Քիմիա 9

Ազոտի ենթախմբի ընդհանուր բնութագիրը

1. Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։
Ազոտ (N), ֆոսֆոր (P), արսեն (As), անտիմոն (Sb), բիսմութ (Bi)։
2. Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ տարրերի արտաքին էլեկտրոնային կառուցվածքները։

Արտաքին էլեկտրոնային կառուցվածքի ընդհանուր բանն այն է, որ բոլորն ունեն նույն կառուցվածքը՝ ns2np3։
3. Քանի՞ էլեկտրոն կա ազոտի ենթախմբի տարրերի արտաքին շերտում։

5 էլեկտրոն։
4. Պարբերական աղյուսակի ո՞ր խմբում են գտնվում ազոտի ենթախմբի տարրերը։

Պարբերական աղյուսակի 5 խմբում
5. Ո՞րն է այդ ենթախմբի ամենաթեթև տարրը։

Ազոտ (N)
6. Ինչպե՞ս են փոխվում ազոտի ենթախմբի տարրերի մետաղական հատկությունները վերևից ներքև։

Մետաղական հատկությունները խմբում վերևից ներքև մեծանում են
7. Ի՞նչ օքսիդացման աստիճաններ են առավել բնորոշ այս ենթախմբի տարրերին։

Առավել բնորոշ օքսիդացման աստիճաններն են -3, +3, +5։
8. Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։

NH3, P3 և այլն (ընդհանուր բանաձևը EH3)։
9. Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև շարժվելիս։

Ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև մեծանում է։
10. Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը

Առաջացնում են հիմնականում թթվային օքսիդներ։
11. Ինչպե՞ս է փոխվում ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև։

Ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև մեծանում է։
12. Ինչպիսի՞ կապ են սովորաբար առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը՝ կովալենտ թե իոնային

Սովորաբար առաջացնում են կովալենտ կապ։
13. Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբում ամենաէլեկտրաբացասականը։

Ամենաէլեկտրաբացասական տարրը ազոտն է։
14. Ի՞նչ գազ է կազմում մթնոլորտի մեծ մասը։

Մթնոլորտի մեծ մասը կազմում է ազոտ գազը` N2։
15. Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։

Ազոտը մտնում է սպիտակուցների, ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կազմի մեջ, անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների համար։
16. Որտե՞ղ է կիրառվում արսենը։ Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։

Արսենը օգտագործվում է կիսահաղորդիչներում, համաձուլվածքներում, երբեմն նաև թունաքիմիկատներում։
17. Ո՞րն է ենթախմբի ամենածանր տարրը:

Ենթախմբի ամենածանր տարրը բիսմութն է (Bi)։

Լրացուցիչ

1. Ստորև բերված շարքից ընտրի՛ր նկարում նշված տարրի ենթախմբից ատոմ պարունակող թթուները և դասավորիր դրանք ըստ օքսիդիչ հատկությունների նվազման կարգի:
1)HPO3, 2)H2SO4,3)HNO3,4)HSbO3,5)HBrO4,6)H3AsO4
Որպես պատասխան ներկայացրու 1. թթուների համարները (առանց ստորակետերի և բացատների):
1) HPO3
2) HNO3
3) HSbO3
4) H3AsO4
2. Քո ընտրած թթուներից ամենաուժեղ օքսիդիչի 3.6 մոլ քանակով մոլեկուլում պրոտոնների քանակը (մոլ)։

HNO3
H p=1
N p=7
O3 p=8*3=24
p (HNO3)=(1+7+24)*3.6=115.2

2.Լրացրու աղյուսակը՝ ընտրելով իոնս միացությունը, հաշվի առնելով, որ ազոտը ցուցաբերում է −3 օքսիդացման աստիճան:
Նյութ բանաձևը
 — Na3N
Մոլային զանգվածը (գ/մոլ) — M (Na3N)=83գ/մոլ
Նյութի անվանումը — նատրիումի նիտրիդ

3.Քիմիական ռեակցիաներ
Ավարտի՛ր քիմիական ռեակցիաների հավասարումները . 
ՆՇԵԼ ՏԵՍԱԿԸ
KOH + HNO₃ → KNO3 H2O — փոխանակման
Ca(OH)₂ + SO₂ → CaSO4 + H₂O — տեղակալման
Fe(OH)₃ t° → Fe2O3 + H₂O — քայքայման

4. Իրականացրե՛ք հետևյալ փոխարկումները՝ նշելով պայմանները. 
H2O ->H2 ->H2S 

H2O -> (էլեկտրոլիզ) H2 + O2
H2 + S -> H2S

    Оставить комментарий