Հայոց Լեզու։ շտկողական

Դարձվածքների մասին

Դարձվածքները երկու կամ ավելի բառից կազմված այն քարացած արտահայտություններն են, որոնք ունեն փոխաբերական նշանակություն և կիրառվում են խոսքն ավելի դիպուկ, տպավորիչ և գունեղ դարձնելու նպատակով: Թեպետ դարձվածքների բաղադրիչները գրվում են անջատ, սակայն նրանք ունեն մեկ բառի արժեք և ներառվում են բառարաններում: Դարձվածքներ կան բոլոր լեզուներում. դրանց մի մասը ժողովրդական են, այսինքն՝ ձևավորվել են ժողովրդի կենցաղում՝ տարբեր առարկաների և երևույթների համեմատությունների միջոցով, մյուս մասն էլ իրենց ստեղծման պատմությունն ունեն՝ ավանդություններ, գրական սյուժեներ, պատմական անցքեր և այլն։

Դարձվածքները, իրենց բնույթով պայմանավորված, կիրառվում են հիմնականում առօրյա-խոսակցական և գեղարվեստական ոճերում։

Ահա հայերենի մի քանի դարձվածքգլուխ կոտրել, գլուխը կորցնել, սիրտ տալ, սիրտը շահել, աչքդ լույս լինի, նուրբ հարց, հոգու հատոր, առաջին ծիծեռնակ, ձեռքը բաց, սնդիկի նման, ոտքի վրա, խելքից դուրս, ասուպի պես և այլն, և այլն:

Այս բոլոր բառերն էլ գույն ու կենդանություն են հաղորդում խոսքին՝ միաժամանակ վկայելով և՛ խոսողի բառապաշարի հարստության, և այն մասին, թե տվյալ ժողովուրդն ինչպես է արտահայտում իր զգացմունքները, ինչն է նրա համար արժեքավոր ու նվիրական:

Հայերենում շատ են հատկապես բայական դարձվածքները՝ միտք անել, գլուխ խոնարհել, հայացքը կախել, հոնքերը կիտել, գլուխ բերել, ձեռք բռնել, առյուծ կտրել, աչքը մտնել, խոսք տալ, հոգի տալ, աչք չփակել, սիրտ անել, սիրտը բաց անել և այլն, և այլն։

Առհասարակ հայերենն առատ է հարադրական բայերով և ունի դրանք կազմելու լայն հնարավորություններ: Օրինակ՝ կան նաև զուգադիր բաղադրիչներով հարադրական բայեր, որոնք թեև դարձվածքներ չեն, սակայն նույնպես ավելի տպավորիչ են արտահայտում գործողության պատկերը, օրինակ՝ գալ հավաքվել, քայլել հասնել, գնալ հասնել, ելնել կանգնել, խոսել ու խոսել, ասել ու ասել, գնալ ու գնալ։ Կան և այսպիսի ձևեր․ սիրելով սիրել, մոռանալով մոռանալ, ծախսելով ծախսել։

Առաջադրանք։
Nayiri. com կայքի Հայոց լեզվի դարձվաբանական բառարանից /հեղինակներ՝ Ա․ Սուքիասյան,, Ս․ Գալստյան/ դուրս գրիր մարդու մարմնի մասերով/ ոտք, ձեռք, գլուխ, սիրտ, աչք, ականջ/ կազմված տասական դարձվածք՝ իրենց իմասներով, և դրանցով կազմիր նախադասություններ։

Ոտք՝
Ոտ ու գլուխ — ամբողջովին
Ոտ ու ձեռին բաժին տալ — կաշառել
Ոտ ու ձոռից ընկնել — անօգնական
Ոտք գցել — համարձակվել
Ոտք դնել — մտնել
Ոտք ելնել — սկսել քայլել
Ոտքերը ծանրացնել — դանդաղ քայլել
Ոտքերը ընկնել — խնդրել

Հայոց Լեզու։ շտկողական

Թեստային աշխատանք բառակազմությունից 17․10

1. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
1) կենսակերպ
2) կյանք
3) կենարար
4) կայք

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
1) ձերբազատվել
2) ձեռնպահ
3) ձեղնահարկ
4) ձեռնածու

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:
1) արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
2) գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
3) զարմիկ, դադար, գալար, հովար
4) հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:
1) ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
2) մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
3) աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
4) հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
2) տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
3) հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
4) փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) հանրահավաք, վեհաշուք, ոսկեգույն, լռակյաց
2) հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
3) նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
4) վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար

7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում
2) ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով
3) ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք
4) ինչքան, մշտապես, որտեղ, այսօր

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) ոչինչ, ասուլիս, սնանկ, գետնուղի
2) այլազգի, ոսկեդար, օդաչու, հեծանիվ
3) սիգապանծ, ջրածին, հանածո, քեռայր
4) բյուրեղապակի, քաղցրահունչ, սարալանջ, ջերմագին

9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) իշայծյամ, տնաբույս, կատվախաղ, ալյակ
2) գինետուն, իրարամերժ, խնդրագիրք, ծաղկաբույծ
3) ձնաբուք, նարնջագույն, կապկանման, սպիտակամորթ
4) կոշկակար, բարեկամ, հրավիրատոմս, լավագույն

10․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոդակապով:
1) հեռավոր, տարագիր, շաքարավազ, արագավազ
2) ժպտադեմ, բարեկամ, հուսահատ, գահավիժել
3) բարեկիրթ, մականուն, մակաբույծ, թերակղզի
4) անավարտ, հետևաբար, կիսանդրի, հանդիպակաց

11․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր:
1) առողջ, դիմադիր, հավք, անորոշ
2) կախյալ, մինչև, առանց, գերաճ
3) լցոն, փառք, օրինակ, բաժին
4) հասուն, միջև, որովհետև, միջոց

12. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում ան- նախածանց կա:
1) անբասիր, անբավ, անբնակ, անբիծ
2) անդեմ, անդորր, անդադար, անդատ
3) անզարմ, անզգայունակ, անզորություն, անզուգական
4) անժամկետ, անժամանակ, անժպիտ, անժույժ

13. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում ածանց կա:
1) գոհացում, գոհունակ, գոհություն, անգոհ
2) ենթամաշկ, ենթամաս, ենթաշրջան, ենթաշերտ
3) երկվություն, երկամյա, երկուական, երկրորդ
4) լեռնագագաթ, լեռնային, լեռնանցում, լեռնոտ

14. Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր:
1) առերես, առևտուր, առհավետ, առաջ
2) տարանջատ, տարբեր, տարակույս, տարարմատ
3) նախնի, նախագահ, նախահաշիվ, նախանձ
4) վերադարձ, վերակարգ, վերընթաց, վերնատուն

15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր:
1) անստույգ, անպատիժ, անձավ, անծուխ
2) արտաքին, արտեզր, արտասահման, արտակարգ
3) գերազանց, գերծանր, գերարագ, գերեվաճառ
4) ենթագլուխ, ենթաշերտ, ենթակա, ենթամաշկ

Հայոց Լեզու։ շտկողական

Թեստային աշխատանք ուղղագրությունից 10․10

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Է։
1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան
4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ե։
1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Օ։
1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հոդս ցնդել

4․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ո:
1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշօրոր, հնգորյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազոր
4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

5․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ը։
1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

6․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ԵՎ:
1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեաճառ
2 ) կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3 )արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

7․Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում Յ:
1) այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածուում
2) տույժ, հեռակայել, էական, արքայորդի
3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
4) պատանյակ, սերմացուի, միլիոն, մարմարյա

8․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Բ:
1) ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
2) նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
3) երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
4) արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել

9․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Պ:
1) հապշտակել, թփրտալ, ճամպրուկ, ընդհուպ
2) Ծոպք, թարփ, պապակ, ճեփընթաց
3) հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հաշպտապ
4) դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ

10․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Փ:
1) խարխափել, ծոպավոր, ճեփ֊ճերմակ, թրմփալ
2) հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմփոց
3) շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
4) կոպերիզ, երբնաթույր, հղփանալ, արփի

11․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Գ:
1) շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
2) ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
3) ծեք, սգազգեստ, հագարգ, արքունիք
4) ճրագալուց, ճգնակյաց, օձիք, գոգավոր

12․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Կ:
1) վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
2)մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
3) հարկահավաք, աքցան, փեղկ, անհարկի
4) դիցուք, մակույկ, նախկին, նախքան

13․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ք:
1) հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
2) Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
3) կառք, չոքել, մարագ, շքերթ
4) բազրիք, ընդերք, բերանքսիվայր, տաքդեղ

14․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Դ:
1) երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
2) կորնթարդ, անհողդրղդ, արդուկ, խորթություն
3) ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
4) դդում, վաղորդայն, Տրդատ, բաղդատել

15․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Տ:
1)բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
2) խրթվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
3) կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
4) փտախտ, փութկոտ, քողտիկ, խոտհարք

16․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Թ:
1) վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
2) արթմնի, կարթ, արդուկ, զվարթություն
3) զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայտալ
4) ակութ, անթացուպ, երթուղի, ընթանալ

17․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ձ:
1) ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ
2) հարցուփորձ, բարձիթողի, երկնաբերձ, խոտհունձ
3) պախուրց, վերամբարձ, դերձակ, դեղձանիկ
4) արվարձան, արծնապատ, առեղծված, անցուդարձ

18․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ծ:
1) ցնծալ, կցկտուր, կտրվածք, ծածկոց
2) անեծք, հանդիպակաց, փայծաղ, մածուցիկ
3) սերուցք, ձվածեղ, վեհապանծ, թերմացք
4) թրծակավե, կոծկել, լացուկոծ, տխեղծ

19․Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում Ց:
1) բռունցք, ընչացք, լվացք, սերուցք
2) ընթացք, խեցգետին, կացարան, տրցակ
3) ապաթարց, հունցել, լիցք, հիացք
4) հոգեցունց, պախուրց, հանդիպակաց, ցնծալ

20․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ջ:
1) թրջել, զղջալ, գոճի, որջ
2) գաղջ, աճպարար, աջհամբույր, արջուկ
3) միջև, քուրջ, հորջորջել, շիճուկ
4) քաջք, զիջել, աջլիկ, ոջիլ

21․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ճ:
1) Տաջկաստան, բվեճ, կառչել, պարկուճ
2) գոճի, պաճուճանք, կոծկել, մարմաջ
3) գաճաճ,հարճ, վաչկատուն, քմահաճ
4) բաճկոն, խոճկոր, ճանճ, ճոճք

22․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ղ:
1) փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ
2) դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ
3) գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել
4) սանդուղք, հախճապակի, ցնցուղ, ողբ

23․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Խ:
1) դժխեմ, խախտել, հախճաղյուս, ապուխտ
2) հիմնակմախք, բողկ, բախտակ, նախշավոր
3) բաբախյուն, թուխս, ուխտադրուժ, թուղթ
4) ճղփալ, դժոխք, զմրուխտ, գաղտնիք

24․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ր:
1) թորշոմել, խարույկ, իրարամերժ, բուրվառ
2) գանգուր, խռչակ, գրաբար, կերոն
3) ճռվողյուն, որմնախորշ, պայտար, կարկառել
4) գոլորշի, մատռվակ, խորշակ, խարտոց

25․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ռ:
1) պառկել, տոպրակ, վառվռուն, տառեխ
2) ուռճանալ, քառասնական, կոխկռտել, ճմռթել
3) փռթկալ, քրջոտ, պառակտել, կռճոն
4) փնտրտուք, փարթամ, ճառասաց, եռամսյա

Հայոց Լեզու 9·Հայոց Լեզու։ շտկողական

Հայտորոշիչ թեստ. 02.09

Մաս 1-ին
1. -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
2. -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
3. -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
4. Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին:
5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
6. Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին:
7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:
8. -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
9. -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:

Մաս 2-րդ
1. Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:
4. Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
5. -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
6. -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
7. -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը: 8. — . Խոսքս դաշնամուրի մասին է:
9. Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
10. Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
11. -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
12. Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
13. Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:

Մաս 3-րդ
1. -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:
2.-Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:
5. Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք։ 7. —Ո՛չ, նվագել չգիտեմ։ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:

Մաս 4-րդ
1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…
5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
6-Քո մասին:
7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:
8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:
10. -Որտեղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:
11. Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:
Ըստ Վիլյամ Սարոյանի

Առաջադրանքներ
1. Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։
1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։
2) Բենը երաժշտական կրթություն ուներ:
3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:
4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:

2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:
1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:
2) Բենը նվագել գիտի:
3) Բենը մի օր դաշնամուր կունենա:
4) Բենը արտասովոր մարդ է:

3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:
1) թեյի
2) գնայի
3) կարդայի
4) երգեյի

4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:
1) ինչ-որ
2) հենց-որ
3) կամաց-կամաց
4) քիչ-քիչ

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) գուրգուրանք
2) ուղղություն
3) հատկապես
4) միջին

6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:
1) նկատել
2) ամենևին
3) թախծալի
4) ենթադրել

7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
1) 3 բաց, 2 փակ
2) 2 բաց, 3 փակ
3) 3 բաց, 1 փակ
4) 4 բաց, 1 փակ

8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:
1) փաղաքշանք
2) տենչանք
3) մեծարանք
4) պարծանք

9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։
1) ամբողջապես պատել
2) դժգոհությամբ վանել
3) կասկած հայտնել
4) միայնությունից տխրել

10.Ո՞ր բառն է պարզ:
1) մեղեդի
2) ժամանակ
3) զգացում
4) հրաշալի

11. Ո՞ր բառում նախածանց չկա:
1) արտասովոր
2) անկյուն
3) ենթադրել
4) տարօրինակ

12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:
1) I
2) II
3) III
4) IV

13. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։
1) դաշնակահար
2) խմբավար
3) խմբագիր
4) խաչքար

14. Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:
1) ցանկություն -ա ներքին
2) աղջիկ — այլաձև
3) նվագել -ու արտաքին
4) րոպե -վա արտաքին

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք
2) միշտ — ածական, դրական աստիճան
3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ
4) եթե — ստորադասական շաղկապ

16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:
1) I. 1
2) II. 1
3) II. 4
4) IV. 2

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
1) ձևի պարագա
2) որոշիչ
3) ստորոգելի
4) չափի պարագա

18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:
1) 2
2) 3
3) 6
4) 7

19. նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:
1) գոյականով
2) ածականով
3) դերբայով
4) դերանունով

20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ:
1) աթոռը — ուղիղ խնդիր
2) մի քանի — չափի պարագա
3) երաժշտությունն – ենթակա
4) մեղեդու նման – որոշիչ

21. II հատվածից դո՛ւրս գրիր I բառ, որում ե -ն հնչյունափոխվել է ի-ի:
Ունենալ —ունի
22. I. 5 նախադասությունից դուրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։
23. II հատվածից դուրս գրիր բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա:

Ձգվեցին, ը գաղտնավանկ
24․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ։

Ստույգ
25․ IV հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժշտությունը։

Մեղմ ու թախծալի
26. II հատվածից դո՛ւրս գրիր 1 կրկնավոր բարդություն։

Մաս-մաս
27. II հատվածից դո՛ւրս գրիր որոշյալ դերանունը։

Ամեն ինչ
28. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 մակբայ։

Կողքին
29․ IV. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր պատճառական բայը։

Մոտեցրեց 
30․ I հատվածից դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։

Լսել
31. I. 7 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 համակատար դերբայ։
Տեսնելիս 
32. Գրի՛ր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա։
2
33. I. 7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված:
Խոսքը գրվում է չակերտներում, եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:.
34. Գրի՛ր I. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը:
Դաշնամուրին — գոյական, ուղղակի լրացում
35. Հետևյալ նախադասության շարադասությունը փոխիր այնպես, որ ստորակետերը չդրվեն, և դիր համապատասխան կետադրությունը: 
Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց:
Էմման նկատեց նրա ժպիտը և մտածեց
36. Ի՞նչ կարծիք կազմեցիր Բենի մասին։ Մտքերդ շարադրիր 50-70 բառով։
Ինձ համար Բենը շատ հետաքրքիր կերպար է, նա իրոք դաշնամուր նվագել սովորելու ցանկություն ունի։ Բենը իր մեջ վստահ չէ և չի նկատում, որ իր մոտ ստացվում է գեղեցիկ երաժշտություն ստեղծել, չնայած, որ նվագել չգիտի և երբեք էլ չի սովորել։ Նրա ձեռքերը սև ու սպիտակ ստեղների վրա տեղաշարժվում էին, գրեթե նա իր ողջ կյանքն է ձեռնադրել դաշնամուրին և երաժշտությանը։