Հայոց լեզու 7

«Արտաշես և Սաթենիկ»,13․10․23

Կարդալ հատվածը, ուշադրություն դարձնել գրաբարյան արտասանական օրինաչափություններին, թարգմանել աշխարհաբար բառարանի օգնությամբ։
Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:
Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր – ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:
Բայց, քանի որ հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը՝ Սաթենիկը գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակին:

***
Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Քեզ ասեմ, քաջ Արտաշես
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Որ հաղթահարեցիր քաջ ալաններին
Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Հայոց լեզու 7

Գրաբարյան թարգմանություններ 09․10-11․10

Գրաբար հատվածները դարձնել աշխարահաբար, ուշադրություն դարձնել գրությանն ու արտասանությանը։ (բառարանի օգնությամբ)
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ (Սող․ առակներ)
Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր, քանի ձևով կարող ես։
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)
Դուք եք լույսն աշխարհի։
Բ) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։  (Ժողովող Ա, 8)
Աչքը տեսնելով չի հագենալու, և ականջը լսելով չի լցվելու։
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
Թող քեզ քո ընկերը գովի, և ոչ թե դու քո բերանով, օտարը, և ոչ թե քո շրթունքով։
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ  — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
(Աոակք  ԺԷ, 13)
Ով բարու փոխարեն չարով է հատուցում, նրա տնից չարը չի պակասի։
որ — ով, ով որ
հատուցանէ  — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ  — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)
Ով պատասխան է տալիս մինչև ինչ-որ բան լսելը, անխոհեմ է, և նրան նախատում են։
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրան
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։ Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
Զ)  Ընկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։ (Առակք  Ը,    10-11)
Վերցրեք խրատը և ոչ թե արծաթը, և ընտրեք գիտությունը, և ոչ թե ոսկին։ Լավ է իմաստություն ունենալ, քան թանկարժեք քարեր։
Ավելի լավ է խելացի և իմաստուն լինել, քան անխելք և հարուստ։
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)
է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս  Ե,    25)
Եղիր արդարամիտ նաև քո թշնամու դեմ։
լե՛ր — եղի՛ր
ընդ ոսոխի քում — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ
Ը)  Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)
Միայն հացով մարդ չի ապրի, այլ ամեն մի բանով, որն ելնում է Աստծո բերանից։
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ —  բերանից

1. Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։
Փոխանակ բարւոյ չար մի՝ հատուցաներ, չար ի տանէ քումմէ չի պակասեսցէ։
2․ Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:

Իրավաբան, իրավագետ, իրավունք, խորհել, խորհուրդ։ Իրավախոհ բառը նշանակում է արդհար մտածող։
3․ Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, գիտությունն ու իմաստությունն ավելի լավ են, քան արծաթը, ոսկին ու թանկագին քարերը։

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 10.06.2023

62. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա
փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի՛ եղիր անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի՛ ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում,  ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

63. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
Ուզում էր`հրի (հրել, բայ), դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի (կրակ, գոյական) լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Շամանակին Անի (անուն) քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի (անել, բայ), փորձն արդյունավետ կլինի:

Երազում էր (երազել, բայ) տեսնել այդ երկիրը:
Երազում (երազ, գոյական) էր տեսել այդ երկիրը:

64. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`
Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց: Սրի, աղի, որդի, գնում է:

67. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:


Ձեռքով անել
Աննան իր ընկերուհուն ձեռքով արեց։
Ես այս վզնոցը ձեռքով եմ արել։ (պատրաստել)

աչքը մտնել
Լանայի աչքը փոշի մտավ։
Լանան ուսուցչուհու աչքը մտավ։ (դուր եկավ)

ձեռք մեկնել
Նա պապիկին ձեռք մեկնեց։ (օգնեց)
Նա ինձ ձեռք մեկնեց։

(ինչ-որ բանի) տակ մտնել:
Մհերը մեքենայի տակ մտավ։
Նա պարտքի տակ մտավ։

68. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:


Ձեռք բերել
Նա նոր հեռախոս ձեռք բերեց։

աչքից ընկնել
Ակնոցներն ընկան տատիկի աչքերից:
Նա իր պահավածքով բոլորի աչկից ընկավ:

լույս տեսնել
Մենք պատուհանից լույս տեսանք։
Լույս տեսավ գիրք։

հացը ցամաք ուտել
Մերին սիրում է հացը ցամաք ուտել։
Արարքիտ համար դու հացը ցամաք կերար։

71. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել,հառաչել:
Մի մարդ /ձեռքը փակ / ժլատ հարեւանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար /ջարդ ու փշուր եղավ/ կոտրվեց: Հարեւանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, /տակից գլուխ/ անբողջովին ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը /աշխարհով մեկ եղավ/ ուրախացավ: Բայց մարդը /աչքը ծակ/ագահ է , չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, /ախ ու վախ արեց/հեռաչեց .-Նորը, /խոսք չկա/ իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Հայոց լեզու 7

Հայոց լեզու

62. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա
փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի՛ եղիր անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի՛ ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում,  ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

63. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
Ուզում էր`հրի (հրել, բայ), դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի (կրակ, գոյական) լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Շամանակին Անի (անուն) քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի (անել, բայ), փորձն արդյունավետ կլինի:

Երազում էր (երազել, բայ) տեսնել այդ երկիրը:
Երազում (երազ, գոյական) էր տեսել այդ երկիրը:

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 10.02.2023

51. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել:
Կատուն ձգվեց և երկարեց։
բ) Աղքատ, խեղճ:
Աղքատ մարդը, խեղճ հայացքով , նայում էր մարդկանց։
գ) Գույն, երանգ:
Մոխրագույնը սև գույնի երանգներից մեկն է։
52.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Ա) իջնել, կքվել, թեքվել, խոնարհվել, կռանալ, ծռվել, ճկվել, հակվել
Բ) կորզել, խլել, հափշտակել, շորքել, պոկել, գողանալ
Գ) շռայլել, քամուն տալ, վատնել, մսխել, ծվատել
Դ) սահմանել, կարգել, հաստատել, որոշել
Ե) պատառոտել, գզգզել, հոշոտել, բզկտել, ծվատել
53. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Վտիտ – նիհար
Վճիտ – ականակիտ
Բարի – գթառատ
Հռչակավոր – ականավոր
Երկչոտ – անարի
59. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Այդ
 հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է ջրի աղբյուրը:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

Հայոց լեզու 7

Հայոց լեզու, տեքստային աշխատանք 29․09․2023

Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

1․Տեքստից դուրս գրիր հնգական միավանկ և բազմավանկ բառեր, վանկատիր։
Միավանկ

Քիփ—քիփ
Թոռն—թոռն
մի—մի
նա-նա
մեծ-մեծ

Բազմավանկ բառեր
դոկտոր — դոկ-տոր
Կալիֆոռնիա — կա-լի-ֆոռ-նի-ա
տեխնոլոգիական — տեխ-նո-լո-գի-ա-կան
ժամանակակետում — ժա-մա-նա-կա-կե-տում
սկավառակ — սկա-վա-ռակ։
2․Տեքստից ընտրիր հինգ բառ՝ գրելով նրանց հոմանիշները։
միջանցք- նախասրահ
սկավռակ-Պնակ, ափսե, սկուտեղ քխորը
Առաջատար-Առաջամուղ, առաջնակարգ
Դոկտոր – բժիշկ
3․Վերնագրիր տեքստը։
«Ժամանակի մեքենա»

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 09.27.2023

Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (հարկ եղած դեպքում օգտվել էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից» nayiri.com)

Ավտոմեքենան, հազիվհազ (հազիվ, դժվարանալով) հաղթահարելով խորդուբորդ (անհարթ) ճանապարհի արգելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երփներանգ (անգույն) մարգագետինները (կանաչով և ծաղիկներով ծածկված տարածություն), ցորենի դեղնազօծ (դեղինով պատված) արտերը, ալպյան զմրուխտյա (զմրուխտից) արոտավայրերը։ Հորդառատ (բազմառատ) անձրև էր տեղում՝ թրջելով մեքենայի ապակիները պղտոր (անպարզ), անթափանց (չթափանցող) կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն (լորձունքով պատված) ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ (ուղիղ կերպով դեպի վեր խոյացող) ժայռերի (մեծ ժայռաքար) վրայով և ջարդուխուրդ (ջարդած, փծրված) կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր ամպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ (կրկին) հանդարտվում էր, և լսվում էր տեղատարափ անձրևի միալար խշշոցը։ Նստած թափքում՝ (բեռնախցիկ) Անանիան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր, խառնիճաղանջ մտքերը որդի պես կրծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ (թույլ, նվազ) լույսեր նշմարվեցին։ Անանիայի (տղամարդու անուն) սիրտը թրթռաց։ Նա անբարբառ մի աղոթք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 25/09/2023

35. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինըսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»: 
36. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Պատկերացրեք, որ  Երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց  կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վարկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն: 
37. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեժ զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմնել մարդու մարմնի հյսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանմթերի աղբյուր է: Վերջապես նախ ջրծաին ճանապարհների մասին հիշենք: 
38. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Ալ թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ալ թամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրիությունները երևում էին: 
39. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 
Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյքունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնծող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր: 

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 22․09-25․09

24. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներն ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

25. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ: (թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)
Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում: (գռգռալ, գրգռել)

26. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառում ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում բռբռում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհք բարբառել ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

27. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:
ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
Այս բառերը հատուկ անուններ են, որոնք գրվում են Եվ-ով, որովհետև և տառը մեծատառ չունի։

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:
Օտար լեզվից վերցրած բառեր են։

28. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
Վ-ն առաջին բառի սկզբնատան է։
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:
Որովհետև արմատներին միացել է ավոր վերջածանը։

29. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերևաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղեվոր: 

30. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի սկզբում «ան» նախածանց կա։

Հայոց լեզու 7

Ուղղագրություն և ուղղախոսություն

16. Տրված բառերի գրությանն ու արտասանությանն ուշադրությո՛ւն դարձրու և պարզի՛ր, թե ո՛րն է դրանց ընդհանրությունը:
Դզզալ, գոռոց, տոննա, չորրորդ, մրրիկ, Աննա, իննսուն, ուղղաթիռ:
17. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:
Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ

Իմ հայրենիքում՝ Հայաստանում, կան շատ բերրի ծառեր: Երբ ես երրորդ դասարանում էի (այն համարվում էր տարրական դասարան), ես նկարեցի բերրի անտառներից մեկը: Ես սիրում եմ ծաղկած այգիների անդորրը և։ Կան ծառեր, որոնք բերք են տալիս տնկելուց հետո միայն երրորդ-չորրորդ տարում: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի իմ հայրենիքը իննսուն տարուց հետո:
18. Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը-տասներկու բառ գրի՛ր:
Մրրիկ, բնօրրան, բզզալ, դռռալ, թշշալ, երրորդ, չորրորդ, տարրական, անդօրր, ուղղագրություն, ուղղախոսություն։
19. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Փրբուր — փրփուր
երբներանգ – երփներանգ
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Շամբուր — շամփուր
ճամբա – ճամփա
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:
Թուղբ — թուխպ
20. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Արգա — արքա
քրգջալ — քրքջալ

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:
Հաքնել – հագնել
ավաք — ավագ