Պատմություն 9·Էսսե

Էսսե՝ «Սպիտակ ձին» և «Առաջին աշխարհամարտ»

Առաջին աշխարհամարտը շատ ցավալի հետևանքներ թողեց հայ ժողովրդի համար։ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» գրված է հենց Առաջին աշխարհամարտի ժամանակների հիման վրա։ Առաջին աշխարհամարտտում հայերի մասնակցությունը շատ մեծ դեր ունեցավ։

Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց հետո անմիջապես սկիզբ առավ կամավորական շարժումը։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակաչվում մոտ 200 հազար հոգի։ Երբ Անտանտի երկրների բանակներում ծառայում էր շուրջ 50 հազար հայ։ Կամավորական ժոկատների կազմակերպման նպատակներ բանակների ուժերով Արևմտյան Հայաստանը ազատագրել և հայկական ինքնավարություն ստեղծել։ Սկզբում 1914 թ․ աշնանը կազմակերպվում են չորս կամավորական ջոկատներ։ Առաջինի հրամատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Քեռին։ Հետագայում կազմակերպվեցին ևս երեք ջոկատներ։ Հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք ստացավ նույնիսկ արտասահմանում։ Տարբեր երկրներից կամավորներ էին ժամանում։ Այսպիսով կամավորական ջոկատներն իրենց մասնակցությունն ունեցան ռուսական բանակի մի շարք հաղթանակներում։

«Սպիտակ ձին» ստեղծագործության մեջ իրադարձությունները նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էին նկարագրված։ Թագավորի հրամանով բոլոր ձիատերները իրենց ձիերով պետք է քաղաք գնային։ Սիմոնը հույս ուներ, որ իր ձին՝ Ցոլակը, չէր համապատասխանի թագավորի պահանջներին։ Իմանալով, որ ոտքը կոտրած կամ խոր վնասվածք ունեցող ձիերին չեն տանում, Սիմոնը Ցոլակի մեջքին չեչաքարով վերք է բացում։ Սակայն չնայած վերքին, ձիուն միևնույնն է տանում են։ Իսկ Սիմոնը մնում է իրեն խեղդող ցավով, ոչ միայն, որ Ցոլակին տարան, այլ նաև քանի որ նա նրան ցավ պատճառեց, կորցրեց իր Ցոլակին։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն։ Սակայն Կոստանդ աղան շատ խորամանկ էր, երբ հերթը հասավ նրան, նա մի ուրիշ՝ պատերազմին անհամապատասխան ձիով դուրս եկավ հրապարակ։ Իսկ տուն վերադառնալու ժամանակ նա իր սպիտակ ձին բազմած, անցավ գյուղացիների մոտով, կարծես նրանց վրա ծիծաղելով, քանի որ շատերը կորցրել էին իրենց ձիերին։ Բակունցը այս պատմվածքով ներկայացնում է կյանքի անարդարությունը և անհավասարությունը, մարդկանց ստոր և խորամանկ լինելը։

Այսպիսով, պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Հա՛մ պատմական հատվածում, հա՛մ գեղարվեստական հատվածում իրադարձությունները տեղի էին ունենում Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց միապետությունը, և տարածվեց ժողովրդավարությունը։

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Խենթը», Արամ Մանուկյան,9-րդ դասարան

Ժամանակաշրջանը և միջավայրը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա։ Որոշ պայմաններում մարդը կգնա հսկա կորուստների, որխեսզի իր հայրենիքը պահմանվի։ Օրինակ՝ Վարդանը, Րաֆֆու «Խենթը» վեպից, ով խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակը ապահով հասցնում է Տեր-Ղուկասովին։

Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկն էր։ Նա հայ-ազատագրական պայքարի կարևորագույն գործիչներից էր։ Արամ Մանուկյանը ղեկավարում էր ՀՅԴ Վանի կազմակերպությունը և մեծ դեր ունեցավ Վանի ինքնապաշտպանության կազմակերպման մեջ։ 1915 թ․ ապրիլի 5-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Զինվորական մարմինը, որը ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը և փրկեց հազարավոր հայերի կյանքը։ Մայիսի 7-ին Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ, սակայն հուլիսին, ռուսական զարքերի նահանջից հետո, Վանում ապրող հայերը ստիպված էին Վանից հեռանալ։ 1917 թ․ դեկտեմբերին Արամ Մանուկյանը գործուղվեց Երևան, որպեսզի կազմակերպի ինքնապաշտպանական և պետականաշինության աշխատանքները։ 1918 թ․ մարտի 24-ին ընտրվեց Երևանի նահանգի դիկտատոր և ղեկավարեց ռազմական ու քաղաքական գործերը։ 1918 թ․ մայիսին, երբ թուրքական զորքերը մոտենում էին Երևանին, Արամ Մանուկյանը վճռական դեր ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի կազմակերպման գործում։ Այս հաղթանակներն ապահովեցին հայաստանի անկախությունը։

1877 թվականի սեպտեմբերին Թիֆլիսից Երևան ճանապարհվելիս Րաֆֆին Դիլիջանում հանդիպել է Բայազետի պաշտպանությանը մասնակցած վիրավոր զինվորների, որոնք էլ պատմել են, որ իրենք փրկվել են մի զինվորի շնորհիվ, ով խենթ քուրդ ձևանալով` ճեղքել է այդ տարածաշրջանում գտնվող թուրքերի ու քրդերի զինված շրջափակումը, լուր հասցրել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին, որի օգնությամբ էլ ազատագրվել են Բայազետի պաշարված բերդում գտնվող հայ և ռուս զինվորները: Րաֆֆին այս նյութը դարձնում է արդեն ծրագրված վեպի թեմա։ Վեպը սկսվում է  Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ։ 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Մոտ 1000 ահյ և ռուս զինվորներ կանգնած էին 20000 քրդական և թուրքական բանակի դեմ։ Միջնաբերդում սնունդ և ջուր չկար, վիրավորների թիվը հետզհետե աճում էր, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերը ավարտվում էին զոհերով։ Զինվորների ոգին ըմկճվում էր, երբ ականատես էին լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում էին շրջակա հայերին: Վեպի հերոսը՝ Վարդանը՝ նույն խենթը, այս ամենին հետևում էր ոչ թե ցավով, այլ կատաղությամբ։ Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա հեշությամբ կհասնեին Երևանին։ Վարդանի դիմաց առաջանում է մեկ խնդիր՝ հասցնել իր օգնություն խնդրող նամակը ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության։ Վարդանը համաձայնվում է վերցնել մահապարտի պարտականությունը իր վրա, և ձևանալով խենթ քուրդ ծաղրածու, նա շրջում էր, տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին։ Ապա իր նամակը ապահով հասցնում էր Տեր-Ղուկասովին։ Մեկ այլ խենթ էր Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը՝ Սալմանը։ Նա քայլում էր գյուղից գյուղ, փորձում էր դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարին մասնակցում էր նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք էր ապահովում:

Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին ծանոթացնում է պատերազմից մի քանի տարի առաջ կատարված դեպքերին: Հայությունը խաղաղ էր, խաղաղ էր նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում էին հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը։ Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը։ Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանումէ թաքցնելով նրա աղջիկ լինելը, որպեսզի քրդերի չար նկրտումներից նրան հեռու պահեին։ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին գիտեին, որ Լալան աղջիկ է, և այն դառնում է տանուտեր Խաչոյի ընտանիքի քայքայման պատճառը։ Լալայի աղջիկ լինելը գիտեր նաև Վարդանը, նա սիրահարվել էր Լալային և պարզվում էր, որ սերը փոխադարձ էր։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվեցին Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը։ Լալան ստիպված էր լքել տունը, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքերը։ Պատերազմն արդեն սկսել էր, և Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: 

Այսպիսով, Րաֆֆին փորձում էր իր վեպի օգնությամբ ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Արամ Մանուկյանը մեծ ջանքեր գործադրեց հայկական կանոնավոր բանակի ստեղծման համար և պայքարեց օրինականության հաստատման ուղղությամբ՝ դարձնելով իր երկիրը անկախ։ Ներկայումս Հայաստանը Վարդանի երազանքների Հայաստանն է՝ անկախ, ազատ և կրթված։ Ըստ ինձ՝ Արամ Մանուկյանը հրաշալի պետական գործիչի օրինակ է՝ հայրենասեր և հսկա ջանքեր գործադրող, որպեսզի իր հայրենիքը փրկվի։

Գրականություն 9·Էսսե

Էսսե «Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում»

Նախաբան՝
Ես այս էսսեում կխոսամ իշխանական ցանկությունների և ժողովրդի կյանքում նրանց ազդեցության մասին։ Մենք բոլորս գիտենք, որ ներկայումս կարավառությունն է որոշում մեր երկրի և ազգի ճակատագրի մեծ մասը, և որպեսզի այն լինի լավը, կառավարությունն էլ պետք է խելամիտ որոշումներ կատարի։ Եվ կառավարության օրենքներին չենթարկվելուց հին ժամանակներից սկսած մարդկանց պատժում էին։ Մեր օրերին այդ պատիժները այդքան էլ դաժան չեն հին ժամանակների հետ համեմատած։

Հիմնամաս՝
Իշխանական ցանկությունը մարդկային հասարակության զարգացման մշտական ուղեկիցներից է։ Այն ներկայացնում է ոչ միայն իշխանություն ունենալու ձգտումը, այլև վերահսկելու, ղեկավարելու, որոշումներ ընդունելու և հանրային կյանքի ընթացքը բովանդակորեն ձևավորելու ցանկությունը։ Սակայն իշխանությունը այս ցանկությունը պետք է լավ մշակի, վստահ լինի, որ տվյալ օրենքը կամ հրամանը օգուտ կբերի իր ժողովրդին և ամենակարևորը՝ կատարելապես իրականացնի այն։ Սակայն ոչ բոլոր իշխանություններն են հետևում այդ կարգին, ինչը բերում է ցավալի հետևանքներին։ Իշխանական ձգտումը միայն վերնախավի հատկությունը չէ․ այն արտացոլում է նաև ժողովրդի վերաբերմունքը իշխանության նկատմամբ։ Ժողովուրդը մասնակցում է հանրային կյանքին և հստակ սահմանում է իշխող ուժի լիազորությունների շրջանակը, կարողանում է զսպել իշխանության բացասական հետևանքները։ Հակառակ դեպքում՝ անտարբերությունը կամ վախը կարող են վերածվել այն հողի, որի վրա աճում են իշխանական չարաշահումները։ Ներկայումս իշխանության ասածը կամ ամեն տված հրամանը կարող է շատ մեծ հետք թողնել ժողովրդի կյանքի կամ երկրի պատմության մեջ։

Եզրափակում՝
Իշխանության ազդեցությունը ժողովրդի կյանքի վրա կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ կործանարար՝ կախված նրանից, թե ինչպես է այն օգտագործում իր հնարավորությունները, և որքանով է հասարակությունը պատրաստ վերահսկել այն։ Երբ իշխանական ցանկությունը զուգորդվում է պատասխանատվությամբ, ժողովուրդը զարգանում է։ Երբ այն դառնում է ինքնանպատակ, ժողովուրդը տուժում է։ Վերջնական հաշվով՝ հենց ժողովուրդն է որոշում, թե իշխանական ձգտումն ինչ հետևանք կունենա նրա կյանքում։

Պատմություն 9·Էսսե

Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Նռնենիներ-սփյուռքահայություն» 

Նախաբան՝
Տվյալ էսսեում ես կներկայացնեմ հայ ցեղասպանության հետևանքները, թե ինչ ազդեցություն է ունեցել հետագայում հայ ժողովրդի վրա։ Հայրենազրկված հայերի առջև դուրս եկավ խնդիր՝ վերադարձնել իրենց տարածքը, դառնալ ինքնուրույն և անկախ պետություն՝ ազատվելով Օսմանյան կայսրության կառավարումից։ Նաև կանրադառնամ Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքին, կապելով այն սփյուռքահայերի հետ։

Հիմնամաս՝
1915 թ․ հայ ժողովուրդը կորցրեց մոտ 1,5 մլն մարդ, երբ Օսմանյան կայսրությունը երկրի ողջ տարածքով իրականացրեց հայ ցեղասպանություն։ Մնացած հայերը ստիպված էին բռնագաղթել հայրենիքից, ցրվելով երկրի տարբեր տարածքներում։ Հայերը գիտակցում էին կատարվածի ճակատագրական նշանակությունը, ք որակապես նոր գաղթականությանը ստացավ «Սփյուռք» կոչումը։ Սիրիա և Միջագետք բռնագաղթաց հայերի մեծ մասը Առաջին աշխարհամարտից հետո հաստատվեց նույն երկրում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Նշված արաբական երկրներում հայերը շարունակեցին իրենց կյանքը, զբաղվելով գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։ Հյաերի քրտնաջան աշխատանքը և տեղացիների վերաբերմունքը նրանց հանդեպ նպաստեց նրան, որ հայերը արդեն հարմարվեցին տվյալ երկրների պայմաններին։ Սկզբում հայերը անսովոր էին Արևմուտքի արագ զարգացող երկրների պայմաններին (ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա), չունենալով կրթության հմտություն՝ հայերը ստիպված էին կատարել ծանր և ցածր վարձատրվող աշխատանքներ։ Հայ ժողովուրդը բախվեց Արևմուտքի երկրների ժողովուրդների խտրականությանը, որոնք ունեին ասիացիների մասին բացասական պատկերացում։ Այս առումով եվրոպական երկրներում հայերի վիճակը ավելի ծանր էր։

«Նռնենիները» պատմզածքում նույսպես խոսվում է հայրենիքից հեռանալու մասին։ Գլխավոր հերոսը և իր հորեղբայրը մեկնում են հորեղբոր գնած հողատարածքը՝ չոր, անապատային, կակտուսներով, տարբեր սողուններով և կրծողներով լի մի հողատարածք։ Ճանապարհին հորեղբայրը պատմում է իր նպատակների մասին, թե ոնց է ուզում այդ չոր անապատը դարձնել դրախտ՝ տնկելով նռնենիրեր, դեղձենիներ և ծիրանենիներ։ Նույնիսկ մեքսիկացիների է վարձում, որպեսզի մշակեն խողը, վերացնեն կակտուսները, ջուր գտնեն։ Մի քանի տարի հետո, երբ արդեն ծառերը պտուղ տվեցին, հորեղբայրը որոշում է վաճառել մրգերը։ Սակայն այդ երկրում ոչ ոք նուռ ոչ՛ տեսել էր, ոչ՛ լսել։ Ձախողումից հետո, երբ պտուղները չվաճառվեցին, հորեղբայրը այլևս փող չուներ հողի վարձը վճարելու։ Նա հողամասը վերադարձրեց տիրոջը մեկ խնդրանքով՝ նա ուզում էր ժամանակ առ ժամանակկ խնամել իր տնկած ծառերը, սակայն տերը չհամաձայնվեց։ Շուտով ծառերը չորացան, հողամասը կրկին վերածվեց անապատի։ Երբ գլխավոր հերոսը մի քանի տարի անց իր հորեղբոր հետ եկավ տեսնի այդ հողամասը, սակայն տեսավ միայն հին անապատը, կակտուսներով և սողուններով լի։ Այգում մի փոքր զբոսնելուց հետո նրանք լուռ նստեցին մեքենա և հեռացան հողամասից։ Գրիֆիթը երբեք չէր հասկանա հեղինակի կարոտը իր հայրենիքի հանդեպ։ Այդ զգացողությունը ոչ մի լեզվով, ոչ մի խոսքով չես կարող արտահայտել։ Այնքան ասելիք կա, սակայն ասել չես կարող։

Եզրափակում
Սփուռքահայերի կյանքը միշտ դաժան և դժվար էր։ Լքել քո հայրենիքը, հարմարվել օտար երկրի պայմաններին, երբ շուրջ կողքդ քեզ անծանոթ և ոչ հարազատ ժողովուրդ է, ենթարկվել խտրականությանը նրանց կողմից։ Սա կրկին ապացուցում է հայերի տոկունությունը, որ չնայած այդ դժվար պայմաններին, մենք միևնույնն է կարողացանք հավաքվել և դառնալ մեկ ամբողջություն՝ մեկ անկախ պետություն։

Պատմություն 9·Էսսե

Էսսե «Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը»

Ներածություն
Հայերը դարեր շարունակ ենթարկվում էին ազգային, կրոնական և տնտեսական ճնշումների, չունեին հավասար իրավունքներ մահմեդականների հետ, և մշտապես կային բռնություններ ու կոտորածներ (հատկապես՝ 1894–1896թթ. Համիդյան ջարդերը)։ Առաջին համաշխարհային պատերազմն էլ շատ ծանր տրվեց հայերի համար։

Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։

Ընթացք
1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես
եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ XX դ. սկզբին Հայաստանը բաժանված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այդ պատճառով հայությունը զորակոչվեց իրար դեմ հակամարտող և´ թուրքական, և´ ռուսական բանակներ։ Ռուսական և թուրքականն կողմերը հայերին առաջարկեցին կամավորական
ջոկատներ կազմել իրենց բանակներում։ Սակայն թուրքական առաջարկը մերժվեց: Մինչև 1914 թ. նոյեմբերի սկիզբը ձևավորվեցին կամավորական 4 ջոկատներ։ Կամավորական ջոկատներն իրենց մասնակցությունն ունեցան ռուսական բանակի մի շարք հաղթանակներում։

1910-1911 թթ. Սալոնիկում կայացած ժողովներում երիտթուրքերը մշակեցին հայերի ոչնչացման ծրագիրը և այն կենսագործման առիթ դարձավ Առաջին աշխարհամարտը։ Հայերին ամբողջությամբ ոչնչացնելով թուրքերը ուզում էին լուծել Հայկական հարցը և Օսմանյան կայսրության արևելան տարածքները մաքրել հայերից ու դարձնել
թուրքերով բնակեցված։ Հայերի բնաջնջման ցանկության մեջ կարևոր դեր ուներ տնտեսական գործոնը։ Օսմանյան կայսրությունում տնտեսական կյանքի հիմ­նական դերակատարները հույներն ու հայերն էին։ 1914 թ. վերջին թուրքերի շրջանում քրիստոնյաների դեմ սրբազան պայքարի քարոզը ուժեղացավ, և սկսվեցին սպանությունները։

Սկսվեց Հայոց ցեղասպանության գլխավոր փուլը՝ Մեծ եղեռնը։ Առաջին փուլում թիրախ դարձավ Օսմանյան կայսրության բանակում ծառայող հայ զինվորականությունը՝ հայության մարտական ուժը։ 1915 թ. փետրվարից հայերը առանձնացվում էին բանակից, օգտագործվում ծանր աշխատանքներում, ապա փոքր խմբերով տեղափոխվում հարմար վայրեր և ոչնչացվում։ Երկրորդ փուլում ձերբակալվում և սպանվում են հայության ազգային, հասարակական, քաղաքական, հոգևոր, մշակութային ոլորտների գործիչները։ 1915 թ. ապրիլի 11-ին Կ.Պոլսում սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները։ Այս օրը դարձավ Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Երրորդ փուլում իրականացվեցին հայության զանգվածային տեղահանություններն ու սպանությունները։ 1915 թ․ ապրիլի 15-ին սկսվում են հայության զանգվածային տեղահանությունները դեպի Միջագետքի և Սիրիայի անապատներ։ Այսպիսով՝ 1914-1916 թթ. թուրքերի լիակատար մշակված ծրագրով իրագործվեց Արևմտյան Հայաստանի հայաթափումը, հայերը քշվեցին անապատներ և սպանվեցին։

Եզրափակում
Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայ ժողովրդի համար դարձան ոչ միայն ծանրագույն փորձ, այլև պատմական ճակատագրական շրջադարձ․ Առաջին համաշխարհային պատերազմի հետ զուգահեռ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով հայ ազգը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը։ Սա ոչ միայն մարդկային, այլև մշակութային ահռելի կորուստ էր։ Թուրքերը լիակատար մշակել էին ծրագիր, որպեսզի ոչնչացնեին հայությունը, սակայն մենք երբեք չէինք հանձնվել։ Մենք անցանք նույնիսկ այդ սարսափելի տարիները և հիմա մենք անկախ պետություն ենք։ Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը։ Ցեղասպանության հիշողությունը պետք է ծառայի որպես զգուշացում աշխարհին՝ որպեսզի երբեք այլ ժողովուրդ չունենա նույն ցավալի փորձը։ Հիշելով անցյալը՝ մենք պաշտպանում ենք մեր ազգային ինքնությունը և օգնում ենք մարդկությանը շարժվել դեպի ավելի մարդասիրական ապագա։


Պատմություն 9·Էսսե

Էսսե «Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին»

Ներածություն
Տվյալ էսսեում նկարագրվելու է, թե ինչ է կատարվել Հայաստանում XX դարերում՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև բաժանված ժամանակներում։ Հայերը և քրիստոնյա ժողովուրդը անցյալում շատ դժվարությունների է դեմ եկել։ XX դարը մեծ ազդեցություն ունեցավ հայերի ճակատագրի վրա, ժողովուրդը ձգտում էր ազատագրությանը։

Պարբերություն 1․ Ռուսական կայսրությունում
Ռուսական կայսրությունը ճնշումների միջոցով փորձում էր վերացնել բոլոր այլազգիների ինքնուրության բոլոր դրսևորումները։ Հայ իրականության մեջ ճնշումների թիրախ դարձավ Հայ առաքելական եկեղեցին։ XX դարին կայսրությանը անհանգստացրեց Հայ առաքելական եկեղեցու ինքնուրությունը և Մկրտիչ Ա․ Խրիմյանի՝ ամենայն հայ կաթողիկոսի լինելու հանգամանքը։ Եկեղեցին իշխանությունից նյութապես անկախ էր, և ցարական իշխանությունը փորձեց այն վերցնել իր վերահսկողության տակ, իսկ Մկրտիչ Խրիմյանին զրկել նյութական ապահովությունից։ 1901 թ․ Նիկոլայ II-ի որոշմամբ եկեղեցու նյութական մուտք և ելքը պետք է վերահսկվեին։ Օրենքը օգնեց մշակել և իրականացնել Գ․ Գոլիցինը։ Հայ առաքելական եկեղեցու ճնշումները վատ ազդեցություն թողեցին կրթական համակարգին։ Նյութական միջոցներից զրկվելով՝ եկեղեցին չէր կարողանում իրականացնել այդ առաքելությունը։ Ինչը նպաստեց հարյուրավոր դպրոցների փակմանը։ Հուլիսի վերջից տեղի են ունենում ժողովրդական ցույցեր, որոնք տարածվում են երկրի մեծ տարացքներում։ Չնայած ըմբոստություններին՝ Գոլիցինը 1903 թ. սեպտեմբերի 1-ից սկսում է իրագործել օրենքը և բռնությամբ վերցնել եկեղեցական գույքը։ 1905 թ. հունվարին նա հեռացվում է պաշտոնից։ Կովկասի փոխարքա է նշանակվում Ի. Վորոնցով-Դաշկովը։

Պարբերություն 2․ Օսմանյան կայսրությունում
Արևմտյան Հայաստանի հայերի կյանքը ավելի դժվար էր։ Կայսրության տարածքում բնակվող հայերի հանդեպ բռնություններ գործադրվեցին։ Ծանրացան նրանց վրա դրված հարկերի պայմանները։ 1880 թ․ Աբդուլ Համիդ II-ը արգելեց պաշտոնական գրագրություններում Հայաստան անվանման օգտագործումը։ 1890 թ․ թուրքերը Կարինի եկեղեցու բակում կոտորեցին հարյուրավոր հայերին։ Այդ իրադարձություններից հետո 1890 թ. հուլիսին հնչակյանները բողոքի ցույց կազմակերպեցին։ Աբդուլ Համիդ II-ը հակված էր ոչ թե դադարեցնելու ջարդերը, այլ շարունակելու սկսած գործը։ 1891 թ. ձևավորվեցին «Համիդիե» գնդերը՝ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ազատագրական շարժումները ճնշելու համար։ Այս քայլով ստեղծվեց ապագա կոտորածների գործուն զինական ուժը։ Հայ ցեղասպանության առաջին զոհերը դարձան Սասունի բնակիչները։ 1894 թ․ օգոստոսին այնտեղ սպանվեցին մոտ 10000 հայ։

Պարբերություն 3․ Ընդհանուր պատկեր
Երկու՝ թեև տարբեր կայսրությունների վերահսկողության տակ հայերը և քրիստոնյաները կիսում էին նույն ճակատագիրը։ Նրանց վրա դրված հարկերը ավելի ծանր էին, ժողովրդի հանդեպ վերաբերմունքը միշտ վատն էր, բնակչությունը կոտորածների և ճնշման էր բախվում։ 1905 թ․ Հայ-թաթարական բախումների և Հայ առաքելական եկեղեցու գույքի բռնագրավման հրամանի դեմ, հայերը ցույց տվեցին, որ կարող են համախմբվել և միասին պայքարել ազգային գոյության և պաշտպանության համար։

Եզրափակում

Այսպիսով XX դարի սկզբին հայ ժողովուրդը բախվեց ճնշմանը, ծանր հարկերին։ Այս պատմական փորձից մենք կարող ենք հասկանալ, որ միասնական և խմբային ուժերով կարելի է հասնել ազատագրությանը։ Երկու հզոր կայսրությունների կառավարման տակ հայ ժողովուրդը կիսում էր նույն ճակատագիրը։ Սակայն այդ բոլոր դժվարությունները խնդիր չէին հայերի համար։ Նրանք պայքարեցին մինչև վերջ, և դա ապացուցում է, որ մենք կարող ենք միասին աշխատելով հասնել ցանկացածին։ Ես այս ամենը կարդալով և գրելով հպարտանում եմ իմ ազգով, հայ ժողովրդի տոկունությամբ և պայքարով։