Ձմեռային ճամբար·Իմ մասին

Իմ մասին🍷

Ես Արփի Փիրումյանն եմ, սովորում ես 6-4 դասարանսւմ, տասներկու տարեկան։ Հոբբիներս են՝ նկարել, կավից ծեփել, կարդալ, ստեղծագործել, լեզուներ սովորել։ Նաև պլանավորում եմ սովորել գործել և գնալ նետածգության։ Ինչքան ես ինձ գիտեմ, ես բավականին վատ բնավորություն ունեմ։ Շատ քիչ մարդ կա, որոնց հետ ես ազատ ու լավ շբվում եմ։ Ատում եմ, երբ հյուրեր են գալիս, ինձ նրանց հետ ուղղակի անհարմար է։ Նախընտրում եմ սարսափ ֆիլմեր։ Չգիտեմ ինչու, ուղղակի ուրիշ ֆիլմերը ինձ հետաքրքիր չեն։ Տեսքով ես միջին հասակով աղջիկ եմ, կարճ մուգ մազերով։

Իմ մասին

Ես նախագիծը

Բարև ձեզ, ես Արփի Փիրումյանն եմ։ Ես ինը տարեկան եմ: Ունեմ միջին չափի մազեր, մուգ շագանակագույն աչքեր, միջին հասակի եմ։ Սիրում եմ նկարել: Ես ունեմ մայրիկ, հայրիկ, քույրիկ, եղբայր և կատու։ Ես այս ամառ պատրաստել եմ թելի գունավոր կծիկներով փիսո և ֆլամինգոներ պոմպոններից։ Սովորում եմ Արևմտյան դպրոց պարտեզում։

Իմ մասին

Ծանոթանում եմ 4-րդ դասարանի ուսումնական պլանին

Հաջորդ տարի ես կփոխադրվեմ 4-րդ դասարան, և մեր ուսումնական գործընթացի կազմակերպիչը կլինի ընկեր Սոնա Փափազյանը, ում ես արդեն ճանաչում եմ։ Ես այս օրերին ուսումնասիրեցի ընկեր Սոնայի բլոգը, ծանոթացա նրա պատրաստած տեսանյութին, որը վերաբերում էր մեր հաջորդ տարվա ուսումնական պլանին։ Հաջորդ տարի մենք արդեն գնահատականներով ենք աշխատելու, ինչը նշանակում է, որ մենք արդեն մեծացել ենք և պետք է լինենք ավելի պատասխանատու, ուշադիր և կազմակերպված։ Ճիշտն ասած, ուզում եմ ծանոթանալ ինքնագնահատման թերթիկին, որ հասկանամ, ինչպես եմ ինքս ինձ գնահատելու։
Ընկեր Սոնա, երևի արդեն նկատել եք, որ ես շատ եմ սիրում նկարել, գունավոր թղթից, պլաստիլինից և այլ նյութերից տարբեր հետաքրքիր բաներ պատրաստել։ Հիմա իմ ընտրովի գորխունեությունը մաթեմատիկան է։ Բայց 4-րդ դասարանում ուզում եմ լինել դիզայներ։ Միայն թե չհասկացա՝ ընտրովի գործունեության քանի՞ խմբակ կարող եմ հաճախել։ Կուզենայի նաև իմանալ լրացուցիչ կրթության ի՞նչ խմբակներ են գործելու 4-րդ դասարանցիների համար։
4-րդ դասարանում ես կմասնակցեմ երկարեցված օրվա կազմակերպմանը, որի ընթացքում կաշխատեմ կատարել տնային առաջադրանքերը։
Երևի, այսքանը։ Սպասում եմ մեր հանդիպման։

Իմ մասին

Ես եմ

Բարև Ձեզ ես Արփին եմ:Ծնվել եմ հունվարի վեցին երկու հազար տասնմեկ թվականին: Հիմա ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում: Ես միջահասակ աղջիկ եմ: Մազերս մուգ շագանակագույն է: Սիրում եմ նկարել և թղթից նվերներ պատրաստել: ես հանգիս եմ և ծույլ: Սիրում եմ սպորտ՝ լող, հեծանիվ: Շատ եմ սիրում ուտելիք պատրաստել: Նաև սիրում եմ մազերից լիքը այլ բաներ սարքել: