Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն
Рубрика: Իրավունք 9
Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն
Առաջադրանք
1․ Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամների իրավունքները մեր երկրում։ Պատասխանը հիմնավորե՛ք օրինակներով /բլոգային աշխատանք/․
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն իրականում մի կերպ շարավորվում է օրենքներով, սակայն իրականացման առումով կան լուրջ բացթողումներ ու խոչընդոտներ։ Հայաստանի Սահմանադրությունն ամբողջ քաղաքացիներին հավասար իրավունքներ է տալիս և խտրականություն է արգելում՝ այդ թվում՝ հաշմանդամության հիմքով։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
Առաջադրանք
Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք ընտանեկան իրավունքին վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․
Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր
Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։
Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։
Մարդու իրավունքներ են կոչվում այն բնական, անօտարելի և համընդհանուր իրավունքներն ու ազատությունները, որոնք պատկանում են յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրա ազգությունից, սեռից, կրոնից, լեզվից, սոցիալական վիճակից կամ այլ հատկանիշներից։ Դրանք մարդուն տրվում են ծննդյան պահից և չեն կարող կամայականորեն խախտվել կամ վերացվել։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք
Միջազգային փաստաթղթեր
ՄԱԿ-ի կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948 թ., ՄԱԿ)
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր
Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
ՄԱԿ-ի կոնվենցիա երեխայի իրավունքների մասին
«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։
«Մարդու իրավունքներ» ասելով հասկանում ենք այն հիմնական ազատություններն ու հնարավորությունները, որոնք յուրաքանչյուր մարդ ունի պարզապես մարդ լինելու համար՝ անկախ նրա ազգությունից, սեռից, կրոնից, լեզվից կամ սոցիալական դիրքից։
Այս իրավունքները ներառում են, օրինակ՝ կյանքի իրավունքը, կարծիք արտահայտելու ազատությունը, կրթության, աշխատանքի, անվտանգության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքները։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․
1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948 թ.)
2. Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր
3. Մարդու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, որտեղ նույնպես ամրագրված են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները։
Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․
| Հոդված 25. | Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
| Հոդված 27. | Անձնական ազատությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
| Հոդված 28. | Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը |
Բոլորը հավասար են օրենքի առջև:
| Հոդված 29. | Խտրականության արգելքը |
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
| Հոդված 30. | Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը |
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
| Հոդված 37. | Երեխայի իրավունքները |
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
| Հոդված 39. | Մարդու ազատ գործելու իրավունքը |
Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
| Հոդված 41. | Մտքի, խղճի և կրոնի ազատությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
| Հոդված 42. | Կարծիքի արտահայտման ազատությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/
| Հոդված 77. | Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը |
Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:
Վերլուծություն՝ Այս հոդվածը նշում է, որ հիմնական իրավունքներն ու ազատությունները չեն կարող օգտագործվել այնպիսի նպատակներով, որոնք կարող են վտանգել պետության կամ հասարակության անվտանգությունը․
| Հոդված 66. | Անմեղության կանխավարկածը |
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վերլուծություն՝ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սա քրեական արդարադատության հիմնական սկզբունքն է՝ անմեղության կանխավարկած։
| Հոդված 64. | Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Վերլուծություն՝ Ամեն մարդ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ որոշ դեպքերում այդ օգնությունը տրվում է պետության միջոցներով։ Սա արդար դատավարության անբաժանելի մաս է։ Մարդը չի կարող լիարժեք պաշտպանել իր իրավունքները առանց իրավաբանական օգնության։