Երկրաչափություն 9

Շրջանի մակերեսը, շրջանային սեկտորի մակերեսը

1) Ինչպե՞ս կփոխվի շրջանի մակերեսը, եթե նրա շառավիղը`
ա) մեծացվի 2 անգամ
Կմեծանա 4 անգամ
բ) փոքրացվի 0,5 անգամ
Կփոքրանա 0.25 անգամ
գ) մեծացվի 0,2 անգամ
Կմեծանա 0.04 անգամ
2) Գտե՛ք 36π սմ2 մակերես ունեցող շրջանը եզերող շրջանագծի երկարությունը:

S=36π
36π=πR2
R2=36, R=6
3) Որքա՞ն է այն սեկտորի մակերեսը, որի շառավիղը 3 սմ է, իսկ աղեղի աստիճանային չափը`

ա) 45°
S=9π*45/360=3.5325
բ) 36°
S=9π*36/360=2.826
գ) 120°
S=9π*120/360=9.42
4) Գտե՛ք 45°- ի աղեղով այն սեկտորի մակերեսը, որի շառավիղը 5√2 սմ է:

S=25π*2*45/360=19.625
5) 240°- ի աղեղով սեկտորի մակերեսը 270π սմ2 է: Գտե՛ք այդ սեկտորի շառավիղը:

270π=πR2*240/360
270π=2πR2/3
2R2=270*3=810
R2=405, R=√405
6) 10π սմ2 մակերեսով սեկտորի աղեղի աստիճանային չափը 36° է: Գտե՛ք սեկտորի շառավիղը:

10π=πR2*36/360=
10=R2/10
R2=100, R=10
7) Հաշվե՛ք 15π դմ երկարությամբ շրջանագծով եզերված շրջանի մակերեսը:
8) Գտե՛ք այն զուգահեռագծի պարագիծը, որի կողմերը հավասար են 49π սմ2 և 64π սմ2 մակերեսներով շրջանների շառավիղներին:
9) Գտե՛ք շրջանաձև այն խաղահրապարակի տրամագիծը, որը հավասարամեծ է 17,72 մ կողմով քառակուսաձև խաղադաշտին:

Ֆիզիկա 9

Դաս 13. (02.03-07.03)

Հարցեր և առաջադրանքներ
1. Թվարկե՛ք մագնիսից ձգվող նյութեր:
Մագնիսից ձգվում են՝ կոբալտ, երկաթ, պողպատ, նիկել և դրանց համաձուլվածքները։
2. Ո՞ր մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ։
3. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում մագնիսի բևեռներ:

Մագնիսի ծայրամասերը, որտեղ մագնիսական ուժը ամենաուժեղն է, կոչվում են մագնիսի բևեռներ (հյուսիսային և հարավային)։
4. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների` ա. նույանուն բևեռները, բ. տարանուն բևեռները:

Նույնանուն բևեռները՝ իրար վանում են։ Տարանուն բևեռները՝ իրար ձգում են։
5. Ինչպե՞ս կարել է որոշել մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Մագնիսը կախում են թելով կամ մոտեցնում կողմնացույցի սլաքին։ Հյուսիս ցույց տվող բևեռը՝ հյուսիսային բևեռ է: Մյուսը՝ հարավային բևեռ։
6. Պողպատե երկու չորսուներից միայն մեկն է մագնիսացված: Չօգտագործելով ոչինչ, բացի այդ չորսուներից, ինչպե՞ս կարելի է տարբերել մագնիսացած չորսուն:


Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ նմանություն ունեն երկու լիցքերի և երկու մագնիսների փոխազդեցությունները:

Նույնանունները վանում են, իսկ տարանունները ձգում են։
2. Ո՞րն է Էրստեդի հայտնագործության էությունը:

Էլեկտրական հոսանքը ստեղծում է մագնիսական դաշտ, որը շեղում է մագնիսական սլաքը։
3. Կարելի՞ է արդյոք մագնիսական սլաքի օգնությամբ որոշել հոսանքի առկայությունը հաղորդալարում: Պատասխանը հիմնավորեք:

Այո։ Եթե հաղորդալարով հոսանք անցնի, ապա մագնիսական սլաքը կշեղվի։
4. Ինչպե՞ս կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:

Մագնիսական սլաքը մոտեցնում են կոճին։ Սլաքի հյուսիսային ծայրը ձգվում է դեպի կոճի հարավային բևեռը։
5. Ինչո՞վ են տարբերվում հաստատուն մագնիսը և հոսանքակիր կոճը:
6. Ո՞րն է Ամպերի վարկածի էությունը:

Մագնիսական երևույթները առաջանում են նյութի ներսում գտնվող փոքր էլեկտրական հոսանքներից։
7. Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ դասասենյակում մագնիսական դաշտ կա:

Կողմնացույցը միշտ ուղղվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, ինչը ցույց է տալիս, որ Երկիրը ունի մագնիսական դաշտ։
8. Ի՞նչ են մագնիսական դաշտի գծերը:

Դրանք երևակայական գծեր են, որոնք ցույց են տալիս մագնիսական դաշտի ուղղությունն ու ձևը։
9. Պատկերեք հաստատուն մագնիսի և հոսանքակիր կոճի մագնիսական դաշտերի գծերը` նշելով դրանց ուղղությունները:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս:

Երկաթե միջուկով կոճը, որի միջով հոսանք անցնելիս առաջանում է մագնիսական դաշտ, կոչվում է էլեկտրամագնիս։
2. Բերե՛ք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ։

Վերելակային մագնիսներ, էլեկտրական զանգ, էլեկտրական շարժիչներ։
3. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:

Կողմնացույցը ունի մագնիսական սլաք, շրջանաձև սանդղակ և առանցք։
4. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:

Դրանք գտնվում են մոտավորապես աշխարհագրական բևեռների մոտ։
5. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:

Այն առաջանում է, քանի որ աշխարհագրական և մագնիսական բևեռները չեն համընկնում։
6. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը, և ինչո՞վ է այն պայմանավորված:

Մագնիսական դաշտի ուժեղ փոփոխություն է, որը առաջանում է Արևի ակտիվության պատճառով։
7. Մագնիսացած ասեղն ամրացրեք խցանին և դրեք ջրի մակերևույթին: Ի՞նչ տեղի կունենա:

Իրավունք 9

«Քաղաքացիություն» հասկացությունը

Առաջադրանք
1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։

Հոդված 48. ՀՀ քաղաքացիությունը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ միասնական քաղաքացիություն։
2. ՀՀ քաղաքացիությունը ձեռք է բերվում և դադարեցվում է օրենքով սահմանված կարգով։
3. ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել իր քաղաքացիությունից կամ իրավունքից փոխելու այն։
4.Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է իր քաղաքացիներին նաև արտերկրում։
5. Քաղաքացիության հետ կապված այլ հարցերը կարգավորվում են օրենքով։

2․ Համեմատե՛ք «մարդ» և «քաղաքացի» հասկացությունները։

Մարդը կենսաբանական և սոցիալական էակ է, որը ունի բնական իրավունքներ անկախ իր բնակության վայրից կամ պետությունից։ Իսկ քաղաքացին այն մարդն է, ով ունի իրավական կապ որևէ պետության հետ և ունի այդ պետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքներ և պարտականություններ։
3․ Թվարկե՛ք ակտիվ քաղաքացուն բնորոշ հատկանիշներ։ Իսկ դուք ձեզ համարու՞մ եք ակտիվ քաղաքացի․պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/․
Ակտիվ քաղաքացին ունի սեփական կարծիք և արտահայտում է այն քաղաքակիրթ ձևով, հետաքրքրվում է իր երկրի խնդիրներով, մասնակցում է հասարակական կյանքին, պահպանում է օրենքները, պաշտպանում է մարդու իրավունքները և օգնում է համայնքին ու հասարակությանը։ Թեև դեռ դպրոցական եմ, բայց կարծում եմ, որ ակտիվ քաղաքացի դառնալը սկսվում է փոքր քայլերից՝ պատասխանատու լինել, հարգել ուրիշների իրավունքները և մասնակցել հասարակության կյանքին։