Առաջադրանքներ․
1) Պարզե՛ք արտահայտության նշանը փոփոխականի տվյալ արժեքի դեպքում (նշված կետում)․
ա) (x − 1)(x − 34), x = 11 — բացասական
բ) (x − 3)(x − 0.7), x = 2.2 — բացասական
գ) (x + 2)(x − 7), x = 9 — դրական
դ) (x − 4)(x − 9), x = 13 — դրական
ե) (x + 5)(x − 8), x = −10 — դրական
զ) (x − 5)(x + 10), x = 6 — դրական
2) Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x − 2)(x − 8)=(∞;2) +, (2;8) -, (8;∞) +
բ) (x − √6)(x +√8)=(∞;√6) -, (2,44;√8) -, (√8;∞) +
գ) (x − 10)(x − 100)=(∞;10) +, (10;100) -, (100;∞) +
դ) (x + √15 )(x − 5√2)=(∞;√15) -, (√15;5√2) -, (5√2;∞) +
ե) (x − 2√7) (x + 2)=(∞;2√7) -, (2;2√7) -, (2√7;∞) +
զ) (x − 3√6)(x + 4)=(∞;3√6) -, (4;3√6) -, (3√6;∞) +
3) Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x − 2)(x − 5)(x − 6)=(∞;2) -, (2;5) +, (5;6) +, (6;∞) +
բ) (x − 1)(x + 2)(x + 3)=(∞;1) -, (1;2) +, (2;3) +, (3;∞) +
գ) (x − 1)(x − 2)(x + 3)=(∞;1) +, (1;2) -, (2;3) +, (3;∞) +
դ) (x − √5 )(x − 2)(x − 3)=(∞;√5) -, (2;√5) +, (2;3) -, (3;∞) +
ե) x(x − 1)(x + √6 )=(-∞;∞) +, (∞;1) -, (1;√6) +, (√6;∞) +
զ) x(x − 2.5)(x − √6 )=(-∞;∞) +, (∞;2,5) +, (√6;2,5) +, (√6;∞)+
4) Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x + 2)(3x − 9)=(∞;2) -, (2;9) +, (9;∞) +
բ) (4x − 20)(x + 3/7 )=(∞;20) +, (3/7;20) +, (3/7;∞) +
գ) (6x − 5)(x + 3)=(∞;5) -, (3;5) +, (3;∞) +
դ) (2x − 8)(3x + 21)=(∞;8) +, (8;21) +, (21;∞) +
ե) (2x + 1/3 )(x − √11 )=(∞;1/3) -, (1/3;√11) -, (√11;∞) +
զ) (x + 4)(3x − 7) =(∞;4) -, (4;7) +, (7;∞) +
Автор: A.P.
Կենդանի օրգանիզմի բաղադրություն
Լրացուցիչ աշխատանք` պատասխանել հարցերին
1. Ո՞րն է օրգանիզմի ամենափոքր միավորը։
Կենդանի օրգանիզմի ամենափոքր միավորը բջիջն է։
2. Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։
Անօրգանական նյութեր՝ ջուր, աղեր, թթուներ, հիմքեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, նուլկեինաթթուներ, ածխաջրեր և նաև ճարպեր։
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։
Լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ, օրինակ՝ թթուներ, հիմքեր, ածխաջրեր, սպիտակուցներ և այլն։ Վատ, կամ ընդանրապես չլուծվող նյութերը կոչվում են հիդրոֆոբ նյութեր, նրանցից են՝ ճարպեր, թաղանթանյութ և այլն․
ԹՎԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻ ՆՇԱՆԸ
1) Պարզե՛ք արտահայտության նշանը․

ա) 4*(-17)*(-1)=68
բ) (- 6)*(- 7)*(- 6)*√5=-563
գ) (- 1)*(- 2)*(- 3)*(- 4)=24
դ) 3*(- 5)* 7*(- 8)=840
ե) (- 3)*(- 6)*(-√3)=-31
զ) (-25)*31*(-75)=58125
է) 5*(-62)=-180
ը) 5*(-6)2=180
թ)(-√32)*(-√5-1)=9.7
2) Դրակա՞ն, թե՞ բացասական է արտահայտության արժեքը․

ա) բացասական
բ) դրական
գ) բացասական
դ) դրական
ե) դրական
զ) բացասական
է) դրական
ը) դրական
3) Ո՞ր բազմությունն է պատկերված գծագրում.

ա) (−∞,4]
բ) [2.5,6)
գ) (−7,2]∪[4,∞)
դ) (−∞,−2]∪[3,∞)
ե)
զ) (−∞,0)∪(0,∞)
4) Գտե՛ք A և B բազմությունների միավորումն ու հատումը.

ա)
բ)
գ)
դ)
ե)
զ)
5) Պարզեցրե՛ք արտահայտությունը.

ա) 8*3=24
բ) 5*4=20
գ) 2√3=3,4
դ) 10√3=17,3
Դաս 1. (08․09- 15․09) Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը
§1 Հարցեր.
1. Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:
Առանձգականության ուժ, շփման ուժ, ծանրության ուժ, մարմնի կշիռ, Արքիմեդյան ուժ, ճնշման ուժ։
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:
Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, քանի որ բաժակը շփման ուժի արդյունքում չի ձեռք բերում էլեկտրական լիցք և այդ ուժը թղթի կտորները աննկատելի է ձգում։
3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:
Երբ պլաստմասե գրիչը և թերթի շերտը փոխազդում՝ են գրիչը ձգում է թղթի շերտը։
4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:
5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում։
6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:
Հույները սաթն անվանում էին «էլեկտրոն», որից էլ ծագել է «էլեկտրականություն» անվանումը։
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Էլեկտրական լիցքերի կա երկու տեսակ՝ դրական և բացասական։
8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը կուլոնն է։
§2 Հարցեր
1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Էլեկտրացույցի աշխատանքը լիցքավորված մարմիների փոխազդեցության երևույթի հիմման վրա է։
2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:
Մետաղյե շրջանակին ագուցված պլաստմասային խցանի միջով իջեցված է մետաղի ձող, որի ծայրին ամրացված է ալյումինի նրբաթիթեղի երկու թիթեղ։ Շրջանը երկու կողմիծ փակված է ապակիով։
3. Ի՞նչ է էլեկտրաչափը:
Էլեկտրաչափը այն սարքն է, որը չափում է էլեկտրական լիցքը։
4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:
5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:
Ոչ, էլեկտրական լիցքը կարելի է բաժանել այնքան ժամանակ, մինչև մնացած լիցքն արդեն հնարավոր չի լինի հայտնաբերել էլեկտրաչափով։
7. Որքա՞ն է տարրական լիցքը:
q0=1,6*10-19Կլ
Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։
Աբդուլ Համիդ II-ը արգելեց պաշտոնական գրագրություններում Հայաստան անվանման օգտագործումը։ 1880-ական թթ. կայսրության տարածքում բնակվող հայերի հանդեպ բռնություններ գործադրվեցին։ Ծանրացան նրանց վրա դրված հարկերի պայմանները։ «Համիդիե» հեծելագնդերը ստեղծվեցին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ազատագրական շարժումները ճնշելու համար։
բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։
1895 թ. կեսերին հնչակյան մի խումբ գործիչներ տեղափոխվեցին Զեյթուն և սկսեցին նախապատրաստվել: Զեյթունցիները հոկտեմբերի 18-ին գրավեցին Զեյթունի թուրքական զորամասը՝ ձեռք բերելով հարուստ ռազմավար։ Առաջին անհաջողություններից հետո Ռեմզի փաշան սուլթանից խնդրեց 50 հզ օգնական զորք ուղարկել։ Սուլթանը հեռացրեց նրան, իսկ նոր հրամանատար Էդհեմ փաշան սկսեց բանակցություններ զեյթունցիների հետ, որն ավարտվեց 1896 թ. հունվարի 30-ին Հալեպում կնքված հաշտությամբ։
գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։
Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։
Հունիսի 8-ին՝ զենքի սպառման հետևանքով, հայերը հարկադրված ընդունեցին թուրքերի առաջարկած զինադադարի պայմանները։ Ինքնապաշտպանության ղեկավարները և մոտ 1000 վանեցի ուղևորվեցին Պարսկաստան, սակայն Սբ. Բարդուղիմեոս վանքի մոտ նրանք հարձակման ենթարկվեցին։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն ունեցան ինքնապաշտպանական մարտերը։
Վանի ինքնապաշտպանությունը մի կողմից ողբերգական էր մեծ կորուստների պատճառով, բայց մյուս կողմից՝ դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ։ Իսկ Զեյթունի ինքնապաշտպանությունը շատ բարենպաստ էր, քանի որ առանց նրա իմ կարծիքով հայ ժողովրդի կոտորումները կշարունակվեին։
2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր առաջնորդները։
3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը
Կոորդինատային հարթություն
Առաջադրանքներ․
1) Գտե՛ք A և B ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները, եթե
ա) A(2; 3), B(-2; 1)
x=2-2/2=0
y=3+1/2=2
D(0;2)
բ) A(1; 8), B(5; 5)
x=1+5/2=3
y=8+5/2=6,5
D(3;6,5)
2) Գտե՛ք AB հատվածի B ծայրակետի կոորդինատները, եթե C(2; — 1) կետը այդ հատվածի միջնակետն է, իսկ A ծայրակետը ունի (3; 5) կոորդինատները:
3+xB/2=2=3+xB=4
5+yB/2=-1=5+yB=-2
xB=1, yB=-7
B(1;-7)
3) Գտե՛ք B կետի կոորդինատները, եթե այն A(3; −4) կետի համաչափն է կոորդինատների սկզբնակետի նկատմամբ:
B(-3;4)

4) Գտե՛ք A(-2; 3) կետի` x-երի առանցքի նկատմամբ համաչափ B
կետի կոորդինատները:
B(-2;-3)

5) Գտե՛ք C(7; 2) կետի՝ y-ների առանցքի նկատմամբ համաչափ D
կետի կոորդինատները:
D(-7;2)

6) Ինչի՞ է հավասար A(2; — 3) կետի հեռավորությունը՝
ա) x-երի առանցքից
3-ով
բ) y-ների առանցքից
2-ով
գ) կոորդինատների սկզբնակետից
√(2-0)2+(-3-0)2=√13
7) Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը, եթե.
ա) A(1;-3), B(1; 2)
5
բ) A(2; 3), B(1; −1)
4
գ) A(0; 2), B(4; -1)
3
8) Գտեք ABC եռանկյան պարագիծը, եթե A(8; 1), B(5; -3), C(11; -3)։
9)Գտեք Ox առանցքի այն կետի կոորդինատները, որը գտնվում է A(5;3) կետից 5 հեռավորության վրա:
Present simple, present continuous, stative verbs
Destination-B1, page 8
Section E: Complete using the correct present simple or present continuous form of the verbs in the box.
Verbs given: belong, do, have, help, hold, move, use, watch
1. In Monopoly, you move around the board, buying houses and hotels.
2. Are you watching this programme or can I turn the TV off?
3. Regular exercise helps you to stay healthy.
4. I am using my brother’s guitar until I get a new one.
5. Does Simon always do the washing-up after lunch?
6. Do you have any sweaters in a larger size?
7. You are holding the kite right. Let me show you.
8. Dad belongs to the local astronomy club.
Section F: Underline ten verbs in the wrong tense and rewrite them correctly.
‘One game I am loving is backgammon. You are throwing the dice and then you move your pieces around the board. It is seeming quite easy, but in fact you are needing to be quite careful. When your piece lands on one of the other person’s pieces, you are taking it off the board and you send it back to the beginning. You are winning by getting all your pieces to the end and off the board. Some people are preferring chess, but I am not understanding that game. Right now, I wait to have a game with my brother. He does his homework. I usually win, so I think he doesn’t want to play a game with me!’
am loving — love
are throwing — throw
is seeming — seems
are needing — need
are taking — take
are winning — win
are preferring — prefer
wait — am waiting
does — is doing
not understanding — don’t understand
Գործնական քերականություն․10․09
Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը, բառակազմորեն վերլուծիր։
Ա. Ոսկեվառ — ոսկի + ա + վառ
գինեվաճառ — գինի + ա + վաճառ
գերեվարել — գերի + ա + վարել
ոսկեվազ — ոսկի + ա + վազ
հոգեվարք — հոգի + ա + վարք
կարեվեր — կարի + ա + վեր
Բ. Ոսկևորել — ոսկի + ավոր
գոտևորել — գոտի + ավոր
ուղևոր — ուղի + ավոր
ուղևորվել — ուղևոր + վել
սերկևիլ — մեկ ամբողջական արմատ
հևիհև — հևի (կրկնաբառ)
Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:
Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն—ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի «ան»-ը նախածանց է, իսկ Ա խմբի բառերը նախածանցներ չունեն։
Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, ամփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:
Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն։
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ: Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ: Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր: Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են: Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել: Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:
Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Գրա-վչու-թյուն — գրա-, գրավչու-
ժո-ղովր-դա-կան — ժո-, ժողովր-, ժողովրդա-
ճեր-մա-կա-թև — ճեր-, ճերմա-, ճերմակա-
թևա-տա-րած — թևա-, թևատա-
ուղե-վորու-թյուն — ուղե-, ուղևորու-
ավ-յուն — ավ-
Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական — ա-նի-րա-կան
անապահով — ա-նա-պա-հով
չորքոտանի — չոր-քո-տա-նի
հեռագրել — հե-ռա-գրել
հետապնդում — հե-տա-պն-դում
տձևություն — տը-ձե-վու-թյուն
հարավարևմտյան — հա-րա-վա-րև-մտ-յան
Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Տրված բառերը բաժանվում են ըստ նախածանցների (ան նախածանց) կամ բարդ բառերի բաղադրիչների։
Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:
Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր,ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ։
Երջանկության իմաստը
Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան: Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ անպատասխան:
Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Մարդս խանձարուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու, թե ինչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
Եվ լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը՝ անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…
Առաջադրանքներ
1․ Ուշադիր կարդա ստեղծագործությունը, դրա հիման վրա գրիր ստեղծագործագործական փոքրիկ աշխատանք (քո մտորումները, վերլուծությունը, պատկերացումները) արծարծված թեմայի վերաբերյալ։
Արդյո՞ք բոլորս գիտենք, թե ինչ է երջանկությունը։ Մարդիկ մի մե՜ծ ճանապարհ են հաղթահարում, որպեսզի լսեն մի հարցի պատասխանը, որը նրանց ողջ կյանքի ընթացքում նեղություն էր բերում։ Անցնում են անապատներով, գետերով և հասնում հինավուրց, հավերժական գաղտնիքների ու անընկալելի իմաստների խորհդրդանիշին, որ մարդկանց երբեք լիովին հասանալի չեն։ Որ իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում երջանկությունը, նրա գաղտնիքը։ Սակայն այդ հարցի պատասխանը ոչ բոլորի սրտով է գալիս։ Մարդն անկարող է ըմբռնել երջանկության իմաստը, նրա ձգտումները անմիտ են։ Ոչ մի նպատակ արժանի չէ այնքան, որքան մարդը կարծում է։ Երջանկությունը այն է, որ պետք չէ զգալ, պետք չէ խորհել, պետք չէ կամենալ, այլ միայն՝ քարանալ։ Սֆինքսը նորից լռեց, և անապատի լռությունը վերադարձավ հավերժական անդորրին։
2․ Տեղեկություն հավաքիր Սինա լեռան մասին։ Ո՞վ էր Մովսեսը, ի՞նչ կապ ուներ Սինա լեռան հետ։
Սինայի լեռը գտնվում է Եգիպտոսի Սինա թերակղզում և բարձրահասակ է՝ մոտ 2285 մետր բարձրությամբ։ Մովսես, հեբրեների առաջնորդը, ըստ Աստվածաշնչի՝ Սինայի լեռան վրա ստացավ Աստծո պատվիրանները, այդ թվում՝ Տասը պատվիրանները։ Աստվածաշունչը նկարագրում է, որ լեռը պատվել է ամպով, սողուններով, կրակով ու սրաձայնությամբ՝ բերում էր ահ ու հիացում ժողովրդին։ Մովսեսը բարձրացավ լեռը երկու անգամ՝ առաջին անգամ ստացավ առաջին տախտակները, որոնք հետո կոտրեց հինգնության պատճառով։ Երկրորդ անգամ ստացավ դրանք կրկին։
3․ Բացատրիր անհասականալի բառերը, գրիր առնվազն երկու հոմանիշ դրանց համար։
ԴՆԹ-ի մասին
ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) — դա մեր բջիջների հիմնական գենետիկական նյութն է։ Այն կրում է ամբողջ տեղեկությունը, որը անհրաժեշտ է մարդու, կենդանու, բույսի կամ նույնիսկ մանրէի կառուցվածքի և աշխատանքի համար։ ԴՆԹ-ն մեր կենսաբանական «ծրագիրն» է, առանց որի ոչ մի կենդանի օրգանիզմ չէր գոյատևի։ Այն պահպանում է գենետիկական ինֆորմացիան, տեղեկությունը գրված է հիմքերի հերթականությամբ։ Այդ հերթականությունը կազմում է գեներ, որոնք կոդավորում են սպիտակուցների սինթեզը։ Երբ բջիջները բաժանվում են, ԴՆԹ-ն կրկնապատկվում է, որպեսզի յուրաքանչյուր նոր բջիջ ստանա նույն գենետիկական ինֆորմացիան։ Մենք ժառանգում ենք ծնողների և նրանց սերունդների հատկանիշները ԴՆԹ-ի պատճառով։