Պատմություն 9·Էսսե

Էսսե «Այծեմնիկ» — «Թմկաբերդի առումը»

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ

Արդյո՞ք բոլոր դավաճաններն էին փոշմանում իրենց արարքների համար։ Թմկատիրուհու և Այծեմնիկի պատմությունները ցույց են տալիս, թե ինչքան տարբեր կարող են լինել մարդիկ, երբ խոսքը գնում է իրենց պետության ճակատագրի մասին։ Մարդիկ բոլորն էլ ունակ են անսպասելի քայլերին, սակայն ոչ բոլորն են մտածում դրանց հետևանքների մասին։

Թե՛ գեղավերստական, թե՛ պատմական հատվածներում երկու կանայք էլ կանգնած էին բավականին դժվար ընտրության առաջ, սակայն մեկը կատարեց այդ ընտրությունը խելամիտ ձևով, հօգուտ իր պետությանը, իսկ մյուսը՝ շահի և իր փառասիրության։ Ընտրություն կատարելուց առաջ մարդը պետք է մի լավ մտածի դրա հետևանքների մասին՝ թե ինչ նա կշահի, իսկ ինչ կկորցնի այդ որոշումը կատարելուց։ Այծեմնիկն իրեն զոհաբերեց հանուն իր հայրենիքի, պաշտպանելով ժողովրդին մինչև իր վերջին շունչը՝ անտեսելով իր վերքերը և ցավը։ Ի տարբերություն Այծեմնիկի՝ Թմկատիրուհին առաջնորդվում էր սեփական շահով՝ զոհ գնալով փառասիրությանը և անհեռատես քաղաքականությանը։ Արդյունքում տուժեց ոչ միայն ինքը՝ որպես անձ, այլ կատարվեց ավելի մեծ ողբերկություն՝ ընկավ Թմկաբերդը։ Մարդիկ կարող են մեկին կուրորեն հավատալով՝ դիմել անհեռատես և կտրուկ քայելի, չհասկանալով և չըմբռնելով դրանց ողբերգական հետևանքները։ Նման անսպասելի քայլերի մարդուն կարող է դրդել նրա պոռթկուն, անկանխատեսելի խառնվածքը, եսասիրությունը և փառասիրությունը։ Այծեմնիկի կերպարը ցույց է տալիս, որ պետք է առաջնորդվել պարտքի զգացմունքով և հավատարմությամբ։ Մինչ դեռ Թմկատիրուհին չծառայեց ոչ՛ հայրենիքին, ոչ՛ էլ սիրո։
Վստահ եմ՝ դավաճաններից շատերը հետագայում հասկացել են իրենց սխալը, սակայն ոչինչ հետ բերել չի ստացվի, միևնույնն է մարդու անձնական նեղ շահը վեր դասվեց ընդհանուր բարօրությունից։

Ինչ վերաբերվում է ինձ՝ ես էլ եմ ժամանակին դիմել կտրուկ քայլերի, սակայն այդ քայլերը չեն բերել այդպիսի ողբերգական հետևանքների, ինչպես, օրինակ՝ Թմկատիրուհու որոշումը։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ ստիպված է եղել գոնե մեկ անգամ կատարել այդպիսի որոշում։ Ըստ իս՝ Այծեմնիկի և Թմկատիրուհու կերպարները անհամեմատելի են, նրանց որոշումները միմյանց լրիվ հակառակ են։ Այսպիսով՝ մարդը չպետք է առաջնորդվի վախով, նախանձով կամ սեփական շահով, նա նույն ժամանակ պետք է մտածի իր հայրենիքի և մոտիկների մասին։ Դավաժանելով ինչ-որ մեկին, մարդը առաջին հերթին դավաճանում է ինքն իրեն։ Մարդուն անսպասելի քայլերի կարող են մղել ուժեղ զգացումները, բայց իսկական ուժը ճիշտ ընտրություն կատարելն է նույնիսկ դժվար պահին։ Յուրաքանչյուրս էլ պետք է ունենանք արդարության զգացումը, ցանկացած որոշում ընդունելիս պետք է հիշել պատասխանատվության մասին, որպեսզի հետագայում կատարված որոշումները չբերեն ողբերգական հետևանքների։

Оставить комментарий