Խմբային աշխատանք՝ առաջարկվող թեմաներից ընտրել մեկը, ուսումնասիրել և պատրասել սահիկաշար
Խմբային աշխատանք Եվա Գրիգորյանի, Եվա Մարտիրոսյանի, Արմինե Ենգիբարյանի, Էմիլի Ներսեսյանի և Ինգա Պետրոսյանի հետ
Ահա սահիկաշարը
Автор: the sun.
Նախագիծ։ Առաջին համաշխարհային պատերազմը 1914–1918թթ․
Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
Ընթացք
Ամեն պետություն ուներ իր նպատկը, վերադարձնել կորցրածը, գրավել տարածքներ, հաստատել իր գերիշխանությունը և այլն․ Առաջին աշխարհամարտը սկսվեց Բալկանյան թերակղզում։ Պատերազմի մեջ մտան Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, իսկ հետագայում Ամերիկայից և Ասիայից բազմաթիվ պետություններ միացան Անտանտին։ Այսպիսով՝ համաեվրոպական պատերազմը վերածվեց համաշխարհայինի։ Պատերազմը ծավալվեց տարբեր աշխարհամասերում։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում բազմաթիվ ճակատներում, սակայն գլխավորը երկուսն էին։ Առաջինը՝ Արևմտաեվրոպական (Ֆրանսիական), երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական)։ Աշխարհամարտն ընթանում էր նաև Բալկաններում,Միջագետքում, Սիրիայում, Հեռավոր Արևելքում և Աֆրիկայում։ Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի կողմը, իսկ Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին։ Վերջինս այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) տարիներին կիրառվեցին մի շարք նոր և մահաբեր զինատեսակներ, որոնք արմատապես փոխեցին պատերազմի բնույթը։ Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում ցամաքում, ծովում և օդում։Կիրառվեցին մեծ կալիբրով հրանոթներ, որոնք խիստ ավերիչ ուժ ունեին, գազային զենքեր, ավտոմատ հրացաններ և գնդացիրներ, ռազմական ինքնաթիռներ և օդապարիկներ, սուզանավեր և տանկեր, որոնք առաջին անգամ օգտագործվեցին 1916 թ․ բրիտանացիների կողմից։
Պատերազմի սկզբից երեք ամիս անց Օսմանյան կայսրությունը միացավ Եռյակ դաշինքին՝ սկսվեց հերթական ռուս-թուրքական բախումը։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում գլխավորապես Հայաստանի տարածքում։ Կայսրությունը ռազմական գործողություններ վարեց Կովկասում, Մերձավոր Արևելքում և Դարդանելի շրջանում։ Սակայն այս շրջանում Օսմանյան իշխանությունները իրականացրին Հայոց ցեղասպանությունը (1915 թ.), որի ընթացքում ավելի քան մեկուկես միլիոն հայեր սպանվեցին, արտաքսվեցին կամ մահացան անապատներում։ Սա համարվում է մարդկության պատմության ամենամեծ հանցագործություններից մեկը։
ԱՄՆ-ը սկզբում պահպանում էր չեզոքություն, սակայն 1917 թ․ մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմում (Ռուսաստանի հետ)՝ Գերմանիայի դեմ։ ԱՄՆ-ի մասնակցությունը նյութական և ռազմական օգնություն ցուցաբերեց դաշնակիցներին։ Նա առևտուր էր անում երկու հակամարտող կողմերի հետ, ինչը հսկայական եկամուտներ էր բերում։ Այսպիսով` 1914–1916 թթ. ռազմական գործողություններում ընդհանուր հաջողությունը Անտանտի երկրների կողմն էր։ Ռուսաստանը պատերազմում էր գլխավորապես Արևելյան ճակատում Գերմանիայի և Օսմանյան կայսրության դեմ։ Սակայն 1917 թ․ Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և նոր խորհրդային կառավարությունը դուրս եկավ պատերազմից՝ կնքելով Բրեստ-Լիտովսկի հաշտությունը (1918 թ.)։
Ավարտ
Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի երրորդ տարում լուրջ հիմնախնդիրների առջև կանգնեցին։ Տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը։ Տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը
պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը։ Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից։ 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Բրեստ–Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից, Մերձբալթիկայից։ Բացի այդ՝ նա պետք է վճարեր խոշոր ռազմատուգանք։ Գերմանիայի աջակցությամբ պայմանագրում տեղ
գտան նաև Թուրքիայի պահանջները։ Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ դուրս բերել Արևմտյան Հայաստանից և Իրանից։ Ավելին՝ Թուրքիային վերադարձրեցին Կարսը, Արդահանը և Բաթումը։
1918 թ. հունիսի 4–ին Բաթումում կնքված հաշտությամբ աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց։ Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո–Հունգարիան։ Դրանից հետո Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը։ Բացի այդ` նոյեմբերի սկզբին երկրում հեղափոխություն սկսվեց, որի արդյունքում տապալվեց միապետությունը։ Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11–ին Անտանտի դաշնակից զորքերի հրամանատար մարշալ Ֆ. Ֆոշի շտաբ–վագոնում ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած Առաջին համաշխարհային պատերազմը։
Պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին մոտ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ։ Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական
նյութական կորուստներ։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր։
Սակայն հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ` Չեխոսլովակիա,
Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց միապետությունը, և տարածվեց ժողովրդավարությունը։
Թեստային աշխատանք ուղղագրությունից 10․10
1․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Է։
1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան
4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ
2․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ե։
1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա
3․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Օ։
1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հոդս ցնդել
4․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ո:
1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշօրոր, հնգորյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազոր
4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ
5․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ը։
1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ
6․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ԵՎ:
1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեաճառ
2 ) կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3 )արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ
7․Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում Յ:
1) այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածուում
2) տույժ, հեռակայել, էական, արքայորդի
3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
4) պատանյակ, սերմացուի, միլիոն, մարմարյա
8․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Բ:
1) ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
2) նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
3) երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
4) արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել
9․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Պ:
1) հապշտակել, թփրտալ, ճամպրուկ, ընդհուպ
2) Ծոպք, թարփ, պապակ, ճեփընթաց
3) հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հաշպտապ
4) դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ
10․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Փ:
1) խարխափել, ծոպավոր, ճեփ֊ճերմակ, թրմփալ
2) հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմփոց
3) շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
4) կոպերիզ, երբնաթույր, հղփանալ, արփի
11․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Գ:
1) շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
2) ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
3) ծեք, սգազգեստ, հագարգ, արքունիք
4) ճրագալուց, ճգնակյաց, օձիք, գոգավոր
12․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Կ:
1) վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
2)մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
3) հարկահավաք, աքցան, փեղկ, անհարկի
4) դիցուք, մակույկ, նախկին, նախքան
13․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ք:
1) հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
2) Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
3) կառք, չոքել, մարագ, շքերթ
4) բազրիք, ընդերք, բերանքսիվայր, տաքդեղ
14․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Դ:
1) երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
2) կորնթարդ, անհողդրղդ, արդուկ, խորթություն
3) ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
4) դդում, վաղորդայն, Տրդատ, բաղդատել
15․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Տ:
1)բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
2) խրթվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
3) կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
4) փտախտ, փութկոտ, քողտիկ, խոտհարք
16․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Թ:
1) վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
2) արթմնի, կարթ, արդուկ, զվարթություն
3) զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայտալ
4) ակութ, անթացուպ, երթուղի, ընթանալ
17․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ձ:
1) ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ
2) հարցուփորձ, բարձիթողի, երկնաբերձ, խոտհունձ
3) պախուրց, վերամբարձ, դերձակ, դեղձանիկ
4) արվարձան, արծնապատ, առեղծված, անցուդարձ
18․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ծ:
1) ցնծալ, կցկտուր, կտրվածք, ծածկոց
2) անեծք, հանդիպակաց, փայծաղ, մածուցիկ
3) սերուցք, ձվածեղ, վեհապանծ, թերմացք
4) թրծակավե, կոծկել, լացուկոծ, տխեղծ
19․Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում Ց:
1) բռունցք, ընչացք, լվացք, սերուցք
2) ընթացք, խեցգետին, կացարան, տրցակ
3) ապաթարց, հունցել, լիցք, հիացք
4) հոգեցունց, պախուրց, հանդիպակաց, ցնծալ
20․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ջ:
1) թրջել, զղջալ, գոճի, որջ
2) գաղջ, աճպարար, աջհամբույր, արջուկ
3) միջև, քուրջ, հորջորջել, շիճուկ
4) քաջք, զիջել, աջլիկ, ոջիլ
21․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ճ:
1) Տաջկաստան, բվեճ, կառչել, պարկուճ
2) գոճի, պաճուճանք, կոծկել, մարմաջ
3) գաճաճ,հարճ, վաչկատուն, քմահաճ
4) բաճկոն, խոճկոր, ճանճ, ճոճք
22․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ղ:
1) փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ
2) դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ
3) գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել
4) սանդուղք, հախճապակի, ցնցուղ, ողբ
23․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Խ:
1) դժխեմ, խախտել, հախճաղյուս, ապուխտ
2) հիմնակմախք, բողկ, բախտակ, նախշավոր
3) բաբախյուն, թուխս, ուխտադրուժ, թուղթ
4) ճղփալ, դժոխք, զմրուխտ, գաղտնիք
24․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ր:
1) թորշոմել, խարույկ, իրարամերժ, բուրվառ
2) գանգուր, խռչակ, գրաբար, կերոն
3) ճռվողյուն, որմնախորշ, պայտար, կարկառել
4) գոլորշի, մատռվակ, խորշակ, խարտոց
25․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում Ռ:
1) պառկել, տոպրակ, վառվռուն, տառեխ
2) ուռճանալ, քառասնական, կոխկռտել, ճմռթել
3) փռթկալ, քրջոտ, պառակտել, կռճոն
4) փնտրտուք, փարթամ, ճառասաց, եռամսյա
Վեկտորների գումարումը
Առաջադրանքներ․
1) Թվարկված նկարներից որո՞ւմ է ցուցադրված i և h վեկտորների գումարը եռանկյան կանոնով:

Առաջինը
2) Նայիր հետևյալ նկարին՝ ընտրիր ճիշտ հավասարությունը:

Վեկտոր g = i +h
Վեկտոր i = h + g
Վեկտոր h = i +g
3) Տրված է TUVZ սեղանը: Ո՞ր վեկտորն է հավասար այս վեկտորների գումարին՝ UT+TZ գումարումը եռանկյան կանոնով կատարելիս: Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա) ZV
բ) UZ
գ) ZU
դ) TV
4) Տրված է հետևյալ սեղանը: Կատարիր BA+AD գումարումը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա) CD
բ) BD
գ) AC
5) Օգտվելով եռանկյան կանոնից՝ կառուցե՛ք a և b վեկտորների գումարը:


ա) a+b
բ) a+b
գ) a+b
6) Գծե՛ք ABCDEF վեցանկյուն: Կառուցեք հետևյալ վեկտորները. AC + CE և AD+DF:

7) Գտե՛ք ա) AB և BC , բ) CB և BA , գ) AB և BA վեկտորների գումարը, որտեղ A, B, C կետերը կամայական կետեր են:
Գործնական աշխատանք 10․10
1․ Ո՞ր շարքում են ճիշտ նշված բոլոր այն բառերի համարները, որոնցում ուղղագրական սխալ չկա:
Թավրիզում երեկոն իջնում էր աղոտքի(1) կանչող մոլլաների(2) ձայնին զուգընդաց(3)։ Գորշ մշուշն էր պարկում(5) քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տախտկալի(6) էր ձայնը, որով Մուհամմեդի(7) զավակներին հրավիրում էին ալլահի(8) տունը, որ, ճակատները հագած (9) գետնին, խնդրեին հանդերցյալ(10) կյանքում դրախտի(11) վայելքներ(12) ու լուսեղեն փերիներ:
1) 1,3,5, 6, 9, 10, 12
2) 3, 5, 6, 7, 8, 9, 12
3) 1, 2, 4, 8, 9, 11
4) 2, 4, 7, 8, 11, 12
2․ Ո՞ր նախադասության մեջ ուղղագրական սխալ ունեցող բառ կա:
1) Հաղթող գահակալի շքախումբը քաղաքամայր հասավ, երբ գարունն արդեն արբունք էր ապրում:
2) Արքայական դրանիկ գնդի սրնգահարներն ու թմկահարները հաղթանվագով ավետում էին հաղթողի մուտքը քաղաք:
3) Տիգրանը գնում էր զորքի առջևից՝ ռազմակառքին բազմած:
4) Հեռուներում նիրհող բարձրաբերձ լեռների շարքում միայն Մասիսի վեհաշուք կատարն էր անհաղորդ տապին:
3․ Ո՞ր նախադասության մեջ ուղղագրական սխալ ունեցող բառ կա:
1) Տղամարդը անբարիացակամ վերաբերմունք դրսևորեց իր նոր հարևանների նկատմամբ:
2) Բանջար քաղող աղջիկների բույլը վետվետում էր լանջերն ի վեր:
3) Նա ամբողջ օրն անցկացնում էր թեթևաբարո կանանց և զեխ գինարբուքների մեջ:
4) Գեղջկուհու՝ արևից ու քամուց թրծված դեմքը խոսում էր նրա հոգսաշատ կյանքի մասին:
4․ Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:
1) ագևոր, դեգերել, հոգեբույժ, շրջագայել
2) նվագարկիչ, թանգարան, պատարաքիչ, գրգամոլ
3) արգավանդ, գեղգեղալ, գանգրահեր, գորգավաճառ
4) Գևորգ, եղեգնուտ, եգիպտական, իգական
5․ Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:
1) ուրագ, ձիթաճրագ, պարգև, զուգել
2) վարակ, անհոգ, թագադրում, ճգնաժամ
3) հագենալ, աքցան, մրգառատ, օգնական
4) միգապատ, Սարգիս, ոքեկոչել, սայթաքել
6․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա:
1) տարադրամ, տարրական, բազմատարր, տարամետ
2) հելլենական, բուդդայական, ֆիննական, այբբենական
3) տանջալլուկ, խշշալ, այբուբեն, անդորրագիր
4) բնօրրան, ընդդիմակաց, ընդարմանալ, ուղղակի
7․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա:
1) Աքիլես, հոգերգություն, տոննա, ուղղաբերձ
2) մշկահավ, բերրի, աբբահայր, տասներեքերորդ
3) Վիեննա, քննախույզ, հիսունիննը, Ժաննա
4) թշշոց, երրորդ, տարորոշել, աննկուն
8․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ:
1) ամբրոս, անպաճույճ, դրմբոց, թմբուկ
2) ըմբոշխնել, լուսամփոփ, բամբասել, շիմպանզե
3) ամբիոն, ամբոխ, բամբիռ, անբասիր
4) ճամփա, թմբլիկ, զամբիկ, անբարբառ
9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ն:
1) բամբասել, հանպատրաստից, անբերրիություն, անփույթ
2) անպայման, անպաճույճ, շամբուտ, անպետք
3) Մանվել, զամբյուղ, անբարիշտ, անպարփակ
4) անբարյացակամ, բանբեր, անբասիր, անպարկեշտ
10․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ։
1) հեթեթալ, Հովհան, ընդառաջ
2) Ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ
3) տարաշխարհիկ, նախագահ, ջրաշխարհ
4) աշխարհական, հայթհայթել, արհամարհել
11․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում զ:
1) մզվածք, հրկեզ, պայազատ, վարս
2) սիզախոտ, ընդելուզվածք, հոգեսարս, բզկտել
3) մզկիթ, սիրակեզ, դիտապաստ, վզկապ
4) բևեռախույզ, մշկընկույզ, երկնասույզ, վազքուղի
ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՄՈՆՈՏՈՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ, ՄԵԾԱԳՈՒՅՆ ԵՎ ՓՈՔՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
1) Գտե՛ք ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները: Ո՞ր կետերում է ընդունում այդ արժեքը։

ա) Մեծագույն՝ 6 (-3), փոքրագույն՝ -7 (10)
բ) Մեծագույն՝ 6 (-9;7) , փոքրագույն՝ -8 (0)
գ) Մեծագույն՝ 2 (0), փոքրագույն՝ -6 (8)
դ) Մեծագույն՝ 6 (6), փոքրագույն՝ -4 (-8)
ե) Մեծագույն՝ 4 (-2;10), փոքրագույն՝ -4 (2)
զ) Մեծագույն՝ 2 (-7;7), փոքրագույն՝ -5 (0)
է) Մեծագույն՝ 10 (7), փոքրագույն՝ -1 (-1)
ը) Մեծագույն՝ 4 (4), փոքրագույն՝ -4 (-8;0;8)
2) Տրված f(x) ֆունկցիայի որոշման տիրույթն է D = [- 5, 5] Հայտնի է, որ f(- 3) = 4 և f(1) = 2 Կարո՞ղ է f(x) ֆունկցիան լինել
ա) աճող՝ ոչ
բ) նվազող՝ այո
3) f(x) ֆունկցիայի որոշման տիրույթը (−∞, +∞) միջակայքն է։ Ֆունկցիայի մասին հայտնի է, որ f(0) = 8, f(5) = 8 և f(- 1) = — 2 Կարո՞ղ է արդյոք f(x) ֆունկցիան լինել
ա) նվազող՝ ոչ
բ) չնվազող՝ այո
4) Տրված f(x) ֆունկցիայի համար հայտնի է, որ այն աճող է [1, 6] միջակայքում և f(1) = 5 f(6) = 11 : Հնարավո՞ր է արդյոք, որ
ա) f(4) = 10՝ այո
բ) f(4) = 14՝ ոչ
գ) f(4) = 5՝ ոչ
5) Տրված f(x) ֆունկցիան չաճող է [0, +∞) միջակայքում։ Հայտնի է, որ f(0) = f(10) = 5
ա) Գտե՛ք f(3)-ը՝ f(3)=5
բ) Հնարավո՞ր է, որ f(11) = 5.1՝ այո
6) Գտնել 10 և 13 թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը։
-3
7) Գտնել -4 և 20 թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը։
-16
8) Գտնել -3 և 7 թվերի գումարի հակադիր թիվը։
-4
9) Գտնել -20 և -5 թվերի արտադրյալի հակադիր թիվը։
-100
Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
Դասարանում դասը պատմելուց հետո պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ է գենը։
a) Բջջի էներգետիկ օրգանոիդը
b) Թաղանթային սպիտակուցի տեսակ
c) Ժառանգական տեղեկատվություն կրող ԴՆԹ-ի հատված
d) ՌՆԹ-ի քայքայման արդյունք
2. Որո՞նք են ԴՆԹ-ի հիմնական ֆունկցիաները բջջում։
a) Էներգիայի առաջացում և պահպանում
b) Սպիտակուցների և էնզիմների սինթեզի կառավարում
c) Բջջի կառուցվածքի ձևավորում
d) Ջրի փոխանակության կարգավորում
3. Նուկլեինաթթուները քանի՞ տեսակ են լինում։
a) Մեկ
b) Երկու՝ ԴՆԹ և ՌՆԹ
c) Երեք
d) Չորս
4. Ի՞նչ ֆունկցիա ունի ՌՆԹ-ն։
a) Պահպանում է ժառանգական ինֆորմացիան
b) Կատարում է սպիտակուցային սինթեզը՝ փոխանցելով ինֆորմացիան ԴՆԹ-ից
c) Սպիտակուց է
d) Քայքայում է ԴՆԹ-ն
5. Որոնք են նուկլեինաթթուների մոնոմերները։
a) Ամինաթթուներ
b) Շաքարներ
c) Նուկլեոտիդներ
d) Ֆոսֆոլիպիդներ
6. Նշիր տարբերությունը ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև։
a) ԴՆԹ-ն միաշղթա է, ՌՆԹ-ն՝ երկշղթա
b) ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզա, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզա
c) ԴՆԹ-ն պարունակում է ուրացիլ, ՌՆԹ-ն՝ թիմին
d) Երկուսն էլ նույնն են կառուցվածքով
Էլեկտրական երևույթներ (06.10- 12․10)
§6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր լիցքակիրներն են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները` ա.մետաղներում, բ. էլեկտրոլիտներում
Ազատ են կոչվում այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը։ Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։
3. Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:
Հոսանքի գոյության համար անհրաժեշտ է ազատ լիցքակիրների և էլեկտրական դաշտի առկայություն:
4. Ինչպե՞ս են որոշում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Որպես հոսանքի ուղղություն ընտրել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները
§7. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:
Հոսանքի աղբյուրը սարք է, որի միջոցով ապահովում են չընդհատվող էլեկտրական հոսանք:
2. Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:
Պարզագույն գալվանական տարրի հիմնական մասը ածխաձողերն են։
3. Նկարագրե՛ք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:
4. էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:
Գալվանական տարրը սարք է, որը քիմիական էներգիան փոխակերպում է էլեկտրական էներգիայի։
5. Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը։
Կուտակիչը հոսանքի բազմակի օգտագործման գալվանական աղբյուր է:
6. Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք։
7. Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:
Պարզագույն էլեկտրական շղթան բաղկացած է հոսանքի աղբյուրից, սպառիչներից, դրանք միացնող հաղորդա լարերից, բանալուց, չափիչ և այլ սարքերից:
Դաս 3. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (29․09- 05․10)
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։
Էլեկտրականության հաղորդիչներ են այն նյութերը, որոնց միջով էլեկտրոնները կարող են հեշտությամբ շարժվել, և որոնցով կարող է անցնել էլեկտրական հոսանք։
2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:
Մեկուսիչներ են այն նյութերը, որոնց միջով էլեկտրական հոսանքը գրեթե չի անցնում։
3. Բերե՛ք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:
Հաղորդիչներ՝ պղինձ, ոսկի, երկաթ, արծաթ, աղաջուր։ Մեկուսիչներ՝ ապակի, ռետին, պլաստմաս, փայտ, օդ։
4. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:
Էլեկտրականացված մարմինը իր շուրջը ստեղծում է էլեկտրական դաշտ, իսկ չէլեկտրականացված մարմնի շուրջ դաշտ չկա։
5. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։
Էսսե «Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը»
Ներածություն
Հայերը դարեր շարունակ ենթարկվում էին ազգային, կրոնական և տնտեսական ճնշումների, չունեին հավասար իրավունքներ մահմեդականների հետ, և մշտապես կային բռնություններ ու կոտորածներ (հատկապես՝ 1894–1896թթ. Համիդյան ջարդերը)։ Առաջին համաշխարհային պատերազմն էլ շատ ծանր տրվեց հայերի համար։
Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։
Ընթացք
1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես
եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ XX դ. սկզբին Հայաստանը բաժանված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այդ պատճառով հայությունը զորակոչվեց իրար դեմ հակամարտող և´ թուրքական, և´ ռուսական բանակներ։ Ռուսական և թուրքականն կողմերը հայերին առաջարկեցին կամավորական
ջոկատներ կազմել իրենց բանակներում։ Սակայն թուրքական առաջարկը մերժվեց: Մինչև 1914 թ. նոյեմբերի սկիզբը ձևավորվեցին կամավորական 4 ջոկատներ։ Կամավորական ջոկատներն իրենց մասնակցությունն ունեցան ռուսական բանակի մի շարք հաղթանակներում։
1910-1911 թթ. Սալոնիկում կայացած ժողովներում երիտթուրքերը մշակեցին հայերի ոչնչացման ծրագիրը և այն կենսագործման առիթ դարձավ Առաջին աշխարհամարտը։ Հայերին ամբողջությամբ ոչնչացնելով թուրքերը ուզում էին լուծել Հայկական հարցը և Օսմանյան կայսրության արևելան տարածքները մաքրել հայերից ու դարձնել
թուրքերով բնակեցված։ Հայերի բնաջնջման ցանկության մեջ կարևոր դեր ուներ տնտեսական գործոնը։ Օսմանյան կայսրությունում տնտեսական կյանքի հիմնական դերակատարները հույներն ու հայերն էին։ 1914 թ. վերջին թուրքերի շրջանում քրիստոնյաների դեմ սրբազան պայքարի քարոզը ուժեղացավ, և սկսվեցին սպանությունները։
Սկսվեց Հայոց ցեղասպանության գլխավոր փուլը՝ Մեծ եղեռնը։ Առաջին փուլում թիրախ դարձավ Օսմանյան կայսրության բանակում ծառայող հայ զինվորականությունը՝ հայության մարտական ուժը։ 1915 թ. փետրվարից հայերը առանձնացվում էին բանակից, օգտագործվում ծանր աշխատանքներում, ապա փոքր խմբերով տեղափոխվում հարմար վայրեր և ոչնչացվում։ Երկրորդ փուլում ձերբակալվում և սպանվում են հայության ազգային, հասարակական, քաղաքական, հոգևոր, մշակութային ոլորտների գործիչները։ 1915 թ. ապրիլի 11-ին Կ.Պոլսում սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները։ Այս օրը դարձավ Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Երրորդ փուլում իրականացվեցին հայության զանգվածային տեղահանություններն ու սպանությունները։ 1915 թ․ ապրիլի 15-ին սկսվում են հայության զանգվածային տեղահանությունները դեպի Միջագետքի և Սիրիայի անապատներ։ Այսպիսով՝ 1914-1916 թթ. թուրքերի լիակատար մշակված ծրագրով իրագործվեց Արևմտյան Հայաստանի հայաթափումը, հայերը քշվեցին անապատներ և սպանվեցին։
Եզրափակում
Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայ ժողովրդի համար դարձան ոչ միայն ծանրագույն փորձ, այլև պատմական ճակատագրական շրջադարձ․ Առաջին համաշխարհային պատերազմի հետ զուգահեռ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով հայ ազգը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը։ Սա ոչ միայն մարդկային, այլև մշակութային ահռելի կորուստ էր։ Թուրքերը լիակատար մշակել էին ծրագիր, որպեսզի ոչնչացնեին հայությունը, սակայն մենք երբեք չէինք հանձնվել։ Մենք անցանք նույնիսկ այդ սարսափելի տարիները և հիմա մենք անկախ պետություն ենք։ Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը։ Ցեղասպանության հիշողությունը պետք է ծառայի որպես զգուշացում աշխարհին՝ որպեսզի երբեք այլ ժողովուրդ չունենա նույն ցավալի փորձը։ Հիշելով անցյալը՝ մենք պաշտպանում ենք մեր ազգային ինքնությունը և օգնում ենք մարդկությանը շարժվել դեպի ավելի մարդասիրական ապագա։