Առաջադրանքներ
1․Կարդա՛ պատմվածքները, համեմատիր։
Երկուսն էլ խոսում են գեղեցկի, երազի և ներշնչանքի մասին։ Երկուսն էլ ընդգծում են, որ իրականությունն ամբողջովին չի կարող բավարարել մարդու հոգու ձգտումները։ «Երկու արվեստագետ»-ում գերիշխում է ստեղծագործական կատարելության որոնումը և նրա անհնարինության գիտակցումը։ «Պատրանք»-ում գերիշխում է երազի ու պատրանքի մխիթարական, կենդանապահ ուժը։ Առաջին պատմվածքը տրվում է ավելի փիլիսոփայական խորությամբ, իսկ երկրորդը՝ կենսափորձի և կյանքի իմաստի փնտրտուքով։
2․ Գրի՛ր պատմվածքների վերլուծությունը՝ շեշտը դնելով քո սեփական դատողությունների, մտքերի վրա։
«Երկու արվեստագետ» պատմվածքում խոսվում էր, որ մարդը երբեք ամբողջովին չի կարող արտահայտել իր հոգու խորքը, նրան միշտ ինչ-որ բան հերիք չի լինելու։ Մի արվեստագետ գոհ էր իրենից, որ լավ ժամանակ անց կացրեց, զվարճացավ և ստեղծեց մի բան, որը ժողովուրդը պաշտում էր։ Իսկ մյուս արվեստագետը միշտ դժգոհ էր իր աշխատանքից, չնայած, թե ինչքան ջանք և ժամանակ էր հարկադրել նրան, նրա համար իր նվաճումները միշտ իր կարողոթյունների ընդամենը մի փոքր մասնիկ կլինեն։
«Պատրանք»-ում էլ, եթե մարդը չունենա երազ կամ պատրանք, ապա կխեղդվի կյանքի դաժանության մեջ։ Գուսանը մոլորված ու կիսամահ վիճակում ուժ է գտնում հենց իր պատրանքի շնորհիվ. կրակ թվացող կատվի աչքերը նրան կյանք են պարգևում։ Ինձ համար սա շատ կարևոր գաղափար է․ մենք հաճախ ենք ասում «իրականությունը դաժան է», իսկ հենց մեր ներքին երազներն ու պատրանքները դարձնում են այն տանելի ու երբեմն անգամ գեղեցիկ։
3․ Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները, բառարանով բացատրիր իմաստները, գրիր հոմանիշները։
Հողմ — սյուք
հյուղակ — փոքր խրճիթ
բուխարիկ — վառարան
պատրանք — խաբեություն
4․ Ո՞վ է «Պատրանք» պատմվածքի գլխավոր հերոսը և ինչպիսի՞ ներքին պայքար է ապրում։
«Պատրանք» պատմվածքի գլխավոր հերոսը գուսանն է՝ անտուն ու թափառականը, որ գյուղից գյուղ շրջելով մարդկանց պատմում է հինավուրց պատմություններ ու հյուսում տեսիլքներ արդար ապագայի մասին։ Նրա կյանքը ծանր է, բայց նա կարողանում է գոյատևել, քանի որ պատրանքը նրան տալիս է հույս, ուժ և ապրելու պատճառ։
5․ Ինչպե՞ս է պատկերված հերոսի երազանքը․ ի՞նչ է նա ցանկանում և ինչու։
Գուսանի երազանքը պատկերված է որպես մի գեղեցիկ ու արդար աշխարհ կառուցելու ձգտում։ Նա գյուղից գյուղ շրջում է ոչ միայն հացի համար, այլև նրա համար, որ մարդկանց պատմի ազնիվ գործերի, արդար ապագայի մասին, որպեսզի պատանիների սրտերում արթնացնի ճշմարտի ու բարու սեր։
6․ Ինչպե՞ս է պատմվածքում արտացոլվում պատրանքի և իրականության հակադրությունը։
Պատմվածքում պատրանքը մի ջերմ և գեղեցիկ երևույթ է, որը սովորաբար ամեն մարդ ցանկանում է տեսնի իր կյանքում,իսկ իրականությունը՝ սառը, մութ և դաժան։
7․ Ի՞նչ դեր ունի բնության նկարագրությունը պատմվածքում։
8․ Ինչպե՞ս է ցույց տրվում մարդկային մենությունը և հիասթափությունը։
Երկու պատմվածքներում էլ մենությունն ու հիասթափությունը ծագում են իրականության և ներքին աշխարհների միջև գոյություն ունեցող բացից, բայց տարբեր կերպ՝ մեկի համար դա ստեղծագործական պայքար է, մյուսի համար՝ գոյության պայքար։
9․ Ո՞րն է հեղինակի հիմնական գաղափարը։
Հեղինակը ուզում էր ցույց տալ, թե ինչքան դաժան է իրականությունը, որում մենք ապրում ենք։ Սակայն պատրանքներով և երազներով մենք կարող ենք այն մի փոքր ջերմ դարձնել մեր համար։
10․ Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը՝ «Պատրանք»։
11․ Ո՞րն է քո կարծիքով հերոսի ողբերգությունը։Ինչպիսի՞ լեզվամիջոցներ է օգտագործում Իսահակյանը պատմվածքում։
Рубрика: Գրականություն 9
Երջանկության իմաստը
Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան: Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ անպատասխան:
Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Մարդս խանձարուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու, թե ինչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
Եվ լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը՝ անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…
Առաջադրանքներ
1․ Ուշադիր կարդա ստեղծագործությունը, դրա հիման վրա գրիր ստեղծագործագործական փոքրիկ աշխատանք (քո մտորումները, վերլուծությունը, պատկերացումները) արծարծված թեմայի վերաբերյալ։
Արդյո՞ք բոլորս գիտենք, թե ինչ է երջանկությունը։ Մարդիկ մի մե՜ծ ճանապարհ են հաղթահարում, որպեսզի լսեն մի հարցի պատասխանը, որը նրանց ողջ կյանքի ընթացքում նեղություն էր բերում։ Անցնում են անապատներով, գետերով և հասնում հինավուրց, հավերժական գաղտնիքների ու անընկալելի իմաստների խորհդրդանիշին, որ մարդկանց երբեք լիովին հասանալի չեն։ Որ իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում երջանկությունը, նրա գաղտնիքը։ Սակայն այդ հարցի պատասխանը ոչ բոլորի սրտով է գալիս։ Մարդն անկարող է ըմբռնել երջանկության իմաստը, նրա ձգտումները անմիտ են։ Ոչ մի նպատակ արժանի չէ այնքան, որքան մարդը կարծում է։ Երջանկությունը այն է, որ պետք չէ զգալ, պետք չէ խորհել, պետք չէ կամենալ, այլ միայն՝ քարանալ։ Սֆինքսը նորից լռեց, և անապատի լռությունը վերադարձավ հավերժական անդորրին։
2․ Տեղեկություն հավաքիր Սինա լեռան մասին։ Ո՞վ էր Մովսեսը, ի՞նչ կապ ուներ Սինա լեռան հետ։
Սինայի լեռը գտնվում է Եգիպտոսի Սինա թերակղզում և բարձրահասակ է՝ մոտ 2285 մետր բարձրությամբ։ Մովսես, հեբրեների առաջնորդը, ըստ Աստվածաշնչի՝ Սինայի լեռան վրա ստացավ Աստծո պատվիրանները, այդ թվում՝ Տասը պատվիրանները։ Աստվածաշունչը նկարագրում է, որ լեռը պատվել է ամպով, սողուններով, կրակով ու սրաձայնությամբ՝ բերում էր ահ ու հիացում ժողովրդին։ Մովսեսը բարձրացավ լեռը երկու անգամ՝ առաջին անգամ ստացավ առաջին տախտակները, որոնք հետո կոտրեց հինգնության պատճառով։ Երկրորդ անգամ ստացավ դրանք կրկին։
3․ Բացատրիր անհասականալի բառերը, գրիր առնվազն երկու հոմանիշ դրանց համար։