Ֆիզիկա 9

Դաս 14. (09.03-15.03)

Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ուժն են անվանում Ամպերի ուժ:

Ամպերի ուժը այն ուժն է, որով մագնիսական դաշտը ազդում է հոսանքակիր հաղորդիչի վրա։
2. Ինչպե՞ս է ուղղված մագնիսական դաշտում հոսանքակիր հաղորդիչի վրա ազդող ուժը:
Այն ուղղված է հաղորդիչի և մագնիսական դաշտի գծերի նկատմամբ ուղղահայաց
3. Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո:

Երբ շրջանակի հարթությունը ուղղահայաց է մագնիսական դաշտի գծերին։
4. Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն:

Էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխակերպում է մեխանիկական էներգիայի։ Այն բաղկացած է մագնիսից, շրջանակից, կոլեկտորից, խոզանակներից:
5. Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում։

Կոլեկտորը փոխում է շրջանակում հոսանքի ուղղությունը, որպեսզի շարժումը շարունակվի նույն ուղղությամբ։
6. Ինչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները:
7. Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում։

Այն երևույթն է, երբ փոփոխվող մագնիսական դաշտի ազդեցությամբ հաղորդիչում առաջանում է հոսանք։
8. Ի՞նչ տեղի կունենա, եթե Ֆարադեյի փորձերում մեկ մագնիսի փոխարեն կոճի մեջ մտցնենք իրար հպված երկու մագնիս, որոնց բևեռները՝ ա. համընկնում են, բ. հակադիր են:
9. Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը։

Այն բաղկացած է մագնիսից, պտտվող շրջանակից, օղակներից, խոզանակներից:
10. Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական:

Այն հոսանքը, որի ուժգնությունն ու ուղղությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում են։
11. Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը:
12. Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան`ա. հիդրոէլեկտրակայաններում,բ. ջերմաէլեկտրակայաններում:

ա) Հիդրոէլեկտրակայաններում՝ ջրի էներգիայի շնորհիվ։
բ) Ջերմաէլեկտրակայաններում՝ վառելիքի այրման արդյունքում ստացված ջերմային էներգիայի շնորհիվ։
13. Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:

Էլեկտրական և մագնիսական դաշտերի միասնական դաշտն է, որը ստեղծվում է լիցքերով և հոսանքներով։
14. Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը։

Դա էլեկտրամագնիսական դաշտի տատանումների տարածումն է տարածության մեջ։
15. Գրե՛ք էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագության, ալիքի երկարության և տատանումների հաճախության կապն արտահայտող բանաձևը:
16. Որքան է էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագությունը վակուումում:

Оставить комментарий