Սիլվա Կապուտիկյանի «Քելե՛, լաո» բանաստեղծությունը հայ ժողովրդի պատմական հիշողության, հայրենազրկման ցավի և վերադարձի անմար հույսի մասին է: Բանաստեղծության մեջ ներկայացված է Մեծ Եղեռնը վերապրած հայի հոգու ճիչը: Բանաստեղծության առանցքում հայրենի հողի ու ջրի, դաշտերի և նախնիների շիրիմների հանդեպ անսահման կարոտն է, ներկայացնում է անցյալը, որպես «խև խռովք», որը մշտապես ներկա է և սնում է ապագա սերունդների երազանքը: Եզրափակելով կարելի էր ասել, որ եթե աշխարհում կա արդարություն, ապա ոչ մի պատնեշ կամ դժվարություններ գոյություն չեն ունենա ժողովրդի համար, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց հայրենիք: Բանաստեղծության մեջ Սիլվա Կապուտիկյանը խորքային ներկայացնում էր հայերի հոգու ցավը, երբ նրամց ստիպված են լքել իրենց հայրենիքը, թողնել իրենց հարազատ տները անտեր։ Այդքան հիշողություն, չիրականացված երազանքներ և նպատակներ, այս ամենը հեշտ չէ թողնել, մոռանալ հարազատ հողերը և դաշտերը։