Առցանց ուսուցում·մաթեմատիկա

Ստեղծագործ մաթեմատիկոս

1․Ես, քույրիկս և մայրիկս ուտում ենք նույն՝ 170 դրամանոց պաղպաղակը, իսկ տատիկս, եղբայրս և հայրիկս ուտում են 130 դրամանոց պաղպաղակ։ Որքա՞ն դրամ արժեն այդ բոլոր պաղպաղակները։

Լուծում

3×170+3×130=900 դրամ

Պատ․՝ 900 դրամ

2․Ընտանիքով գնացինք Տավուշի մարզ, Այրում քաղաք։ Երևանից դուրս եկանք ժամը 15։00-ին, ժամը 16։30-ին հասանք Սևանա լիճ և 20 րոպե հանգստացանք։ Ճանապարհը շարունակեցինք ժամը 16։50-ին․ Այրում հասանք ժամը 19։00-ին։ Քան՞ի ժամում հասանք Այրում, և որքա՞ն ժամանակ էինք ընթացքի մեջ։

Լուծում

1.19-15=4 (240 րոպե)

2.240-20=220 րոպե կամ 3 ժամ 40 րոպե․

Պատ․՝ 240 րոպե, 3 ժամ 40 րոպե

3. Ես գնում եմ աբակուսի պարապունքի, որն սկսվում է 11:00-ին և ավարտվում 13։30-ին։ Այդ ընթացքում մենք անում ենք 45 րոպեանոց երեք պարապունք։ Քան՞ի րոպե է տևում մեր ընդմիջումը։

Լուծում

  1. 13:30-11:00=2 ժամ 30 րոպե (150 րոպե)
  2. 3×45=135
  3. 150-135=15

Պատ․՝ 15 րոպե

Ամառային ճամբար·Առցանց ուսուցում

Ալոե վերա կամ հալվե վերա բույսի մասին


Իմ դասընկերուհի Մանե Հարությունյանը սիրում է բույսեր խնամել և ունի սենյակային մի քանի տեսակի բույս։ Մանեն սկսել է շատ հետաքրքիր նախագիծ բույսերի մասին, որտեղ ներկայացրել է տեղեկություն օգտակար և վնասակար բույսերի մասին։ Մանեն ուղարկել է ինձ մարտահրավեր, և ես փոքրիկ ուսումնասիրություն եմ կատարել ալոե վերա բույսի մասին։

Ամառային ճամբար·Առցանց ուսուցում

Իմ ոսումնասիրությունը կատուների մասին

Իմ դասընկերուհի Եվա Գրիգորյանը շատ է սիրում կենդանիներ և տանը ծովախոզուկ է պահում։ Եվան սկսել է մի հետաքրիր նախագիծ կենդանիների մասին և փոխանցել է ինձ այդ մարտահրավերը։ Ես մեծ հաճույքով ընդունել եմ այն և տեսանյութ եմ պատրաստել կատուների մասին։

Առցանց ուսուցում·Իմ անհատական նախագիծը

Նկարչությունն՝ իբրև հոբբի


Ողջույն, ես Արփին եմ։ Ինձ ճանաչողներն արդեն գիտեն, որ ես շատ եմ սիրում նկարել, տարբեր տեսակի տեխնոլոգիական աշխատանք կատարել և ծեփել՝ կավից կամ խմոր-պլաստիլինից։ Իմ ազատ ժամանակը միշտ այդ աշխատանքով եմ լցնում։

Ես սկսում եմ անհատական նախագիծ, որին առաջարկում եմ միանալ իմ ընկերներին, որոնք անտարբեր չեն գեղեցիկի նկատմամբ։ Նախագիծս կոչվում է «Նկարչությունն՝ իբրև հոբի»։ Առջևում գեղեցիկ ամառ է, իսկ դա նշանակում է, որ լինելու են գեղեցիկ տեսարաններ, հետաքրքիր մտքեր։ Մեծ սիրով կսպասեմ ձեր աշխատանքներին։ Այստեղ կտեղադրեմ մի քանի տեսանյութ իմ աշխատանքներից։

Ընկեր Սոնայի խորհրդով իմ այս նախագծի ժամկետի տևողությունը երկարացնում եմ․ այն կտևի ողջ ամառ, և մարտահրավեր եմ նետում բոլոր դասընկերներիս։