Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք ուղղագրությունից 03․10

Է-Ե

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևէ, գրեթե, միջօրե, անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբեշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմէական, պաշտոնեական, անէական, լայնեզր, հովէկ, այգեէտ, լայներախ, բեմեզր, առեջաթել, առվեզր, լճեզր, գյուղեզր, առեջավոր, լուսնէջք, հազարերանգ, ժպտերես, ճերմակերես, ողբերգակ, վերելակ, ցնծերգ, լուսներես, խմբերգ։

Օ-Ո

առօրյա, թռչնորս, ողորկ, անօրգանական, բարորություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, օղակ, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, ով, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ (ի օգուտ), հոգուդ (քո հոգու), օվկիանոս, անօգնական, hոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն, տրտմօրոր, ոսկեզօծ, հօծ, հողմակոծ, արևազօծ, հանրօգուտ, յուրօրինակ,տոթ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, օթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, որմիզդուխտ, օրըստօրե, նախորոք, չօգնել, չոգևորել, բնօրինակ, գիշերօթիկ, նորաոճ, Ամանոր, շաբաթօրյակ, չօգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ, տրտմորեն, սալօջախ, զարդոսկի, օթևան, անորսալի

Ը

հյուրընկալ, դյուրընկալ, անակնկալ, առընչվել, երկնչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրնթաց, խաղընկեր, ձեռնտու, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրմբոց, օրնդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, ըմպելիք, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, զմռսել, ըթերակա, ինքնստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, ընկրկել, ընչացք, մերթընդմերթ, գույնզգույն, գործընկեր, դյուրըմբռնելի, հետզհետե, մեջ…նդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակ…նթացություն, օր…ստօրե, արագ…նթաց, դաս…նկեր, ամենա…նդունելի, լուս…նկա, վեր…նձյուղվել, նոր…նտիր, փոխ…մբռնում, հատ…նտիր, վաղ…նջական, ազգ…նտիր, ակ…նկոր, կոր․․․նթարդ

Կենսաբանություն 9

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել գետետիկական կոդի վերաբերյալ նախագիծը։
ԴՆԹ-ի մասին
2. Ներկայացնել սպիտակուցի կառուցվածք և բնափոխ․

Սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի, N-ի և H-ի ատոմներից։ Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնիմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները տարբերվում են իրարից իրենց ամինաթթուների թվաքանակով, դասավորման հաջորդականությամբ և տեսակով։ Այն կազմված է սմինախմբից և կարբօքսիլային խմբից, իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ։ Սպիտակուցները լինում են առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքների։
3. Ինչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք բնության մեջ։

Անօրգանական նյութեր՝ ջուր, աղեր, թթուներ, հիմքեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, նուլկեինաթթուներ, ածխաջրեր և նաև ճարպեր։
4. Ներկայացնել հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը (մի քանի օրինակ)։

Լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ, օրինակ՝ թթուներ, հիմքեր, ածխաջրեր, սպիտակուցներ և այլն։ Վատ, կամ ընդանրապես չլուծվող նյութերը կոչվում են հիդրոֆոբ նյութեր, նրանցից են՝ ճարպեր, թաղանթանյութ և այլն․
5․ Ներկայացնել ածխաջրերի գործառույթը և կառուցվածքը։

Ածխաջրերը կազմված են C-ի, O-ի և H-ի ատոմներից և ունեն ընդհանուր բանաձև: Կան պարզ և բարդ ածխաջրեր: Միաշաքարներից են գլյուկոզը, ռիբոզը, դեզօքսիռիբոզը: Երկու միաշաքարներից կազմված միացությունները կոչվում են երկշաքարներ: Դրանցից կարևոր են ճակնդեղի շաքարը` սախարոզը, կաթնաշաքարը` լակտոզը: Ածխաջրերը հիմնականում երկու ֆունկցիա են կատարում` կառուցողական և էներգիական:
6. Ֆլեֆմոբ

Կատարել եմ։
7. Ներկայացնել սեպտեմբեր ամսվա բլոգային աշխատանքը։

ԴՆԹ-ի մասին
Կենդանի օրգանիզմի բաղադրություն
Կենսաբանության թեստային աշխատանք
Բջջի օրգանական նյութեր

Երկրաչափություն 9

Շրջանագծի և ուղղի հավասարումները

Առաջադրանքներ

1) Տրված են A(0;-1), B(0;1) և C(1;2) կետերը։
ա) Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

C` առաջինին, AB` x և y ուղիներին
բ) Գտնել B և C կետերի հեռավորությունը։

dBC=√(0-1)2+(1-2)2=√2
գ)Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=(0-1)2+(1-2)2=22
դ) Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

(x-0)/(1-1)=(y-1)/(2-1)

2) Տրված են A(2;3), B(1;4) և C(2;5) կետերը։
ա) Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

Առաջին
բ) Գտնել B և C կետերի հեռավորությունը։

dBC=√(1-2)2+(4-5)2=√2
գ) Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=(1-2)2+(4-5)2=22
դ) Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

(x-2)/(3-2)=(y-2)/(5-2)

3) Տրված են A(2;3), B(-1;4) և C(0;2) կետերը։
ա) Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

A՝ առաջին, B՝ երկրորդ, C` y ուղղին
բ) Գտնել B և C կետերի հեռավորությունը։

dBC=√(-1-0)2+(4-2)2=√5
գ) Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=(-1-0)2+(4-2)2=52
դ) Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

(x-2)/(0-2)=(y-3)/(2-3)

Անհատական ուսումնական պլան

2025-2026 ու․ տարվա անհատական ուս․ պլան

Դասացուցակ
Մարզաձև— հրաձգություն
Ընտրություն — գծանկար-գունանկար
Շտկողական պարապմունք — Հայոց լեզու քերականություն
Կենսաբանության ուսուցչուհի — Հասմիկ Ուզունյան
Ֆիզիկայի ուսուցչուհի — Գոհար Իսկանդարյան
Քիմիայի ուսուցչուհի — Էմմա Այվազյան
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի) — չեմ օգտվում
Արշավախմբային ճամփորդություն (բարձունք, Արատես, Արտանիշ․․․) — եռօրյա ռազմամարզական Արատես

Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք կետադրությունից.26.09

1․ Կետադրել նախադասության բազմակի անդամները:

Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում, թե՛ հեռավոր շեներում իշխում էին պարսիկները: Անակնկալ մտնում էին տները գոմ ու մարագ, պարտեզ ու հնձան, պահանջում ոսկի արծաթ ուտելիք հարս ու աղջիկ: Մեծամեծ խմբերով մտնելով այգիները` ոչ այնքան ուտում, որքան ջարդում էին, տրորում, քանդում, ավերում: Ամայություն, չարագուշակ լռություն, ահ ու սարսափ էր տիրում ամենուր:

Գուսաններն այժմ անցնում էին այգիների արանքով, լքված փողոցներով, ուր չէր երևում ոչ՛ մարդ, ոչ՛ կենդանի: Թվում էր, թե այս վայրերում կամ՛ երբևէ ոչ ոք չէր ապրել, կամ՛ մի չար շունչ դաժանաբար քշել տարել էր ամենքին և ամեն ինչ:

Երիտասարդը նայում էր անթարթ ագահ աչքերով և մարդկային ոչ մի ստվեր չէր տեսնում, ոչ՛ սյունազարդ ճեմելիքում, ոչ՛ երկար սանդուղքի վրա, ու պալատը թվում էր լքված ու ամայի:

Անժիկը մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, աշակերտական, շարքերը, կինոն, տրամվայը ու էլի հազար ու մի պես-պես բաներ։

Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը, աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում, հունից հանում էին Միքայելին, միաժամանակ ճնշում շփոթեցնում:

Չեմ հասկանում` ինչի համար եք այդ ասում. ես չեմ կարող ձեզ ոչ՛ ատել, ոչ՛ արհամարհել:

Շուշանիկը մերթ կարմրում էր, մերթ գունատվում, մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտ տուն հասնել:

Վարպետն ուզում էր իմանալ` ինչ՛ հագուստներ ունի թագավորը, ինչ՛ սուր, ինչպիսի՛ թագ, ինչպիսի՛ արտաքին բնավորություն: Եվ՛ թագավորի, և՛ թագուհու, և՛ նրանց որդիների մասին, ամեն մանրուք հետաքրքրում էր վարպետին:

Այդ կոպիտ, բիրտ, գռեհիկ խանութպանը միայն ծեծով չի բավականանա. նա կծեծի, կպատժի կնոջը, կպատժի չարաչար:

Ինչո՞ւ սիրեց այդ, կնոջը ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղում ծագումը, շրջանը, ավանդույթներն ու սովորությունները:

2. Կետադրել տրոհվող որոշիչները։

Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը, վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված:

Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ բազմաթև արծվի զինանշանով:

Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ:

Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի:

Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը, գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը տեր Սարգիսը՝ միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան. մյուսը՝ տեր Հովսեփը բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի:

Քաղաքի սակավամարդ, նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ, ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով:

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ աղբյուրներով պաղ, շնկշնկան քամիներով թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:

3․Սովորական շարադասությամբ որոշիչները դարձնել հետադաս, ապա համապատասխանաբար կետադրել:
Սամվելը, նայելով մոր արդուզարդին, ասաց.
— Բոլորը գեղեցիկ է, բոլորը հրաշալի է։ Մահիկը, զարդարված խոշոր ալմաստներով, կթափե քեզ վրա բոլոր բարիքները, իսկ ադամանդները, փայլփլուն տաշվածքներով, գունավոր շողարձակումներով, մշտական ուրախություն կներշնչեն քեզ։ Թանանը, մեխակի ձևով, միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ փիրուզանը, նրբերանգված կապույտի բոլոր գույներով, կլիացնի քո արկղերը ոսկով և արծաթով։ Գինդերը, ոսկյա, վառվող բոլոր գույներով, կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից, իսկ զմրուխտները, կայծկլտացող կանաչի ցոլցլուն գույներով, միշտ ուրախալի լուրերով կզվարճացնեն քեզ։
Մանյակը, շարված խորհրդավոր հուռութքներով, կկուրացնի օձի ու վիշապի աչքերը՝ քո անձը անխոցելի պահելով թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից։ Դրա մեջ է բոլորին գայթակղեցնող քո թովիչ զորությունը։ Ապարանջանները, ոլորված օձերի նման և թանկագին քարերով, քո բազուկներին կտան հաջողություն, իսկ թևակապերը, զարդարված մարջանով և գույնզգույն հուլունքներով, քեզ հեռու կպահեն չար աչքից ու պատահարից, դևերի, քաջքերի և աներևույթ ոգիների պատրանքներից։ Մատանին, ակնազարդված կարմիր հակինթներով, մարդկանց մոտ քեզ հաճելի կդարձնի, իսկ օղը, ագուցված սուտակի քարերով, կփարատի վշտերդ։ Երրորդ մատանիդ, դրվագված վարդագույն սուտակի քարերով, կհալածի դևերին։ Չորրորդ մատանիդ, խայտաճամուկ օձաքարով, կոչնչացնի թույների ներգործությունը, իսկ հինգերորդ մատանիդ, հակիկի դեղնագույն քարերով, կոչնչացնի մարդկանց չար մտքերը։

Գրականություն 9

Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ։
1. Կարդալ պատմվածքը։
2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Ցնցոտի — պատառոտված, մաշված հագուստ
Որոճել — ծամել
3. Ինչպիսի հակադրություններ կային պատմվածքում։
4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։

Հարուստների աշխարհում բոլորի սրտերը փակ էին, նյութապես ապահով։ Բոլորը անտարբեր էին որբ երեխայի հանդեպ, կոպիտ էին վերաբերվում իրենցից ավելի ցածր մարդկանց հետ։ Արտաքինից շքեղ էին, սակայն ներսում տհաճ և չոր։ Երեխայի աշխարհում էլ ամեն ինչ ուրիշ էր։ Նրա մոտ միայն մենակություն, սով և ցուրտ էր։ Նա սովոր էր արդեն մարդկանց իր հանդեպ անտարբեր լինելուն։ Իսկ հովվի աշխարհում համեստ կյանք և իր սիրելի ընտանիքն էր։ Չնայաց նրա նյութական վիճակի, նա միևնույնն է ընդունեց անծանոթ երեխային իր ընտանիք և նրան մտերմացրեց ուրիշ անդամների հետ։

Հանրահաշիվ 9

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳՐԱՖԻԿՆ ՈՒ ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ

Առաջադրանքներ․
1) Գտե՛ք պատկերված գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը․

ա) (-∞;-1) +, (-1;3) -, (3;∞) +
բ) (-∞;-1) -, (-1;1) +, (1;∞) +
գ) (-∞;-2) +, (-2;0) +, (0;-2) -, (-2;∞) +
դ) (-∞;-2) -, (-2;2) +, (2;3) -, (3;∞) +
ե) (-∞;-3) +, (-3;2) -, (2;∞) +
զ) (-∞;-2) -, (-2;0,5) +, (0,5;∞) +

2) Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերը կլինեն․
ա) (−∞, −2), (−2, 1), (1, +∞)

բ) (−∞; −  4/5), (−  4/5; 0), (0; 3), (3; +∞)

գ) (−∞; 3), (3; +∞)

դ) (−∞, +∞)


3) Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերի գծապատկերը կունենա հետևյալ տեսքը․

4) Ճարտարապետ Ռաֆայելը տարվա ընթացքում նախագծեց 25 առանձնատուն՝ 10 փոքր ու 15 մեծ։ Փոքր առանձնատներից յուրաքանչյուրի համար նա վաստակում է 240 000 դրամ, իսկ մեծի համար՝ 450 000։
ա) Մեկ պատվերից միջինում որքա՞ն գումար է աշխատում Ռաֆայելը։
բ) Շինարարության ընթացքում Ռաֆայելը փոքր առանձնատուն այցելում է 7 անգամ, իսկ մեծ առանձնատուն՝ 12։ Յուրաքանչյուր այցելության ժամանակ նա ծախսում է միջինում 1500 դրամի մեքենայի վառելիք։ Տարվա ընթացքում որքա՞ն շահույթ ստացավ Ռաֆայելը։
5) Գտնել (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

39
6) Գտնել (34; 78) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

110
7) Գտնել (23; 57] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

79
8) Գտնել [-3; 45) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

47
9) Գտնել [23; 123] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

146

Երկրաչափություն 9

Ուղղի հավասարումը

1) Գտե՛ք 3x — 4y + 5 = 0 ուղղի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատները:
x=0
-4y+5=0
y=5/4
(0;5/4)

y=0
3x+5=0
x=5/3
(5/3;0)
2) Գտե՛ք 2x — 3y + 1 = 0 և 3x + y — 4 = 0 ուղիղների հատման կետի կոորդինատները:

2x-3(4-3x)+1=0
2x-12+9x+1=0
11x-11=0
x=1
y=1
3) Գրե՛ք A(1; 3), B(2; -3) կետերով անցնող ուղղի հավասարումը:

x-1/2-1=y-3/-3-3
x-1/1=y-3/-6
-6x+6=y-3
-6x-y+3=0
4) Գծագրեք այն ուղիղը, որը տրված է հետևյալ հավասարումով.
ա) y = 3

բ) x = — 2

գ) x — 2y = 0
(4;2), (6;3)

դ) 3x — y + 1 = 0

5) Գրե՛ք A(4; 6), B(-4; 0), C(-1; −4) գագաթներով ABC եռանկյան CM միջնագիծն
ընդգրկող ուղղի հավասարումը:
6) Գրեք M(4; 0), N(12; — 2), K(6; 8) գագաթներով MNK եռանկյան MK կողմին
զուգահեռ միջին գիծն ընդգրկող ուղղի հավասարումը:

English 9

My eating habits

For breakfast I usually get some tea and yogurt. But I eat breakfast only when I’m staying at home, because I don’t have time for that when I have school that day. For lunch I eat whatever my mother makes or whatever we order. It’s usually some rice or pasta. And for dinner I try to eat something light or not eat anything at all, for example salad or just tea. Of course I try to take few snacks during the day, like fruits or few candies and stay hydrated.

Русский 9

Восточная поэзия и Есенин

Восток вдохновлял поэтов всегда. Есенин — не исключение.
Он читал Саади, Руми, переводил с персидского.
А в Шаганэ он увидел воплощение красоты Востока…

Встреча

Воспоминания

Как-то в декабре 1924 года я вышла из школы и направилась домой. На углу я заметила молодого человека выше среднего pocтa, стройного, русоволосого, в мягкой шляпе и в заграничном макинтоше поверх серого костюма. Бросилась в глаза его необычная внешность, и я подумала, что он приезжий из столицы.

…В Батуме я снимала одну комнату вместе с сестрой Катей, 23-летней девушкой, тоже учительницей. Нашей непосредственной соседкой была массажистка Елизавета Васильевна Иоффе, которая дружила с нами, особенно с Катей. Она знакома была с Повицким, журналистом.

В тот же день вечером Иоффе ворвалась к нам в комнату со словами: «Катра, Катра, известный русский поэт хочет познакомиться с нашей Шаганэ». Есенин с Повицким были в это время у нее. Мы пошли. От нас и гостей в крохотной комнатке Иоффе стало невозможно тесно. После того как мы познакомились, я предложила всем идти гулять в парк. Больше подробностей этой первой встречи я не могу вспомнить.

На следующий день Есенин с Повицким опять зашли и предложили нам принять участие в литературном вечере, где мы могли бы встретить и других их знакомых. Вечер должен был состояться на квартире Повицкого, в которой жил и Есенин. Мы решили прийти.

На следующий день, уходя из школы, я опять увидела его на том же углу. Было пасмурно, на море начинался шторм. Мы поздоровались, и Есенин предложил пройтись по бульвару, заявив, что не любит такой погоды и лучше почитает мне стихи. Он прочитал «Шаганэ ты моя, Шаганэ…» и тут же подарил мне два листка клетчатой тетрадочной бумаги, на которых стихотворение было записано. Под ним подпись: «С. Есенин».

Есенин прочитал еще два стихотворения, которые, как он пояснил, были написаны им в Тифлисе («Улеглась моя былая рана…», «Я спросил сегодня у менялы…»). Конечно, я задала ему тут же вопрос: кто же такая Лала? Он ответил, что это имя вымышленное. Тогда я не поверила, но много лет спустя поняла, что это было правдой.

В одну из последующих наших встреч, которые теперь происходили почти ежедневно, он прочитал новое стихотворение «Ты сказала, что Саади…».

Когда Есенин встречал меня в обществе других мужчин, например моих коллег-преподавателей, то подходил сам, знакомился с ними, но уходил обязательно со мной.

Всегда приходил с цветами, иногда с розами, но чаще с фиалками. Цветы сам очень любил.

4 января он принес книжку своих стихов «Москва кабацкая» (Ленинград, 1924 г.), с автографом, написанным карандашом: «Дорогая моя Шаганэ, Вы приятны и милы мне. С. Есенин. 4.I.25 г., Батум».

Вместе с книжкой он принес фотографию, на которой на берегу моря запечатлены он, Повицкий и еще двое незнакомых мне мужчин, с написанным на обороте стихотворением «Ты сказала, что Саади…». Над стихотворением была надпись: «Милой Шаганэ», а под стихотворением подпись: «С. Есенин». Текст стихотворения состоял из четырех строф, как в первой публикации его.

…Есенин интересовался нашей национальной поэзией. Соседи имели «Антологию армянской поэзии» в переводах Брюсова, и Сергей Александрович, бывая у нас, нередко просил принести эту книгу и читал ее. Особенно живой интерес проявил он к Чаренцу и, узнав, что последний будет в Батуме, нетерпеливо ждал его и часто спрашивал: «Ну что, не приехал ваш Чаренц?» Но Чаренц прибыл в Батум после отъезда Есенина в Москву.

Есенин был добрым, чутким человеком. Тогда нередко встречались беспризорные, и, бывало, ни одного из них не оставлял без внимания: остановится, станет расспрашивать, откуда, как живет, даст ребенку денег, приласкает. В такие минуты он вспоминал свое детство, говорил, что вот он тоже был когда-то ребенком, беспечно резвился и бегал. Однажды, увидев беспризорных ребятишек, Есенин сказал мне приблизительно так: «Вот, Шаганэ, там и Пушкин, и Лермонтов, и я».

Однажды в конце декабря шел сильный снег – явление очень редкое в Батуме. На второй день Есенин приехал к нам на санях, оживленный, веселый, и мы отправились кататься по Махинджаурской дороге. Мы впервые ехали на санях, и, наверное, Есенин хотел показать нам, мне и сестре, всю прелесть этой езды. На полдороге он, извинившись, попросил разрешения сесть на козлы: гнал коня, смеялся, веселясь как ребенок. Потом говорил, что ему нравятся лошади, запах навоза.

Животных он действительно любил. Увидит бездомную собаку, купит для нее булку, колбасу, накормит и приласкает. Глаза его в это время становились особенно ласковыми и добрыми. У Повицкого была собака, которую Есенин часто ласкал.

…Сергей Александрович любил приходить по вечерам, пить чай с мандариновым вареньем, очень понравившимся ему. Когда я отсылала его писать стихи, он говорил, что уже достаточно поработал, а теперь отдыхает. Если он не встречался со мною на улице, то непременно приходил к нам домой.

Как-то я заболела, а сестра уходила на службу. Все три дня, пока я болела, Сергей Александрович с утра являлся ко мне, готовил чай, беседовал со мной, читал стихи из «Антологии армянской поэзии». Содержание этих разговоров мне не запомнилось, но можно отметить, что они были простыми, спокойными.

Есенин взял себе на память мою фотографию, причем он сам ее выбрал из числа других.

Это снимок 1919 года. Я снята в гимназической форме. На обороте карточки я своей рукой сделала надпись.

В другой раз он сказал мне, что напечатает «Персидские мотивы» и поместит мою фотографию. Я попросила этого не делать, указав, что его стихи и так прекрасны и моя карточка к ним ничего не прибавит.

…Незадолго до отъезда он все чаще и чаще предавался кутежам и стал бывать у нас реже.

Вечером, накануне отъезда, Сергей Александрович пришел к нам и объявил, что уезжает. Он сказал, что никогда меня не забудет, нежно простился со мною, но не пожелал, чтобы я и сестра его провожали. Писем от него я также не получала.

С. А. Есенин есть и до конца дней будет светлым воспоминанием моей жизни.

Чтение и аналз стихотворения
,,Шаганэ»
,,Ты сказала, что Саади…»

Доп.задание:
,,Шаганэ» — выразит.читать или наизусть