Բնագիտություն 6-րդ դասարան

Էներգիայի տեսակներ և փոխակերպումներԷներգիան և կենդանի օրգանիզմները

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմայինէլեկտրականքիմիական, միջուկային և այլն:

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:

1. Ջերմային էներգիա
Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:
2. Էլեկտրական էներգիա
Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների:  

Օրինակ՝ էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի: Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝  հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում,  արևի մարտկոցներում:
3. Միջուկային էներգիա Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակա-յաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:
4. Քիմիական էներգիա
Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում, օրինակ, էլեկտրական մարտկոցները:
5. Ճառագայթային էներգիա
Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

Էներգիան կարող է մի տեսակից փոխակերպվել մեկ այլ տեսակի
Հիդրոէլեկտրակայանում ջրի մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի, որն իր հերթին կարող է փոխակերպվել ջերմային, լուսային էներգիաների: Էներգիան կարող է մի մարմնից հաղորդվել մյուսին: Երբ շարժվող գունդը բախվում է անշարժ գնդին և շարժում է այն, նրան հաղորդում է իր մեխանիկական էներգիայի մի մասը։ Տաք և սառը մարմինների հպման ժամանակ տաք մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է սառը մարմնին և այլն։
Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի:Այս պնդումն անվանում են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք:


Էներգիան և կենդանի օրգանիզմները

Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր: Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։

Մարդը, կենդանիները և որոշ միկրոօրգանիզմներ անօրգանական նյութերից օրգանական նյութեր չեն ստեղծում։ Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են և այդ նյութերի քայքայման ժամանակ անջատվում է էներգիա։ Այս էներգիան կենդանի օրգանիզմներում ծախսվում է այլ նյութերի սինթեզման, օրգանիզմի կառուցման, աճի, շարժման և կենսագործունեության համար։

Կենդանի օրգանիզմներում քիմիական էներգիայի մի մասը փոխակերպվում է էլեկտրական, լուսային, մեխանիկական և ներքին էներգիաների։Անջատված էներգիայի մյուս մասը ծառայում է օրգանիզմի տաքացմանը կամ արտահոսում է շրջակա միջավայր ջերմության ձևով: Հայտնի են որոշ բակտերիաներ կամ ցամաքային և ծովային կենդանիներ, որոնք էներգիան արձակում են լույսի ձևով:

Կատվաձուկը, օձաձուկը և որոշ ձկներ պաշտպանվելու, կողմնորոշվելու նպատակով օգտվում են էլեկտրական պարպումներից:
Այսպիսով, կանաչ բույսերը և բակտերիաների մի մասը ստեղծում են օրգանական նյութեր, իսկ մյուս կենդանի օրգանիզմները սնվում են այդ պատրաստի նյութերով:Տարբեր կենդանի օրգանիզմների միջև նման փոխազդեցությունները կոչվում են սննդային կապեր, որոնց իմացությամբ կազմվում են սննդային շղթաներ:Օրգանական նյութերի քայքայմանը մաս-նակցում է օդի թթվածինը: Թթվածնի սակավության դեպքում քայքայման ռեակցիաները դանդաղում են, ուստի պակասում է նաև էներգիան:

Պատասխանել հարցերին
1․ Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակից:
2․ Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
Ինձ հայտնի է 5 տեսակ, ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և ճառագայթային;
3․ Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
Բույսերը օրգանական նյութեր ստանում են ֆոտոսինթեզի միջոցով, իսկ կենդանիները՝ սնվելու։

Բնագիտություն 6-րդ դասարան

ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:
Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:
Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ
Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S
Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ)։
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին
1․ Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
Երբ մարդը կատարում է աշխատանք ներգործելով, որևէ առարկայի, կամ մարմինի վրա, նա կատարում է մեխանիկական աշխատանք։
2․ Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա ազդող ուժի, և անցած ճանապարհի մեծությունից։

Բնագիտություն 6-րդ դասարան

Թեմաների ամփոփում

1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերական ձգողության շնորհիվ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրն դեպի իրեն ձգում է որև մարմին:
4. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափեր։
5. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև`ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
6. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
1կՆ=1000Ն:
7. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև առաջանում էն շատ վտանգավոր նյութեր և վիրուսներ։
8. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
Քիմիական ռեակցիա անվանում են այն երևույթներին, երբ արդյունքում առաջանում է նոր նյութ։
9. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում, նաև կլանումով, ժանգոտում։
10. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:
Պլաստիկ և առանձկական: Պլաստիկ ձևափոխության տեսակի ժամանակ, առարկան դիֆորմացվում է, և այդպես էլ մնում։ Իսկ առանձկնականի ժամանակ, առարկան դիֆորմացվում է և հետ վերածվում իր առաջվա տեսքին։
11. Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը
12. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:
Ուժը նշանակում ենք F (էֆ) տառով։
13. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:
Ոչ, չեն կարող։

Բնագիտություն 6-րդ դասարան

Երկրի ձգողությունը, Ծանրության ուժ և մարմնի կշիռ

1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
Մարմնի կշիռը իր բնույթով առաձգականության ուժ է:
2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերական ձգողության շնորհիվ է, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Այն ուժը, որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Բնագիտություն 6-րդ դասարան

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

1.Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար՝ այդ նպատակով ստեղծելով անտառներ, կանաչ պուրակներ, արգելոցներ: Սակայն կան մարդիկ, որ չգիտակցելով այդ ամենը՝ վնասում են բնությունը, այտոտում այն՝ հաճախ պատճառելով անդառելի կորուստներ:
2.Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Թթվային անձրևները առաջանում են աղբից, քանի որ աղբը առաջացնում է վնասակար նյութեր: Հետևանքները նա է, որ շինություններ, հուշարձաններ, հողը քայքայում են:
3.Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Աղբը չի կարելի այրել, որովհետև, կառաջանա շատ վտանգավոր նյութեր:

Բնագիտություն 6-րդ դասարան

Աղեր, հիմքեր

1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմից և թթվային մնացորդից:
2. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:
Գիպսը կիրառվում է բժշկության, շինարարության մեջ, նաև այն օգտագործվում է ատամնատեխնիկայում։
3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
Այն բարդ նյութերը, որոնք կազմաված է մետաղի ատոմներից և հիդրոքսիլ խմբից, անվանում են հիմքեեր կամ հիդրոքսիդներ։

Բնագիտություն 6-րդ դասարան

Թթուներ

Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
Քացախաթթու, խնջորաթթու, կիտրոնաթթու կաթնաթթու:
Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Ջրածին (H), HCI, CL, H2SO4, SO4, HNO3, NO3 և այլն:
Ինչպե՞ս կարող եք համոզվել ,որ տվյալ նյութը թթու է:

Դրա համար կան հատուկ նյութեր, որոնք, կոչվում են հայտանյութեր: Դրանք փոխում են իրենց գույնը թթուների միջավայրում: Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի որի մանուշակագույն ջրահին լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր

Բնագիտություն 6-րդ դասարան

Օքսիդներ

1.Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
Որոնց խառնուրդի մեջ կա թթվածին:
2.Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
Թթվածնի և այլ նյութերի քիմիական ռեակցիան կոչվում է օքսիդացման ռեակցիա:
3.Ի՞նչ կիրառություն ունեն ձեզ ծանոթ օքսիդները:

Ջուր, շաքարավազ:

Բնագիտություն 6-րդ դասարան

Քիմիական տարրերի նշանները🀄

Ո՞վ և ե՞րբ է առաջարկել այսօր օգտագործվող քիմիական նշանները:
Բերցելիուս Իյոնց Յակոբն է առաջարկել:
Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:
Եթե մի քանի տարրերի սկզբատառերը նույն է, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ՝ կալցիում (Calcium) Ca, պղինձ,(Cuprum) Cu, կոբալտ(Cobaltum) և այլն:
Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները: