Հարցեր և առաջադրանքներ
1. Թվարկե՛ք մագնիսից ձգվող նյութեր:
Մագնիսից ձգվում են՝ կոբալտ, երկաթ, պողպատ, նիկել և դրանց համաձուլվածքները։
2. Ո՞ր մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ։
3. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում մագնիսի բևեռներ:
Մագնիսի ծայրամասերը, որտեղ մագնիսական ուժը ամենաուժեղն է, կոչվում են մագնիսի բևեռներ (հյուսիսային և հարավային)։
4. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների` ա. նույանուն բևեռները, բ. տարանուն բևեռները:
Նույնանուն բևեռները՝ իրար վանում են։ Տարանուն բևեռները՝ իրար ձգում են։
5. Ինչպե՞ս կարել է որոշել մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Մագնիսը կախում են թելով կամ մոտեցնում կողմնացույցի սլաքին։ Հյուսիս ցույց տվող բևեռը՝ հյուսիսային բևեռ է: Մյուսը՝ հարավային բևեռ։
6. Պողպատե երկու չորսուներից միայն մեկն է մագնիսացված: Չօգտագործելով ոչինչ, բացի այդ չորսուներից, ինչպե՞ս կարելի է տարբերել մագնիսացած չորսուն:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ նմանություն ունեն երկու լիցքերի և երկու մագնիսների փոխազդեցությունները:
Նույնանունները վանում են, իսկ տարանունները ձգում են։
2. Ո՞րն է Էրստեդի հայտնագործության էությունը:
Էլեկտրական հոսանքը ստեղծում է մագնիսական դաշտ, որը շեղում է մագնիսական սլաքը։
3. Կարելի՞ է արդյոք մագնիսական սլաքի օգնությամբ որոշել հոսանքի առկայությունը հաղորդալարում: Պատասխանը հիմնավորեք:
Այո։ Եթե հաղորդալարով հոսանք անցնի, ապա մագնիսական սլաքը կշեղվի։
4. Ինչպե՞ս կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:
Մագնիսական սլաքը մոտեցնում են կոճին։ Սլաքի հյուսիսային ծայրը ձգվում է դեպի կոճի հարավային բևեռը։
5. Ինչո՞վ են տարբերվում հաստատուն մագնիսը և հոսանքակիր կոճը:
6. Ո՞րն է Ամպերի վարկածի էությունը:
Մագնիսական երևույթները առաջանում են նյութի ներսում գտնվող փոքր էլեկտրական հոսանքներից։
7. Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ դասասենյակում մագնիսական դաշտ կա:
Կողմնացույցը միշտ ուղղվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, ինչը ցույց է տալիս, որ Երկիրը ունի մագնիսական դաշտ։
8. Ի՞նչ են մագնիսական դաշտի գծերը:
Դրանք երևակայական գծեր են, որոնք ցույց են տալիս մագնիսական դաշտի ուղղությունն ու ձևը։
9. Պատկերեք հաստատուն մագնիսի և հոսանքակիր կոճի մագնիսական դաշտերի գծերը` նշելով դրանց ուղղությունները:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս:
Երկաթե միջուկով կոճը, որի միջով հոսանք անցնելիս առաջանում է մագնիսական դաշտ, կոչվում է էլեկտրամագնիս։
2. Բերե՛ք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ։
Վերելակային մագնիսներ, էլեկտրական զանգ, էլեկտրական շարժիչներ։
3. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:
Կողմնացույցը ունի մագնիսական սլաք, շրջանաձև սանդղակ և առանցք։
4. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:
Դրանք գտնվում են մոտավորապես աշխարհագրական բևեռների մոտ։
5. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:
Այն առաջանում է, քանի որ աշխարհագրական և մագնիսական բևեռները չեն համընկնում։
6. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը, և ինչո՞վ է այն պայմանավորված:
Մագնիսական դաշտի ուժեղ փոփոխություն է, որը առաջանում է Արևի ակտիվության պատճառով։
7. Մագնիսացած ասեղն ամրացրեք խցանին և դրեք ջրի մակերևույթին: Ի՞նչ տեղի կունենա: