Բնագիտություն 6-րդ դասարան

Այրում

Սովորել` Այրում ։Հրդեհի հանգցնելը թեման։

Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այրումը հայտնի քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։
2. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։
3. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։
4. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Սկզբում ես կանջատեի գազը, փականը, կբացեի պատուհանները ու դռները, որպեսզի բնակարանը օդափոխվեր։

Բնագիտություն 6-րդ դասարան

Քայքայման և միացման ռեակցիաներ

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Այն ռեակցիաները, որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է առաջացնելով մեկ այլ նյութեր, որոնք կարող են լինել բարդ կամ պարզ կոչվում են քայքայման ռեակցիաներ։
  2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։
    Այն ռեակցիաները,որոնց ընթացքում երկու և ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ կոչվում է միացման ռեակցիա։
  3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    2500 աստիճան C-ի ժամանակ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Այդ ժամանակ տեղի է ունենում քայքայման ռեակցիա։
  4. Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2-միացման ռեակցիա
    գ)H2+S=H2S-միացման ռեակցիա
Բնագիտություն 6-րդ դասարան

Ֆիզիկական և քիմիական երեվույթներ

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։
    Մոմի այրվելը քիմիական երևույթ է։
  2. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
    Էլեկտրական, ձայնային, մագնիսական, լուսային
  3. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։
    Այդպիսի երևույթները ֆիզիկական երեվույթների տարատեսակներից մեկն են, այն անվանում են լուսային երևույթներ։

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։
    Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
    Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։
    Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
    Քիմիական երևույթների օրինակներ են՝ մոմի այրվելը, երկաթի ժանգոտելը, սոդայի ու քացախի միացությունը և այլն:
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
    Բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը։