Իրավունք 9

«Քաղաքացիություն» հասկացությունը

Առաջադրանք
1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։

Հոդված 48. ՀՀ քաղաքացիությունը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ միասնական քաղաքացիություն։
2. ՀՀ քաղաքացիությունը ձեռք է բերվում և դադարեցվում է օրենքով սահմանված կարգով։
3. ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել իր քաղաքացիությունից կամ իրավունքից փոխելու այն։
4.Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է իր քաղաքացիներին նաև արտերկրում։
5. Քաղաքացիության հետ կապված այլ հարցերը կարգավորվում են օրենքով։

2․ Համեմատե՛ք «մարդ» և «քաղաքացի» հասկացությունները։

Մարդը կենսաբանական և սոցիալական էակ է, որը ունի բնական իրավունքներ անկախ իր բնակության վայրից կամ պետությունից։ Իսկ քաղաքացին այն մարդն է, ով ունի իրավական կապ որևէ պետության հետ և ունի այդ պետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքներ և պարտականություններ։
3․ Թվարկե՛ք ակտիվ քաղաքացուն բնորոշ հատկանիշներ։ Իսկ դուք ձեզ համարու՞մ եք ակտիվ քաղաքացի․պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/․
Ակտիվ քաղաքացին ունի սեփական կարծիք և արտահայտում է այն քաղաքակիրթ ձևով, հետաքրքրվում է իր երկրի խնդիրներով, մասնակցում է հասարակական կյանքին, պահպանում է օրենքները, պաշտպանում է մարդու իրավունքները և օգնում է համայնքին ու հասարակությանը։ Թեև դեռ դպրոցական եմ, բայց կարծում եմ, որ ակտիվ քաղաքացի դառնալը սկսվում է փոքր քայլերից՝ պատասխանատու լինել, հարգել ուրիշների իրավունքները և մասնակցել հասարակության կյանքին։

Оставить комментарий