Հրաբուխ🌋 , երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։
Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայու, Էտնան ու Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան և Էյաֆյաթլայոքուլը՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Մերապին և Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Պոպոկատեպետլ և Օրիսաբան՝ Մեքսիկայում, Կիլաուեան ու Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։
Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։
Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։
🌋Հետաքրքիր փաստեր🌋
Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։ Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում։ 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգավ 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։
Рубрика: Բնագիտություն
Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ
Հարցեր և առաջադրանքներ`
1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։
Երկրի օրական պտույտ է համարվում Երկրի պտույտն իր առանցքի շուրջ։ Այն տևում է 24 ժամ։ Իսկ Երկրի տարեկան պտույտը դա Երկրի պտույտն է Արեգակի շուրջ, որը տևում է 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։
2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։
Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այն նաև անվանում են Երկրի հետագիծ: Երկրի ուղեծիրն ունի ձվածրի տեսք:
3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։
Տարվա մեջ լինում է երկու գիշերահավասար՝ գարնանը և աշնանը։ Գարնանային գիշերահավասարը լինում է մարտի 21-ին, իսկ աշնանայինը՝ սեպտեմբերի 23-ին։
4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։
Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջ 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյանում։ Յուրաքանչյուր չորս տարին մեկ այդ 5 ժամ 48 րոպե 46 վայրկյանը կազմում են մոտավորապես 24 ժամ, ինչի արդյունքում տարին ավելանում է 1 օրով։ Փետրվարին ավելանում է ևս 1 օր և 4 տարին մեկ փետրվարն ունենում է 29 օր, իսկ տարին՝ 366 օր։ Այդ տարին անվանում են Նահանջ տարի։
Սերմնացան
Մի փորձ ես, մի փորձ դու
ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ
1. Ո՞ր նյութերն են համարվում մաքուր։
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից։
2 .Որո՞նք են անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակները։
1.պարզեցումը,
2.ֆիլտրումը,
3․բաժանիչ ձագարի կիրառումը,
4.մագնիսի ազդեցությունը
3. Թվարկիր բոլոր խառնուրդների տեսակները։
Համասեռ և անհամասեռ:
ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կաթիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապակին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատրաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատրաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմների կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստանում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագործումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյութերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղանին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։
Առաջադրանք 1
Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝
| Մարմիններ հեռուստացույց, խնձոր, պահարան, վարագույր սեղան, աթոռ, բաժակ, սառնարան | Նյութեր ոսկի, ալյումին, արծաթ, ռետին, թուղթ, ստարաթուղթ, փայտ |
Առաջադրանք 2
Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:
ապակուց, կավից, արծաթից, ոսկուց, փայտից, պլաստիկայից։
Առաջդրանք 3
Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:
քանոն, մետր, անկյունաչափ, ջերմաչափ, կշեռք։
Ինչ է բնությունը
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղադրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմները՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։
Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքները կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքները մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:
Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապիսի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հատակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:
Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջացման պատճառները և առաջացնում է իր հետևանքները: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողությունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստիճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստատում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:
Ուսումնասիրելով «Բնագիտություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջացման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսական և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրոլորտի և այլնի վերաբերյալ:
Առաջադրանք
1․Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
Տորնադո, տորնադոն առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Տորնադոն ավիրում է ամենինչ, օրինակ տներ, ծառեր, մեքենաներ և այլն։
2․Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Բնության մարմիներ — կենդանի, մարդ։
Անկենդան մարմիներ — սեղան, անկողին, պահարան և այլն։

Ոսկեհազարուկ
Տերևներն ամբողջական են, ծաղիկները՝ բազմածաղիկ ծաղկաբույլերով, պսակը՝ երկար խողովակաձև, վարդագույն կամ սպիտակ։ Պտուղը գլանաձև տուփիկ է։ Հայտնի է 40-50 տեսակ (տարածված ամենուրեք), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում՝ 7։
Երկամյա բույս է, 10-40 սմ բարձրությամբ, թույլ ճյուղավորված արմատով և արմատամերձ տերևների վարդակով։ Ծաղիկները վառ վարդագույն են, ձուլաթերթ ծաղկաբույլերով, սերմերը մանր են, անկանոն, կլորավուն, դարչնագույն։ Ծաղկում է ամռանից մինչե աշուն։
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ոսկեհազարուկի մի քանի տեսակները (մոտ 6) հանդիպում են Երևանի շրջակայրում, Էջմիածինում, Արմավիրում, Աբովյանում, Արտաշատում, Մեղրիում, Իջևանում, Կապանում, Վայքում, Գորիսում, Գավառում, Սևանի շրջաններում։

Բնագիտության հաշվետվությույն
Բնագիտության հաշվետվություն
3-րդ ուսումնական շրջան
Բնագիտությունը իմ սիրելի դասերից մեկն է, քանի որ այն շատ հետաքրքիր է։
Փետրվարից մինչև մայիս ես կատարել եմ հետևյալ աշխատանքները՝
Ջրի մասին
Սերմնացան
Սնկեր
Բակտերիաներ
ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հարցեր և առաջադրանքներ
- Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
Կենդանիները միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով:
Օրինակ՝ նապաստակը և կատուն, գայլը և արջը…… - Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավորված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:
Կան կենդանիներ որոնք ապրում են ցամաքում, օվկիանոսում, նույնիսկ հողում: Մյուսները օդում թռչունների պես, մույսները ուղակի ապրում մեծ բարձրություններում: - Ի՞նչ է ֆաունան:
Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանիների բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և անմատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնորակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: - Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
Կովը կաթ, ոչխարը բուրդ, հավը ձուն, խոզը միս: