5-րդ դասարան·Ձմեռային ճամբար·Բնագիտություն

💎Զմրուխտ💎

Զմրուխտը միներալ է, բերիլի տարատեսակ, թափանցիկ, վառ կանաչ գույնի, առաջին կարգի թանկարժեք քար է։ Հանդիպում է 2-5×0,5-2 սմ, հազվադեպ՝ ավելի մեծ չափերի։ Խոշոր (1 գ ավելի քաշով), անթերի և լավ նիստավորված զմրուխտը գնահատվում է ադամանդից թանկ։ Ցածր որակի զմրուխտները սինթեզվում են նաև արհեստական ճանապարհով։ Հանքավայրերը հազվագյուտ են․ հանրահայտ են Կոլումբիայի, Բրազիլիայի, Ուրալի, Եգիպտոսի և Տրանսվալի հանքավայրերը։

Զմրուխտը բարձր էր գնահատվում հին դարերում։ Նույնիսկ Բաբելոնի բնակիչները, դեռևս 4000 տարի մ․թ․ա արդեն վաճառում էին այս թանկարժեք քարը։ Զմրուխտը հիմնականում օգտագործում են թանկարժեք ոսկյա զարդեր պատրաստելու համար։

Զմրուխտ | Արհեստագործ
5-րդ դասարան·Բնագիտություն

Ուսումնական ձմեռ․ ինչո՞ւ եմ սիրում այս միրգը

Իմ ամենասիրելի միրգը նարինջն է։ Այս միրգն ինձ հիշեցնում է մոտալուտ ձմռան և Ամանորի տոների մասին։ Նարինջը բազմափունջ պտուղ է, ծածկված է ոչ ողորկ նարնջագույն ցիտրուսակեղևով։ Սերմերը գտնվում են միջուկի մեջ։ Կեղևի չափը, ձև ու գույնը տարբերվում են՝ կախված բույսի տեսակից։ Նարինջն օգտագործվում է թարմ վիճակում, խոհարարության, նարնջի հյութ, նարնջի մուրաբա, ջեմ, շաքարածո, մարմելադ պատրաստելու համար։

Պետք է նշել, որ նարինջն իր մեջ պարունակում է C վիտամին, որը բարձրացնում է դիմադրողականությունը: Այդ պատճառով մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում նարինջն օգտագործվում է որպես վիտամինների աղբյուր։ Նարինջը պարունակում է մինչև 12% շաքար, 0,6—2% կիտրոնաթթու, մինչև 50-65 մգ վիտամին C, տիամին, վիտամին P, կալցիումի աղեր, կալիում, ֆոսֆոր և այլն։

Что будет, если есть апельсины каждый день? Отвечает врач. Спорт-Экспресс


5-րդ դասարան·Հաշվետվություն·Բնագիտություն

🌿Բնագիտության Հաշվետվություն🌿

🌱Ես շատ եմ սիրում բնագիտության առարկան, նաև նրա նախագծերը։🌱
🌺Տեղեկություններ՝🌺
Ոսկեհազարուկ
Հրաբուխներ
Բյուրեղներ կիտրոնաթթվի լուծույթից

🌿Առաջադրանքներ՝🌿
Ինչ է բնությունը
ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ
ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ
Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ
Երկրի մակերևույթի հիմնական ձևերը
ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ
ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ
Ջրոլորտ
Համաշխարհային օվկիանոս

🍀Նախագծեր՝🍀
Մի փորձ ես, մի փորձ դու
Սերմնացան

🧪Փորձեր՝🧪
Մի փորձ ես, մի փորձ դու
Բյուրեղներ կիտրոնաթթվի լուծույթից

🌻Ընտրությամբ գործունեություն՝🌻
Բնագիտության ընտրություն
🍄Ընտրությամբ գործունեության նախագծեր՝🍄
Սերմնացան
Չորացրած մրգեր

🌵Ամիսներ՝🌵
Սեպտեմբեր՝
Ոսկեհազարուկ-Սեպտեմբերի 2
Ինչ է բնությունը-Սեպտեմբերի 7
ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ-Սեպտեմբերի 24
Հոկտեմբեր՝

ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ-Հոկտեմբերի 4
Նոյեմբեր՝
Մի փորձ ես, մի փորձ դու-Նոյեմբերի 5
Սերմնացան
-Նոյեմբերի 5
Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ-Նոյեմբերի 6
Հրաբուխներ-Նոյեմբերի 30

🌼Ահա բնագիտության բաժնիս հղումը🌼

5-րդ դասարան·Բնագիտություն

Համաշխարհային օվկիանոս

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը:Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զրաղեցնում, քան ամրողջ ցամաքը:Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:
Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ։

Հարցեր և առաջադրանքներ
1․Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:
2․Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը։
3․Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Կղզին, բոլոր չորս կողմերից ջրով շրջապատված ցամաքի կտոր։ Կղզիներն առաջանում են երկրակազմական պրոցեսների ընթացքում։ Կան պետություններ, որոնք կազմված են բացառապես կղզիներից (Ինդոնեզիա, Ֆիլիպիններ և այլն)։ Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է՝ 2.1 միլիոն կմ քառակուսի տարածքով։

Թերակղզին, ցամաքի տեսակ է, որի մեկ կողմը կապված է մայրցամաքի հետ, իսկ մյուս կողմերը շրջապատված են ջրով։ Ի տարբերություն կղզիների, թերակղզու մակերեսը հասկացությունը պայմանական է։ Աշխարհի ամենամեծ թերակղզին Արաբականն է՝ 3 միլիոն քառ. կմ տարածքով։ Փոքր թերակղզիներին անվանում են հրվանդաններ։ Օրինակ Ասեղի հրվանդան, Դեժնյովի և այլն։
4․Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ։

5-րդ դասարան·Բնագիտություն

🌊Ջրոլորտ🌊

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր:Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալր մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ուններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերիրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրր միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրր լուծում է զանա­զան նյութեր:Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:Աղի ջրերր պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերր նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրր, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:Ջրի մյուս կարևր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:Օրինակ՝ ջրավազաններր, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանր կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են:
2.Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Ուններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերիրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրր միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը:
3.Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
Քաղցրահամ են կոչվում այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր։
4.Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կիմայի վրա:
Ջրի մյուս կարևոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն:
5.Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:
Ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն:

5-րդ դասարան·Բնագիտություն

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրր միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչե ցամաք, հարվածում ափին և փշրվում:
Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակրնթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տե­ղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ
1.Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
Ես գիտեմ ալիքավորումը և ցունամին:
2.Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:
3.Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
4.Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:
5.Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում:

5-րդ դասարան·Բնագիտություն

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով: Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա է անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով: Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:
Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը: Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով: Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով
Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի: Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաե իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
Քանի որ, Լուսինը պտտվում է երկրի և իր առանցքի շուրջը։
Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
Լեռնահանքային
Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
Որովհետև բուսականություն չկա և մարդկություն։
Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
1969 Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը
Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:
Ես գիշերը նայել եմ լուսնին, և տեսել եմ որ նրա նվազում էր։

5-րդ դասարան·Բնագիտություն

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:
Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։

  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերր (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:

Հարցեր և առաջադրանքներ
1․Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
Փոփոխող արտածին ուժերից ձևավորվում է Երկրի մակերևույթը։
2․Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Հարթավայրը հարթ և ընդարձակ վայր է։
3․Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն, իսկ երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
4․Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

Հարթավայրերը կարող են առաջանալ լեռների քայքայումի պատճառով, ծովերի հատակի բարձրության պատճառով, հրաբխի ժայթքումների պատճառով և գետերի ջրաբերուկների կուտակման պատճառով։
5․Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում։

Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (ծովի մակարդակից ցածր):

5-րդ դասարան·Բնագիտություն

🌿Բնագիտության ընտրություն🌿

🍀Մենք մեր ընտրության գործունեության տեղը խնամում էինք բույսերը, օրինակ ջրում էինք, տերևներն էնք մաքրում, և չորացած, կամ փչացած դեղին տերևներն էինք պոկում։ Նաև մաքրում էինք մերր բնագիտության լաբարատորիան, ծաղիկներ էինք տնկում։ Ինձ այդ ընտրությունը ծատ է դուր եկել, քանի որ մեր տանն էլ կան բույսեր, վարդեր և սամիթ, և ես նրանց էլ եմ շատ սիրում խնամել։🌿