Կենսաբանություն 9

Կենսաբանության թեստային աշխատանք

1․ Ի՞նչ նյութեր են կազմում կենդանի օրգանիզմի հիմնական բաղադրությունը։
ա) միայն ջուր
բ) օրգանական և անօրգանական նյութեր 
գ) միայն ճարպեր
դ) միայն պրոտեիններ

2․ Որո՞նք են օրգանական և անօրգանական նյութերի հիմնական տարբերությունները։
ա) օրգանականում միշտ կա ածխածին, անօրգանականում՝ ոչ 
բ) օրգանականը լուծվում է ջրում, անօրգանականը՝ ոչ
գ) օրգանականը հիդրոֆոբ է, անօրգանականը հիդրոֆիլ
դ) օրգանականը միայն բջիջներում է, անօրգանականը՝ ոչ

3․ Նշե՛ք կենդանի օրգանիզմում հանդիպող հիմնական օրգանական նյութերը։
ա) ջուր, աղեր
բ) ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ 
գ) միներալներ
դ) աղեր և հանքային նյութեր

4․ Ի՞նչ է հիդրոֆիլ նյութը։
ա) ջրի հետ կապ չունեցող նյութ
բ) ջրի հետ լավ արձագանքող և լուծվող նյութ 
գ) ճարպային նյութ
դ) միայն օրգանական նյութ

5․ Ի՞նչ է հիդրոֆոբ նյութը։
ա) ջրի հետ լավ արձագանքող նյութ
բ) ջրում վատ լուծվող կամ անհաղթելի նյութ 
գ) սպիտակուց
դ) ածխաջուր

Կենսաբանություն 9

Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Լրացուցիչ աշխատանք` պատասխանել հարցերին
1. Ո՞րն է օրգանիզմի ամենափոքր միավորը։

Կենդանի օրգանիզմի ամենափոքր միավորը բջիջն է։
2. Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։

Անօրգանական նյութեր՝ ջուր, աղեր, թթուներ, հիմքեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, նուլկեինաթթուներ, ածխաջրեր և նաև ճարպեր։
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ, օրինակ՝ թթուներ, հիմքեր, ածխաջրեր, սպիտակուցներ և այլն։ Վատ, կամ ընդանրապես չլուծվող նյութերը կոչվում են հիդրոֆոբ նյութեր, նրանցից են՝ ճարպեր, թաղանթանյութ և այլն․

Կենսաբանություն 9

ԴՆԹ-ի մասին

ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) — դա մեր բջիջների հիմնական գենետիկական նյութն է։ Այն կրում է ամբողջ տեղեկությունը, որը անհրաժեշտ է մարդու, կենդանու, բույսի կամ նույնիսկ մանրէի կառուցվածքի և աշխատանքի համար։ ԴՆԹ-ն մեր կենսաբանական «ծրագիրն» է, առանց որի ոչ մի կենդանի օրգանիզմ չէր գոյատևի։ Այն պահպանում է գենետիկական ինֆորմացիան, տեղեկությունը գրված է հիմքերի հերթականությամբ։ Այդ հերթականությունը կազմում է գեներ, որոնք կոդավորում են սպիտակուցների սինթեզը։ Երբ բջիջները բաժանվում են, ԴՆԹ-ն կրկնապատկվում է, որպեսզի յուրաքանչյուր նոր բջիջ ստանա նույն գենետիկական ինֆորմացիան։ Մենք ժառանգում ենք ծնողների և նրանց սերունդների հատկանիշները ԴՆԹ-ի պատճառով։