Սեպտեմբեր՝
Հայոց լեզվի առաջադրանքներ, սեպտեմբերի 4-8
Հայես լեզու 09/11/2023
Հայոց լեզու 09/15/2023
Ուղղագրություն և ուղղախոսություն
Հայոց լեզու 22․09-25․09
Հայոց լեզու 25/09/2023
Հայոց լեզու 09.27.2023
Հայոց լեզու, տեքստային աշխատանք 29․09․2023
Հոկտեմբեր՝
Հայոց լեզու 10.02.2023
Հայոց լեզու
Հայոց լեզու 10.06.2023
Գրաբարյան թարգմանություններ 09․10-11․10
«Արտաշես և Սաթենիկ»,13․10․23
Գրաբարյան թարգմանություն,Վահագնի ծնունդը ՝ ըստ Մովսես Խորենացու,16․10․23
Բառակազմություն, հայոց լեզու 10.18.2023
Հայոց լեզու 19.10.2023
Խոսքի մասեր 30/10/2023
Նոյեմբեր՝
Հայոզ լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Գոյականը որպես անուն խոսքի մաս 03․11․2023
Գոյականի թիվը 06․11-08․11
Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 08.11.2023
Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 09.11.2023
Հոլով, հոլովում 15․11․23
Համո Սահյան, Այս մի բուռ քարեղեն հողում, քերականական աշխատանք գոյականի շուրջ 17․11․23
Գոյականի հոլովները.ամփոփում 22․11․23
Գոյականի հոլովումները 24.11.23
Առաջադրանքներ գոյականից նոյեմբերի 27-30
Դեկտեմբեր՝
Գրել ստեղծագործական պատում «Օրերից մի օր ես հյուր գնացի Գոյականին» վերնագրով 01․12․23
Թեստային աշխատանք 12.04.2023
Ստուգիչ թեստ գոյականից 06.12-08.12
Ածականի տեսակները,գործնական քերականություն 11․12․23
Ածականի գործածությունը, գործնական աշխատանք 15.12.23
Ամանորյա թանկ երազանք
Առաջին ուսումնական շրջանի հայոց լեզվի հաշվետվություն
Առաջին ուսումնական շրջանի ամփոփիչ հարցեր
Հունվար՝
Կարդում և սովորում ենք Գորիսի բարբառը
Ձմեռային ճամբարի տպավորությունները, 29.01.24թ
Թվական անուն։ 01.31.2024
Փետրվար՝
Թվական անուն, գործնական աշխատանք, 02. 01. 2024թ.
Թվական անուն, տեսակները. 05.02.2024թ.
Բառարանային ֆլեշմոբ
Թվականի գործածությունը․ գործնական աշխատանք, 09․02.2024
Դերանունը որպես խոսքի մաս, անձնական դերանուններ․ 12․02․2024
Հայոց լեզու 02.16.2024
Ցուցական դերանուններ․ 14․02
Դերանվան տեսակները. փոխադարձ, հարցական դերանուններ.19.02.2024 թ.
Ստեղծագործական աշխատանք․ 21․02.2024
Դերանուն, գործնական աշխատանք
Մարտ՝
Ստեղծագործական աշխատանք, 01. 03. 24թ.
Դերանունների տեսակները. 26.02-28.02
Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.
Դիմավոր և անդեմ բայեր 11.03.2024թ.
Ձոն ստուգատես
Կարդում ենք Չարենց
Հայոց լեզու, առաջադրանքներ, 03.14.2024
Գործնական քերականություն դերբայներից
Խուսափենք սխալ խոսելուց
Բայի կազմությունը
Բայի հիմքը 03.22.2024
Ապրիլ՝
Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.
Եկեք ճիշտ գործածենք բայերը 04.08.2024
Անկախ դերբայներ
Շարունակում ենք բացահայտել բայ խոսքի մասը
Ձևաբայեր
Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04
Բայի սեռը
Մայիս՝
Գործնական աշխատանք քերականությունից
Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05
Մակբայը որպես խոսքի մաս, 14.05
Գործնական քերականություն
Գործնական քերականություն
Գործնական աշխատանք
Рубрика: Հայոց լեզու 7
Գործնական աշխատանք
1.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, թե իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Նա մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր, և երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, և միմյանց չէին հանդիպում:
Այդ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
2. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան: — Մինչև կրակելն աղվեսները փախան, որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
1. Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, քանի որ չեն վախենում մարդկանցից։
2. Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ նրան բարկացնում էին։
3. Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ լսեց մեկ այլ կրակոց։
4. Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, քանի որ մարդը հարվածեց կենդանուն։
5. Ջուրը բակի ջրհորից բերեք, որովհետև ստեղ ջուր չկա։
3. Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ ես ժամանակ չունեի, այնուամենայնիվ մի ձև կատարեցի առաջադրանքները:
Թեպետ հետաքրքիր է մնալ անտառում, սակայն պետք է պահպանել անվտանգության կանոնները:
Չնայած որ այսքան ճամփորդեցինք, բայց այդքան էլ հետաքրքիր չէր:
Թեև գնացի զբոսանքի, բայց և այնպես մտա խանութ։
4. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե դու չհետեվես իմ ասածներին, ապա ամբողջ մեր ծրագիրը ջուրը կգնա:
Քանի որ նա այսօր չի մտել այս սենկյան, հետևաբար նա չի կարող վերցրած լինի այդ գումարը։
Որովհետև ես և դու չենք կարողանում լավ պատմություն հորինել, ուստի չենք կարող նաև դրա համար ներկայացում պատրազտել:
Քանզի նա քա հետ է, ուրեմն դու անվտանգության մեջ ես:
Գործնական քերականություն
100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
Պես, հետ, առանց, վրա, համար:
Նա ուզում էր Աննայի պես սովորեր։ Աննայի պես — ո՞ւմ պես
Սոնան իր ընկերուհիների հետ զբոսնում էր։ Ընկերուհիների հետ — ո՞ւմ հետ
Առանց փողի լավ կյանք չկա։ Առանց փողի — Առանց ինչի՞
Նա իր պայուսանը մոռացավ աթոռի վրա։ — Մոռացավ պայուսակը — մոռաավ ի՞նչը, աթոռի վրա — ինչի՞ վրա
101. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:
102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:
Թերևս այսօր անձրև գա
Միգուցե նա արդեն գնացել է
Նա կարծես վախեցած լինի
Մի՞թե նա իսկապես այդպես է կարծում
Երևի նա արդեն քնել է
103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:
ժամանակ — առավոտյան, երեկ, օրեցօր, նախօրոք,
տեղ — դեմ առ դեմ, հեռու, ամենուր, տեղ-տեղ,
չափ ու քանակ — շատ-շատ, քիչ, կիսով չափ,
ձև — կամաց-կամաց, բարեկաբար, լրջորեն։
104. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ի՞նչ են ցույց տալիս՝
ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը
բ) ձայնարկությունները
գ) վերաբերական բառերը
Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:
Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել:
105. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝ որպես կապող բառերի տարբերությունը:
1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը:
106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
Գոյական — շենք, հանելուկ, տաղավար
ածական — արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
թվական — երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
դերանուն — ես, ոչ ոք, բոլորը
բայ- կառուցել, զրուցել, խառնել
մակբայ — առավոտյան, տեղ-տեղ
կապ — մեջ, մասին
շաղկապ — և, իսկ, որովհետև, գուցե, բացի
ձայնարկություն — օֆ, ջան, հեյ-հեյ
վերաբերական — ոչ, հավանաբար
107. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր — կառուցել, երեքական, ես, արագ, շենք, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, փայտաշեն, առավոտյան, տաղավար, խառնել, երեք հարյուր երեսուներկու, հոյակապ
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում — իսկ,հավանաբար, օֆ, տեղ-տեղ, մասին, և, որովհետև, գուցե, ոչ, ջան, բացի, հեյ-հեյ, մեջ
Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին
108. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:
Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:
Մածուն, հրաման, հրամաններ, ալիք, ծով, ծով, ծով, երկիր, գնալ, գնալ, գտնել, գտնել, կարդալ, կարդալ, տեսնել, տեսնել, մարդ, մարդ, այգի, այգի:
Գործնական քերականություն
1․ Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի´ր և տեքստը վերականգնի´ր:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու ախատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
2․ Տրված բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:
Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը
աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած — գառներ արածեցնող
բարեսիրտ — բարի սիրտ ունեցող
չարամիտ — չար մտքեր ունեցող
լեռնագագաթ — լեռան գագաթ
արագահոս — արագ հոսող
հարթավայր — հարթ տարածություն
աստղագիտություն — աստղերի գիտություն
3․Նախադասություններն ավարտի´ր:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ սովորական կաքավ։
Սի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, ուրեմն
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ իր ընկերը՝ աղավնի։
Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նրան ձեռքից կերարի։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև նա թռչուններին շատ է սիրում։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին իր ընկերոջն է նվիրելու։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ
Սի մարդ ձեռնասուն կաքավ գնեց այնտեղից, որտեղից աղավնի էր գնել։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև
4․ Տրված գոյականներին ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
5. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
6. Փակագծերում տրված բայերը գրի´ր պահանջված ձևով:
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:
7․ Շարունակի´ր.
Գարնանային պայծառ առավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի, մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:
Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց․․․
Մակբայը որպես խոսքի մաս, 14.05
Վարժություններ
1 . Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։
1. արագորեն(ձև), դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին(չափ), անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր(տեղ), այստեղ
4. մյուս, բոլոր(քանակ), ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե (չափ), ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք(ժամանակ), յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր(ձև), հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր—ինչ(չափ), ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ(չափ), յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին(չափ), ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար — Մարզիկները հերոսաբար պայքարեցին, մինչև վերջի վայրկյանը։
մասամբ — Նրա մարմինը մասամբ այրվել է։
փոքր-ինչ — Նրա պատասխանի մեջ փոքր-ինչ անվստահություն կար։
ամենուրեք — Ամենուրեք մարդիկ են բակում։
լիովին — Նա լիովին գոհ էր իր պատասխանից։
3. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:
Մարդկությունը վերջերս (ժամանակ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Մինչև հիմա (ժամանակ) այտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով (ձև) լսում են քնքուշ երաժշտություն:
Ճապոնական մի ընկերություն ուր որ է (ժամանակ) սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Սարքերն ասում էին, որ այսօր (ժամանակ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
Զարմացած թագավորը դանդաղ (ձև) նստեց գահին:
Սոված առյուծները զույգ-զույգ (ձև) կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Օդը կամաց-կամաց (ձև) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Նրանք ընկերներ էին և միասին (ձև) շատ դժվար ճանապարհ էին անցել:
Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս (ձև) էին խմում:
Մի ուլիկ ժայռից ցած (տեղ) ընկավ:
Փահլևանները գյուղեգյուղ (տեղ) ընկած՝ ելույթներ էին ունենում:
Կամակոր տղան դեսուդեն (տեղ) շպրտեց խաղալիքները:
Հանրապետությունում տեղ-տեղ (տեղ) սպասվում են տեղումներ:
Գզիրն ընկավ դռնեդուռ (տեղ), էլ չթողեց տուն-կտուր:
Թափառաշրջիկը ամբողջովին (քանակ) թրջվել էր անձրևից:
Նա հաճախ (ժամանակ) է դասից բացակայում:
Աշակերտները իսպառ (քանակ) մոռացել են գիրք կարդալը:
Նրա ձայնը գրեթե (քանակ) չէր լսվում:
Լևոնին ամենևին (քանակ) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
4. Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։
Քաջաբար — քաջաբար օգնել
աստիճանաբար — աստիճանաբար սկսել
օրեցօր — օրեցօր պայծառանալ
խորապես — խորապես ուսումնասիրել
շարունակ — շարունակ կրկնել
կուզեկուզ — կուզեկուզ քայլել
հավիտյան — հավիտյան սպասել
սրտանց — սրտանց ցավաքցել
գյուղեգյուղ — գյուղեգյուղ թափառել
լռելյայն-
բերնեբերան-
արագ-արագ — արագ-արագ ուտել
վերջնականապես — վերջնականապես պատասխանել
հոտնկայս — հոտնկայս խմել
ներքուստ
շատ-շատ — շատ-շատ խոսել
5. Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի կաթված — ձև
գյուղեգյուղ թափառել — տեղ
դեսուդեն փնտրել — տեղ
լրջորեն լսել — ձև
մեն-մենակ սպասել — ձև
միաձայն քվիարկել — ձև
ամբողջովին լռել — քանակ
տարեցտարի տեսնվել — ժամանակ
անմիջապես վերցնել — ժամանակ
ագահաբար ուտել — ձև
հաճախակի դիտել — ժամանակ
խումբ-խումբ քայլել — ձև
արագ-արագ վազել — ձև
վերջիվերջո որոշել — ժամանակ
հոտնկայս լսել — ձև
ներքուստ հավատալ — ձև
նյութապես օգնել — ձև
6. Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։
քնքուշ — քնքշորեն
չար — չարացած
համեստ — համեստորեն
դաժան — դաժանորեն
վայրագ — վայրագորեն
մեղմ — մեղմորեն
խիզախ — խիզախորեն
քաջ — քաջորեն
վեհ — վեհորեն
անշեղ — անշեղորեն
խոնարհ — խոնարհված
մարդկային — մարդկայնորեն
լուրջ — լրջորեն
ագահ — ագահորեն
7. Գտնել մակբայները, որոշել տեսակը։
Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։
Այստեղ — տեղ
հազիվ — ձև
վայրկեանաբար — ժամանակ
կամացուկ — ձև
մենակ — ձև
վաղուց — ժամանակ
անջատված — ձև
Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05
1. Կարդա’ Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:
2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:
«Կա մի թուլություն»
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…
Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Օրվա մեջ ես ամենաշատը հավանում եմ մայրամուտը և լուսաբացը։ Ես սիրում եմ դիմավորել լուսաբացը, նայել, թե ինչպես է արևը վեր բարձրանում։ Ես սիրում եմ նայել, թե ինչպես է արևը իջնում ներքև։ Այդպիսի պահերին ես ամնայման նկարահանում եմ մայրամուտը կամ լուսաբացը։
Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
սարսուռ — դող, փշաքաղություն
երկնչել — վախենալ, սարսափել
2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Իբրև անձ ներկայացված երևույթը առուն էր։
3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ժայռից մասուր է կաթում, կարմիր սարսուռ է տանում — առուն մասուր է տանում
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես։
5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Ճերմակ շուշան ավելի ճերմակ
Կակաչն ավելի կարմիր է լինում
Սարերն ավելի բարձր են երևում
Խոտերն ավելի կանաչ են լինում
2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, լինել, ավելի
3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Գործնական աշխատանք քերականությունից
1․Հայ ժողովուրդը ազատագրական պայքար ելավ, և 8-9-րդ դարերը նշանավորվեցին արաբական տիրապետության դեմ մեկը մյուսի հետև բռնկվող ապստամբություններով ու ահեղ մարտերով։ (մեկ, հետև, պայքար, տիրապետություն)
2․Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա սերունդներին հանձնեց իր ուսուցչի կյանքի ու գործունեության պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)
3․Մովսես Խորենացին, օգտագործելով բազմաթիվ գրավոր աղբյուներ, ամբողջական ձևով շարադրեց հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Արշակունիների թագավորության անկումը:
(թագավորություն, ձև, օգտագործել, աղբյուր)
4․Դավիթ Անհաղթը, որն այդպես է կոչվել Աթենքի իմաստասիրական բանավեճերին մշտապես անպարտելի մնալու համար, բացի հույն տարբեր գործերի բազմաթիվ մեկնաբանություններից, գրել է «Սահմանք իմաստասիրության» նշանավոր աշխատությունը։
(բանավեճ, մեկնաբանություն, իմաստասեր, մնալ)
5․Բագրատունիները փորձում էին Հայաստանը միավորել մեկ միասնական պետության մեջ, սակայն տեղական իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ավելի զորեղ եղան, և երկիրը տրոհեցին մի քանի մանր թագավորությունների։
(ձգտում, միավորել, տրոհել, թագավորություն)
6․Շիրվանզադեի հայրը դերձակ էր, բայց գրողի մանկության տարիներին զբաղվում էր տորոն առևտրով և մեծ մասը բացակայում էր տնից։
(տարի, մանկություն, տորոն, տուն)
7․Հովհաննես Թումանյանը ժողովրդի կողմից բարձր դասական պարզության ու խորության, ազգային քերթության իմաստության շնորհիվ: Գնահատությամբ է արժանացել իր տարերքի իմացության ու անսահման
(գնահատություն, տարերք, քերթություն, ժողովուրդ)
8․Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես «Վերնատան» միջոցով Թումանյանն ինքն իր շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը:
(կյանք, տարի, միջոց, ինքը)
9. Առանձնացնել ՎԱ հոլովման ենթարկվող 5 բառ:
Օր, քույր, ձմեռ, ամառ, Անի, րոպե, տարի, հույս, մահ, անգամ։
Եղբայր, ժամ, գարուն, շաբաթ, բարօր, գիշեր, տարեցտարի, կեսօր, վաղը, գագաթ:
Աշուն, այսօր, երեկ, օրեցօր, ուրբաթ, վայրկյան, ժամանակ, քաջություն, առաջ, ամիս:
Կեսգիշեր, զօրուգիշեր, ցերեկ, երեկո, երբ, վաղուց, մեղրամիս, հետո, դար, առավոտ:
10․ Առանձնացնել Ի հոլովման ենթարկվող 5 բառ:
Աղջիկ, ծաղիկ, ձի, քաղաք, գիտություն, կրակ, տարի, պահեստ, ամառ, ձնհալ:
Առու, մայր, ձու, ամուսին, քարայր, լավություն, ընկեր, աշակերտ, գիշերել, ուսուցիչ։
Արքա, լռություն, բարակել, ջուր, կատու, ժողովածու, աշխարհագրություն, Գրիգորենք, մանկավարժ, մարդ։
Դասատու, ուռենի, Եղիշե, պատմություն, այսօր, մեղու, տիրակալ, տղա, Վարդանանք, երեկ:
Բանվոր, աշխատել, տոնածառ, Մարո, մենություն, ձիթենի, թագավոր, մորաքույր, միմյանց, աշխարհ
Երեխա, երեկո, թագուհի, լուսաբաց, վաղը, ծովախորշ, մեծություն, սովորել, հալածել, փոթորիկ:
Ծիրան, ծիրանենի, խոնջանք, ծաղրել, վիրակապ, հանգստություն, արփի, մերոնք, արքա, մատանի։
Վերարկու, հոգնակի, ամառ, տանտիկին, տնտեսուհի, տանուտեր, հորեղբայր, նախամարդ, վաչկատուն, քացախաթթու:
11․ Առանձնացնել ՈՒ հոլովման ենթարկվող 5 բառ:
Ամուսին, արարում, պատանի, ծունկ, գարուն, թագուհի, Սոչի, ոչ ոք, աշխատել, մարդ:
Թոռ, քեռի, պապ, ոսկի, եղեգ, գարի, արկան, ձկնորս, ուսուցչուհի, բորենի:
Ներքինի, էտոց, անկողին, ուսուցիչ, արարել, արարում, կսկիծ, սարեցի, ոստան, նռնենի:
Օղ, տատ, ձիթենի, օազիս, ուխտատեղի, թանթրվենի, ձի, ընկերուհի, լեռ, բարդի:
Դեղձենի, խճուղի, ուղղաթիռ, ղեկանիվ, նավաստի, տաղասաց, կաղին, ընտրանի, սոճի, տատի։
Անարգել, փաթաթել, անվայել, կարթաթել, շանթարգել, շաղախել, վկայել, ավել, նավախել
Բայի սեռը
1. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվել, լքվել, թեքվել, գգվել
գ) հարմարվել, համարվել, սիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել
ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խելագարվել, փառաբանվել
է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել
2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել
3. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել
4. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ) տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ, մոռանալ
ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.
ա. Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք ձեր գործը հանգիստ շարունակել:
բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ. Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և դժվար է նույնիսկ լվացվելը:
դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայթաքես:
ե. Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում ինձ տեսնել:
զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ Արցախից:
Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04
1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:
1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած
2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր
3) տված, հասա, կկայունանա, խաղացած
4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է
2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:
1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր
2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան
3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է
4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց
3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:
1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց
2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց
3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է
4) եղա, հավատալ, խոսող, զղջում է
4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:
1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է
2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր
3) փակցրած, եղավ, կերանք, վառված
4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի
5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:
1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած
2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել
3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել
4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող
6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:
2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:
3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:
4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:
7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:
2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:
3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:
4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը
8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:
2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:
3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:
4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:
9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:
2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:
3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:
4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:
10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:
2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:
3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:
4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:
11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։
1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:
2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:
3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:
4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:
12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:
1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:
2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:
3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:
4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:
13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:
1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:
2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:
3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:
4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:
14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։
1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:
2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:
3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։
4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:
Ձևաբայեր
Անկատար ձևաբայ- ում-երգում, խաղում
Վաղակատար ձևաբայ-ել- երգել, խաղացել
Ապակատար ձևաբայ-/ել/ու, /ալ/ ու- երգելու, խաղալու
Ժխտական ձևաբայ- ի,ա -/չի/, երգի, խաղա
1. Կազմել հետևյալ բայերի անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևաբայերը՝ աշխատել, կարդալ, մեռնել, հանգչել, վախենալ, զարմանալ, զարմացնել, մոտեցնել, փախցնել, կտրտել, հուզվել:
անկատար — աշխատում, կարդում, մեռնում, հանգչում, վախենում, զարմանում, զարմացնում, մոտեցնում, փախցնում, կտրտում, հուզվում
վաղակատար — աշխատել, կարդալ, մեռնել, հանգչել, վախենալ, զարմանալ, զարմացնել, մոտեցնել, փախցնել, կտրտել, հուզվել
ապակատար — աշխատելու, կարդալու, մեռնելու, հանգչելու, վախենալու, զարմանալու, զարմացնելու, մոտեցնելու, փախցնելու, կտրտելու, հուզվելու
ժխտական — չի աշխատի, չի կարդա, չի մեռնի, չի հանգչի, չի վախենա, չի զարմանա, չի զաչմացնի, չի մոտեցնի, չի փախցնի, չի կտրտի, չի հուզվի
2. Կազմածդ ձևաբայերը խոնարհել սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, վաղակատար ներկա , վաղակատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ ժամանակային ձևերով: Օրինակ՝ ուզում/ խաղում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. ուզում էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ: Ուզել / խաղացել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. խաղացել էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ: Ուզելու / խաղալու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. ուզելու / խաղալու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:
անկատար ներկա — աշխատում/կարդում/մեռնում/հանգչում/վախենում/զարմանում/զարմացնում/մոտեցնում/փախցնում/կտրտում/հուզվում եմ, ես, է, ենք, եք, են
անկատար անցյալ — աշխատում/կարդում/մեռնում/հանգչում/վախենում/զարմանում/զարմացնում/մոտեցնում/փախցնում/կտրտում/հուզվում էի, էիր, էր, էինք, էիք, էին
վաղակատար ներկա — աշխատել/կարդալ/մեռնել/հանգչել/վախենալ/զարմանալ/զարմացնել/մոտեցնել/փախցնել/կտրտել/հուզվել եմ, ես, է, ենք, եք, են
վաղակատար անցյալ — աշխատել/կարդալ/մեռնել/հանգչել/վախենալ/զարմանալ/զարմացնել/մոտեցնել/փախցնել/կտրտել/հուզվել էի, էիր, էր, էինք, էիք, էին
ապակատար ներկա — աշխատելու/կարդալու/մեռնելու/հանգչելու/վախենալու/զարմանալու/զարմացնելու/մոտեցնելու/փախցնելու/կտրտելու/հուզվելու եմ, ես, է, ենք, եք, են
ապակատար անցյալ — աշխատելու/կարդալու/մեռնելու/հանգչելու/վախենալու/զարմանալու/զարմացնելու/մոտեցնելու/փախցնելու/կտրտելու/հուզվելու էի, էիր, էր, էինք, էիք, էին