտ, առաջ, սահնակ:
2.Կարկուտ, աչք, թավուտ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, մառախուղ, ոտք:
3. Ամառ, եկեղեցի, արևառ, ուրբաթ, վանական, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4. Ձիավոր, դպրոց, նախորդ, պայուսակ, երաժիշտ, փողոց, պահածո, թախիծ, դիմակ, մանուշակ:
Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Վախենալ, սարսափել, երկնչել, հանդգնել, զարհուրել:
Սրտնեղել, կազդուրվել, լավանալ,առողջանալ, ապաքինվել:
Մտածել, խորհել, մտորել, կասկածել, խորհրդածել:
Խնդրել, թախանձել, հաստատել, աղերսել, պաղատել:
Զայրանալ, կատաղել, հապաղել, մոլեգնել, բարկանալ:
Փնովել, դրվատել, փառաբանել, բարեբանել, գովել:
Մարտնչել, կարողանալ, մաքառել, կռվել, պայքարել:
Աճապարել, վռազել, փութալ, ջատագովել, շտապել:
Թեստային աշխատանք, 11.04-14.04
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը կամ տառակապակցությունը (փակա-գծերում նշվածներից որևէ մեկը):
1) բաց-թյա, ան-րինակ, տնօրեն (o կամ ո)
2) կ-կվել, ճրագալույ-, մտա-ածին (ծ կամ ց)
3) հեղեղել, հայթայթել, խոմարել (հ կամ — )
4) ու-ևոր, ու-ակի, գործու-ում (ղ կամ ղղ)
2. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ։
1) մուգ կապույտ), դռնե(դուռ), ի(սրտե)
2) ամենա(բարձր), ծովից (ծով), դեմ(դիմաց)
3) դեմ(առնել), ուս(ուսի), մեկ(երկրորդ)
4) անթիվ (անհամար), հարյուր(մեկ), մեջ (ընկնել)
3. Ո՞ր բառում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված:
1) ս(ը)փոփել
2) ձեռ(ը)պահ
3) խառ(ը)նվածք
4) խնդ(ը)րել
4. Ո՞ր հատվածում դարձվածք չկա:
1) Քանի՜ անգամ եմ ձեռքից գնացել,
Քանի՜ ցավից եմ պրծել աշխարհում…
2) Խելքս բան չի կտրում Այս աշխարհի բանից:
3) Աչքերս քար են կտրում զարմանքից
Այս գարնան շենք ու շնորհքի վրա։
4) Անտառի խոր ու խրթին
Լռությունն է երերում…
5․ Ո՞ր շարքում պարզ բառ չկա
1) խնդիր, գարեջուր, մազանոթ
2) հրեղեն, ձիարշավ, ճանապարհ
3) ընձառյուծ, երանգ, խոսափող
4) գնդաձև, պատշար, շողշողուն
6. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն:
1) հակիրճ-երկարաշունչ
2) կայուն-երերուն
3) սնապարծ-համեստ
4) խրթին-կարևոր
7. Ո՞ր տարբերակում են ընդգծված բոլոր բառերը դերանուններ:
1) Բոլորն էլ իրենց դժվար մաքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար։
2) Աղբյուրի մոտ տեղի ունեցող նրանց զրույցը փոխեց իր խաղաղ ու առօրյա հունը:
3) Ապա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, թղթի վրա ինչ-որ նշումներ անում:
4) Մինչև անգամ տղան էր լուռ, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու:
8. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկը ու հոլովման չի ենթարկվում:
1) կաղին, ոչ ոք, նախապապ
2) տղամարդ, աղախին, արփի
3) կիրակի, ամուսին, հավաքատեղի
4) տատ, հայելի, շանթարգել
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ:
1) պատահական, ոսկե, հիմա
2) լռակյաց, ալյուրոտ, մաքուր
3) այսպիսի, ձմեռային, ծեր
4) սարսափելի, դողացող, իմաստալից
10. Ո՞ր տարբերակն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը:
Շարունակելով ճանապարհը՝ հասանք մի հեղեղատի,
1) քանի որ խորհուրդ տվեցի ընկերոջս սպասել, մինչև հեղեղը դադարի:
2) որոնց բարձունքից լսվում էր բուի կռինչը:
3) թեկուզ և հանգստի համար հարմար պահ չէինք ընտրել:
4) որից պետք է անցնեինք դիմացի կիրճը:
11. Ո՞ր հատվածում անձնավորում չկա:
1) Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:
2) Ուռին ճչում է կարծես.
Հասե՛ք, աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
3) Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
4) Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա
12. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:
1) Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
2) Ես՝ հրացանս առաջ մեկնած, մատս ձգանին, վազեցի դեպի շունը, իսկ նա ահարկու հայացքով որսը մեխել է տեղում:
3) Ես իսկույն վազեցի՝ բռնելու եղնիկին, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարի մեջ:
4) Նրա դեմքն այժմ խաղաղ էր. նա գտել էր մի միջոց, որ կարող էր հանգստացնել իրեն:
13. Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները:
1. Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի:
2. Արտում կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման:
3. Նա իսկույն կռացավ արտի վրա, իսկ ես արագացրի քայլերս՝ ձիապանին հասնելու:
4. Եվ այդ երամից մեկը՝ գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին:
2/1/3/4
14. Գտիր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր:
Օրեր շարունակ երկինքը պատող ամպերը ցրվեցին, և փողոցները հեղեղած անձրևաջուրը սկսեց կամաց-կամաց տեղիք տալ:
Օրեր շարունակ երկինքը պատող ամպերը ցրվեցին, և փողոցները հեղեղած անձրևաջուրը սկսեց կամաց-կամաց տեղի տալ:
15. Գտիր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր:
Իմ քեռի Վահանը մայրիկիս ու քրոջս հետ վերադարձան ու մտան տուն՝ սուրճ խմելու:
Իմ քեռի Վահանը մայրիկիս ու քրոջս հետ վերադարձավ ու մտավ տուն՝ սուրճ խմելու:
16. Տրված բառերը տեղադրել բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների: Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրիր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձեւափոխություններով:
Երբ սև կետը հասավ արևով ողողված ճանապարհին, նա տեսավ երեք ձի, որոնք սլանում էին՝ բարձրացնում ձյան փոշի, որ արև տակ շողում էր արծաթի գույնով:
Պատասխան՝
1. հասավ
2. ողողված
3. բարձրացնում
4. արև
(ողողել, բարձրանալ, արև, հասնել)
Մաս 2
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
I
1. Երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերում՝ 80-1000 կմ բարձրության վրա, երբեմն տեղի է ունենում բնության զարմանահրաշ երևույթներից մեկը` բևեռափայլը:
2. Դա մի յուրատեսակ լուսարձակում է, որ դիտվում է հիմնականում Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում:
3. Հայաստանում 1098-1100 թվականներին դիտվել է չորս բևեռափայլ:
4. Բևեռափայլը անչափ գրավիչ տեսարան է. երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորվում է կարմիր ու կանաչ երկու հսկայական, շողշողուն կամարներով:
5. Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում:
6. Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»:
7. Պայծառ, հիասքանչ բևեռափայլը, կամ ինչպես հյուսիսում են անվանում, հյուսիսափայլը, երկնքում փողփողում է մի քանի համ անընդհատ:
II
1. Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են:
2. Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր:
3. Այս երևույթը կոչվում է արեգակնային քամի:
4. Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը` այդ մասնիկները բախվում են օդի մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն:
5. Բևեռափայլի աղեղները երբեմն անցնում են 5000 կմ-ից։
6. Երկրից բացի միակ այլ մոլորակը, որտեղ մինչ օրս նկատվել են բևեռափայլեր, Սատուրնն է:
17. Ո՞ր միտքը չի բխում տեքստից կամ հակասում է նրա բովանդակությանը:
1) Բևեռափայլի կամարները կարող են ձգվել հազարավոր կիլոմետրեր:
2) Պատահել է, որ Հայաստանի տարածքում 2 տարում դիտվել է 4 բևեռափայլ:
3) Տիեզերքում միակ մոլորակները, որոնց վրա կարող են բևեռափայլեր տեղի ունենալ, Երկիրն ու Սատուրնն են:
4) Բևեռափայլերը կապված են Արեգակի ակտիվության հետ:
18. II հատվածի ո՞ր նախադասության մեջ կապ խոսքի մաս կա:
1) 2
2) 3
3) 4
4) 6
19. I հատվածի ո՞ր նախադասության մեջ վերաբերական կա:
1) 3
2) 4
3) 5
4) 6
20. l հատվածի ո՞ր նախադասության մեջ անորոշ դերբայ կա:
1) 1
2) 3
3) 5
4) 6
21. Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ չկա:
1) l.4
2) l.5
3) ll. 1
4) II. 6
22. Ո՞րն է պարզ նախադասություն։
1) I.1
2) I.2
3) II.2
4) II.4
23․ Տրված նախադասության մեջ ընդգծված բառը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը` այդ մասնիկները բախվում են օդի մոլեկուլներին:
1) տեղի պարագա
2) հանգման անուղղակի խնդիր
3) ուղիղ խնդիր
4) ձևի պարագա
24․ Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն:
1) Արեգակի — հատուկ գոյական
2) շիկացած — ածական
3) ճառագայթում է — բայ, սահմանական եղանակ
4) ջերմություն — գոյական, անորոշ առում
25․ Գրիր մեկ բան, ինչին կարող են նմանվել բևեռափայլերը:
Շողշողուն կամար
26․ I հատվածից դուրս գրիր մեկ բառ, որում երկհնչյունի հնչյունափոխություն կա:
Բարձրություն — բարձրության
27․ I հատվածից դո՛ւրս գրիր փոխաբերական իմաստով գործածված մեկ բառ:
Նետահարել
28․ Տեքստից դուրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:
մանրագույն
29․ II հատվածից դո՛ւրս գրիր բազմապատկական բայը:
Փայլփլել
30․ I․1 նախադասությունից դուրս գրիր մակբայը:
Երբեմն
31․ 80 թիվը գրի´ր տառերով:
Ութսուն
32․ Գրիր I հատվածի այն նախադասության համարը, որում ստորոգյալի լրիվ զեղչում կա:
4. Բևեռափայլը անչափ գրավիչ տեսարան է.