Պատասխանել հետևյալ հարցերին․
1. Ներկայացնել սրտի կառուցվածքը:
Սիրտը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որը անվանում են սրտապարկ։ Այն անդադար արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը օգնում է թուլացնել շփման ուժը, երբ սիրտը կծկվում է։ Սիրտը բաժանված է 2 մասի, յուրաքանչյուրը ունի նախասիրտ և փորոք, նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ, իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ, որոնք արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Սիրտը ունի ինքնավարության հատկություն, որի շնորհիվ նա պահպանում է իր ռիթմիկ աշխատանքը անկախ նյարդային և հումորալ ազդեցությանը։
2. Ներկայացնել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանը։
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում հյուսվածքային հեղուկը և ավիշը։
Հյուսվածքային հեղուկը ձևավորվում է, երբ հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդաթյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն։ Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:
Рубрика: Կենսաբանություն 8
Սրտի կառուցվածք
1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:
Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունը ներքին միջավայրի ամենակարևոր բաղադրիչն է: Բջիջներին միշտ անհրաժենշտ է թթվածին և սննդանյութեր, որոնք բջջաթաղանթից կարող են թափանցել լուծված վիժակում։ Այդ պատժառով բջիջները միշտ գտնվում են հեղուկ տեսակում։
2. Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:
Հյուսվածքային հեղուկը ձևավորվում է, երբ հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդաթյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն։
3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:
Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ: Ավշի շնորհիվ հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթներ, որոնցով վերադառնում է արյունատար համակարգ, իսկ հյուսվածքային հեղուկը պահպանում է իր կայուն բաղադրությունը միջբջջային տարածությունում, ինչը չափազանց կարևոր է բջիջների բնականոն կենսագործունեության համար:
4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:
Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ:
5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:
Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
1. Ներկայացնել հենաշարժիչ համակարգի կառուցվածքը և գործառույթը։
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է արյունաստեղծ, հենարանային, պաշտպանական և տեղաշարժման ֆունկցիաները։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից
2. Հենաշարժիչ համակարգը ինչպե՞ս է պաշտպանում մեր ներքին օրգանները։
Մարդու ստորին վերջույթների կոնքագոտին ավելի լայն է։ Այն պաշտմանում է կոնքի խոռոչի օրգանները և միաժամանակ կատարում է հենարանի դերը։ Մարդու ոտնաթաթն ունի կամարաձև կորություն, ինչի շնորհիվ քայլելու, վազելու, կամ ցատկելու ժամանակ թուլանում է ցնցումների ուժը։ Չափահաս մարդն ունի չորս կորություններ՝ պարանոցային և գոտկային, որոնք ուղղված են առաջ, և կրծքնային ու սրբանային, որոնք ուղղված են հետ։ Այդ ողնաշարի կորությունները նխաստում են հավասարակռության պահպանմանը։
3. Լսողական վերլուծիչի կառուցվածքը և գործառույթը։
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը լսողական օրգանն է՝ ականջները։ Ականջը կազմված է երեք բաժնից, արտաքին, միջին և ներքին։ Արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, միջին՝ մուրճիկմ սալ, ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։ Ականջախեցուց ձայնային ալիքներն գնում են դեպի արտաքին լսողական անցուղի՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանուﬓեր, դրանց ուժը ﬕջին ականջի ոսկրիկների օգնությամբ ﬔծանում է և փոխանցվում ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանուﬓերն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժուﬓեր, դրանք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանուﬓերն ազդակը տանում են նյարդային վերջույթներ, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է ﬔծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին, որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական կարգավորումը:
4. Մկանների կառուցվածք։
Մկանների տարբեր խմբեր տարբեր ֆունկցիաներ են կատարում։ Մարդու մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։ Օրգանիզմում կան ավելի քան 600 մկան, որոնք լինում են հարթ և միջաձիք զոլավոր։
5. Ի՞նչ ֆունկցիա են կատարում մկանները։
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
6. Դեկտեմբեր ամվա բլոգային աշխատանք:
Հենաշարժիչ համակարգ
Մկանային համակարգ
Մկանային համակարգ
Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին
1. Ինչպիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:
Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։
2. Ի՞նչ դեր է կատարում մկանային համակարգը:
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
3.Ինչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:
4. Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:
Հարթ մկանը գտնվում է ներքին օրգանների և արյունատար անոթների պատերում, մաշկում։ Իսկ միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։
5. Ինչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:
Մկանների տարբեր խմբեր տարբեր ֆունկցիաներ են կատարում։ Մարդու մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։ Օրգանիզմում կան ավելի քան 600 մկան, որոնք լինում են հարթ և միջաձիք զոլավոր։
Հենաշարժիչ համակարգ
1. Որո՞նք են կմախքի բաժինները:
Կմախքը կազմված է գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների բաժիններից։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:
Իրանի կմախքը կազմված է կրծքավանդակից և ողնաշարից
3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքավանդակը:
Կրծքավանդակը կազմված է կրծքային ողերից, կրծողկրից և 12 զույգ կողոսկրերից, որոնք կիսաշարժուն միացած են կրծոսկրին, իսկ ողնաշարի հետ՝ շարժուն։
4. Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:
Մարդու ստորին վերջույթների կոնքագոտին ավելի լայն է։ Այն պաշտմանում է կոնքի խոռոչի օրգանները և միաժամանակ կատարում է հենարանի դերը։ Մարդու ոտնաթաթն ունի կամարաձև կորություն, ինչի շնորհիվ քայլելու, վազելու, կամ ցատկելու ժամանակ թուլանում է ցնցումների ուժը։
5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարի կորությունները:
Չափահաս մարդն ունի չորս կորություններ՝ պարանոցային և գոտկային, որոնք ուղղված են առաջ, և կրծքնային ու սրբանային, որոնք ուղղված են հետ։ Այդ ողնաշարի կորությունները նխաստում են հավասարակռության պահպանմանը։
Նոյեմբեր ամսվա կեսնաբանության ամփոփում
1. Նյարդային համակարգի կառուցվածք և նրա կատարած գործառությները։
Նյարդային համակարգը կազմված է ծայրամասային և կենտրոնական բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգի մեջ մտնում են գլխուղեղը և ողնուղեղը։ Նրանց նեյրոններն առաջացնում են նյարդային կենտրոններ, որոնք ընկալում, մշակում են տեղեկատվությունը և կարգավորում համապատասխան օրգանների աշխատանքը։ Ծայրամասային նյարդային համակարգի մեջ մտնում են բոլոր նյարդերը, նյարդային վերջույթները և նյարդային հանգույցները։ Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։
2. Ողնուղեղի կառուցվածք։
Ողնուղեղը գտնվում է ողնաշարային խողովակում՝ պարանոցային առաջին ողից մինչև գոտկային երկրորդ ողը։ Ողնուղեղն ունի 1սմ տրամագծով սպիտակավուն լարի տեսք, ներքևում սրածայր է, առաջից հետ ուղղությամբ տափակած: Առջևի և հետևի երկու խորը ակոսները ողնուղեղը բաժանում են աջ և ձախ կեսերի։ Կենտրոնում գտնվում է պաշտպանական և սնուցողական դեր կատարող՝ հեղուկով լցված ողնուղեղային խողովակը, որի շուրջ տեղավորված է գորշ նյութը: Գորշ նյութի հետևի եղջյուրներում գտնվում են ներդիր, իսկ առջևի եղջյուրներում` շարժողական նեյրոնների մարմինները: Ներդիր նեյրոնները կապ են հաստատում շարժողական և զգայական նեյրոնների միջև:
3. Ի՞նչ է ռեֆլեքսը։
Ռեֆլեկսը, դա նյարդային համակարգի մասնակցությամբ պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացած գրգիռներին։ Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ։ Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոններից, իսկ բարդ ռեֆլեքսի դեպքում աղեղը բազմանեյրոն է։
4. Գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։
Գլխուղեղը կազմված է երկարավուն ուղեղից, կամուրջից, միջին ուղեղից, միջանկյալ ուղեղից, ուղեղիկից և մեծ կիսագնդերից։ Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Վարոլյան կամրջի վնասվածքների դեպքում մարդու մոտ կարող են առաջանալ գլխապտույտ, մարմնի նկատմամբ վերահսկողության կորուստ, սրտխառնոց, ակնագնդերի անկանոն շարժումներ, դիմային նյարդերի խանգարումներ և այլն։ Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը ապահովում է տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները։
5. Տեսողական վերլուծիչի բաժինները և նրանց կատարած գործառույթները։
Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում: Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից՝ հոնքեր, կոպեր, թարթիչներ, շաղկապենի, արցունքագեղձեր և ակնագունդը շարժող մկաններ։ Ակնագունդը կազմված է եղջերաթաղանթից, թարթիչավոր մարմնից, սպիտակուցաթաղանթից, անոթաթաղանթից, ցանցաթաղանցիթ, դեղին բիծից, տեսողական նյարդից, կույր բիծից, մկաններից, ակնաբյուրեղից և ծիածանաթաղանթից։ Առարկաներից արտացոլված ճառագայթները սկզբում անցնում են եղջերաթաղանթի, բբի, ոսպնյակի և ապակենման մարմնի միջով: Ապա ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկաների հստակ պատկերը, բայց այն փոքրացած ու շրջված է: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով այդ պատկերը հասցնում են գլխուղեղի մեծ կիսագնդերի տեսողական գոտի: Այնտեղ ձևավորվում է հստակ և ճիշտ պատկերը:
6. Լսողական վերլուծիչի բաժինները և նրանց կատարած գործառույթները։
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը լսողական օրգանն է՝ ականջները։ Ականջը կազմված է երեք բաժնից, արտաքին, միջին և ներքին։ Արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, միջին՝ մուրճիկմ սալ, ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։ Ականջախեցուց ձայնային ալիքներն գնում են դեպի արտաքին լսողական անցուղի՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանուﬓեր, դրանց ուժը ﬕջին ականջի ոսկրիկների օգնությամբ ﬔծանում է և փոխանցվում ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանուﬓերն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժուﬓեր, դրանք փոխանցվում են
հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանուﬓերն ազդակը տանում են նյարդային վերջույթներ, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է ﬔծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին, որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական կարգավորումը:
7. Նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանք։
Նյարդային համակարգ
Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ
Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները
Տեսողական վերլուծիչ
Լսողական վերլուծիչ, կառուցվածքը
Լսողական վերլուծիչ, կառուցվածքը
1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցում միմյանց հետ, տեղեկատցվություն ստանում, սովորում, զանազանում միջավայրի տարբեր ձայները և կողմնորոշվում նրանցում։ Լսողությունը մեջ դեր է խաղում մարդու խոսքի և մտավոր զարգաղման համար։
2. Ինչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:
Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի լսողական արտաքին անցուղի։ Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ձվաձև պատուհանի թաղանթին։ Ձվաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:
Ականջը կազմված է 3 բաժնից՝ արտաքին, միջին, և ներքին։ Արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, միջին՝ մուրճիկմ սալ, ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։
4. Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:
Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։
Տեսողական վերլուծիչ
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին
1. Ո՞րն է տեսողության նշանակությունը:
Տեսողության շնորհիվ մարդը ընկալում է 70-90% ինֆորմացիան, որը ստանում է կյանքի ընթացքում։ Մենք ճանաչում ենք մեր միջավայրը, խուսափում վտանգից և կողմնորոշվում են մեծ մասով տեսողության օգնությամբ։
2. Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:
Աչքի օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքադեղձերը և ակնագունդը շարժող մկանները։
3. Ինչպե՞ս է փոխվում բբի ﬔծությունը` կախված լուսավորությունից:
Մութ տարածքում բիբը մեծանում է, իսկ լուսավոր տարածքում՝ փոքրանում։
4. Որտե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:
Տեսողական ընկալիչները երկուսն են՝ ցուպիկներ և սրվակիկներ, որոնք տեղադրված են ցանցաթաղանթի վրա
5. Ո՞րն է սրվակիկների և ցուպիկների դերը:
Ցուպիկներն և սրվակիկները մեր տեսողական ընկալիչներն են։ Ցուպիկներն օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:
6. Ի՞նչ է կարճատեսությունը, և ինչպե՞ս կարելի է կանխելայն:
Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում: Կարճատեսությունը կանխելու համար անհրաժեշտ է գիրքն ընթերցելիս 20-30 րոպեից հետո 2-3 րոպե հանգստանալ՝ նայել հեռու գտնվող կանաչ առարկաներին կամ երկնքին: Պետք չէ երկար նստել հեռուստացույցի կամ համակարգչի առաջ:
Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։
Գլխուղեղը կազմված է երկարավուն ուղեղից, կամուրջից, միջին ուղեղից, միջանկյալ ուղեղից, ուղեղիկից և մեծ կիսագնդերից
2․ Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։
Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած մասն է 2,5-3սմ ի տարբերություն ողնուղեղի սպիտակ նյութում ոնի գորշ նյութի կուտակումներ որոնք հանդիսանում են շնչառության արյան շրջանառության մարսողության կենտրոններ։ Նրանց աղտահարման դեպքում առաջանում է վարկյանական մահ։ Կամուրջը կապ է հաստատում երկաևրավուն ուղեղի և ուղեղիկի մեծ կիսագնդերի միջև։
3. Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։
Միջին ուղեղը միացնում է գլխուղեղի բոլոր բաժինները, ապահովում մկանների տոնուսը և լույսի ու ձայնի նկատմամբ կողմնորոշման ռեֆլեքսը։
Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ։
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսային աղեղը։
Ռեֆլեքսային աղեղը, դա ռեֆլեքսի կառուցվածքային հիմքն է։ Ռեֆլեքսային հիմքը ուղիղ է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ Ռեֆլեքսային աղեղի կառուցվածքի մեջ մտնում են՝ մաշկի ընկալիչ, զգայական նյարդ, հանգույց (զգայական նեյրոնի մարմին), ներդիր նեյրոն, շարժողական նյարդ և գործող մկան։
2. Ի՞նչ է ռեֆլեքսը։
Ռեֆլեկսը, դա նյարդային համակարգի մասնակցությամբ պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացած գրգիռներին։
3. Ռեֆլեքսի ի՞նչ տեսակներ գիտեք։
Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ։ Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոններից, իսկ բարդ ռեֆլեքսի դեպքում աղեղը բազմանեյրոն է։ Պարզ ռեֆլեքսներ են արմնկային, ծնկային ռեֆլեքսները, հազը և փռշտոցը: Բարդ ռեֆլեքսներ են քայլքը, վազքը և վեգետատիվ գործառույթներն իրականացնող ռեֆլեքսները: