Թեմա՝
Վիրուսներ
Վիրուսների կառուցվածքը
Վիրուսային հիվանդություններ, պատվաստում
Մասնակցել բնագիտության ֆլեշմոբին
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ է վիրուսը։
Վիրուս, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։
2․ Ինչպե՞ս են բազմանում վիրուսները։
Վիրուսները բազմանում են միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսը վարակում է թիրաթ բջիջը, և այնտեղ նոր վիրուսային մասնիկներ են առաջանում։ Վարակած բջիջը վերածվում է վիրուսների գործարանի արտադրելով բազմաթիվ նոր վիրուսներ։
3․ Նշել վիրուսների և բակտերիաների նմանությունները և տարբերությունները։
Բակտերիաները և վիրուսները երկուսն էլ մանրադիտակային օրգանիզմներ են, որոնք կարող են մարդկանց մոտ հիվանդություն առաջացնել: Թեև այս մանրէները կարող են ունենալ որոշ ընդհանուր հատկանիշներ, դրանք նաև շատ տարբեր են: Բակտերիաները սովորաբար շատ ավելի մեծ են, քան վիրուսները և կարող են դիտվել լուսային մանրադիտակի տակ: Վիրուսները մոտ 1000 անգամ փոքր են բակտերիայից և տեսանելի են էլեկտրոնային մանրադիտակի տակ: Բակտերիաները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք անսեռ բազմանում են՝ անկախ այլ օրգանիզմներից։ Վիրուսները վերարտադրվելու համար պահանջում են կենդանի բջիջի օգնությունը:
4․ Մարդու ի՞նչ վիրուսային հիվանդություններ գիտեք։
Մարդու տարածված վիրուսային հիվանդություններն են՝ գրիպը, ջրծաղիկը, հերպեսը և այլն։
Рубрика: Կենսաբանություն 7
Սեպտեմբեր-հոկտեմբեր կենսաբանության ամփոփում
1․ Ներկայացնել բակտերիաների կառուցվածքը և տարածվածությունը
Բակտերիաների բջջում բացակայում է կորիզը: Կորիզի փոխարեն բակտերիայի մեջ ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Բակտերիալ ցիտոպլազման պատված է ցիտոպլազմատիկ թաղանթով: Արտաքինից բջիջը պատված է հաստ և ամուր բջջապատով: Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով: Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ:
2. Օգտակար և վնասակար բակտերիաներ
Վնասակար – որովայնային տիֆը, կլեբսիելլա բակտերիաները
Օգտակար – մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ
3. Բակտերիաների առաջացրած հիվանդություններ
Տիֆ, ժանտախտ, խոլերա, թոքախտ
4․ Օգտակար և վնասակար բորբոսասնկեր
Օգտակար — պինեցիլին
Վնասակար — մուկոր
5. Գլխարկավեր սնկերի կառուցվածք
Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից: Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր:
Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք: Պտղամարմինը կազմված գլխարկից և ոտիկից:
6․ Ներկայացնել վիրուսներ
Վիրուսը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։
7. Ներկայացնել կենսաբանության բաժնի հղումը
Հղումը
8. Բնագիտական ֆլեշմոբ
Ֆլեշմոբ
Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները
Սնկերի թագավորության կարևոր ներկայացուցիչներ են գլխարկավոր սնկերը: Դրանք կազմավորում են բարձրակարգ սնկերի ենթաթագավորությունը և հանդիսանում են սնկերի գոյության բարձրագույն ձևերին: Գլխարկավոր սկներ կարելի է հանդիպել անտառնրում և դաշտերում ամռան վերիջն և աշնան սկզբնական շրջաններում, երբ առկա է բավականաչափ խոնավություն և օպտիմալ ջերմաստիճան: Գլխարկավոր սնկերի կառուցվածքը մեզ լավ ծանոթ է, քանի որ դրանք մարդը լայնորեն կիրառում է իր սննդակարգում:
Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:
Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր:
Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք: Պտղամարմինը կազմված գլխարկից և ոտիկից:
Ոտիկում առկա են միատեսակ հիֆեր, իսկ գլխարկը կարող է տարբերվել այն կազմող սնկաթելերով: Համաձայն դրա` գլխարկավոր սնկերը բաժանվում են խողովակավորների և թիթեղիկավորների: Խողովակավոր սնկերի մոտ գլխարկի ստորին շերտը կազմված է մանր խողովակներից, իսկ թիթեղիկավորների մոտ՝ թիթեղիկներից:
Սնկերը հիմնականում բազմանում են անսեռ կամ վեգետատիվ եղանակով, այսինքն՝ սնկամարմնի մասերով կամ սպորներով: Սպորները ձևավորվում են գլխարկի խողովակներում կամ թիթեղիկների վրա: Դրանք տարածվում են քամու, տարբեր կենդանիների կամ մարդու միջոցով: Հողի բարենպաստ պայմաններում սպորները ծլում են և առաջացնում սնկամարմնի թելիկներ, որոնցից ձևավորվում է սնկամարմինը կամ միցելը, իսկ հետո նաև՝ պտղամարմինը:
Գլխարկավոր սնկերը կլանում են անհրաժեշտ սննդանյութերը՝ ջուրը, հանքային աղերը և օրգանական նյութերը, սնկամարմնի հիֆերի միջոցով: Հիֆերը բույսի արմատների նման օժտված են ներծծող ուժով և հողից ստանում են իրենց անհրաժեշտ սննդանյութերը: Այնուհանդերձ սնկերի մի մասն ունի հատուկ պահանջներ ապրելավայրի նկատմամբ և աճում է որոշակի ծառերի հարևանությամբ: Այդ սնկերը հաճախ անվանվում են համապատասխան ծառի անունով, օրինակ՝ կեչասունկ: Այդպիսի սնկերի միցելը սերտ կապի մեջ է ծառի արմատների հետ:
Լրացուցիչ աշխատանք
1. Ի՞նչ կառուցված ունեն գլխարկավոր սնկերը։
Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:
2. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը։
Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ:
3. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի մասին։
1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
2. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:
4. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:
5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:
Սնկերի բազմազանությունը և դերը բնության մեջ ու մարդու կյանքում
Լրացուցիչ աշխատանք․
1. Ո՞ր սննդի վրա սնկեր զարգացան:
Երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա կարող են զարգանալ բորբոսասնկեր։
2. Ի՞նչ գույն ունեն բորբոսները:
Բորբոսները լինում են տարբեր գույներ, օրինակ՝ մոխրակապույտ։
3. Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները:
Պենիցիլը փչացող մթերքների, բանջարեղենի, խոնավ հողի վրա առաջացնում է մոխրակապույտ բորբոս: Իսկ մուկորը՝ սպիտակ բորբոս է: Մուկորի մոտ սպորները հասունանում են սև գույնի գլխիկներում:
4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար:
Բորբոսասնկերը բազմանում են սպորերով: Բորբոսասնկերը հաճախ հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով:
Կենսաբանություն, սեպտեմբերի 25-30
1․ Ինչպե՞ս է մարդն օգտագործում կաթնաթթվային բակտերիաները։
Մարդիկ կաթնաթթվային բակտերիաների միջոցով ստացել են Նարինե, որն ունի բուժիչ հատկություն։
2․ Ինչո՞ւ առանց բակտերիաների գործունեության կյանքն անհնար կլինի երկրի վրա։
Որովհետև բակտերիաները մեծ դեր են կատարում մարմինների վրա։ Նրանք մահացած բույսերի, կենդանիների մնացորդների վերածում են հումուսի։
3․ Գինեգործության մեջ ի՞նչ դեր ունեն օգտակար բակտերիաները։
Թթվելու պռոցեսն ապահովելու համար նանհրաժեշտ են որոշ բակտերիաներ։
4․ Բակտերիաների կողմից հարուցված ի՞նչ հիվանդություններ գիտես։
Ախտածին բակտերիաները առաջացնում են ժանտախտ, տիֆ, խոլերա, թոքախտ հիվանդությունները։
Բակտերիաներ
Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա առաջադրանքներն են․
Բակտերիաների կառուցվածքը
Օգտակար և վնասակար բակտերիաներ
Կաթնաթթվային բակտերիաներ
Պատասխանել հարցերին․
1․ Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան։
Բակտերիաների բջջում բացակայում է առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Բակտերիալ ցիտոպլազման պատված է ցիտոպլազմատիկ թաղանթով: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով:
2․ Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները։
Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ:
3․ Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քանի տեսակներ:
Վնասակար – որովայնային տիֆը, կլեբսիելլա բակտերիաները
Օգտակար – մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ