Հաշվետվություն·Գրականություն 8

Գրականության 2024-2025 ուս․ տարվա հաշվետվություն

Սեպտեմբեր՝
Հայոց լեզվի և գրականության սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր՝
Հոկտեմբերյան հայոց լեզվի և գրականության հաշվետվություն

Նոյեմբեր՝
Հայոց լեզվի և գրականության նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր՝
Հայոց լեզվի և գրականության դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Փետրվար՝
Հայոց լեզվի և գրականության փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ՝
Հայոց լեզվի և գրականության մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ՝
Հայոց լեզվի և գրականության ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս՝

Հայոց լեզվի և գրականության մայիս ամսվա հաշվետվություն


Նախագծեր՝
Թարգմանում ենք
Կոմիտասյան նախագիծ
Ուսումնական աշուն
Կարդում ենք Գալշոյան
Տարեմուտի ընթերցումներ. նախագիծ
Կարդում ենք Տերյան
Կարդում ենք Չարենց
Կարդում ենք Աղայան

Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

Հայոց լեզվի և գրականության մայիսյան հաշվետվություն

Հայոց Լեզու՝
Գործնական քերականություն, 14.05
Գործնական քերականություն․07․05-09․05
Մայիսյան ֆլեշմոբին

Երրորդ ուսումնական շրջանի հայոց լեզվի ամփոփում․20․05

Գրականություն՝
Ակսել Բակունց, «Ծիրանի փողը», 08․05

Երրորդ ուսումնական շրջանի գրականության ամփոփում․20․05

Գրականություն 8

Երրորդ ուսումնական շրջանի գրականության ամփոփում․20․05

1․ Ներկայացրու գրականություն առարկայի հետաքրքրությունները քեզ համար։
Հայոց գրականության յուրաքանչյուր ստեղծագործություն ինձ հնարավորություն է տալիս մեկ անգամ էլ մտածել կյանքի արժեքների, սիրո և կորստի մասին։ Գրականությունը ինձ օգնում է հասկանալ մեր մայրենի լեզվի գեղեցկությունն ու հարստությունը։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են տարբեր գրողներ տեսել ու մեկնաբանել նույն երևույթը՝ օրինակ՝ պատերազմ, սեր, մենություն կամ հայրենիք։
2․ Ի՞նչ հեղինակներ ես անցել այս ուսումնական շրջանում։

Այս ուսումնական շրջանում մենք ուսումնասիրել ենք Ակսել Բակունցի, Վիլյամ Սարոյանի, Ղազարոս Աղայանի, Եղիշե Չարենցի, Հովհ․ Թումանյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունները։
3․ Ի՞նչ ընթերցողական նախագծերի ես մասնակցել․ դիր բլոգիդ հղումները։

Կարդում ենք Տերյան
Կարդում ենք Չարենց
Կարդում ենք Աղայան
4․ Ո՞րն ես համարում քո ամենահաջողված նախագիծը և ինչու՞։

Իմ կարծիքով իմ կատարած նախագծերից ամենահաջողակը «Կարդում ենք Աղայան» նախագիծն էր։ Տվյալ նախագծում ես վերլուծեցի Աղայանի պատմվածքներից մեկը, արտահայտեցի մտքերս, կարծիքս, և իմ բառերով շարադրեցի հեղինակի ասածը։
5․ Ի՞նչ հեղինակ կցանկանայիր անցնել։

Կցանկանայի անցնել Րաֆֆու ստեղծագործությունները։ Հեղինակի պատմվածքները հնարավոր է, որ դժվար է ընկալել, բայց շատ հետաքրքիր և հուզիչ է կարդալ։
6․ Ինչպիսի՞ դժվարություններ ես ունեցել այս շրջանում։

Լինում էր, որ ստեղծագորխությունը ես դժվար էի ընկալում կամ կարդում, սակայն բացի այդ ես աշխատում էի հասկանալի շարադրել մտքերս և փորձել ընկալել, թե ինչ էր ուզում հեղինակը հասկացնել մեզ տվյալ ստեղծագործությամբ։
7․ Քո առաջարկները, դիտարկումները։

Գրականություն 8

Ակսել Բակունց, «Ծիրանի փողը», 08․05

Հարցեր և առաջադրանքներ:
1. Ի՞նչ է նշանակում «ծիրանի փողը» հերոսի համար։ Օրինակներ բերեք տեքստից՝ հերոսի զգացմունքները նկարագրելու համար։

«Ծիրանի փողը» հերոսի համար մանկության հիշողությունների և կորած հույսի խորհրդանիշ է։ Ծիրանի փողը հերոսին հիշեցնում է իր հարազատ լուսավոր և ծիրանիներով լի գյուղը։
«Նա փակեց աչքերը, և իր մանկության ծիրանի փողը երևաց աչքերի առաջ, մաքուր ու լուռ»։
2. Հերոսի արտաքին աշխարհը (իր անցյալը, նրա ապրուստի պայմանները) ինչպիսի՞ ազդեցություն է թողնում նրա ներաշխարհի, զգացմունքների ու ապրումների վրա։

Հերոսի ներկա աղքատ և մարդկությունից անջատված կյանքը հակադրության մեջ է նրա հիշողությունների հետ։ Այս ամենը նրան ստիպում է ավելի հաճախ հիշել և կարոտել իր անցյալը և մանկության ծիրանի փողը։
3. Ինչպիսի՞ համեմատություն կարող եք անել պատմվածքի գլխավոր հերոսի ու նրա շրջապատի մարդկանց միջև։
4. Պատմվածքի վերջում տեսնու՞մ եք հերոսի փոփոխությունը, թե՞ ոչ։ Ինչո՞ւ եք այդպես կարծում։

Այո՛, հերոսը փոխվում է։ Նրա նպատակները և մանկության հիշողությունները ավելի են տարբերվում մանուկի երազանքներից։ Նա սկսում է գիտակցել, որ իր աշխարհը՝ ծիրանի փողը, իր ներսում է և միշտ իր հետ է։
5. Ինչու՞ է ծիրանի փողը դարձել գլխավոր խորհրդանիշ:

Ծիրանի փողը հերոսի համար խորհրդանշում է հայրենիք, մանկություն և անցյալ։ Հերոսը հոգեպես դեռ պատկանում է իր մանկության ծիրանի փողին։

    Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

    Հայոց լեզվի և գրականության ապրիլ ամսվա հաշվետվություն

    Հայոց Լեզու՝
    Գործնական քերականություն․ 02․04
    Հայ մոր դերը կյանքում
    Թեստային աշխատանք, 11.04-14.04
    Գործնական աշխատանք․21․04
    Գործնական աշխատանք 23.03.2025
    Նախադասության գլխավոր անդամներ․28․04

    Գրականություն՝
    Կարդում ենք Չարենց
    Կարդում ենք Աղայան
    Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը․ 10․04
    Վիլյամ Սարոյան, «Գնացքները». 15.04

    Նախագծեր՝
    Կարդում ենք Չարենց
    Կարդում ենք Աղայան

    Գրականություն 8

    Վիլյամ Սարոյան, «Գնացքները». 15.04

    Հարցեր և առաջադրանքներ:
    1.Պատմվածքի հերոսը ինչո՞ւ էր իր տան մեջ իրեն անտուն զգում:

    Հերոսը հոգեպես օտարվել և հեռացել էր ամեն ինչից, սեփական տնից և նույիսկ իրենից։
    2. Ինչո՞ւ էր շրջապատը նրա համար անհրապույր ու ձանձրալի:

    Դատարկությունից և հուսահատությունից հերոսի համար իր շրջապատը անհետաքրքիր և անհրապույր էր դարձել։
    3. Բացատրի՛ր վերնագիրը. ինչու՞ գնացքներ, ի՞նչ խորհուրդ ունեն գնացքները պատմվածքում:

    Գնացքները խորհրդանշում են փախուստ և նոր սկիզբ, իսկ պատմվածքի հերոսը փորձում էր իր կյանքը նոր էջից սկսել և վերջապես իր տունը գտնել։
    4. Նկարագրիր հերոսին, ինչպիսի՞ մարդ է նա, հոգեպես ի՞նչ վիճակում է գտնվում:

    Հերոսը հուսահատության մեջ էր գտնվում, նա մենակ և հոգեպես ճնշված կերպար էր, սակայն նա ամեն ձև փորձում էր փրկություն և ելք գտնել այդ ճնշումից։
    5. Անծանոթ աղջկա հայտվելը ի՞նչ փոխեց մեր հերոսի կյանքում:

    Աղջկա շնորհիվ հերոսը զգաց ջերմություն, հույս և կարճատև իմաստ կյանքի մեջ։
    6. Ի՞նչ զգացմունք/զգացողություններ/ արթնացրեց աղջիկը նրա հոգում:

    Աղջիկը հերոսին բերեց ապրելու ցանկություն, հետաքրքրություն և նույնիսկ սեր։
    7. Ըստ քեզ՝ ինչու՞ նրանք միասին չմնացին:
    8. Առաջարկիր պատմածքն ավարտելու քո տարբերակը:

    Հերոսը նստում է գնացք և վերջապես անջատում է իր կյանքը դատարկ քաղաքից, գտնելով նոր իրեն և սկսելով նոր կյանք։
    9. Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:
    10. Դուրս գրիր մակդիրներն ու փոխաբերություները:

    Գրականություն 8

    Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը․ 10․04

    Հարցեր և առաջադրանքներ:
    1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

    Ախորժելի — հաճելի
    չքավորություն — աղքատություն
    2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:

    Իմ կարծիքով՝ գողություն էր։ Բայց ի վերջո տղաները վատ զգացին իրենց արարքի համար և վերադարձրեցին ձիուն, երբ հասկացան, թե ինչքան էր Ջոն Բայրոն իրենց հանդեպ լավ վերաբերվում։
    3. Բնութագրիր Արամին:
    4. Մեղադրի՛ր Մուրադին, արդարացրո՛ւ, բնութագրի՛ր:
    5. Բնութագրի՛ր Խոսրով քեռուն:

    Խորսով քեռին վիթխարի, անզուսպ, վայրագ և հովտի ամենահաստ բեղերով մի մարդ էր։ Նա սովորություն ուներ կտրել ամենքի խոսքը, բղավելով «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրո՛ւ», անկախ, թե մարդը ինչ էր ասում։
    6. Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ։

    Ձիու ավելի մեղմ և ուժեղ դառնալը Մուրադի ամենօրյա նրան վառժելու արդյունքն էր։

    Նախագծեր·Գրականություն 8

    Կարդում ենք Աղայան

    Նվարդ Թումանյանի հուշերից
    Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
    Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
    «… Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
    Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ…» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն…»
    Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն…
    Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
    1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի… ամբողջ գիշերը չքնեցի…
    Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:

    Վերլուծություն

    Նվարդ Թումանյանը պատմում է, թե ոնց էր իր հայրիկը պատմում Աղայանի մահի մասին։ Նրա խոսքերով մի երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը Թումանյանի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում: Եվ Թումանյանը իր կյանքից պատմություններ հիշեց և սկսեց պատմել։ Թումանյանի ասելով, նա զգացել էր 1898թ․ իր հոր մահը։ Ջրօրհնեքի երեկոյան Թամաշյանների տանը ընթրիքին նստած էր, երբ հանկարծ թվաց, որ հայրը մահացավ։ Տրամադրությունը մի անգամից ընկավ, հյուրերը դա նկատելով փորձեցին հանգստացնել Հովհանեսսին, բայց չօգնեց։ Տուն գալուց երեք օր հետո գյուղից եկած մարդը լուրերը հասցրեց Թումանյանին։ Թե՝ հայրդ ջրօրհնեքին մահացավ։ Թումանյանը նույնպես զգացել էր Ղազարոս Աղայանի մահը։ 1911թ․ ամարվա մի շոգ օր, իր սենյակում նստած պարապում էր։ Հանկարծ աչքով նկատեց Աղայանին, ով ընկավ փողոցի վրա և մահացավ։ Թումանյանը սարսափի մեջ տեղից վեր կացավ և սկսեց սենյակում ման գալ՝ մտածել, թե ինչ անի։ Սակայն սենյակ ներս մտավ նրա կինը, նկատեց, որ Թումանյանը գունատ և խառնված էր։ Հովհաննեսը հարցրեց կնոջը, թե ինչ է ուզում ասել, իսկ նա սկսեց ընտենական գործերից խոսել։ Թումանյանը ընդհատելով կնոջը, ցույց նշեց Աղայանի մահը։ Հենց այդ պահին ներս մտավ իր տղան, ասելով, որ պապիկը ուշաթափվելով փողոցում ընկել էր, տուն տարան իրեն։ Թումանյանը տեղից վեր կացավ և մեկնեց նրա տուն, մտքում արդեն հասկանալով, որ դժվար էլ կենդանի տեսնի Աղայանին։ Արդեն երրորդ գիմնազիայի մոտ հանդիպեց Գրիգոր Վարդանյանին, նա ձեռքով արեց, հասկացնելով, որ արդեն ուշ է։ Թումանյանի խոսքերով, ինքն և Աղայանը իրար կյանքերի լավ ու վատ իրադարձությունները նախազգում էին։ Օրինակ՝ 1906թ․-ին, երբ Թումանյաը հլը Վերնատանն էր ապրում, մի գիշեր իրեն շատ վատ զգալուց ողջ գիշեր չէր քնել։ Վաղ առավոտյան տան զանգը տալիս են, կինը դուռը բացելիս տեսնում է Աղայանին։ Փաստորեն նա եկել էր իմանալ, տանն էր Թումանյանը, թե չէ։ Փարզվեց, որ այդ գիշեր Աղայանը տանջվելիս պատկերացրել էր Թումանյանին։