Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․10․09

Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը, բառակազմորեն վերլուծիր։
Ա. Ոսկեվառ — ոսկի + ա + վառ
գինեվաճառ — գինի + ա + վաճառ
գերեվարել — գերի + ա + վարել
ոսկեվազ — ոսկի + ա + վազ
հոգեվարք — հոգի + ա + վարք
կարեվեր — կարի + ա + վեր

Բ. Ոսկևորել — ոսկի + ավոր
գոտևորել — գոտի + ավոր
ուղևոր — ուղի + ավոր
ուղևորվել — ուղևոր + վել
սերկևիլ — մեկ ամբողջական արմատ
հևիհև — հևի (կրկնաբառ)

Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն—ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի «ան»-ը նախածանց է, իսկ Ա խմբի բառերը նախածանցներ չունեն։

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, ամփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն։
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ: Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ: Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր: Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են: Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել: Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Գրա-վչու-թյուն — գրա-, գրավչու-
ժո-ղովր-դա-կան — ժո-, ժողովր-, ժողովրդա-
ճեր-մա-կա-թև
— ճեր-, ճերմա-, ճերմակա-
թևա-տա-րած
— թևա-, թևատա-
ուղե-վորու-թյուն
— ուղե-, ուղևորու-
ավ-յուն
— ավ-

Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական — ա-նի-րա-կան
անապահով — ա-նա-պա-հով
չորքոտանի — չոր-քո-տա-նի
հեռագրել — հե-ռա-գրել
հետապնդում — հե-տա-պն-դում
տձևություն — տը-ձե-վու-թյուն
հարավարևմտյան — հա-րա-վա-րև-մտ-յան

Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Տրված բառերը բաժանվում են ըստ նախածանցների (ան նախածանց) կամ բարդ բառերի բաղադրիչների։

Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:
Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր,ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ։

Գրականություն 9

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան: Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ անպատասխան:
Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Մարդս խանձարուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու, թե ինչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
Եվ լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը՝ անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Առաջադրանքներ
1․ Ուշադիր կարդա ստեղծագործությունը, դրա հիման վրա գրիր ստեղծագործագործական փոքրիկ աշխատանք (քո մտորումները, վերլուծությունը, պատկերացումները) արծարծված թեմայի վերաբերյալ։
Արդյո՞ք բոլորս գիտենք, թե ինչ է երջանկությունը։ Մարդիկ մի մե՜ծ ճանապարհ են հաղթահարում, որպեսզի լսեն մի հարցի պատասխանը, որը նրանց ողջ կյանքի ընթացքում նեղություն էր բերում։ Անցնում են անապատներով, գետերով և հասնում հինավուրց, հավերժական գաղտնիքների ու անընկալելի իմաստների խորհդրդանիշին, որ մարդկանց երբեք լիովին հասանալի չեն։ Որ իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում երջանկությունը, նրա գաղտնիքը։ Սակայն այդ հարցի պատասխանը ոչ բոլորի սրտով է գալիս։ Մարդն անկարող է ըմբռնել երջանկության իմաստը, նրա ձգտումները անմիտ են։ Ոչ մի նպատակ արժանի չէ այնքան, որքան մարդը կարծում է։ Երջանկությունը այն է, որ պետք չէ զգալ, պետք չէ խորհել, պետք չէ կամենալ, այլ միայն՝ քարանալ։ Սֆինքսը նորից լռեց, և անապատի լռությունը վերադարձավ հավերժական անդորրին։
2․ Տեղեկություն հավաքիր Սինա լեռան մասին։ Ո՞վ էր Մովսեսը, ի՞նչ կապ ուներ Սինա լեռան հետ։
Սինայի լեռը գտնվում է Եգիպտոսի Սինա թերակղզում և բարձրահասակ է՝ մոտ 2285 մետր բարձրությամբ։ Մովսես, հեբրեների առաջնորդը, ըստ Աստվածաշնչի՝ Սինայի լեռան վրա ստացավ Աստծո պատվիրանները, այդ թվում՝ Տասը պատվիրանները։ Աստվածաշունչը նկարագրում է, որ լեռը պատվել է ամպով, սողուններով, կրակով ու սրաձայնությամբ՝ բերում էր ահ ու հիացում ժողովրդին։ Մովսեսը բարձրացավ լեռը երկու անգամ՝ առաջին անգամ ստացավ առաջին տախտակները, որոնք հետո կոտրեց հինգնության պատճառով։ Երկրորդ անգամ ստացավ դրանք կրկին։
3․ Բացատրիր անհասականալի բառերը, գրիր առնվազն երկու հոմանիշ դրանց համար։

Կենսաբանություն 9

ԴՆԹ-ի մասին

ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) — դա մեր բջիջների հիմնական գենետիկական նյութն է։ Այն կրում է ամբողջ տեղեկությունը, որը անհրաժեշտ է մարդու, կենդանու, բույսի կամ նույնիսկ մանրէի կառուցվածքի և աշխատանքի համար։ ԴՆԹ-ն մեր կենսաբանական «ծրագիրն» է, առանց որի ոչ մի կենդանի օրգանիզմ չէր գոյատևի։ Այն պահպանում է գենետիկական ինֆորմացիան, տեղեկությունը գրված է հիմքերի հերթականությամբ։ Այդ հերթականությունը կազմում է գեներ, որոնք կոդավորում են սպիտակուցների սինթեզը։ Երբ բջիջները բաժանվում են, ԴՆԹ-ն կրկնապատկվում է, որպեսզի յուրաքանչյուր նոր բջիջ ստանա նույն գենետիկական ինֆորմացիան։ Մենք ժառանգում ենք ծնողների և նրանց սերունդների հատկանիշները ԴՆԹ-ի պատճառով։

Աշխարհագրություն 9

«ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
Հայաստանի կլիման բառեխարն լեռնային է՝ ոչ շատ տաք, ոչ շատ ցուրտ: Չունի ելք դեպի ծով կամ օվկիանոս, հարևան երկրների հետ վատ հարաբերությունների մեջ է, չարգացած երկրներից և տնտեսական հզոր կենտրոններից հեռու է գտնվում:
4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Նեպալ, Վրաստան, Կիրքիզստան, Տաջիկստան, Ադրբեջան

    English 9

    Getting to know each other

    Choose questions you would like to answer, either prepare a video presentation or write a short review.

    1․Tell me about yourself. Where were you born? Where do you live at the moment?  What have you studied?

    I’m Arpi, I was born in Yerevan, I live currently in Yerevan.
    2. How long have you been studying English?

    I’ve been studying English ever since I was around 5 years old.
    3. Are you good at cooking/swimming/etc?

    Yes, I’m quite good at cooking and I’ve learned swimming.
    4. What are your goals in life?

    My only goals in my life right now are to find a nice job in future and become successful.
    5. Who do you admire most in the world and why?

    There’s no specific person that I admire in this world, I would say my parents.
    6. What don’t you like doing?

    I don’t like doing a lot of things, but mostly I hate cleaning up.
    9. Do you remember your last dream or any particular dream?
    10. Can you remember a story from childhood?
    11. Do you remember any strange or dangerous situation in your life?

    One day I almost got hit by a car, when I was crossing the road with my mother.
    12. Do you live in a house or an apartment?

    I live in an apartment.
    13. Have you ever lived in another country?

    I’ve lived in Georgia for few years when my dad worked there.
    14. Have you ever met a famous person?

    No, I haven’t.
    15. How do you spend your free time?

    I sleep or play video games when I have free time.
    16. How hard are you willing to work to get what you want?

    I’d say I’m working hard if I need to get something I really want.
    17. What are your hobbies?

    My hobbies are drawing, reading and baking.
    18. What is your motto?
    19. What kind of people do you like?

    I like people who don’t lie, that aren’t two-faced and have similar personalities with me.
    20. What languages do you speak?

    I speak Armenian, Russian and English fluently and I’m learning Korean for already 4 years.
    21. Are you a ‘morning’ or ‘night’ person?

    I’m a night person, I get motivated at nights.
    23. What do you want to improve about yourself?

    I have to improve my studies and
    24. Would you like to be famous?

    Not really, I’d rather to be just a successful person than famous.
    25. What motivates you?

    My future motivates me to work harder for me and people who are close to me.

    Քիմիա 9

    7,8րդ դասարանում անցածի կրկնողություն/Մաս 1/

    Հարցեր
    1. Ի՞նչ քիմիական կապեր գիտես

    Իոնային, կովալենտային, մետաղական
    2. Որո՞նք  են  նյութերի  փոքրագույն  կառուցվածքային  մասնիկները, սահմանել, գրել  օրինակներ…

    Նյութի փոքրագույն մասնիկը ատոմն է, որը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից
    3. Ո՞րն  է  կոչվում  պարզ  նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ…

    Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են մեկ քիմիական տարրից, օրինակ՝ O2, H2, Ca
    4. Ո՞րն  է  կոչվում  բարդ  նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ…

    Բարդ նյութերը կազմված են 2 կամ ավելի քիմիական տարրերից, օրինակ՝ H2O, NaCl, CO2
    5. Ինչպիսի՞  հատկություններ  ունեն  նյութերը, սահմանել, գրել  օրինակներ…
    Նյութերը ունեն քիմիական և ֆիզիկական հատկություններ, ֆիզիկական հատկություններից են համը, հոտը, ագրեգատային վիճակը, իսկ քիմիական՝ թե ինչպես է փոխազդում ուրիշ նյութերի հետ, էլեկտրոհաղորդականությունը և այլն

    Գրեք նյութեր՝ Ածխաթթու գազ (CO₂), Ամոնիակ (NH₃), Նատրիում քլորիդ – (NaCl), Ածխաթթու (H₂CO₃), Ծծմբաթթու (H₂SO₄), Կալցիում կարբոնատ (CaCO₃), Մագնեզիում օքսիդ (MgO), Նատրիում հիդրօքսիդ (NaOH), Թթվածին (O2) կատարեք հետևյալ հաշվարկները


    1. Ինչպիսի՞ տարրերից  են  կազմված նյութը, ատոմների  քանակը (ինդեքսները)
    CO2 — ոչ մետաղական տարրերից, C՝ 1, O՝ 2
    NH3 — ոչ մետաղական տարրերից, N՝ 1, H՝ 3
    NaCl — մեկ մետաղական և մեկ ոչ մետաղական, Na՝ 1, Cl՝ 1
    H2CO3 — ոչ մետաղական տարրերից, H՝ 2, C՝ 1, O՝ 3
    H2CO4 — ոչ մետաղական տարրերից, H՝ 2, C՝ 1, O՝ 4
    CaCO3 — մեկ մետաղական և մեկ ոչ մետաղական, Ca՝ 1, C՝ 1, O՝ 3
    MgO — մեկ մետաղական և մեկ ոչ մետաղական, Mg՝ 1, O՝ 1
    NaOH — մեկ մետաղական և երկու ոչ մետաղական, Na՝ 1, O՝
    1, H՝ 1
    O2 — ոչ մետաղական տարրերից, O 2
    2. Հաշվեք  հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝ Mr

    Mr (CO2)=12+16*2=44
    Mr (NH3)=14+1*3=17
    Mr (NaCl)=23+35=58
    Mr (H2CO3)=1*2+12+16*3=62
    Mr (H2CO4)=1*2+12+16*4=78
    Mr (CaCO3)=40+12+16*3=100
    Mr (MgO)=24+16=40
    Mr (NaOH)=23+16+1=40
    Mr (O2)=16*2=32
    3. Որոշեք  տարրերի  զանգվածային  բաժինները՝ ω, զանգվածային հարաբերությունները  բարդ  նյութերում:
    ω (C)=1*12/44*100=27,27
    ω (O2)=2*16/44*100=72.72

    ω (N)=1*14/17*100=82,35
    ω (H3)=3*1/17*100=17,64

    ω (Na)=1*23/58*100=39,65
    ω (Cl)=1*35/58*100=60,34

    ω (H2)=1*2/62*100=3,22
    ω (C)=1*12/62*100=19,35
    ω (O3)=3*16/62*100=77,41

    ω (H2)=1*2/78*100=2,56
    ω (C)=1*12/78*100=15,38
    ω (O4)=4*16/78*100=82,05

    ω (Ca)=1*40/100*100=40
    ω (C)=1*12/100*100=12
    ω (O3)=3*16/100*100=48

    ω (Mg)=1*24/40*100=60
    ω (O)=1*16/40*100=40

    ω (Na)=1*23/40*100=57,5
    ω (O)=1*16/40*100=40
    ω (H)=1*1/40*100=2,5

    ω (O2)=2*16/32*100=100

    4. Ասեք՝ Mg, Al, P-ի էլեկտրոն, պրոտոն, նեյտրոնների թիվը, դիրքը պարբերական համակարգում:

    Mg
    ՝ 3-րդ պարբերություն, 3-րդ շարք, 2-րդ խումբ
    e=12
    P+=24
    n=12

    Al՝ 3-րդ պարբերություն, 3-րդ շարք, 3-րդ խումբ
    e=13
    P+=27
    n=14

    P՝ 3-րդ պարբերություն, 3-րդ շարք, 5-րդ խումբ
    e=15
    P+=31
    n=16

    Հանրահաշիվ 9

    Քառակուսային հավասարում

    D=b2-4ac
    x = -b/2a
    x1=(-b+√D)/2a
    x2=(-b-√D)/2a

    1) Հաշվեք քառակուսային եռանդամի տարբերիչը.
    ա) 2x2 + 5x — 3
    D=25+24=49

    բ) x2 + 6x + 9
    D=36-36=0

    գ) x2 + 2x + 2
    D=4-8=-4

    դ) 2x2 — 5x — 7
    D=25+56=81

    ե) 6x2 + x — 2
    D=1+48=49

    զ) 3x2 + 4x + 5
    D=16-60=-44

    2) Լուծե՛ք քառակուսային հավասարումը.
    ա) 2y2 — 9y + 10 = 0
    D=81-80=1
    x1=(9+1)/4=2,5
    x2=(9-1)/4=2

    բ) 16a2 — 40a + 25 = 0
    D=1600-1600=0
    x=40/32=1,25

    գ) x2 — 8x + 16 = 0
    D=64-64=0
    x=8/2=4

    դ) 9z2 — 30z + 25 = 0
    D=900-900=0
    x=30/18=1,6

    ե) 7x2 — 13x — 20 = 0
    D=169+560=729
    x1=(13+27)/14=2,8
    x2=(13-27)/14=-1

    Հայոց Լեզու 9·Հայոց Լեզու։ շտկողական

    Հայտորոշիչ թեստ. 02.09

    Մաս 1-ին
    1. -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
    2. -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
    3. -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
    4. Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին:
    5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
    6. Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին:
    7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:
    8. -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
    9. -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:

    Մաս 2-րդ
    1. Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:
    4. Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
    5. -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
    6. -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
    7. -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը: 8. — . Խոսքս դաշնամուրի մասին է:
    9. Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
    10. Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
    11. -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
    12. Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
    13. Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:

    Մաս 3-րդ
    1. -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:
    2.-Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:
    5. Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք։ 7. —Ո՛չ, նվագել չգիտեմ։ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:

    Մաս 4-րդ
    1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…
    5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
    6-Քո մասին:
    7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:
    8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
    9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:
    10. -Որտեղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:
    11. Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:
    Ըստ Վիլյամ Սարոյանի

    Առաջադրանքներ
    1. Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։
    1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։
    2) Բենը երաժշտական կրթություն ուներ:
    3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:
    4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:

    2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:
    1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:
    2) Բենը նվագել գիտի:
    3) Բենը մի օր դաշնամուր կունենա:
    4) Բենը արտասովոր մարդ է:

    3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:
    1) թեյի
    2) գնայի
    3) կարդայի
    4) երգեյի

    4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:
    1) ինչ-որ
    2) հենց-որ
    3) կամաց-կամաց
    4) քիչ-քիչ

    5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
    1) գուրգուրանք
    2) ուղղություն
    3) հատկապես
    4) միջին

    6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:
    1) նկատել
    2) ամենևին
    3) թախծալի
    4) ենթադրել

    7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
    1) 3 բաց, 2 փակ
    2) 2 բաց, 3 փակ
    3) 3 բաց, 1 փակ
    4) 4 բաց, 1 փակ

    8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:
    1) փաղաքշանք
    2) տենչանք
    3) մեծարանք
    4) պարծանք

    9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։
    1) ամբողջապես պատել
    2) դժգոհությամբ վանել
    3) կասկած հայտնել
    4) միայնությունից տխրել

    10.Ո՞ր բառն է պարզ:
    1) մեղեդի
    2) ժամանակ
    3) զգացում
    4) հրաշալի

    11. Ո՞ր բառում նախածանց չկա:
    1) արտասովոր
    2) անկյուն
    3) ենթադրել
    4) տարօրինակ

    12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:
    1) I
    2) II
    3) III
    4) IV

    13. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։
    1) դաշնակահար
    2) խմբավար
    3) խմբագիր
    4) խաչքար

    14. Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:
    1) ցանկություն -ա ներքին
    2) աղջիկ — այլաձև
    3) նվագել -ու արտաքին
    4) րոպե -վա արտաքին

    15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
    Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
    1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք
    2) միշտ — ածական, դրական աստիճան
    3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ
    4) եթե — ստորադասական շաղկապ

    16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:
    1) I. 1
    2) II. 1
    3) II. 4
    4) IV. 2

    17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
    Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
    1) ձևի պարագա
    2) որոշիչ
    3) ստորոգելի
    4) չափի պարագա

    18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:
    1) 2
    2) 3
    3) 6
    4) 7

    19. նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:
    1) գոյականով
    2) ածականով
    3) դերբայով
    4) դերանունով

    20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
    Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ:
    1) աթոռը — ուղիղ խնդիր
    2) մի քանի — չափի պարագա
    3) երաժշտությունն – ենթակա
    4) մեղեդու նման – որոշիչ

    21. II հատվածից դո՛ւրս գրիր I բառ, որում ե -ն հնչյունափոխվել է ի-ի:
    Ունենալ —ունի
    22. I. 5 նախադասությունից դուրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։
    23. II հատվածից դուրս գրիր բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա:

    Ձգվեցին, ը գաղտնավանկ
    24․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ։

    Ստույգ
    25․ IV հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժշտությունը։

    Մեղմ ու թախծալի
    26. II հատվածից դո՛ւրս գրիր 1 կրկնավոր բարդություն։

    Մաս-մաս
    27. II հատվածից դո՛ւրս գրիր որոշյալ դերանունը։

    Ամեն ինչ
    28. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 մակբայ։

    Կողքին
    29․ IV. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր պատճառական բայը։

    Մոտեցրեց 
    30․ I հատվածից դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։

    Լսել
    31. I. 7 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 համակատար դերբայ։
    Տեսնելիս 
    32. Գրի՛ր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա։
    2
    33. I. 7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված:
    Խոսքը գրվում է չակերտներում, եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:.
    34. Գրի՛ր I. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը:
    Դաշնամուրին — գոյական, ուղղակի լրացում
    35. Հետևյալ նախադասության շարադասությունը փոխիր այնպես, որ ստորակետերը չդրվեն, և դիր համապատասխան կետադրությունը: 
    Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց:
    Էմման նկատեց նրա ժպիտը և մտածեց
    36. Ի՞նչ կարծիք կազմեցիր Բենի մասին։ Մտքերդ շարադրիր 50-70 բառով։
    Ինձ համար Բենը շատ հետաքրքիր կերպար է, նա իրոք դաշնամուր նվագել սովորելու ցանկություն ունի։ Բենը իր մեջ վստահ չէ և չի նկատում, որ իր մոտ ստացվում է գեղեցիկ երաժշտություն ստեղծել, չնայած, որ նվագել չգիտի և երբեք էլ չի սովորել։ Նրա ձեռքերը սև ու սպիտակ ստեղների վրա տեղաշարժվում էին, գրեթե նա իր ողջ կյանքն է ձեռնադրել դաշնամուրին և երաժշտությանը։

    English 8·Հաշվետվություն

    English report for the 2024-2025 school year

    September
    English september 9-13
    Past Continuous Tense

    October
    Revision exercises
    A Marathon, Sports, Definition

    November
    English 11/10/2024
    Question tags, present perfect simple, already and yet
    Present perfect simple 11/15/2024
    Check your progress
    Exercise on Passive Voice – Simple Present

    December
    Test on passive voice

    January
    Winter camp with Miss Anahit 2025
    Создание игры пазл с Беллой Мовсисян

    February
    The Power of Humor
    Are you fun to be with?
    Good get to know you questions
    Passive voice, test

    March
    Famous women in history: Coco Chanel
    Test on passive voice

    April
    English 04.02.2025
    Test on present perfect progressive

    May
    Test
    Discussion Questions:

    Projects
    Winter camp with Miss Anahit 2025

    Русский 8·Հաշվետվություն

    Отчет по русскому языку за 2024-2025 уч․ год

    Сентябрь
    Проект «Мои личные границы. И жизнь без каких-либо границ»
    Уроки 9-13 сентября
    Проект «Проблемы и ценности современных подростков»
    Проверка знаний. 8 класс.

    Октябрь

    Басня И.А. Крылова «Ларчик»
    Ромашка. 8 класс. 7-11 октября
    Домашнее задание на осенние каникулы. 8 класс.

    Ноябрь

    Русский язык. С 4 — 8 ноября.
    Виды глагола
    А. Платонов, «Юшка»
    Проверка знаний (на уроке)

    Декабрь

    Поэзия В.Я. Брюсова (2 — 6 декабря)
    Уроки с 9 по 13 декабря
    Степени сравнения прилагательных

    Январь

    Японские хокку
    Создание игры пазл с Беллой Мовсисян

    Февраль

    Правописание чередующихся гласных в корне слова
    Лувр
    Урок 2 02/07/2025
    Необычнные школы
    Уроки с 16 — 21 февраля
    Уроки с 24 по 28 февраля

    Март

    Ахтамар
    Старуха Изергиль
    Задания для 8 класса по русскому языку. 17-21 марта

    Апрель

    Работа над выразительным чтением стихотворений.
    Ящик Пандоры
    Деньги приносят счастье, но иногда это наоборот
    Сизиф
    Тесей и Минотавр. Мифы Древней Греции.

    Май

    Гордость и мудрость
    Переводческая деятельность

    Проеткы:
    Японские хокку
    Создание игры пазл с Беллой Мовсисян