5-րդ դասարան·Բնագիտություն

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է: Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

🍵Հարցեր և առաջադրանքներ🍵
1.Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:
2.Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
3.Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:
4.Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

Ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
5.Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

Կույտավոր, շերտավոր և փետրավոր:

5-րդ դասարան·Բնագիտություն

☀️Եղանակ. Եղանակի կանխատեսումը⛈️

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որեէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը։

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է եղանակը:
Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից:
2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:
3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

5-րդ դասարան·Բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:

Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:

Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետեյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետեյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետե (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:

Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:

Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:

Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:

Ջերմության, բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:

Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:
    Արեգակի ճառագայթներն սկզբից տաքացնում են երկրի մթնոլորտը, այնուհետև սկսում է տաքանալ օդը։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
    Յուրաքնչյուր կմ բարձրության վրա օդի ջերմաստիճանը նվազում է 5-6 աստիճանով։
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
    Երկրագնդի ցածր լայնություններում Արեգակի ճառագայթները ուղղահայաց են ընկնում ինչից այդտեղ շատ տաք է լինում։ Որքան ճառագայթի ընկնելու անկյունը փոքրանում է, այնքան տվյալ տարածքում ցուրտ է լինում։
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
    +250C-(3×5)=+100C
5-րդ դասարան·Բնագիտություն

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ, Հայաստանի տարածքին բնորոշ է լեռնահովտային քամին, բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
5-րդ դասարան·Բնագիտություն

Մտնոլորտային ճնշում

Մթնոլորտային ճնշում. Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում:
Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:
Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ ֊ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ’ եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր։
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոններր երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ
1․Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
2․Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով։
3․Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:

Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
4. Ի՞նչ է իզոբարը:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։
5․Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
Ցիկլոնը մթնոլորտային բարձր ճնշման մարզ ներքնոլորտում։ Անտիցիկլոնը բնութագրվում է օդի շրջանաձև շարժումով. 
6․Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

660 մմ — 1 * 100 մմ = 560մմ

5-րդ դասարան·Բնագիտություն

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

1․Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
Ճահիճը երկրի մակերևույթի վրա այն տարածքն է, որտեղ կուտակվում է տեղումներից առաջացած ջուրը, որը հնարավորություն չունի հոսել։ Թույլ գոլորշիացման պատճառով այդ կուտակված ջրերի մեջ սկսում են աճել խոնավասեր բույսեր։
2․Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
Ճահիճները կարող են նաև առաջանալ չորային շրջաններում։ Դա լինում է այն դեպքում, երբ գրունտային ջրերի մակարդակը բարձրանում է, իսկ գոլորշիացումը թույլ է լինում։
3․Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Ճահիճները չորացնում են երկու եղանակով․ ջրանցքներ են փորում, որպեսզի ավելացած ջուրը դուրս հոսի կամ տնկում եմ խոնավասեր ծառեր, որպեսզի շատ ջուր կլանեն այդ տեղանքից։
4․Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
Ճահիճներում աճող բույսերի և ապրող կենդանիների մնացորդներից տարիների ընթացքում առաջանում է տորֆ, որը մարդիկ օգտագործում են որպես վառելանյութ և պարարտանյութ։ Սակայն ճահիճները նաև վնասկար են, քանի որ այդտեղ բազմանում եմ շատ վտանգավոր հիվանդություններ առաջացնող հարուցիչներ։

5-րդ դասարան·Ճամփորդություններ·Բնագիտություն

Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան

🌻Ուրբաթ օրը դասարանով մեկնեցինք Երկրաբանական թանգարան։ Այնտեղ գիդը մեզ ներկայացրեց շատ ապարներ, քարեր, որոնք շատ գեղեցիկ էին։ Այնտեղ կային նաև վնասակար և օգտակար քարեր, շատ տեսակի կավեր և թանկարժեք քարեր։ Ինձ այնտեղից շատ դուր եկան ամետիստ և քվարց քարերը, նրանք շատ գեղեցիկ էին։ Եվ ամենահետաքրքիրը այն էր, որ այնտեղ կար հին դարերից փղի կմախք, նա շա՜տ մեծ էր, և դա ընդամենը ձագ էր։ Ես չեմ պատկերացնում, թե ինչքան մեծ կլինեին մայր և հայր փղերը։
Այնտեղ ինձ շատ հետաքրքիր էր, և կուզենայի, որ մենք ավելի շատ այցելենք այսպիսի թանգարաններ։
🌻


5-րդ դասարան·Բնագիտություն

💎Անդեզիտ💎

Անդեզիտ, հրաբխային միջին կազմության ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, բիոտիտ միներալներից, հազվադեպ՝ քվարցից ու հրաբխային ապակուց։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է Արագած, Գեղամա, Վարդենիս լեռնազանգվածներում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում, Երևանի շրջակայքում։ Օգտագործվում է շինարարության մեջ։✨

Amygdaloidal andesite.jpg
5-րդ դասարան·Բնագիտություն

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:

Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետեր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):

Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
Գետը ջրի մշտական կամ ժամանակավոր հոսանքն է, որն առաջանում է երկրի մակերևույթին թափված մթնոլորտային տեղումների հետևանքով և ունի իր ստեղծած գոգավորությունը։
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Գետային համակարգն ունի գետահովիտ, որի ամենացածր մասը կոչվում է գետի հուն։ Գետի սկիզբը կոչվում է ակունք, իսկ այն վայրը, որտեղ թափվում է գետը, կոչվում է գետաբերան։
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերը կարող են սնվել անձրևաջրերից, ձյան և սառույցի հալոցքներից և ստորգետնյա ջրերից։
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Գետերը կարող են հորդանալ ուժեղ անձրևների և հալոցքի պատճառով, երբ բարձրանում է նրանց մակարդակը։ Իսկ վարարման ժամանակ ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, գետը կարող է ափերից դուրս գալ և սելավ առաջանալ։

5-րդ դասարան·Բնագիտություն

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով` առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի` երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում` հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից` ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ` Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:


ճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ է լիճը։
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
2.Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
Լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
3.Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
Անհոսք-Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը Հոսուն-Սևան, որից սկիզբ է առնում Հրազդան գետը