Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում մեծաքանակ են բակտերիաները և սնկերը:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները:
    Բույսերի և կենդանիների մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որն հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Հողը վերին շերտը մուգ գույնի է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ հումուս:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Պարունակվում են ջուր, թթվածին և այլ նյու­թեր:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութը պարունակում է շատ նյութեր և լրացուցիչ սնունդ է բույսերի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Բնագիտություն

Բակտերիաներ

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բնագիտություն

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Բնագիտություն

Ջրի մասին

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Հաշվետվություն·Բնագիտություն

Բնագիտություն առարկայի հաշվետվություն

Ես բնագիտությունից կատարել եմ Հողի կազմություն, Իմ կենդանին և ծաղիկ և Կարմիր ծովը աշխատանքները։ Մենք դեկտեմբերի 7-ին ՝ երկրաշարժի օրը, նայեցինք երկրաշարժի մասին մի կարճ ֆիլմ։
Ուսումնական առաջին շրջանում մասնակցել եմ նաև սեպտեմբերյան, հոկտեմբերյան, նոյեմբերյան և դեկտեմբերյան ֆլեշմոբերին։
Իսկ իմ կատարած բնագիտության բոլոր աշխատանքները —> ասյտեղ <— են։

Բնագիտություն

Փորձ հողի կազմություն

Վերցնում ենք թափանցիկ տարա, մեջը լցնում ենք ջուր, ջրի մեջ լցնում ենք մի փոքր հողի գունդ, եթե կան պղպջակներ դա նշանակում է, որ հողը լավն է և մեջը օդ կա, հետո մի փոքր խառնում ենք և տեսնում, որ տակը մնում է ավազը, իսկ վերևը հումուսը, նաև հողը իր գույնը կարող է փոխել, քանի որ հողի մեջ կավ կա։ Այդ ջրից վերցնում ենք մի գդալ և պահում ենք գազի վրա մինչև եռա և մնա ջրի միջի հանքային աղերը (հողի մեջ էլ կա աղ)։

Բնագիտական փորձ, Հող և ջուր

Բնագիտություն

Կարմիր ծովը

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Բնագիտություն

Իմ կենդանին և իմ վարդը

«Իմ վարդը»

Այս գարնանը ես տանը ծաղկամանում վարդ տնկեցիի։ Եվ երբ հայտնվեցին երկու կոկոն, մեր չարաճճի չորսոտանի բնակիչը որոշեց համտեսել դրանք։ Նա կծեց, պոկեց երկու կոկոնները, բայց հասկացավ, որ դա ուտելու բան չէ և թողեց ու գնաց։ Հետո էլի կոկոններ հայտնվեցին, իսկ հետո վարդեր բացվեցին։




«Իմ կենդանին»
Ես պահում եմ կատու, նրա անունը Հյուգո է, նա մի տարեկան է և շատ է սիրում քնել, ուտել, խաղալ և մեր շքամուտքում զբոսնել։ Նա շատ հետաքրքրասեր է և ամեն ինչը պետք է հոտոտի։ Նա շոտլանդական ցեղատեսակի է, Հյուգոի մորթին մի քանի գույն է մոխրագույն սպիտակ և նարնջագույն։ Հյուգոն ամեն գիշեր գալիս է և պառկում ոտքերիս տակ, պառկում է մեջքի վրա, փորիկը բացում ու հասկացնում, որ սիրեմ նրան և խաղամ նրա հետ։ Լուսադեմին երբ Հյուգոն նկատում է մեր բակի սպիտակ կատվին նա շատ է զայրանում, որովհետև նա մեր բակը համարում է իր տարածք, որտեղ ուրիշ ոչ մի կատու չպետք է լինի։ Երբ հանկարծ նա պատշգամբից թռչում գնում է կռվելու ես ստիպված եմ նրա հետևից թռչել և հետ բերել տուն։ Մենք Հյուգոյին սանրում ենք, որպեսզի ավելորդ մազերը թափվեն, կերակրում ենք նրան և հատուկ վիտամիններ տալիս, որ մազերը չթափվեն, փայլեն և առողջ լինեն։
Հյուգոյի նկարները