Հաշվետվություն·Աշխարհագրություն 8

Աշխարհագրության 2024-2025 ու․ տարվա ամփոփում

Ամփոփում
Իտալիա
Գերմանիա
Հարավային Եվրոպա
Արևելյան Եվրոպա
Ռուսաստան
Վրաստան
Հարավարևմտյան Ասիա
Բնակչություն
Ադրբեջան
Թուրքիա
Իրան
Հնդկաստան
Չինաստան
Ճապոնիա
Կանադա
Բրազիլիա

Այլ՝
Աշխարհագրություն, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1
Ինքնաստուգում
Դրոշների առաջացման պատմությունը
Բնական աղետներ

Աշխարհագրություն 8

Բրազիլիա

1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ ՀՎ Ամերիկայի երկրներն են՝ Գվինեա, Սուրինամ, Գայանա, Վենեսուելա, Կոլումբիա, Պերու, Բոլիվիա, Պարագվա, Արգենտինա և Ուրուգվայ:
2. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

Բրազիլիայի զարգացման նախադրյալներից են հանքաքարերի մեծ պաշարները, որոնցից են երկաթը, մանգանը, քրոմը, տիտանը, վոլֆրամը, անագը և այլ հանքաքարերը։
3․ Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։

Աշխարհագրություն 8

Բնական աղետներ

1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա:
2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Երկրաշարժերը լինում են բնական և տեխնածին: Բնական երկրաշարժերի առաջացման պատճառ են դառնում ստորերկրյա ցնցումները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, երկնաքարերի բախումը երկրի մակերևույթին։ Տեխնածին երկրաշարժերի առաջացման պատճառներն առնչվում են մարդկային գործունեությանը, օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները:
3. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Երկրաշարժը կարող է փլել փոքրիկ տներ և նույնիսկ քաղաթներ, երե երկրաշարժը շատ ուժեղ է։ Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր, տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր:
4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Երկրաշարժներից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները ուսումնասիրում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության և հզորության խնդիրները: Ստացած տվյալներով նրանք կանխագուշակում են երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելուց խորհուրդներ տալիս։

Աշխարհագրություն 8

Կանադա

1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
Տարածքի մեծությամբ Կանադան աշխարհի երկրորդ պետությունն է: Նրա ծայր հյուսիսային կետը Հյուսիսային բևեռից հեռու է ընդամենը 1000 կմ, իսկ ծայր հարավային կետը գտնվում է մոտավորապես Հռոմի և Երևանի լայնությունների վրա: Ափագծերի երկարությունը 2,5 անգամ ավելի է, քան Երկիր մոլորակի հասարակածի երկարությունը:
2. Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:

Կանադայի մեծ մասում ջերմաստիճանը ցածր է, իսկ խոնավությունը՝ բարձր։ Կանադան ունի երկաթի, պղնձի ցինկի, կապարի, ոսկու, նիկելի, ուրանի և արծաթի պաշաներ, նաև կան գազի, նավթի և ածխի ոչ խոշոր պաշարներ։
3. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Կանադայի տարածքի մեծ մասը հարթավայրեր են, սակայն, ցուրտ կլիմայի, քարքարոտ հեղերի և ճահիճների պատճառով հարթավայրերը շատ նպաստավոր չեն հողագործության համար։ Կանադան աշխարհի անտառներով ամենահարուստ երկիրն է, տարածքի 1/3-ից ավելին անտառապատ է: Ունի ջրագրական խիտ ցանց։ Շատ են ձկնառատ գետերն ու լճերը: Գետերն ունեն ջրաէներգետիկ մեծ նշանակություն:
4. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան բարձր զարգացած երկիր է տնտեսության առումով։ Արդյունաբերության կառուծվածքում մեծ է արդյունահանող ճյուղերի՝ լեռնահանքային, փայտամթերմնան, ջրաէներգետիկայի բաժին։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, որտեղ գերակշռում է մեքենաշինության և քիմիական արդյունաբերությունը։ Առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիայի կիրառման աստիճանով Կանադան հավասարվել է տիպիկ զարգացած երկրներին։

    Աշխարհագրություն 8

    Ճապոնիա

    1. Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:
    Ճապոնիայի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են երիտասարդ լեռները: Ժամանակակից Ճապոնիայում լեռներում կառուցված տրանսպորտային թունելները, կամուրջները և օդանավակայանները հեշտացնում են տրանսպորտային հաղորդակցությունը: Սակայն շարունակում է անլուծելի մնալ երկրաշար ժավտանգության հիմնախնդիրը: Ճապոնիան աշխարհի երկրաշարժային ամենաակտիվ գոտում է գտնվում։ Տնտեսությանը մեծ վնաս են հասցնում նաև երկրաշարժի հետևանքով առաջացող ցունամիի ալիքները:
    2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

    Ճապոնիայի տարածքում կամ բազմաթիվ օգտակար հանածոներ, ինչպես երկաթ, մանգան, տիտան և ուրան, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Համեմատաբար շատ են պղնձի և ցինկի պաշարները։ Զգալի են քարածխի, ծծմբի և կաոլինի պաշարները։
    3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

    Բնակչության թվով Ճապոնիան դասվում է աշխարհի խոշոր պետությունների շարքում 10-րդ: Ճապոնիան աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող երկրներից է: Արևելյան երկրների նման` Ճապոնիայի բնակչության աճն ավանդաբար շատ բարձր է եղել: Սակայն XX դարում ժողովրդագրական իրադրությունը կտրուկ փոխվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն էր, որ մինչ Ճապոնիայի բնակչության կենսամակարդակի բարձրացումը տեղի է ունեցել երկրից մարդկանց մեծ արտագաղթ: Այս բոլորի հետևանքով բնակչության աճի տեմպը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Այժմ Ճապոնիայի բնակչության վերարտադրությունը նույնիսկ նեղացված է: Բնակչության թիվը նվազում է տարեկան –0,1%-ով: Ճապոնիայի բնակչությունն առանձնանում է ցածր մահացությամբ և աշխարհում կյանքի ամենամեծ միջին տևողությամբ (84 տարի):
    4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

    Երկրի տարածքի մեծ մասում կլիմալ նպաստավոր է գյուղատնտեսության համար և գերազանցապես մուսսոնային է։ Խոնավ կլիմայի պատճառով Ճապոնիայում ջրագրական ցանցը մեծ է, սակայն տարածքի փոքրության պատճառով գետերը կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով:
    5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

    Տոկիոն Ճապոնիայի խոշորագույն քաղաքն է, հիմնադրվել է XV դարում` Եդո անվանմամբ: 1869թ. դարձել է Ճապոնիայի մայրաքաղաքն ու վերանվանվել Տոկիո: Տոկիոն երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է, որտեղ ստեղծվում է երկրի ազգային եկամտի շուրջ 20%-ը: Այն նաև երկրի գիտական, մշակութային, ֆինանսական-առևտրական խոշորագույն կենտրոն է:

    Նախագծեր·Աշխարհագրություն 8

    Դրոշների առաջացման պատմությունը

    Ընտրել որևէ պետություն։
    ԱՄՆ

    Ներկայացնել այդ պետության համռոտ բնութագիրը։

    Պաշտոնական անվանում: Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)
    Մայրաքաղաք: Վաշինգտոն
    Խոշորագույն քաղաք: Նյու Յորք
    Պետական լեզու: Անգլերեն
    Պետական կարգ: Դաշնային հանրապետություն, նախագահական համակարգ
    Տարածք: Մոտ 9.8 միլիոն քառակուսի կիլոմետր (աշխարհում՝ 3-րդը)
    Բնակչություն: Մոտ 330 միլիոն (2024-ի դրությամբ)
    Տարադրամ: ԱՄՆ դոլար (USD)
    Նահանգներ: 50 նահանգ և մեկ դաշնային շրջան՝ Կոլումբիա

    Պետության դրոշը ինչպե՞ս է պատկերված։

    Պատմական անդրադարձ կատարել դրոշների ծագման պատմությանը:
    Ամերիկյան հեղափոխության ժամանակ (1775-1783 թթ.) զինվորական զորքերը տարբեր դրոշներ էին օգտագործում։ Կոնգրեսի ակտի արդյունքում 13 աստղային դրոշը դարձավ ԱՄՆ առաջին պաշտոնական դրոշը 1777 թվականի հունիսի 14-ին։
    Քանի որ ԱՄՆ-ն ընդլայնվեց և նոր նահանգներ միացան, դրոշը նույնպես փոփոխվեց։ Ամեն անգամ, երբ նոր նահանգ էր միանում, դրոշի վրա ավելացվում էր ևս մեկ աստղ։
    1959-1960 – Ալյասկայի և Հավայների միացումով աստղերի թիվը հասավ 50-ի, որն օգտագործվում է մինչ այսօր։
    1795 – 15 աստղ, երբ Քենթուկին և Վերմոնտը դարձան նահանգներ։
    1818 – Կոնգրեսն ընդունեց որոշում, ըստ որի, աստղերի թիվը պետք է համապատասխանի նահանգների թվին, բայց շերտերի թիվը պետք է մնա 13։
    1959-1960 – Ալյասկայի և Հավայների միացումով աստղերի թիվը հասավ 50-ի, որն օգտագործվում է մինչ այսօր։

    Առանձնացնել թե յուրաքանչյուր գույն, նշան, պատկեր ի՞նչ է իրենից ներկայացնում։
    Ներկայումս դրոշի վրա պատկերված են 50 սպիտակ աստղեր, որոնք խորհրդանշում են ԱՄՆ-ի 50 նահանգները։ 13 շերտեր՝ հիշեցնում են ԱՄՆ-ի հիմնադիր 13 գաղութները։ Կարմիր գույնը խորհրդանշում է արիությունը և արյունը, որը հեղվել է անկախության համար։ Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրությունը և արդարությունը։ Իսկ կապույտ դաշտը խորհրդանշում է հաստատակամությունը, արդարությունը և երկինքը։

    Աշխարհագրություն 8

    Չինաստան

    1. Գնահատե՛ք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
    Չինաստանի աշխարհագրական դիրքը կարելի է գնահատել երկու տեսանկյունից: Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից: Ցամաքով Չինաստանը դժվարանցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից: Միաժամանակ պետք է նշել, որ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների (օրինակ` ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի) հետ տնտեսական համագործակցության համար:
    2. Ի՞նչ օգտակար հանածոներով է Չինաստանը հարուստ։

    Երկիրը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով: Հյուսիսային ու Հարավարևմտյան Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ: Նավթի զգալի պաշարներ կան երկրի հյուսիսարևելքում ու հյուսիսում, երկաթի հանքաքարի` հյուսիսարևելքում ու արևելքում: Առկա են նաև ալյումինի հումքի, մանգանի, սնդիկի, մոլիբդենի, պղնձի, ցինկի, կապարի, ուրանի և այլ մետաղների հանքավայրեր, ինչպես նաև կերակրի աղի, ֆոսֆորիտի և ոչ մետաղային այլ հանածոների պաշարներ:
    3. Ի՞նչ բարենպաստ բնական նախադրյալներ կան Չինաստանի գյուղատնտեսության զարգացման համար:

    Չինաստանը ունի բազմաթիվ հողամասեր, որոնք թափանցիկ են գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման համար։ Չինաստանի տարբեր շրջաններում, հատկապես գետահովտերում, լավ զարգացած է ջերմային պայմաններն ու ջրային ռեսուրսները, ինչը նպաստում է բերքի աճին։ Չինաստանը նաև մի քանի կլիմայական գոտիներ ունի, որոնք թույլ են տալիս բազմազան գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցում։
    4. Ինչպիսի՞ փոփոխություն է ունեցել Չինաստանի բնակչության աճը, ի՞նչ պատճառով:

    Չինաստանի բնակչության աճի տեմպը բացառիկ մեծ ազդեցություն ունի երկրի վրա, սակայն վերջին տասնամյակներին աճի տեմպերը նվազել են։ 1978-2015 թվականներին Չինաստանում գործեց «մեկ երեխայի քաղաքականություն», որը դանդաղեցրեց բնակչության աճը։ Սակայն վերջին տարիներին, 2016 թվականից սկսած, Չինաստանն սկսել է մեղմացնել այս քաղաքականությունը և թույլ տալ ընտանիքներին ունենալ ավելի քան մեկ երեխա, ինչը կապակցվում է բնակչության ծերացման և աշխատուժի պակասի խնդիրներին։
    5. Բնութագրե՛ք Չինաստանի բնակչության տեղաբաշխումը և ուրբանիզացիան:

    Աշխարհագրություն 8

    Հնդկաստան

    ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 
    1. Որո՞նք են Հնդկաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:

    Հնդկաստանը Հարավային Ասիայում համարվում է երկորդ պետությունը իր տարածքի մեծությամբ, աշխարհում՝ յոթերորդը։ Ընդգրկում է Հնդկական օվկանոսը և դրան հարակից տարածքները։ Ունի 28 նահանգ, 7 մյութենական տարածք։
    2. Բնական ի՞նչ ռեսուրսներով է հարուստ Հնդկաստանը: 

    Հնդկաստանը հարուստ է բնական հանածոներով, ունի ածուխի գունավոր մետաղների պաշարներ։ Արաբական ծովի տարածքում ունի նավթի և բնական գազի պաշարներ։
    3. Ինչպե՞ս են ազդում կլիմայական պայմանները Հնդկաստանի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վրա:

    Կլիման ուղղակիրոեն ազդում է գյուղատնտեսության վրա, քանի որ իրենց բույսերի ցանը սկսում են այն ժամանակ, երբ տեղումներ են կանխատեսում։ Իսկ կլիման մերձհասարակածային, մուսոնային է։
    4 Որո՞նք են Հնդկաստանի բնակչության աճի, կազմի և տեղաբաշխման բնութագրական գծերը:

    Հնդկաստանը շատ մեծ է բնակչության թվով, քանի որ երկրում անպիսի պայմաններ են, որոնց ժամանակ ծնելիությունը մեծ է։
    5. Ի՞նչ գիտես Գանգես գետի մասին:

    Գանգեսը համարվում է Հնդկաստանի սուրբ գետը, որտեղ հնդկացիները մեղքերի թողություն են կատարում։ Գանգես գետը նաև ունի ոռոգման նշանակություն, սակայն ջուրը շատ աղտոտված է։

    Աշխարհագրություն 8

    Ինքնաստուգում

    1 Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
    1) Թուրքիան
    2) Իրաքը 3) Սիրիան 4) Լիբանանը
    2 Միջերկրական ծով ելք չունեցող պետություն է.
    1) Կիպրոսը 2) Սիրիան 3) Լիբանանը 4) Իրաքը

    2․ Ընտրել «պետություն — մայրաքաղաք» համապատասխանությունների ճիշտ
    շարքը.

    1․Իրաք ա. Բեյրութ
    2․ Իրան բ. Թեհրան
    3․ Լիբանան գ. Էր–Ռիադ
    4․ Սաուդյան Արաբիա դ. Բաղդադ
    1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ 3) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
    2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–ա, 2–գ, 3–բ, 4–դ

    3 Ո՞ր շարքի երկրները Հարավարևմտյան Ասիայում չեն.
    1) Հայաստան, Վրաստան, Լիբանան
    2) Թուրքիա, Ադրբեջան, Քուվեյթ
    3) Ուզբեկստան, Տաջիկստան,Թուրքմենստան
    4) Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Եմեն

    4 Ո՞ր զույգի գետերն են հոսում Հարավարևմտյան Ասիայի տարածքով.
    1) Ամուդարյա և Սիրդարյա 3) Ուրալ և Պեչորա
    2) Տիգրիս և Եփրատ 4) Գանգես և Բրահմապուտրա

    5․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    1) Այստեղ է կենտրոնացված ածխի համաշխարհային պաշարների 2/3–ը:
    2) Ծայր հարավային մասն աչքի է ընկնում լեռնային ռելիեֆով:
    3) Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի մշակությամբ:
    4) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Թուրքիան է:

    6 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Լիբանանում զարգացման բարձր մակարդակի է հասել ֆինանսավարկային
    համակարգը:
    2) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Իսրայելն է:
    3) Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղը նավթարդյունաբերությունն է:
    4) Իրանը և Իրաքը փյունիկյան արմավի մշակությամբ աշխարհի առաջատար
    երկրներն են:

    7 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Այստեղ է առաջացել բուդդայականությունը:

    2) Երկրների մեծ մասի բնակչության կազմում գերակշռում են տղամարդիկ:
    3) Երկրների մեծ մասի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դերն
    արդյունահանող ճյուղերինն է:
    4) Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։

    8 Վրաստանի քաղաքներ են.
    1) Ռուսթավին և Կասպին 3) Սումգաիթը և Բաթումը
    2) Իզմիրը և Փոթին 4) Թել Ավիվը

    9 Ընտրել «հանքավայր — հանքային ռեսուրս» համապատասխանությունների
    ճիշտ շարքը.

    1․ Տղիբուլի ա. մանգան
    2․ Մառնեուլ բ. պղինձ
    3․ Ճիաթուրա գ. հանքային ջուր
    4․ Բորժոմ դ. քարածուխ
    1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

    10 Ո՞ր գետն է հոսում Թուրքիայի տարածքով.
    1) Եփրատը 3) Կուրը
    2) Սիրդարյան 4) Ճորոխը

    11 Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
    1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
    2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

    13 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
    2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
    ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:

    3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
    4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

    14 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
    2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
    3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
    4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

    15 Իրանին սահմանակից երկրներ չեն.
    1) Աֆղանստանը և Հայաստանը
    2) Ռուսաստանը և Տաջիկստանը
    3) Թուրքմենստանը և Թուրքիան
    4) Իրաքը և Պակիստանը

    16 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
    2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
    3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
    4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
    ափին է:


    17 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
    2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
    3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
    երկրագործությունն է:

    4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
    արմավենին

    Աշխարհագրություն 8

    Իրան

    1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:
    Տարածքի մեծ ձգվածության պատճառով երկրի տարբեր մասերիի աշխարհագրական դիրքի բնութագիրը տարբեր է։ Իրանի աշխարհագրական դիրքի լավ կոմերից է նավթի մեծ պաշարները և Պարսից ծոցի ու Կասպիս ծովի ավազաններին գտնվելն է։ Տարածքի մեծ մասը անապատային է և անտառները շատ քիչ են։
    2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

    Իրանն ունի պետական կառավարման յուրահատուկ համակարգ։ Պետության ղեկավարը, հոգևոր առաջնորդից՝ այաթոլլայից հետո, երկրի նախագահն է։ Այաթոլլային ենթակա է նաև երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ միապալան խորհրդարանը՝ Իսլամական խորհրդի ժողովը։
    3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտների տեսանկյունից:

    Իրանի մակերևույթն առավելապես լեռնային է, զբաղեցված է հիմնականում Իրանական բարձրավանդակով: Երկրի տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային մարզում, ինչի պատճառով էլ այնտեղ հաճախակի են երկրաշարժերը։ Իրանը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, շինանյունթերով և մետաղային պաշարներով։ Պետությունը հարուստ է հանքային աղերի պաշարներով, հայտնաբերված է քարածխի, ուրանի, սև և գունավոր մետաղների պաշարներով։
    4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

    Իրանում գտնվում են նավթի համաշխարհային պաշարների 9%-ը և բնական գազի 17%-ը։
    5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:

    Իրանում շոգ և չոր է, հետևաբար տեղումներ քիչ են լինում, և երկրում դրա պատճառով անապատտացման վտանգ կա։