Հայոց լեզու 7

Հոլով, հոլովում 15․11․23


1․ Հետևյալ բառերը դասակարգի՛ր ըստ հոլովների

տիկին – ուղղական
հատակին – տրական
խոսակից – ուղղական
խոսնակից – բացառական
կորով – ուղղական  
այգում – ներգոյական
ոռոգում – ուղղական
մարտին – տրական
կողակից – ուղղական
ժողով – ուղղական
տողով – գործիական
խաղում – ներգոյական
հակազդում – ուղղական
կաղին – ուղղական
կողին – տրական
թութակից – բացառական
կողով – ուղղական
շենքում – ներգոյական
ջրվեժին – տրական
լծակից – բացառական
նավով – գործիական
կավով – գործիական
շտկում – ուղղական
գետին – տրական
հաղարջին – տրական
կղզյակից – բացառական
տաղով – գործիական
երկնքում – ներգոյական
անկում – ուղղական
օրվա – սեռական
տեսքով – գործիական
գիշերվանից – բացառական
շարժմամբ – սեռական
կրակի – տրական
այգուց – բացառական
որդու – սեռական
Հակոբենց – սեռական
անտառում – ներգոյական
որդուց – բացառական
վահանով – գործիական
հարթակում – ներգոյական
2․ Ինչպե՞ս պիտի ձևափոխել դերասան և գիրք գոյականները, որ պատասխանեն ո՞ւմ, ինչի՞(ն), ումի՞ց, ինչի՞ց, ումո՞վ, ինչո՞վ, ինչո՞ւմ, ովքե՞ր, ինչե՞ր(ը), ինչերի՞(ն), ինչերի՞ց, ինչերո՞վ, ինչերո՞ւմ հարցերին։
Դերասան, դերասանին, դերասանից, դերասանով, դերասանները, դերասաններին, դերասաններով
գիրք, գրքին, գրքից, գրքով, գրքում, գրքերը, գրքերին, գրքերից, գրքերով
3․Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) Հարացույցը սովորաբար ներկայացվում են աղյուսակի տեսքով։
բ) Թեք հոլովաձևերը մեծ մասամբ կազմվում են ուղղական հոլովից, երբեմն՝ սեռական-տրականից։
գ) Անձնանիշ գոյականներին բնորոշ չէ ներգոյական հոլովը։
դ) -ից, -ով, -ուց, -բ մասնիկները հոլովակերտ վերջավորություններ են։
ե) Հոլովման ժամանակ որոշ բառերի մեջ կատարվող ա/ո կամ ու/ա հնչյունափոխությունը կոչվում է թեքույթ։
(թեքույթ, հոլովոկերտ, հարացույց, հոլովաձ, ներգոյական)
4․Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ հոլովներով տեղադրի՛ր նախադասություններում։
ա) Հյուսնը աշխատում էր ուրագով։
բ) Պապս գինու խաղողը ճզմում էր հնձանում։
գ) Նա ձեռքով արեց հեռվից իրեն բարևող ընկերոջը։
դ Օժտվածությունը ոչ պակաս կարևոր է աշխատասիրությունը։
ե) Բոլոր վեճերը կարելի է հարթել փոխզիջմամբ։
(ընկեր, ուրագ, վեճ, օժտվածություն, հնձան)
5․Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Աղոթք» գրվածքից դո՛ւրս գրիր գոյականները՝ որոշելով հոլովները,հոլովումները,առումը,թիվը։ 
Աստված իմ, չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, այլ խնդրում եմ ուժ` ամենօրյա կյանքի համար: Սովորեցրո՛ւ ինձ ­փոքրիկ քայլերի արվեստը: Դարձրո՛ւ ինձ ուշադիր և հնարամիտ, որպեսզի ճիշտ ժամանակին ձեռք բերեմ ինձ պետքական գիտելիք ու փորձ և առօրյա խայտաբղետության մեջ գլուխ հանեմ ինձ վերաբերող դեպքերից:
Սովորեցրո՛ւ ինձ ճիշտ տնօրինել կյանքիս ժամանակը: Նվիրի՛ր ինձ
այն նուրբ զգացողությունը, որով կտարբերեմ առաջնահերթը երկրորդականից:
Քեզնից խնդրում եմ չափավորություն և զսպվածություն, որպեսզի
կյանքումս չգայթակղվեմ և չսայթաքեմ, այլ կարողանամ խելամիտ
ծրագրել իմ օրը, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները և
գոնե երբեմն ժամանակ գտնեմ արվեստը վայելելու համար:
Թույլ մի՛ տուր, որ երազանքների հույսին մնամ, ո՛չ անցյալի, ո՛չ ապագայի մասին երազանքների։ Օգնի՛ր ինձ լինելու այստեղ և հիմա, ընդունելու այս րոպեն՝ որպես ամենակարևորը, հնարավորինս ճիշտ անելու
հաջորդ քայլս:
Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ
պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ սթափ գիտակցումն այն բանի, որ դժվարություններըպարտությունները, անկումներն ու ձախողումները
կյանքի սոսկ բնական բաղադրիչներն են, որոնց շնորհիվ աճում ենք ու
հասունանում:
Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ինձ մո՛տ ուղարկիր ինչ-որ մեկին, ով քաջություն
կունենա ասելու ճշմարտությունը, բայց ասելու սիրով:
Գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, երբ ոչինչ էլ չես ձեռնարկում: Ուրեմն տո՛ւր ինձ համբերություն: Գիտես, թե որքան շատ եմ զգում ընկերության և սիրո կարիքը: Թո՛ւյլ տուր՝ գլուխ հանեմ կյանքի այդ ամենադժվար խնդրից, և թող արժանի
լինեմ ճակատագրի այդ ամենաչքնաղ ու քնքուշ նվերին:
Շնորհի՛ր ինձ հարուստ երևակայություն, որպեսզի ճիշտ պահին և
ճիշտ տեղում լուռ կամ խոսքով նվիրեմ ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունն ու բարությունը։ Դարձրո՛ւ ինձ մարդ՝ ունակ թակելու նրանց դռներըովքեր ամենաներքևում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, թե կարող եմ ինչ-որ բան բաց թողնել կյանքում: Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ուզում եմ, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից սովորեցրո՛ւ ինձ ­փոքրիկ քայլերի արվեստը:

Աստված — ուղղական, , անորոշ առում, եզակի,այլաձև հոլովում կամ ու հոլովում- Աստծո/Աստծու
հրաշքներ — հայցական, ի հոլովում, անորոշ առում, հոգնակի
տեսիլքներ — հայցական, ի հոլովում, անորոշ, հոգնակի
ուժ — հայցական, , եզակի, անորոշ առում, ի հոլովում
կյանքի — սեռական, ի հոլովում, եզակի
քայլերի — սեռական, ի հոլովում, հոգնակի
արվեստը — հայցական, որոշյալ առում, եզակի, ի հոլովում
ժամանակին — տրական, ի հոլովում, եզակի, որոշյալ առում
գիտելիք — հայցական, անորոշ, եզակի, ի հոլովում
փորձ — 
հայցական, անորոշ, եզակի, ի հոլովում
խայտաբղետության  — սեռական հոլով, եզակի, ա հոլովում,սեռական հոլովը առում չունի
դեպքերից — հոգնակի, բացառական, ի հոլովում
կյանքիս — սեռական, եզակի,  ի հոլովում
ժամանակ — հայցական, եզակի, որոշյալ, վա հոլովում/ ի հոլովում
զգացողությունը — որոշյալ, հայցական, եզակի, ա հոլով
չափավորություն — հայցական, անորոշ, եզակի, ա հոլովում
զսպվածություն — հայցական, անորոշ, եզակի, ա հոլովում
կյանքումս — ներգոյական, եզակի, ի հոլովում
օրը — հայցական, որոշյալ, եզակի, վա հոլովում
բարձունքներն — հայցական, որոշյալ, հոգնակի, ի հոլովում
հեռուները — հոգնակի, հայցական, որոշյալ, ի հոլովում
ժամանակ — հայցական, եզակի, անորոշ, վա հոլովում, ի հոլովում
արվեստը — հայցական, եզակի, որոշյալ, ի հոլովում
երազանքների — հոգնակի,  սեռական, ի հոլովում
հույսին — որոշյալ, տրական, եզակի, ի հոլովում
անցյալի — ի հոլովում, եզակի, սեռական
ապագայի — ի հոլովում, եզակի, սեռական
րոպեն — որոշյալ, եզակի, հայցական, ի հոլովում
քայլս — ի հոլովում, եզակի, հայցական
հավատից — բացառական, եզակի,  ի հոլովում
կյանքում — նորգոյական, եզակի, որոշյալ, ի հոլովում
գիտակցում — հայցական, անորոշ, եզակի, ան հոլովում
դժվարությունները — հոգնակի, որոշյալ, հայցական, ա հոլովում
պարտությունները — հոգնակի, որոշյալ, հայցական, ա հոլովում
անկումներն — հոգնակի, որոշյալ, հայցական, ի հոլովում
ձախողումները — հոգնակի, որոշյալ, հայցական, ան հոլովում
բաղադրիչներն — հոգնակի, որոշյալ, հայցական, ի հոլովում
սիրտը — ուղղական հոլով եզակի, որոշյալ, ի հոլովում
բանականության  — ա հոլովում, սեռական, եզակի
ճշմարտությունը — հայցական, եզակի, որոշյալ, ան հոլովում
խնդիրներ — ուղղական, հոգնակի, անորոշ, ի հոլովում
համբերություն — հայցական, եզակի, անորոշ, ա հոլովում
ընկերության — սեռական, եզակի,  ա հոլովում
սիրո — սեռական, եզակի, այլաձև հոլովում
կարիքը — հայցական, եզակի, որոշյալ, ի հոլովում
խնդրից — բացառական, եզակի,ի հոլովում
ճակատագրի — սեռական, եզակի, ի հոլովում
նվերին — տրական, եզակի, որոշյալ, ի հոլովում
երևակայություն — հայցական, եզակի, անորոշ, ա հոլովում
պահին — տրական, եզակի, որոշյալ, ի հոլովում
տեղում — ներգոյական, եզակի հոլովում
խոսքով — գործիական, եզակի, ի հոլովում
ջերմությունն — հայցական, եզակի, որոշյալ, ա հոլովում
բարությունը — հայցական, եզակի, որոշյալ, ա հոլովում
մարդ — ուղղական, եզակի, անորոշ, ու հոլովում
դռները — հոգնակի, հայցական, որոշյալ, ան հոլովում
վախից — բացառական, եզակի,  ի հոլովում
բան — եզակի, հայցական, անորոշ, ի հոլովում

Հայոց լեզու 7

Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 09.11.2023

1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռ — ուղեբեռներ
փունջ — փնջեր
անձրև — անձրևներ
տղամարդ — տղամարդիկ
գամփռ — գանփռեր
սպա — սպաներ
ակումբ — ակումբներ
արկղ — արկղեր
գառ — գառներ
ֆիդայի — ֆիդայիներ
օդաչու — օդաչուներ
վիպասան — վիպասաներ
հարս-հարսներ
վաճառատուն — վաճառատներ
եղնիկ — եղնիկներ
ժամացույց — ժամացույցներ
իտալացի — իտալացիներ
թի — թիեր
պատշար — պատշարեր
մատենագիր — մատենագրեր
դուռ — դռներ
սանր — սանրեր
սկյուռ — սկյուռեր
հողագործ — հողագործներ
նուռ — նռեր
գինի — գինիներ
սիրտ — սրտեր
ծառաբուն — ծառաբներ
ձու — ձվեր
պատճեն — պատճեններ
տետր — տետրեր
ծունկ — ծնկներ
զեբր — զեբրեր
2. Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր Արեշ, Մխիթարյան միաբանություն, Հայկական լեռնաշղթա, Խաղաղ օվկիանոս, Տրդատ երրորդ, Բերինգի նեղուց, Սասունցի Դավիթ, արագածոտնի մարզ, ռուսաստանի դաշնություն, վայոց ձորի մարզ, տիգրան մեծ, սևանա լիճ, երևանի նահանգ, արտաշես բարեպաշտ, նորքի զանգված, բարձր հայք, միջին ասիա, հայաստանի հանրապետություն, նոբելյան մրցանակ, բալկանյան թերակղզի:
3. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:
4. Ա և Բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

շատ դեղեր միասին — դեղորայք
ձիերի խումբ — եղամակ
բոլոր նավերը միասին — նավատորմ
թռչունների խումբ — երամ
մեղուների խումբ — պարս
առակների հավաքածու — առականի
ձկների խումբ — վտառ
կովերի խումբ — նախիր
5․ Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր
Միավանկ բառերին միանու է «եր» վերջավորությունը

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ
Բազմավանկ բառերին միանում է «ներ» վերջավորությունը

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
գառներ, դռներ, մատներ, մկներ․ թոռներ․ ձկներ․ լեռներ, բեռներ
Գրաբարում այս բառերը վերջանում էին ն-ով, դրա համար էլ այս բառերին ավելանում է «ներ» վերջավորությունը

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր
Միավանկ բառերին ավելանում է «եր» վերջավորությունը

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
ծովածոցեր, սուզանավեր,  դաշտավայրեր, շնագայլեր,  հեռագրեր, լրագրեր
Եթե բարդ բառի երկրորդ արմատը գոյականի իմաստ ունի, ապա ավելանում է «եր» վերջավորությունը

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
քարտաշներ, գրագրեր, լեռնագործներ, բեռնակիրներ
Եթե բարդ բառի երկրորդ արմատը բայի իմաստ ունի, ապա ավելանում է «ներ» վերջավորությունը

Է. Մարդ, կին:
մարդիկ, կանայք
Այս բառերը բացառություններ են
6․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը  (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
7․ Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի

ստրուկի մտքով — ստրկամիտ
լի և առատ — լիառատ
կյանքի հյութ — կենսահյութ
ցավից լլկված — ցավալլուկ
մոլոր մտքով — մտամոլոր
սուր ընթացող — սրընթաց
խելքը կորցրած — խելակորույս
նոր հայտնված — նորահայտ
մենակ ապրող — միայնակ
խիստ բարքով — խստաբարո
երկար ապրող — երկարակյաց
նոր եկած — նորեկ
աչքին հաճելի — ակնահաճո

Հայոց լեզու 7

Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 08.11.2023

121. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:
Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը (ոտքերը)` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում (անտառներում): Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի (ծառերի) վրա, գետի հովտում և ճահճուտում (ճահճուտներում): Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից (շինություններից), նախընտրում է անտառի խուլ անկյունը (անկյունները): Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:
127. Փակագծում  տրված բառերը  դի´ր  պահանջվող  թվով:
Սպիտակ արագիլնը (արագիլ) աշխարհում  (աշխարհ) շատ տարածված թռչյուն  (թռչուն ) է: Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում (շրջան):  Չվող թռչյուններ (թռչուն) են՝ կտուցը և (կտուց) ոտքերը (ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով (զույգ) ու գաղութներով (գաղութ):  Բները (բույն) տեղադրում են շենքերի (շենք) տանիքներին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր սյուներին (սյուն) և նման այլ տեղերում (տեղ): Մարդիկ (մարդ) սիրում են նրանց թռիչքների (թռիչք) հանգստությունը (հանգստություն), թևերի (թև) ու խոր թափահարումները (թափահարում):
128. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր  բառերով:
Մարդկանց հավաքական ամբողջություն — շատ մարդիկ միասին
աշակերտների ամբողջություն — աշակերտություն
զինվորներ ամբողջություն — բանակ
շատ դեղեր — դեղորայք
ծնողներն ու զավակները միասին — ընտանիք
ուսանողների ամբողջություն — ուսանողություն

Հայոց լեզու 7

Գոյականի թիվը 06․11-08․11

Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի և հոգնակի թիվը։
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, իսկ հոգնակին երկու կամ ավելի։
2․Ինչպե՞ս է կազմվում գոյականի հոգնակին։

Բազմավանկ բառերին առաջանում է «ներ» վերջավորությունը, իսկ միավանկ բառերին միանում է «եր»։
3․Ներկայացնել հոգնակիի կազմության՝ օրինաչափությունից դուրս ձևերը, բացատրել դրանց իմաստային յուրահատկությունները։

Կին — կանայք
մարդ — մարդիկ
ձուկ — ձկներ
մուկ — մկներ
արկղ — արկղեր

Հայոց լեզու 7

Գոյականը որպես անուն խոսքի մաս 03․11․2023

111. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:
Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորուստի (կորչել) պատճառ դառնալ:
Աշխատքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային եկող ու գնացող (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):
Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա է շատ:
Մարդաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:
112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատած (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությանը (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծումը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
114. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:
ա) վանք, անտառ, գայլ, երեխա, թփուտ — բոլոր բառերը պատասխանում են «ի՞նչ» հարցին, բացի երեխա բառից, այն պատասխանում է «ո՞վ» հարցին։
բ) հարսնացու, տիեզերագնաց, եղբայր, գիտնական, առնետ — բոլոր բսռերը ներկայացնում են անձ, բացի առնետ բառից։
գ) Հովհաննես Թումանյան, Թբիլիսի, Լուսաստղ, մոլորակ, «Ջութակ և սրինգ» — բոլորը հատուկ գոյականներ են և գրվում են մեծատառով, բացի մոլորակ բառից։
դ) կապիկ, տեր, սարսափ, կամուրջ, երեխա — բոլոր գոյականները անձ կամ առարկա են ներկայացնում, բացի սարսափից, այն վերասական գոյական է, որն ներկայացնում է երևույթներ կամ զգացմունքներ։
116. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:
Բոլոր բառերը միավանկ են, և հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-եր»

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:
Բոլոր բառերը բազմավանկ են, և հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-ներ»

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռեր:
Բոլոր բառերը միավանկ են, բայց հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-ներ»

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:
Բոլոր բառերը մեկուկեսվանկանի են, և հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-եր»
118. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Դասագրքեր, հեռագրեր, արոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբույններ, ծաղկեփնջեր, միջնապատեր:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:
Վիպագիրներ, մեծատներ, զիրնակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագրեր, քանդակագործներ:
119. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներ (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն (մատուցող) ու բուժքույրներն բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետերը (նահանգապետ) ու նախարարները (նախարար):

Հայոց լեզու 7·Հաշվետվություն

Հայոզ լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հրապարակած նյութեր

Հայոզ լեզու
Խոսքի մասեր 30/10/2023
Հայոց լեզու 19.10.2023
Բառակազմություն, հայոց լեզու 10.18.2023
Գրաբարյան թարգմանություն,Վահագնի ծնունդը ՝ ըստ Մովսես Խորենացու,16․10․23
«Արտաշես և Սաթենիկ» 13․10․23
Գրաբարյան թարգմանություններ 09․10-11․10
Հայոց լեզու 10.06.2023
Հայոց լեզու
Հայոց լեզու 10.02.2023


Գրականություն
Կոմիտասյան նախագիծ
Մուշեղ Գալշոյան «Սպասում» 10.12.2023
Վահան Թոթովենց, «Մարանը» 10.03․2023

Նախագծեր

Կոմիտասյան նախագիծ

Հայոց լեզու 7

Խոսքի մասեր 30/10/2023

Գործնական աշխատանք Ս․Մարկոսյանի քերականության գրքից․վարժություն 100-107։
100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
Պես — իմ մայրիկի պես կարդում եմ գրքեր։
հետ — աղջիկը տատիկի հետ նստած դաս էր անում։
առանց — առանց գումարի ապրել չի լինի:
վրա — սեղանի վրա դրված են մրգեր։
համար — ընկերուհուս համար գեղեցիկ պայուսակ գնեցի։
101․ Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ  դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:

Այս տեքստի մեջ շաղկապները իրար հետ կապում են երկու տարբեր իմաստ ունեցող նախադասություններ։
102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:
Թերևս քնաթաթախ եմ։
Միգուցե դու ինձ օգնեի՞ր:
Կարծես այնտեղ մի աղջիկ է նստած:
Մի՞թե դու ավարտել ես տնային աշխատանքները։
Երևի այս վարժությունը պետք չեր անել:
103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
տեղի մակբայ — հեռու, Դեմ առ դեմ, ամենուր, տեղ-տեղ
ժամանակի մակբայ — երեկ, օրեցօր, առավոտյան, նախօրոք
ձևի մակբայ — արագ, բարեկամաբար, լրջորեն
չափ ու քանակի մակբայ — քիչ, կամաց-կամաց, շատ-շատ, կիսով չափ
104․ Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ի՞նչ են ցույց տալիս՝
ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը

ձայնարկությունները ցույց են տալիս բացականչություն, իսկ վերաբերական բառերը՝ իրավիճակը բնութագրող բառ։
բ) ձայնարկությունները
ձայնարկությունները ցույց են տալիս բացականչություն։
գ) վերաբերական բառերը

վերաբերական բառերը ցույց են տալիս իրավիճակը բնութագրող բառեր։

Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե  հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:
Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք  թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել:
105. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝ որպես կապող բառերի, տարբերությունը:
1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց  միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը:
Կապ — մասին
Շախկապ — մոտ, ու, որ, բայց, չնայած որ

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
Գոյական — շենք, հանելուկ, տաղավար
ածական — արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
թվական — երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
դերանուն — ես, ոչ ոք, բոլորը
բայ — կառուցել, զրուցել, խառնել
մակբայ — տեղ-տեղ, գուցե
կապ — բացի, մասին, մեջ, իսկ
շաղկապ — և, ո՛չ, որովհետև
ձայնարկություն — օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ
վերաբերական բառեր — հավանաբար, առավոտյան
107․ Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր

շենք, հանելուկ, տաղավար, արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ, երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու, ես, ոչ ոք, բոլորը, կառուցել, զրուցել, խառնել, հավանաբար, առավոտյան
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում
տեղ-տեղ, գուցե, բացի, մասին, մեջ, իսկ, օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ, և, ո՛չ, որովհետև
Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին:

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 19.10.2023

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
Քնքուշ — կոպիտ
հարազատ — օտար
միամիտ — խորամանկ
անարի — աներկյուղ
վճիտ — պղտոր
շնորհալի — անձիրք
ցնծուն — թախծոտ
2. Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:
Մեծանուն, անվանի, նշանավոր
չար, անողոք, անգութ
մեծամիտ, ինքնահավան, գոռոզ
վիթխարի, հսկա, ուժեղ, զորեղ, հուժկու
3. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ, մեղմ, գործնական:
4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:
5․ Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Հայոց լեզու 7

Բառակազմություն, հայոց լեզու 10.18.2023

75. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:
ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
բ) Մուտ, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:

ջրանցք – ու-ն սղվեց
կնամեծար – ի-ն սղվեց
ջրածին – ու-ն սղվեց
ոսկեշող – ի-ն սղվեց և նրա տեղը գրեցինք ե
տարեմուտ – ի-ն սղվեց և նրա տեղը գրեցինք ե
76. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար — արծաթաշար
բազմազբաղ — մտազբաղ
բազկատարած — ճյուղատարած
գնդացիր — ջրացիր
ստրկահոգի — մեծահոգի
սիրահոժար — ինքնահոժար
մեղմանվագ — ողբանվագ
սառցալեզու — հայալեզու
բանաձև — բրգաձև
77. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Բառապաշար — բառաշարք
վիրաբույժ — վիրակապ
միամիտ — միաձայն
սևահոգի — բարեհոգի
մանրազնին — մանրաչափ
սրբատաշ — սրբատուն,
մազապուրծ — մազակալ
փայտահատ — փայտատուն
մթնկա — մթնադեմ
դյուրահավան — դյուրաբեկ
մրրկածեծ — մրրկաբեր
որմնադիր — որմնաբույս
78. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ — հայրապետական
դիմադիր — դիմադրություն
խաչակնքել — խաչակնքություն
ծանրակշիռ — ծանրակշռություն
գլխարկ — անգլխարկ
զվարթաբան — զվարթաբանություն
ձայնասփյուռ — ձայնատարած
լուսապսակ — արևապսակ
աստղագուշակ — աստաղագուշակություն
մեղմաշունչ — մեղմաշնչորեն
կանխավճար — կանխավճարային
բարետես — անբարետես
79. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա. Ելևէջ, Իջևան, իջնել, վայրեջք — իջնել
Բ. Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր — բան
Գ. Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ — սին
80. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ`զովաշունչ— շնչասպառ

Մեղմահունչ — հնչերանգ
ուղղաձիգ — ձգողականություն
դեղաբույս — բուսակեր
աղեկտուր — կտուրածածկ
տանտեր — տիրակալ
81. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:
Օրինակ`
գուժկան – չարագույժ:

Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:
Գթառատ — բարեգութ
թունաբեր — հակաթույն
մտամոլոր — միամիտ
կրթասեր —
գնգակոծել —
82. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:
Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել…(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) … (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):
83. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Կեր — կերակուր
գնաց — ճեպագնաց
ասաց — ասացվածք
անվան — անվանակոչ
մարդիկ — մարդկային
84. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ)և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:
85. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

Հայոց լեզու 7

Գրաբարյան թարգմանություն,Վահագնի ծնունդը ՝ ըստ Մովսես Խորենացու,16․10․23

1․Տրված հատվածը թարգմանել աշխարհաբար,ուշադրություն դարձնել գրաբարյան քերականական իրողություններին՝ համեմատելով գրական արևելահայերենի հետ։
2․ Ըստ Խորենացու՝ ո՞վ էր Վահագնը, ի՞նչ ավանդազրույցներ են մեզ հայտնի նրա մասին․ քննարկել դասարանում վերը նշված հարցերը։
Վահագնը բոցավառ աչկերով և մերուքով խարտյաշ պատանի էր։
(Գրաբար)
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:


(Աշխարհաբար)
Երկնում էր երկինքը,երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը ծովում բռնել էր կարմիր եղեգնիկին

Եղեգնի փողից ծուխ էր ելնում,
Եղեգնի փողից բոց էր ելնում,
Եվ այն բոցից վազում էր խարտյաշ մի պատանի

Նա հրե մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։